Առաջադրանքներ նախատեսված 10-րդ դասարանի սովորողների համար
Ընթերցե՛ք հետևյալ թեման՝ <<Արտավազդ II>>
Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝
1․ Ե՞րբ և ինչպե՞ս էր փոխվել ուժերի հարաբերակցությունը Առաջավոր Ասիայում։ Ի՞նչ քաղաքականություն էր վարում Հայաստանը․ ճի՞շտ էր արդյոք այն։
Ուժերի հարաբերակցությունը Առաջավոր Ասիայում արմատապես փոխվեց Ք. ա. 66 թ. կնքված Արտաշատի պայմանագրից հետո։ Հայաստանը, որը երկար տարիներ պայքարում էր Հռոմի նվաճողական քաղաքականության դեմ, այժմ իր դիրքերը զիջեց Պարթևստանին։ Մեծ Հայքը հայտնվեց երկու հզոր պետությունների՝ Հռոմի և Պարթևստանի միջև, որոնք ձգտում էին ապահովել Հայաստանի դաշնակցությունը։
Հայաստանը վարում էր զգուշավոր և հավասարակշռված քաղաքականություն՝ փորձելով պահպանել անկախությունը և խուսափել երկու տերությունների հետ բախումից։ Կարծում եմ՝ այդ քաղաքականությունը ճիշտ էր, քանի որ Հայաստանը չէր կարող միայնակ դիմակայել այդ երկու հզոր պետություններին, և անհրաժեշտ էր ճիշտ կողմնորոշվել՝ ելնելով իրավիճակից։
2․ Ներկայացրե՛ք Կրասոսի պարթևական արշավանքը։ Ի՞նչ դիրքորոշում ուներ Արտավազդ II-ը։ Ի՞նչ ավարտ ունեցավ արշավանքը։
Ք. ա. 53 թ. Կրասոսը արշավեց Պարթևստանի դեմ։ Արտավազդ II-ը առաջարկեց արշավել Հայաստանի տարածքով և խոստացավ օգնել հայկական զորքով, սակայն Կրասոսը մերժեց։
Արտավազդը ստիպված հաշտություն կնքեց Պարթևստանի հետ, քանի որ Որոդես II-ը ներխուժել էր Հայաստան։
Արշավանքն ավարտվեց Հռոմի պարտությամբ․ Խառանի ճակատամարտում Կրասոսը սպանվեց, իսկ նրա բանակը ջախջախվեց։
3․ Ե՞րբ է կազմավորվել Երկրորդ եռապետությունը, ովքե՞ր էին անդամները։ Ներկայացրե՛ք Անտոնիոսի պարթևական և հայկական արշավանքների ընթացքը և արդյունքները։
Երկրորդ եռապետությունը։ Կազմավորվել է Ք. ա. 43 թ.։ Անդամներն էին Օկտավիանոսը, Մարկոս Անտոնիոսը և Մարկոս Լեպիդոսը։
Ք. ա. 36 թ. Անտոնիոսը Արտավազդ II-ի օգնությամբ արշավեց Պարթևստանի դեմ։ Սակայն պարթևները ոչնչացրին հռոմեական պաշարողական մեքենաները, և արշավանքն ավարտվեց անհաջողությամբ։ Հռոմեական բանակը մեծ կորուստներով նահանջեց։
Ք. ա. 34 թ. Անտոնիոսը ներխուժեց Հայաստան, խաբեությամբ ձերբակալեց Արտավազդ II-ին և տարավ Եգիպտոս։ Հայաստանը հայտնվեց հռոմեական ազդեցության տակ։
4․ Բնութագրե՛ք Արտավազդ II-ին։
Նա խելացի, կրթված և հայրենասեր արքա էր։ Վարում էր ճկուն արտաքին քաղաքականություն՝ փորձելով պահպանել Հայաստանի անկախությունը։ Նա նաև զբաղվել է գրականությամբ և հովանավորել մշակույթը։ Հետագայում մահապատժի է ենթարկվել Եգիպտոսում;