Հաշվետվություն մաթեմատիկա

  1. Քանի՞ աշխատանք է կատարված և տեղադրված բլոգի Մաթեմատիկա բաժնում։ 51
  2. Ո՞ր նախագծերին ես մասնակցել․ թվարկել անվանումներով։ Սեբաստացու օրեր, Սովորողի իրավունքը
  3. Տեղադրիր առարկայի շրջանակներում կատարածդ աշխատանքների հղւմները։

Ինչ է սովորողի իրավունքը իմ ծնողների կարծիքով

Տնային առաջադրանք մաթեմատիկա

Ընդանուր հայտարար

Կոտորակների գումարում և համնում

Դասարանական աշխատանք

Մաթեմատիկա 6

Թվի մասը որոշելը և թվի որոշելը տրված մասով

Մաթեմատիկա 6

Մաթեմատիկա դասարանական աշխատանք

Մաթեմատիկա

Խառը թվերի համեմատում

Մաթեմատիկա

Մակերեսի և ծավալների հաշվումը ծառը թվերով

Մաթեմատիկա դասարանական աշխատանք

Մաթեմատիկա դասարանական աշխատանք

Մաթեմատիկա դասարանական աշխատանք

Մաթեմատիկա․ Տնային առաջադրանք

Համեմատություններ, նրանց հիմնական հատկությունը

Մաթեմատիկա․ Տնային առաջադրանք

Մաթեմատիկա տրամաբանական հարցեր

Մաթեմատիկա, նոր թեմա տոկոս %

Մասեր և տոկոսներ

Մաթեմատիկա

Դասարանական աշխատանք

Մաշտաբներ

Դասարանական աշխատանք

Մաշտաբներ․ Առաջադրանքներ 2

Համաչափություն

Դիագրամներ

Սեբաստացու օրեր

Դիագրամներ ․ Տնային աշխատանք

Մաթեմատիկա Գրաֆիկներ

Պատահույթնեի հավանականություները

Մաթեմատիկա․ պատահույթների հավանականությունը․ առաջադրանք 3

Մաթեմատիկա․ Ամբողջ թվեր

Ամբողջ թվերի համեմատում

Կոորդինատային ուղիղ

Մաթեմատիկա

Մաթեմատիկա

Մաթեմատիկա տնային աշխատանք

Մաթեմատիկա

Մաթեմատիկա․ Ամբողջ թվերի հանումը

Մաթեմատիկա

Ամբողջ թվերի բազմապատկում 2

Ամբողջ թվերի բազմապատկում 1

Ամբողջ թվերի բաժանումը

Գումարման օրենքներ

Մաթեմատիկա

Մաթեմատիկա․ Դասարանական աշխատանք

Իմ կազմած խնդիրը

  1. Ո՞ր թեմայի աշխատանքներին չես մասնակցել, որո՞նք են բացթողումներդ։
  2. Ի՞նչ ժամկետում ես պատկերացնում և պատրաստվում կատարել բաց թողնված աշխատանքները, լրացնել բաց թողնված նախագծերը։ Մինչև հինգշաբթի
  3. Քանի՞ ֆլեշմոբի ես մասնակցել։ 1
  4. Մասնակցե՞լ ես արդյոք մաթեմատիկայի օլիմպիադայի կամ այլ մրցույթի. թվարկիր։ Ոչ
  5. Ի՞նչ մաթեմատիկական թեմայով ես ցանկանում տեսնել հաջորդ նախագիծը։ Տրամաբանության
  6. Ինչպիսի՞ն կլինի քո մասնակցությունը հաջորդ նախագծին։ Կփորձեմ լինել ավելի աքտիվ։
  7. Ինչպե՞ս կգնահատես առարկայի շրջանակներում մինչ այժմ կատարածդ աշխատանքը 8

Մայրենի

  1. Պատմիր Հին հայերի Նոր տարվա`  Կաղանդի, Նավասարդի, Ամանորի մասին:

Հին Նոր տարի, Նոր տարին ըստ հին՝ Հուլյան օրացույցի։ Նշվում է հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը։

Հին և նոր տոմարների միջև 20 և 21-րդ դարի առաջին կեսին տարբերությունը 13 օր է։ Հունվարի 13-ը համարժեք է դեկտեմբերի 31-ին։ Նոր՝ Գրիգորյան տոմարը, հաստատվել է 1582 թվականի հոկտեմբերին։ Մի շարք երկրներում ըստ ավանդույթի, ոչ պաշտոնական նշվում է հին տոմարով Նոր տարին։

Նոր՝ Գրիգորյան օրացույցը հաստատվել է 1582 թվականի հոկտեմբերին։ Հռոմի Գրիգոր 13-րդ պապը նկատել է, որ հուլյան, այսինքն՝ հին տոմարը, մինչև 16-րդ դարը տվել է 10 օրվա տարբերություն։ Այդ տարբերությունը հայտնի է դարձել գարնանային գիշերահավասարին՝ մարտի 21-ին, քանի որ Նիկիայի325 թվականի ժողովի որոշմամբ գիշերահավասարի օր համարվել է ոչ թե մարտի 21-ը, այլ 11-ը։ Գրիգոր XIII-ը կարգադրել է 1582 թվականի հոկտեմբերի 4-ին՝ հինգշաբթի օրվան հաջորդող համարել ուրբաթ՝ հոկտեմբերի 15-ը՝ բաց թողնելով կուտակված 10 օրերը, որոնց սխալն առաջացել էր 325-1582 թվականների ընթացքում։ 16-20-րդ դարերի ընթացքում հուլյան՝ հին, և գրիգորյան՝ նոր տոմարների միջև տարբերությունը կազմել է 13 օր։

2. Ի՞նչը կուզենաիր ավելացնել կամ վերացնել հայկական Նոր տարին նշելու ավանդույթում։

Նոր տարվան ամեն մեկը պետք է կատարի միյուսի 1 ցանկությունը ինչպես նաև ուրիշները պետք է կատարեն քո ցանությունը։

Լար, դուր, սար, հուր, կետ, բեկ, լար բառերում ձայնավորի փոփոխությամբ կազմիր նոր գոյականներ:

  1. Ըստ ասացվածքի՝ Քանի լեզու գիտես, այնքան մարդ ես։
    Գիտուն, մարդ, խելացի, գրագետ, զարգացած։
  2. Տրված բառերից ո՞ՙրը իկ ածանցով փորացնող, փաղաքշական իմաստ չի ստանա:
    Ուլ, գունդ, մարդ, շուն բադ:
  3. Լավ լուր հաղորդողը մեկ բառով կլինի՝ գուժկան, բոթաբեր, բարեբեր,ավետաբեր, նվիրաբեր:

4.Բառաշարքերում առանձնացնել հոմանիշ գոյականների հինգ զույգ:


Ահ, ծուղակ, թախանձանք, ընչազրկություն, թովչանք, աղքատություն, թակարդ, երկյուղ, հրապուրանք, աղերսանք:
Հռչակ, առաջաբան, ավար, հարգանք, համբավ, կողոպուտ, բաղձանք, ներածություն, ավար, տենչանք։

5.Բառաշարքում առանձնացնել հականիշ գոյականների հինգ զույգ:
Խաղաղություն, կորուստ, բերկրանք, վերնահարկ, պատերազմ, ըմբոստություն, ձեռքբերում, թախիծ, ներքնահարկ, հնազանդություն:

6.Գրել տրված բառերի նույնարմատ հականիշները:
Կուշտ- անկուշտ
անխռով- խռոված
երերուն- հաստատուն
երջանիկ- ապերջանիկ
ուժեղ- անուժ
տարակուսելի- կողմնորոշելի
կախյալ- անկախ
աղմկոտ- անաղմուկ
արատավոր- անարատ
զարդարուն- անզարդ
բարձրաձայն- ցածրաձայն
քաղցրահամ- դառնահամ
ընչատեր- աղքատ
շնորհալի- անշնորք
երախտագետ- երախտամոռ
գիտուն- անգետ

Դեկտեմբերի 19-ը:

Թեմանների ամփոփում

  1. Ի՞նչ է մարմնի կշիռը:

Այն ուժը, որով մարմինը Երկրի ձգողության հետևանքով ազդում է անշարժ հորիզոնական հենարանի կամ ուղղաձիգ կախոցի վրա, կոչվում է մարմնի կշիռ։

  1. Ո՞ր երևույթն են անվանում տիեզերական ձգողությունը:

Մենք անընդհատ և ամենուր տեսնում ենք, որ մարդիկ, առարկաները, կենդանիները, գետերի, լճերի, ծովերի և օվկիանոսների ջրերը Երկրի մակերևույթին են։

  1. Ո՞ր ուժն է կոչվում ծանրության ուժ:

Ծանրության ուժ, Երկրի կամ այլ աստղագիտական մարմնի մակերևույթին մոտ գտնվող ցանկացած ֆիզիկական մարմնի վրա ազդող ուժ։

  1. Ո՞ր ուժն է կոչվում առանձգականության ուժ:

Հայտնի է, որ մարմինները փոխազդեցության հետևանքով փոխում են իրենց արագությունները: Եթե մարմինը չի կարող ամբողջությամբ շարժվել, ապա ուժի ազդեցությամբ նրա մասերը կարող են շարժվել իրար նկատմամբ: Այդ դեպքում մարմինը փոխում է իր ձևն ու չափսերը

  1. Ե՞րբ են առաջանում մարմինների ձևափոխություն:

Կան մարմնի ձևափոխության երկու տեսակ: Առանձկական և պլաստիկ։ Առանձկականը դա այն է, որ մարմնի վրա ուժ գործադրելուց որոշ ժամանակ անց մարմինը հետ է գալիս իր առաջվա չափի և ձևի: Օրինակ ՝ ռետինը: Իսկ Պպլաստիկը ավելի շատ օգտագործում են խմորի, կավի վրա: Քանի որ այդ դեպքում մարմնի վրա ուժ գործադրելուց հետո մարմինը հետ չի գալիս իր հին չապսի և ձևի:

  1. Ուժի չափման միավորը ի՞նչպես է կոչվում:

Նյուտոն

  1. Ինչու՞ չի կարելի այրել կենցաղային աղբը:

Որովհեև ամբողջ քաղաքը ծուխ կլինի եւ մենք մեզ վատ կզգանք:

  1. Ո՞ր երևույթն են անվանում քիմիական ռեակցիա։

Երբ երկու նյութ իրար միացնելիս ստանում ենք մեկ այլ նյութ։

  1. Թվարկե՛ք քիմիական ռեակցիաների բնորոշ մի քանի հատկանիշ։

Քիմիական երևույթները լինում են 4 տեսակի`

  1. միացման
  2. քայքայման
  3. տեղակալման
  1. Քանի՞ տեսակի ձևափոխություններ գիտեք:
  2. Ի՞նչ է բնութագրում ուժը:
  3. Ի՞նչ տառով ենք նշանակում ուժը:
  4. Կարո՞ղ են արդյոք մարմինները փոխազդել առանց միմյանց հպվելու:

Մայրենի

1.Պատմիր, թե ինչպես են նշում Նոր տարին աշխարհի մի շարք երկրներում։

Մենք՝ հայերս, սովորաբար Նոր տարին դիմավորում են տանը, տոնական սեղանի առջև, ընտանիքի անդամների հետ միասին: Նոր տարվա սկիզբն ազդարարելուց հետո մեր համաքաղաքացիները սովորաբար այցելում են հարազատների և բարեկամների բնակարաններ՝ Նոր տարին շնորհավորելու համար:Ամանորը տարբեր երկրներում բնականաբար, տարբեր կերպ է նշվում, որոշ տեղերում այս տոնական օրը դիմավորում են ոչ թե դեկտեմբեր ամսին, այլ օրինակ՝ ամռանը: Եվրոպացիները Նոր տարին դիմավորում են դեկտեմբերի 31 -ին, սակայն  նրանց համար գլխավոր տոնը Սուրբ Ծնունդն է:Օրինակ անգլիացիները հետաքրքրիր սովորույթ ունեն կեսգիշերին` ժամացույցի վերջին զարկերի հետ նրանք բացում են տան ետևի կողմի դռները` հին տարին դուրս բերելու համար, և բացում են մուտքի դուռը` նոր տարին ներս թողնելու  համար: Երեխաները քնելուց առաջ Սանտա Կլաուսի նվերների համար ափսե են դնում, իսկ կոշիկի մեջ խոտ` նրա ավանակի համար: Իսկ օրինակ Ֆրանսիայում Ձմեռ պապն այցելում է Նոր տարվա գիշերը  և նվերները թողնում մանկական կոշիկների մեջ:Ավստրիայում երջանիկ լինելու համար մարդիկ վստահեցնում են, որ պետք է ամանորյա գիշերը ուտել խոզի գլխից մի կտոր: Այս սովորույթին հետևում են նաև ուկրաինացիները: Տարօրինակ և առնվազն հետաքրքիր է գերմանացիների սովորույթը, երբ սլաքները սկսում են զարկել ու ազդարարում են գալիք տարվա սկիզբը, մարդիկ բարձրանում են սեղանների, բազկաթոռների կամ պարզապես աթոռների վրա և ժամացույցի վերջին զարկի հետ ցատկում են՝ բացականչելով Ամանոր: Ամենահետաքրքիր սովորույթը թերևս Իտալիայում է, որի մասին շատերը գիտեն: Հին տարվա վերջին րոպեներին մարդիկ դուրս են նետում հին իրերը: Նրանք համարում են, որ եթե հին իրերը նետվեն, ապա գալիք տարում հնարավոր կլինի նորը ձեռք բերել: Իսպանիայում Նոր տարվա գիշերը ժամացույցի զարկերի հետ պետք է հասցնել ուտել խաղողի 12  հատիկ:Ամանորը զվարճալի է անցնում նաև Կոլումբիայում՝ այն վերածվում է դիմակահանդեսի և տոնական շքերթի:Կուբայում Նոր տարվա նախօրեին  բնակիչները տան ամանեղենը լցնում են ջրով, իսկ կեսգիշերին դուրս թափում պատուհանից: Այդպիսով` Նոր Տարվան նրանք ցանականում են լուսավոր և մաքուր ճանապարհ: Չինաստանում Նոր տարին լապտերների տոն է:  Այն նշվում է Լուսնային օրացույցի տասնհինգերորդ օրը:Հնդկաստանում Նոր տարին նշելու համար 8 ամսաթիվ կա, քանի որ այդ երկրում տարբեր մշակույթի կրողներ կան: Հնդկաստանի հարավում Նոր տարին նշվում է մարտին, հյուսիսում` ապրիլին, իսկ ահա օրինակ Քերալ նահանգում` հուլիսին կամ օգոստոսին: 

2.Բացատրիր Նավասարդ բառի իմաստը։

Նավասարդ – Ամանոր

Պաուլո Կոելիո. Երեք մայրիների հեքիաթը

Ըստ մի հին ու հայտնի լեգենդի, մի օր Լիբանանի հիասքանչ անտառներից մեկում ծնվեցին երեք մայրի։ Մայրիները, ինչպես հայտնի է, շատ դանդաղ են աճում, այնպես որ մեր երեք ծառերը միասին դարեր անցկացրեցին` մտորելով կյանքի և մահվան, բնության և մարդկության մասին:
Նրանք տեսել էին, թե ինչպես Լիբանանի հողին ոտք դրեցին Սողոմոն թագավորի պատգամաբերները և ինչպես հետո ասորացիների հետ մարտերում ողջ երկիրը ողողվեց արյան գետերով։ Նրանք դեմ առ դեմ հանդիպել էին երկու ոխերիմ թշնամիներին` Իզաբելին և Եղիա մարգարեին: Նրանց ժամանակ էր հորինվել այբուբենը: Նրանք զմայլվում էին` տեսնելով, թե ինչպես էին իրենց կողքով անցնում գունագեղ կտորներով բեռնված քարավանները:Եվ մի գեղեցիկ օր ծառերը որոշեցին խոսել ապագայի մասին:

– Այս ամենից հետո, ինչ ինձ բախտ վիճակվեց տեսնել,- ասաց առաջինը,- ես կուզենայի գահ դառնալ, որին կբազմեր աշխարհի ամենազորեղ թագավորը:

– Իսկ ես կուզենայի այնպիսի բանի մի մասը դառնալ, որը հավերժ Չարը Բարու կվերափոխեր,- ասաց երկրորդը:

– Ինչ վերաբերում է ինձ,- ասաց երրորդը,- ես երազում եմ, որ մարդիկ` ամեն անգամ ինձ նայելով` հիշեին Աստծուն:

Այդպես անցան երկար ու ձիգ տարիներ, և ահա, անտառում հայտնվեցին փայտահատները: Նրանք սղոցեցին ծառերն ու տարան:

Առաջին մայրուց փարախ սարքեցին, իսկ նրա բնափայտի մնացորդներից` մսուր պատրաստեցին:

Երկրորդ ծառից գեղջկական կոպիտ մի սեղան պատրաստեցին, որն ավելի ուշ վաճառեցին մի կահույքավաճառի:

Երրորդ ծառի գերանները վաճառել չհաջողվեց: Դրանցից տախտակներ սղոցեցին և պահեցին մեծ քաղաքի պահեստներից մեկում:

Դառնագին տրտնջացին երեք մայրիները. «Մեր փայտն այնքան լավն էր, սակայն ոչ մեկը չկարողացավ ըստ արժանվույն օգտագործել այն»:

Ժամանակն անցնում էր, և մի աստղալից գիշեր ամուսնական մի զույգ օթևան չգտնելով, որոշեց մտնել ու գիշերը լուսացնել այն փարախում, որը կառուցված էր առաջին ծառի տախտակներից: Կինը հղի էր և հենց փարախում նա այդ գիշեր որդի ունեցավ, և նրան տեղավորեց մսուրի մեջ` փափուկ ծղոտի վրա:

Եվ հենց այդ պահին առաջին մայրին հասկացավ, որ իր երազանքն իրականացավ, ինքը հենարան էր դարձել Աշխարհի ամենակարող Թագավորին:

Տարիներ անց մի գեղջկական սովորական խրճիթում մարդիկ հացի նստեցին հենց այն սեղանի շուրջ, որը պատրաստված էր երկրորդ ծառի փայտերից: Եվ մինչ ընթրիքը սկսելը, նրանցից մեկը մի քանի խոսք ասաց սեղանին դրված հացի և գինու մասին: Եվ երկրորդ մայրին անմիջապես հասկացավ, որ հենց այդ պահին ինքը հենարան ծառայեց ոչ միայն սեղանին դրված հացի և գինու համար, այլև Մարդու և Աստծո միջև միությանը:

Հաջորդ առավոտյան երրորդ ծառի երկու տախտակներից խաչ սարքեցին: Մի քանի ժամ անց տանջված ու վերքերի մեջ կորած մի մարդու բերեցին և մեխերով խաչին գամեցին: Երրորդ ծառը սարսափեց իր ճակատագրից և անիծեց իր դաժան բախտը:

Սակայն չէր անցել երեք օր, երբ նա հասկացավ իր համար նախանշված բախտը: Մարդը, որը գամված էր խաչին, դարձավ Երկրի Լույսը: Իսկ իր փայտից պատրաստված խաչը տանջանքների գործիքից վերափոխվեց հաղթանակի և հավատի խորհրդանիշի:

Այսպես իրականացան երեք լիբանանյան մայրիների ցանկությունները, այնպես, ինչպես միշտ լինում է երազանքների հետ: Դրանք ի կատար ածվեցին, բայց բոլորովին այլ կերպ քան իրենք էին պատկերացնում:

1.Պատմվածքից դուրս գրիր հատուկ անունները։

Լիբանան

2.Բացատրիր անծանոթ բառերի իմաստները բառարանի օգնությամբ։ Չունեմ

3.Ի՞նչը կարող է քեզ համար հաղթանակի և հավատի խորհրդանիշ լինել։ Հաղթանակի հորհրդանիշը մրձանակն է, իսկ հավատինը ինքնավստահությունը։

4.Բառերն այնպես դասավորի՛ր, որ նախադասություն ստացվեն։

Մեղուն ծաղկից քաղում է հյութ։
Անձրևից հետո սունկ դուրս եկավ։
Երկու գյուղացի ճամփա էին գնում։
Կարմիր գլխարկը ընկավ ճանապարհին։
Ես գույնզգույն ծաղիկներ նվիրեցի տատիկիս։

5.Գտի՛ր առածների սկիզբն ու վերջը։

Ցողն անձրև չէ,                               կռացած կլինեն։

Պտղատու ծառի ճյուղերը             բայց էլի օգուտ է։

Զանգակի ձայնը                              նրա հորովելը կերգի։

Ում սայլին նստի,                            հեռվից քաղցր է հնչում։

Ցողն անձրև չէ, բայց էլի օգուտ է։

Պտղատու ծառի ճյուղերը կռացած կլինեն

Զանգակի ձայնը հեռվից քաղցր է հնչում։

Ում սայլին նստի, նրա հորովելը կերգի։

6.Հետևյալ բառերի տառերի վերադասավորումով ստացիր նոր բառեր՝
մշակ – մաշկ

ափսե – փեսա

ժանր – նժար

վիճակ – կավիճ

գավառ – ագռավ

վտակ – կտավ

մկրատ – մտրակ

պարկ – կարպ

վկա – կավ

7.Բառերից ստացիր տեղ ցույց տվող գոյականներ:

հայ- Հայաստան
ռուս- Ռուսաստան
հույն- Հունաստան
վրացի- Վրաստան
հնդիկ- Հնդկաստան
չինացի- Չինաստան
ֆրանսիացի- Ֆրանսիա

Իմ կազմած խնդիրը

Հայաստանում ապրող մարդկանց քանակը 2000000 է։ 20% – ը Ռուս է, 30% – ը արաբ 3% – ը գերմանացի։ Ինչքան է կազմում Հայաստանում գտնվող տուրիստների քանակը։

2000000 x 20 : 100 = 400 000 Ռուս

2000000 x 30 : 100 = 600 000 Արաբ

2000000 x 3 : 100 = 60 000 Գերմանացի

400 000 + 600 000 + 60 000 = 1060000

Մայրենի․ Տնային աշխատանք

1.Սիրելի սովորներ, <<Եղևնին>> պատմվածքը բավականին երկար էր, ով չի կարդացել , խնդրում եմ այսօր կարդալ։

Ի դեպ ,պատմվածքի մասին բավականին հետաքրքիր մտքեր լսեցի սովորողներից։ Շնորհակալլություն։

2.Դուրս գրել հոմանիշ բառերը։

3.Փորձիր պատմվածքում գտնել հավաքական գոյականնները։(Հավաքական գոյականները ցույց են տալիս միատեսակ առարկաների հավաքական ամբողջություն, բազմություն։ Դրանք ձևով եզակի են, նախադասության մեջ գործածվում են որպես եզակի գոյականներ, բայց արտահայտում են հոգնակի թվի իմաստ, օրինակ՝ ուսանողություն, հայություն, գյուղացիություն։ Ուսանողությունը նշեց բուհի հիմնադրման 20-ամյակը։։ Սրանք սովորաբար կարող են փոխարինվել համապատասխան հոգնակի թվով, օրինակ՝ Ուսանողները նշեցին բուհի հիմնադրման 20-ամյակը։

Հայերենում հավաքական գոյականներ են կազմվում -ություն, -եղեն, -անք, -ենք, -ոնք, -այք, -անի ածանցներով, ինչպես՝ երիտասարդություն, Վարդանանք, ամանեղեն, դեղորայք, առածանի և այլն։)

3.Պատմվածքում գտիր բնապատկերներ ներկայացնող հատվածները։

4.Փորձիր պատմվածքի ավարտը փոխել։ Սիրով կլսեմ։ Եղևնին հասկանում է, որ կարող է լինել ավելի վա և համակերպվում է այդ մտքին։

5.Ըստ տրված կաղապարների` կազմի՛ր բարդ նախադասություններ:
Եթե չկարողանաս ես քեզ կոգնեմ, ապա դու էլ ինձ կոգնես:
Քանի որ ես քեզնից մեծ եմ, հետևաբար առաջինը ես եմ:
Որովհետև ցանկանում էի, ուստի կկատարեմ:
Քանզի շատ գեղեցիկ է, ուրեմն պետք է լուսավորել:

6.Տրված ընդարձակ նախադասությունները դարձրու համառոտ` թողնելով միայն ենթական ու ստորոգյալը:

Ձկները լույսի պատճառով շատ խորն էին իջել:
Մենք սիրով կարդում էինք նրա բանաստեղծությունները:
Այս երեկոն շատ խաղաղ էր:
Խանութն արդեն երկար ժամանակ փակ էր:
Եղբայրն ու քույրը շատ էին կարոտում ծնողներին:
Կայսեր հրամանները շատ արագ էին կատարվում:
Առավոտյան անձրևն ու կարկուտը հաջորդում էին իրար:
Մոր աչքը ամբողջ օրը ճանապարհին էր:

Մաթեմատիկա․ Դասարանական աշխատանք

652. 30 թիվը ներկայացրե՛ք՝
ա) նույն նշանն ունեցող երեք արտադրիչների արտադրյալի տեսքով, 6 x 5 x 1 = 30, 5 x 6 x 1 = 30, 3 x 10 x 1 = 30
բ) չորս արտադրիչների արտադրյալի տեսքով. այդպիսի արտադրյալում քանի՞ արտադրիչ նույն նշանը պիտի ունենա։ 5 x 2 x 3 x 1 = 30

653. Բերե՛ք այնպիսի երեք ամբողջ թվերի օրինակ, որ նրանց արտադրյալը լինի բացասական թիվ, իսկ ցանկացած երկու հարևան
թվերի արտադրյալը` դրական:

654.

655.

Պատմություն։ Դաս և առաջադրանքներ

Դաս 1

Թագավորության պայքարն արտաքին ուժերի դեմ

•Ասորեստանի ո՞ր արքաներին հաջողվեց վերականգնել իրենց տերության դիրքերն Առաջավոր Ասիայում։

Թիգլաթպալասար – III և Սարգոն – II – ի որոք։

  • Ովքե՞ր էին կիմերները։ Ի՞նչ քաղաքականություն իրականացրեց Ռուսա Երկրորդը կիմերների նկատմամբ։

Կիրմերները Վանի թագավորություն էին ներկուժել Հյուսիսից։ Ռուսա II – ը բարեկամական հարաբերություններ ստեղծեց Կիմերներ ցեղի հետ ՝կանխելով նրանց հնարավոր հարձակումը իր երկրի վրա։Նաև ուղղորդեց դեպի իր թշնամի Ասորեստան։

  • Ժամանակագրական հաջորդականությամբ թվարկի՛ր Վանի թագավորության արքաներին` նշելով նրանց ձեռքբերումները։ Արգիշտի I – ը մնացել է անպարտելի։ Սարդուրի II – գրավել է շատ տարացքներ։ Ռուսա – II կարողացել է կանխել հնարավոր հարձակումը իր երկրի վրա։

Աղբյուրներ
Դասագիրք, էջ 54-56 (https://www.google.am/url?sa=t&source=web&rct=j&url=https://online.fliphtml5.com/fumf/qovw/&ved=2ahUKEwjR0vXysfP7AhVwQvEDHev3CFYQFnoECBIQAQ&usg=AOvVaw0BEPqvUxTmCwACu4eecFlm )

տեսաֆիլմ

Մաթեմատիկա

638 ա,բ,գ,դ, 639 ա,բ,գ,դ,ե,զ, 640, 641 ,643 , 645, 647, 651, 656 ա,բ,գ,դ։

638. Ամբողջ թվերի զույգի համար ստուգե՛ք բազմապատկման տեղափոխական օրենքի ճշտությունը.

ա) +7, –4

(+7) x (-4)= -28

(-4) x (+7)= -28

բ) –5, –11

(-5) x (-11)= 55

(-11) x (-5)= 55

գ) –2, +8

(-2) x (+8)= -16

(+8) x (-2)= -16

դ) +12, –12

(+12) x (-12)= -144

(-12) x (+12)= -144

639. Ամբողջ թվերի եռյակի համար ստուգե՛ք բազմապատկման զուգորդական օրենքի ճշտությունը.

ա) +9, –2, +3

 (+3) x (-2) x (+9)= -54

բ) –5, +4, +7

(+7) x (+4) x (-5)= -140

գ) –6, –10, +8

(+8) x (-6) x (-10)= 480

դ) +5, –8, –5

(-5) x (+5) x (-8)= 200

640. Ստուգե՛ք, որ ամբողջ թվերի հետևյալ եռյակների համար ճիշտ է բազմապատկման բաշխական օրենքը գումարման նկատմամբ.

ա) –5, –6, –11

(-6) x (-5) x (-11)= -330

բ) 0, –8, +12

(-8) x 0 x (+12)= 0

գ) +2, –10, +7

(+7) x (+2) x (-10)= -140

դ) –16, –18, +20

(-18) x (-16) x (+20)= 5760

ե) +8, 0, –17

(-17) x 0 x (+8)= 0

զ) –6, –1, –19

(-1) x (-6) x (-19)= -114

641. Որոշե՛ք արտադրյալի նշանը և կատարե՛ք բազմապատկումը.

ա) (–2) · (+3) · (–7)= 42

բ) (–1) · (–1) · (–1 )= -1

գ) (–5) · (–4) · (+3 ) · (–2)= -120

դ) (+7) · (–3) · (+4) · (–5)= 420

643. Եթե բացասական արտադրիչների քանակը զույգ թիվ է, կարո՞ղ է արդյոք արտադրյալը բացասական թիվ լինել:

Պատ․՝ ոչ

645. Եթե բացասական արտադրիչների քանակը կենտ թիվ է, կարո՞ղ է արդյոք արտադրյալը դրական թիվ լինել:

Պատ․՝ ոչ

647. Հաշվե՛ք արտահայտության արժեքը.

ա) (–1 ) · (+1 ) · (–1 ) · (+1 ) · (–1 )= -1

բ) (–5 ) · (–20 ) · (+3 ) · (–7 ) · (+2 )= -4200

գ) (+4 ) · (–5 ) · (+8 ) · (–2 ) · (–4 )= -1280

դ) ( –7 ) · (–1 ) · (+3 ) · (–5 ) · (–9 )= 945

651. Որոշե՛ք, թե ինչ նշան կունենա չորս ամբողջ թվերի արտադրյալը, եթե՝

ա) այդ թվերից երկուսը դրական են, երկուսը՝ բացասական

«Պլյուս» նշան

բ) այդ թվերից երեքը բացասական են, մեկը՝ դրական

«մինուս» նշան

գ) այդ թվերից երեքը դրական են, մեկը՝ բացասական

«մինուս» նշան

Լեոնիդ Ենգիբարյան

ԻՍԿ ԴՈՒ ԳԻՏԵ՞Ս, ՈՐ․․․ «Թախծոտ աչքերով ծաղրածուն». այսպես են անվանում Լեոնիդ Ենգիբարյանին, կրկեսում ներկայացնում էր իր գրած մանրապատումները:

Ահա դրանցից մեկը։

Հեքիաթասացը։

Ամբողջ գիշեր հսկա տանը մի պատուհան էր լուսավորված: Այնտեղ ապրում էր հեքիաթասացը. ոմանք նրան պոետ էին կոչում: Նա հեքիաթներ էր գրում և նվիրում մարդկանց, քանի որ առանց հեքիաթի դժվար է ապրել:

Նրա սեղանը լիքն էր բազմերանգ մատիտներով: Սարսափազդու հեքիաթները նա գրում էր սև մատիտով, իսկ ուրախները` կարմիր, դեղին, կանաչ, սպիտակ մատիտներով…

Բայց օրերից մի օր չար և անգետ մի մարդ գողացավ հեքիաթասացի բոլոր մատիտները: Թողեց միայն սևը և սպիտակը` մտածելով. «Այ հիմա նա կգրի էնպես, ինչպես պետք է…»:

Խեղճ հեքիաթասացը տխո՜ւր-տխուր կանգնած էր դատարկ սեղանի առջև: Հետո բարձրացրեց բաճկոնի օձիքը, հանգցրեց լույսը և դուրս եկավ տնից:

Նա չգիտեր՝ ուր է գնում: Նա դանդաղ շրջում էր անձրևոտ քաղաքում: Երբ հոգնեց ու կանգ առավ, կեչու մի թաց տերև պոկվեց ծառից, թռավ ու եկավ-կպավ նրա այտին: Տերևը մուգ կանաչ գույն ուներ, հեքիաթասացը տեսավ դա: Հետո նկատեց, որ ասֆալտն արծաթագույն է, հորիզոնն էլ` բաց երկնագույն, իսկ կղմինդրե տանիքները` կարմիր: Նա ժպտաց, հավաքեց այդ բոլոր գույներն ու վերադարձավ տուն:

Նա կրկին նկարում է:

Նա կրկին երջանիկ է:

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ։ Հայ ծաղրածու մնջկատակ, կրկեսի դերասան Լեոնիդ Ենգիբարյանը նաև պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ է եղել։ Բռնցքամարտի Մոսկվայի առաջնությունում Ենգիբարյանն ունեցել է ինը հաղթանակ և պարտվել ընդամենը մեկ անգամ։

Մնջախաղի էստրադային թատրոնի հիմնադիրն է։

Նար մասին Ֆիլմը՝ «Ճանապարհ դեպի կրկես» , նկարահանվել է Երևանի կրկեսում,որը պատմում է տաղանդավոր երիտասարդի՝ Լեոնիդի մասին։ Նա ցանկանում է ծաղրածու դառնալ, ինչն արժանանում է ծնողների վրդովմունքին։ Կրկեսում աշխատելու Լեոնիդի առաջին փորձերը ձախողվում են, որովհետև այնտեղ աշխատանք ստանալուց հետո նա սկսում է զբաղվել կողմնակի գործերով , իսկ երեկոյան որոշում է հանդես գալ որպես ծաղրածու, սակայն պատրաստ չլինելով՝ բոլորին հիասթափեցնում է։ Գիշերը նա որոշում է հեռանալ կրկեսից, գնում է գեղարվեստական տնօրենի աշխատասենյակը, որտեղ հավաքվել էին կրկեսի արտիստները։ Տնօրենն ասում է, որ Լեոնիդը տաղանդ չունի, բայց ակրոբատ Իրինան դեմ է արտահայտվում նրա խոսքերին։ Գեղարվեստական տնօրենը որոշում է գնալ Լեոնիդի տուն՝ նրա հետ խոսելու, սակայն նրա տանը ծնողներն էին, որոնք սկսում են նախատել տնօրենին։ Հեռանալով տնից՝ Լեոնիդը շրջում է երկրում նախապատրաստվել իր հաջորդ ելույթին։ Արդյունքում նա իր աշխատասիրության ու տաղանդի շնորհիվ դառնում է ծաղրածու՝ արժանանալով հանդիսատեսի հիացմունքին։