Մայրենի տնային աշխատանք

Դարձվածքներ

Այսպիոսով, կան այնպիսի բառակապակցություններ, որոնցում բառերն իրենց ուղիղ իմաստներով չեն հասկացվում, այլ փոխաբերական իմաստ են արտահայտում։Այսպիսի բառակապակցությունները կոչվում են դարձվածքներ։

օրինակ՝ Գլուխ կոտրել-ը դարձվածք է և նշանակում է << մի բանի համար չարչարվել, ճիգ գործադրել>>։

1․ Գրել տասը դարձվածք։

Խելքը գցել,գուխ պահել,երկու ոտքը մի կոշիկի մեջ դնել, բերանը ջուր առնել,լեզուն կուլ տալ,ականջ դնել,հոգոց հանել,աչքից ընկնել,ականջի հետև գցել,

2. Լրացնել բաց թողնված տառերը։

lՆոյեմբերի վերջն էր, գրեթե ձմեռ: Տեղացող անձրևներից ու քամուց ծառերը համարյա մերկացել էին: Ողջ այգին լցվել էր ոսկեզօծ տերևներով: Վարդի թուփն էր միայն կանա՜չ-կանա՜չ: Նրա վրա դեռ հեռվից կարմրին էին տալիս երկու մեծ, կիսաբաց կոկոն:

Վարդենին կողքի մասրենուն նայում էր վերևից: Մասրենին ցցել էր սուր-սուր փշերը, որպեսզի քամուց պաշտպանի իր մի քանի դեղնած տերևները:

– Տեսնու՞մ ես՝ ես միշտ դալար եմ, միշտ կանաչ, ձմռանն անգ

ամ ուրախացնում եմ մարդկանց իմ տեսքով ու վարդերով, իսկ դու չոր ճյուղերդ ես արդեն թափահարում քամուց,- ասաց վարդենին մասրենուն:

Մասրենին տխուր քմծիծաղով նայեց վարդենուն վարից վեր.

– Դու մոռացել ես, որ ցրտադիմացկուն դարձար ինձ վրա պատվաստվելու շնորհիվ:

Լրացնել բաց թողնված տառերը: (գ կամ ք)

Երգել,թարգմանել,կարգադրել,մարգարիտ,հագուստ,արևածագ,հոգնակի,հագցնել,թագավոր,ճգնել,քգնականանօգնական,նորոգել,արքա,զորք,մրգեղեն,հերքել,թարգմանիչ,ագահ,հերքել,վարքագիծ, քուրք,ներքուստ,մգանալ,նորոգել,նվագարան,հետաձգել:

Մայրենի տնայի աշխատանք

Կարոյի մանկությունը՝ կարդալ

Կարոյի իսկական անունը ես չգիտեմ, գուցե նա ինքն էլ չգիտեր, միայն հայտնի էր, որ դա մի մականուն է նրա ծագումը և ազգատոհմը թաքցնելու համար: Նա մեր քաղաքի բնիկներից չէր, ո՞րտեղացի էր, — ոչ ոք չգիտեր, միայն ասում էին, մի անգամ հայտնվեցավ մեր քաղաքում մի անծանոթ կին և բերեց իր հետ փոքրիկ Կարոյին, որին կոչում էր իրա թոռը: Զումրուդը-այսպես էր կնոջ անունը — հմուտ էր ժողովրդական բժշկության, այդ արհեստով փող էր վաստակում, ապրում էր ինքը և սնուցանում էր իր որբ թոռնիկին:

Կարոյի հետ ես ծանոթացա մեր դպրոցում. այնտեղ բոլորը, բացի վարժապետից, սիրում էին նրան, թեև նա խիստ չար և անհանգիստ երեխա էր: Չգիտեմ, ո՞րպիսի զգացմունք կապեց իմ սիրտը այդ վայրենի վագրի ձագի հետ, որից ամեն օր մի փորձանք պակաս չէր լինում: Եվ ճշմարիտ, միշտ մի վերք կարելի էր տեսնել նրա մարմնի վրա. կամ ձեռքը վիրավորված էր լինում, կամ գլուխը կոտրած, կամ երեսը ճանկռած, վերջապես միշտ անդամներից մեկը փաթաթված էր լինում:

Թեև նա խիստ բարի սիրտ ուներ, բայց անկարելի էր բոլորովին մտերիմ լինել նրա հետ: Կարոն այն գազաններից էր, որին դժվար էր ընտելացնել: Այդ պատճառով, աշակերտների ակնածությունը դեպի նա ծագում էր ավելի երկյուղից, որ ունենում են տկարները դեպի իրանցից հզորները: Եվ արդարև, Կարոն համարվում էր մեր դպրոցի մեջ խիստ սրտոտ, համարձակ և աներկյուղ աշակերտ:

Նա խիստ վատ էր սովորում, թեև ընդունակ և բնական ձիրքերով հարուստ տղա էր: Նրա անհամբեր, անհնազանդ բնավորությունը շատ անգամ առիթ էր տալիս զեղծումներ գործել դպրոցի խիստ կարգապահությունների դեմ. շատ անգամ ևս նա պատճառ էր դառնում աղմկալի խռովությունների: Գրգռելով աշակերտներին, հարուցանում էր նա ընդհանուր ապստամբություն վարժապետի դեմ: Այսպիսի դեպքերում նրան շատ օգնում էին Ասլանը և Սագոն. առաջինը իր խելքով և խոհեմությամբ, իսկ երկրորդը` իր խորամանկությամբ, որ սատանայի պես մտնում էր աշակերտների դամարը և նրանց շուռ էր տալիս, որպես և ցանկանում էր:

Ես մինչև այսօր չեմ կարող երևակայել Կարոյի բնավորության զորությունը, թե ի՞նչպես նրան հաջողվում էր ազդել այն ապուշ, վարժապետի ճնշումներից հոգով և սրտով սպանված, աշակերտների վրա, որոնց երեսից երկյուղը երբեք պակաս չէր լինում, որոնց վախկոտ աչքերի մեջ միշտ կարելի էր նշմարել կույր հնազանդություն և ստրկություն: Բայց մարդկային ուժը իր մեջ աստվածային զորություն ունի, որ ստիպում է տկարներին խոնարհվել իր առջև, որ իր անձը պաշտելի է կացուցանում: Կարոն ուներ այդ հատկությունները:

Կարծես երեխաների հասակում կատարվում է նույնը, ինչ որ կատարվել էր ընդհանուր մարդկության տղայական հասակում: Ազգերի դյուցազունները, որոնց պաշտել է ամբոխը, որոնց անմահների կարգումն է դասել, եղել են նույն ազգի քաջ և հզոր տղմարդիկը, որոնք պատերազմում էին վիշապների և ամեհի գազանների հետ: Կարոն թեև այսպիսի քաջագործություններ չէր կատարում, բայց նա անում էր այն, որ մեր, երեխաներիս աչքերում ավելի մեծ նշանակություն ուներ:

Պատահում էին այսպիսի դեպքեր և այդ դեպքերը կրկնվում էին խիստ հաճախ: Ամեն երեկո, երբ աշակերտները դպրոցից վերադառնում էին իրանց տները, մահմեդականների փողոցներից անց կենալու ժամանակ, հավաքվում էին թուրքերի, պարսիկների երեխաները և ծեծում էին հայ երեխաներին: Ես մինչև այսօր չեմ մոռացել մի երգ, որ հնարել էին նրանք և մեզ տեսնելու ժամանակ երգում էին: Նրա բովանդակությունը մոտավորապես այս էր. «Հայը աղբի ջրաղաց է, պետք է գցել նրան տոպրակի մեջ և խփել պատին, որ երկու աչքերն էլ միասին կուրանան»… Մենք ուրախ էինք լինում, երբ մեր վիրավորանքը վերջանում էր այդ նախատական խոսքերով: Բայց նրանք ծեծում էին մեզ: Աշակերտները գանգատվում էին իրանց ծնողներին, բայց ի՞նչ կարող էին անել ծնողները: Մեծերը ծեծվում էին մեծերից, իսկ փոքրերը` փոքրերից…

Մի անգամ Կարոն ասաց մեզ.

— Գիտե՞ք ինչ կա, տղերք, այդ թուրքի լակոտները մեզ միշտ կծեծեն, քանի որ մենք նրանց առջևից կփախչենք: Պետք է մենք էլ ցույց տանք նրանց մեր ձեռքի զորությունը:

Աշակերտներից շատերը հակառակեցին, թե դա անկարելի բան է, թե ի՞նչպես կարելի է թուրքի, պարսկի երեխայի վրա ձեռք բարձրացնել:

— Ես չեմ ասում, որ մենք հարձակվենք նրանց վրա, բայց երբ որ մեզ վրա հարձակվելու լինեն, պետք է պաշտպանվենք:

— Ինչո՞վ, — հարցրեց մեկը:

— Առաջ մեր մուշտիներով, — ասաց Կարոն, — իսկ երբ այդ չի օգնի, սկսեցեք քարերով:

Դարձյալ աշակերտներից շատերը չհամաձայնվեցան. տասն հոգի միայն ընդունեցին Կարոյի առաջարկությունը, որոնց թվում գտնվում էինք` ես, Ասլանը և Սագոն:

Կարոն կազմակերպեց իր փոքրիկ գունդը, ինքն առաջ ընկավ, Ասլանին և Սագոյին կարգեց վերջապահ, իսկ ինձ կանգնեցրեց մեջտեղում, որովհետև ամենից փոքրն էի: Մեր գրպանները լիքն էին քարերի գնդակներով: Այսպես սկսեցինք առաջ գնալ: Մեր ընկերներից մի քանիսը, որ չմիացան մեզ հետ, հեռվից հետևում էին մեզ, որ տեսնեն, թե ինչով կվերջանա այդ «հիմարությունը»…

Թուրքերի փողոցի մեջտեղումն էինք, երբ մի խումբ մահմեդական երեխաներ, մեզ տեսնելով, սկսեցին իրանց սովորական երգը: — Դա կռվի հրավերքն էր:

— Տղերք, — ասաց Կարոն, — չվախենաք, հենց որ նշան կտամ, սկսեցեք…

Մահմեդական երեխաների խումբը մոտեցավ, մեր ճանապարհը կտրեց:

— Թողեք, որ անցնենք, — ասաց Կարոն:

— Չենք թողնի, մինչև ձեզ մոտ գտնված սպիտակ թղթերը մեզ չտաք, — ասաց նրանցից մեկը:

— Ոչինչ չեք ստանա, — պատասխանեց Կարոն:

Մահմեդական երեխաները սովորություն ունեին մեր ձեռքից խլել մեր գրելու թղթերը և երբեմն հափշտակում էին մեր գրքերը. թեև այս վերջինները նրանց պետք չէին, բայց քանի օրից հետո դարձնում էին, փոխարենը ստանալով փող, կամ մի ուրիշ բան: Մի անգամ իմ Նոր կտակարանը, որ գերի էր ընկած մի թուրք երեխայի ձեռքում, ես կարողացա ազատել, նրան տալով իմ զմելին: Ո՞վ էր սովորեցրել նրանց, թե նրանք իրավունք ունեին հափշտակելու հայ երեխաների իրեղենները…

Իսկ այս անգամ նրանց պահանջը հանդիպեց սաստիկ ընդդիմադրության: Երբ Կարոն պատասխանեց, թե «ոչինչ չեք ստանա», այդ միջոցին մահմեդականներից մեկը վրա պրծավ և խլեց նրա գդակը: Կարոն մի հարվածով ցած գլորեց անզգամին և խլեց գդակը: Առաջին անգամն էր, որ մահմեդական երեխաները տեսան «գավուրի» հարվածը և՛ այդ հանդգնությունը սաստիկ բարկացրեց նրանց:

— Սպանեցե՛ք… — ձայն տվեցին միմյանց:

— Սկսեցե՛ք… — ասաց մեզ Կարոն:

Ես երբեք չեմ մոռանա այն փոքրիկ, երեխայական կռիվը, որ սկսվեցավ մեր և նրանց մեջ: Սկզբում մահմեդականները փոքր էին թվով, բայց մի այնպիսի վայրենի ճիչ և աղաղակ բարձրացրին, որ նրանց ձայնից մի քանի րոպեի մեջ հավաքվեցավ այնքան բազմություն, որի թիվը մեր կրկնապատիկը եղավ: Բայց ես չգիտեմ, ի՛նչ էր պատճառը, որ կռվի մեջ մեզ տիրեց մի այնպիսի կատաղություն, որ բոլորովին մոռացանք, թե մենք հայի զավակներ ենք, թե մեր բազուկները կապված են, թե մենք համարձակություն չի պիտի ունենանք մահմեդականի վրա բարձրացնելու, մեր «պիղծ» և միշտ անգործության դատապարտված — ձեռքը: Կարոն մի սարսափելի փոթորիկի նման, դեպի ո՛ր կողմը և դառնում էր, իր առջևից ցած էր գլորում թուրքի երեխաներին: Նրա օրինակը մեզ սիրտ և խրախույս տվեց: Ասլանը, ասլանի3 ձագի նման, իր զորեղ ճանկերով բռնում էր նրանց, և ձեռքը կոկորդներին դնելով, կիսախեղդ էր անում: Փոքրիկ Սագոն իմ աչքում ավելի աճել և ավելի մեծացած էր երևում: Նա դևի նման կռվում էր իր մարմնի բոլոր անդամներով. ձեռքով մուշտի էր խփում, ոտքով քացի էր տալիս, գլխով նաղդա էր գալիս4, ատամներով կծում էր, եղունգներով ճանկռում էր: Ոչ սակավ քաջությամբ հանդիսացան և մեր մյուս ընկերները, որոնց ճարպկությունները մի առ մի նկարագրելը շատ երկար կլիներ: Միայն այսքանը կասեմ, որ բոլորից թույլը, բոլորից անվարժը կռվի մեջ էի ես… Ես այս րոպեիս էլ առանց ծիծաղի չեմ կարող գրել այս տողերը, թե ի՛նչով էի օգնում ընկերներիս. — ես միայն գետնից ափերով հող էի վեր առնում, ցրում էի թուրք երեխաների երեսի վրա, որ նրանց աչքերը լցնեմ հողով, որ նրանց կուրացնեմ, որ ոչինչ չտեսնեն, և այսպիսով հեշտացնեմ ընկերներիս ջարդել նրանց:

Չնայելով, որ մահմեդական երեխաները մեզանից կրկնապատիկ թվով ավելի էին, այսուամենայնիվ, նրանք խույս տվեցին կռվի դաշտից և սկսեցին հեռվից մեզ վրա քարեր արձակել:

— Դուք էլ քարերով… — ձայն տվեց Կարոն:

Մենք կատարեցինք նրա հրամանը: Այդ միջոցին վրա հասան մի քանի չափահաս մահմեդական պատանիներ, և մենք ստիպված էինք փախչել:

Մեր ընկերներից մի քանիսը վնասվեցան. մի տղա թևքի վրա դանակի վերք ստացավ, մի ուրիշի ատամները ջարդվեցան քարի հարվածքից, իսկ իմ գլխի փոքրիկ սպին, որի նշանը մնացել է մինչև այսօր, այն օրվանից ստացված է:

Վերադառնալով տուն, մայրս սաստիկ բարկացավ, երբ լսեց մեր «հիմարությունը»: Նա պատրաստվում էր ինձ ծեծել, որ խրատվեմ, որ թուրք երեխաների հետ գործ չունենամ, բայց գլխիցս հոսող արյունը մի փոքր մեղմացրեց նրա բարկությունը: Նա չէր մեղադրում նրանց, որ իմ գլուխը պատառել էին, այլ մեղադրում էր ինձ թե ինչո՞ւ ես մասնակցեցի կռվի մեջ: Այդ պատճառով կսեց սաստիկ անիծել ինձ.

«Գետինը մտնես… գրողը տանե քեզ… չար սատանա… պատանդ կարեմ… անիծված… նաշդ տեսնեմ»… և այլ այսպիսի խոսքեր:

Մյուս օրը ես դպրոց գնալ չկարողացա, որովհետև մի ամբողջ շաբաթ տանը հիվանդ պառկած էի: Այդ հիվանդությունը ազատեց ինձ մեր վարժապետի պատժից: Ինձ պատմեցին, թե բոլոր աշակերտները, որոնք մասնակցել էին կռվին, սաստիկ ծեծ կերան: Նրանք ծեծ կերան նրա համար միայն, որ թույլ չտվեցին մահմեդական երեխաներին իրանց ծեծել… Մի՞թե ինքը, դպրոցը, չէր պատրաստում մեզ ծեծվելու համար… մի՞թե նա չէր մտցնում մեր մեջ ստրկությունը…

Թեև խիստ թանկ նստեց մեր կատարած անկարգությունը, բայց նրա հետևանքը բավական օգտավետ եղավ մեզ համար: Այնուհետև մահմեդական երեխաները սկսեցին վախենալ մեզանից և ավելի հարգանքով վարվել: Եվ շատ սակավ էր պատահում, որ նրանց փողոցներից անց կենալու ժամանակ մեր ընկերները ծեծվեին, մանավանդ երբ խումբերով էին անց կենում և պատրաստ էին ընդդիմադրել:

Այդ անցքից հետո Կարոն նշանակություն ստացավ իր ընկերների մեջ, և համարյա բոլորին պաշտելի դարձավ: Ամեն մեկը խոնարհվում էր նրա հեղինակության առջև:

— Տեսա՞ք, — ասաց մեզ Կարոն մի քանի օրից հետո. — «շանը մինչև չծեծես, չի բարեկամանա»…

Մայրենի

1.Ընկերական քննարկում ՝ Ինչպես են անցնում իմ մայրենիիի դասերը, ին՞չ կավելացնեի կամ ի՞նչ կփոխեի ․․․

Ինձ ամեն բան էլ դուր է գալիս։

2.Գրել հոմանիշներով հարուստ նախադասություններ (հինգ հատ)

Ծաղրածուն հագել էր մեծ փայտեր և դարձել էր հսկա, նա այդպես էր անում, որպեսսզի փոքրիկներին ուրախացնի, մի պստիկ կորել էր և փնտրում էր իր մայրիկ, հայրիկին։

Մանեն նապաստակ էր պահում, նապաստակը սպիտակ էր, նապաստակին հենց բաց էր թողնում կորում էր, հայրիկը բարկացավ և տարավ խանութ, մի ժամ անց հայրիկը եկավ սև ճագարով, նապաստակը դանդաղ էր գնում էր։

Աննան ուներ մի կարմիր վզնոց մայրիկը կարմիր էր հագցնում էր և Աննային և գցեց ալ վզնոցը, դպրոցում բոլորը նրան էին նայում և նախանձում։

Ես մի գեղեցիկ տիկնիկ ունեի, նրան հագցնում էի սիրուն զգեստներ, նրա մազերը սպիտակ էր, իսկ աչքերը սև։

Նա շատ նվերներ ստացավ և լիքը շնորհավորանքներ։

3. գրաբարի մասին

  1. ա  և ո  տառերի գրության վերաբերյալ.
աշխարհաբար  գրաբար     աշխարհաբար        գրաբար    
արքա արքայ  երեկո   երեկոյ
ծառա  ծառայ                    կոփածո    կոփածոյ    
տղատղայ                               սիրոսիրոյ

գրաբարով գրված այս նախադասությունը սովորել և գրել ժամանակակից մայրենիով․

Լավ է կոյր աչօք, քան կոյր մտօք:

Լավ է ունենալ կույր աչք, քան կույր միտք։

Մայրենի

.Հոմանիշ և հականիշ բառեր։

Հոմանիշ են կոչվում մոտ իմաստ արտահայտող բառերը: Օրինակ՝

գագաթ-կատար

հովիկ-զեփյուռ

գեղեցիկ – սիրուն

տգեղ – անգեղ

պայծառ – լուսավոր

Հականիշ են կոչվում հակառակ իմաստ արտահայտող բառերը: Օրինակ՝

երկար-կարճ

խոշոր-մանր 

տանը շարունակել․․․

մութ – լույս

պինդ – փափուկ

մաքուր – կեղտոտ

գեղեցիկ – տգեղ

2. Խնդրում եմ կարդալ տեքստը և գտնել բնությունը բնութագրող բառերը․

Լռություն կա Կաքավաբերդի ավերակներում։ Միայն ձորի մեջ աղմկում է Բասուտա գետը, քերում է ափերը և հղկում հունի կապույտ որձաքարը։ Իր նեղ հունի մեջ գալարվում է Բասուտա գետը, ասես նրա սպիտակ փրփուրի տակ ոռնում են հազար գամփռներ և կրծում քարե շղթաները։

Պարիսպների գլխին բույն են դրել ցինը և անգղը։ Հենց որ բերդի պարիսպների տակ ոտնաձայն է լսվում, նրանք կռնչյունով աղմկում են, թռչում են բներից և ահարկու պտույտներ անում բերդի կատարին։ Ապա բարձրանում է քարե արծիվը, կտուցը կեռ թուր, մագիլները՝ սրածայր նիզակներ, փետուրները որպես պողպատե զրահ։

Կաքավաբերդի բարձունքի միակ ծաղիկը ալպիական մանուշակն է, ցողունը կաքավի ոտքի պես կարմիր, ծաղիկը ծիրանի գույն։ Քարի մոտ է բսնում ալպիական մանուշակը, պարիսպների տակ։ Արևից քարերը տաքանում են, և երբ ամպերը ծածկում են քար ու պարիսպ, մանուշակը թեքվում է, գլուխը հենում քարին։ Ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր բզեզին մանուշակը ճոճք է թվում, աշխարհը՝ ծիրանագույն բուրաստան։ Ակսել Բակունց՝ <<Ալպիական մանուշակ>>։

Ձոր,գետ,որձաքար,ծաղիկ,մանուշակ,ցողուն

3․ Վերհիշելով դ-թ,բ-փ,գ-ք,ձ-ց,օ-ո,է-ե ուղղագրությունը՝ լրացնում ենք բաց թողնված տառերը․

Այսպիսով՝

էներգիա, վրաերթ, երես, որևէ, մանրէ, էինք,վերելք, գետեզր,կիսաեփ,լայնէկրան,վայրէջք, երանգ, եզր:

Իմ ստեղծած խաղալիքը

Ես ստեղծել եմ մի խաղալիք մեքենա, որը կարողանում է ամենինչ անել։

Օրինակ նա կարողանում է իր տիրոջ դասերը, անել, պարել, խոսալ ինչպես իրական մարդը։

Նա կարողանում է մեքենայից դառնալ տիկնիկ և տարբեր խաղալիքներ։

Տնային առաջադարանք մայրենի

1.Բարի ուրբաթ սիրելիներ, խնդրում եմ տանը ավարտել <<Իմ ստեղծած խաղալիքը>> պատմությունը։

2.Լրացնել բաց թողնված տառերը․

աղջիկ, աղքատ, այսօր, առաջին, արգելել, երգ, արդար, արձակուրդ, բարձր, անօգնական, զարթնել, երջանիկ, երկներանգ, համբուրել, նուրբ, հագնել, ճամփա, ընդերցել, համերգ, տնօրեն, թագավոր, որսորդ, բախտ:

3.Հանգստյան օրերին կարդալ Հրանտ Մաթևոսյանի <<Գոմեշը>> պատմածքը ․

Սարի գլխին մի կտոր սպիտակ սառույց կար, սառույցի վերևը խանձարուրի կապերը լուռ քանդում էր մի փոքրիկ ամպ: Ամպի տակ հրճվում էր արտուտիկը, իսկ ամպի վրայով, նախիրների վրայով, բազեի, սարերի, ուրթերի ու անտառների վրայով ուրիշ աշխարհների մաքուր քամիները հուրհրալով տանում էին մի մեծ արև:

Խոտն այդտեղ չտեսնված համով էր, և հանդապահը հիմա-հիմա պիտի գար գոռար նախրի վրա՝ թե նրանք ինչու են ուտում համեղ խոտը, և նախիրն արածում էր ագահությամբ: Վայ թե վաղուց էին կշտացել, բայց հանդապահը չէր գալիս: Սառույցից մի հատ առու էր սկսվում ու գալիս գնում կովերի միջով: Կովերն ականջի ծայրով լսում էին, որ առուն կա: Խոտ էին ուտում, փորի տակ նրանց կրծերակները վարար-վարար կաթ էին տանում, և նրանք իրենց անընդհատ ասում էին՝ թե առուն կա:
Տաք բուրմունքի մեջ ընկղմված գոմեշն արածում էր մի ձորակում: Հովերն այդ ձորակից ոչ մի բուրում չէին տարել, որովհետև չէին մտել ձորակ: Նախիրը հիմա կարող էր գալ, տրորել ու կեղտոտել այդ ձորակը, դրա համար էլ գոմեշն արածում էր պոզահարելով ու սպառնալով: Մեկ էլ՝ խոտն անհամացավ, դարձավ ուղղակի չոր ծղոտ: Առվակը մոտիկ էր: Բայց մեջքն սկսեց պաղել: Ուրեմն ամպը բռնել էր արևի դեմը: Գոմեշն ուզեց ստվերը մեջքից թոթափել սարսռոցով, բայց կաշին կարծրանում էր նրա վրա: Գլուխը բարձր՝ գոմեշն սպասեց թե ինչ է լինելու հետո, և արյունը նրա երակներում դանդաղում ու ցամաքում էր, ապա դարձավ կպչուն, խցվեց ու կանգ առավ, իսկ աշխարհը խլանում ու հանգչում էր նրա ականջներում: Աշխարհը մեռել ու մթնել էր, հիմա ամպը պայթելու էր, պահ էին մտել հովը, արտույտը, առուն… մեկ էլ երակները լայնացան և արյունը վազեց վարար, հեշտ, քչքչոցով:
Գոմեշը ելավ ձորակից, և մշուշի մեջ գեղեցիկ էին կովերը, հեռաստանները, լուռ ամպը, բայց նախրի մեջ չկար մի ուրիշ գոմեշ: Արյունը տաքանում էր նրա մեջ, մանրիկ ցավով ու ջերմությամբ արթնացան սրունքները, իսկ ողնաշարն արդեն դուրեկան ցոլքերով ծակծկվում էր վզից մինչև պոչը: Նա ոտ փոխեց՝ որ գնա, կռվի կովերի ցուլի հետ, բայց տեսավ, որ չի ուզում գնալ, չարությունը հալվում ու դուրս է սահում իրենից:
Խոր լռության մեջ խոտերը թելը-թելին շղարշե բուրմունք էին հյուսում այդ կանաչ աշխարհի երեսով մեկ և բուրմունքի հետ հյուսվում էր մի քաղցր թախիծ:
Գոմեշը մռլնգաց:
Կովերը նայեցին՝ հանդապահը չէր, գոմեշն էր, մռլնգում էր: Կովերը շարունակեցին արածել անտեր փափուկ խոտի առատության մեջ, լավ ջրի մոտիկության, իրենց մետաքսե ցուլի ներկայության, կաթի վարար վազքի ու գոլ արևից իրենց պարարտ գոհության մեջ:
Գոմեշը ճանապարհվեց ուրթ: Կուրծը փաղաքշանքով հունցվում էր զույգ ոտի արանքում և գոմեշը գնում էր կթվելու նանին: Սարահարթի ուրթը ճոճվեց նրա հայացքի մեջ ու կորավ, ձորակում գոմեշը մի երկու բերան խոտ պոկեց ու մոլորվեց: Հա, գնում էր ուրթ: Իսկ ինչու է նախիրը դեռ արածում: Նախիրը կովեր են, ինքը մեկ հատիկ գոմեշ է – ա՛յսպե՜ս:
Նա կանգնեց վրանի դռանը, կանչեց ու սպասեց նանի դուրս գալուն:
– Եկել ե՞ս,– ասաց նանը:
– Էս օրը ճաշին էս ինչո՞ւ ես եկել,– ասաց նանը:
– Նախիրը հանդում՝ դու վեր ես կացել եկել:
– Դե լավ, որ եկել ես՝ արի կթեմ:
– Կուրծդ կիսատ՝ էս ո՞ւր ես եկել:
Կթվորը լավ չէր կթում, կուրծը ցավեցնում էր: Գոմեշը ծռեց պարանոցը, հոտ քաշեց՝ նանի հոտն էր, նանի ձայնն էր, բայց այս անգամ իսկի լավ չէր կթում: Գոմեշը տեսավ որ չի ուզում կթվել: Հեռու հեռաստաններից դենը, տաք մշուշների մեջ գոմեշների խմբեր են կանգնած և նրանցից մեկը անտառների ու ճանապարհների գլխով հղում է իր թախիծը սրան:
– Հը՜, Սաթիկ… նանիդ տրորում ես, էլ քեզ ո՞վ կկթի:
– Չէ, կաթ չես բերել, եղածն էլ չտվեցիր:
– Վույ, վույ, վույ, վույ, նանիդ տրորեցիր:
– Մինա՜ս… գոմեշն աչքիս մի տեսակ է երևում:
– Հա՜… գոմեշս ցուլ է ուզում:
– Գոմեշս ցուլ է ուզում: Հուլիս, օգոստոս, սեպտեմբեր… մարտ… մարտ, մայիս… լավ ժամանակ ես ծնելու: Ձագիդ բոխու տերև կտամ… կանաչ արև կլինի, մայիս կլինի…
Գոմեշը բլրի գլխին կանգ առավ ու Աստծու կանաչ աշխարհի վրայով նայեց հեռվի շեկ հովիտներին:
Աղվեսը մեռել էր ծերպերի մեջ լերկ մի տեղ՝ որպեսզի խոտերը չխանգարեն և երկնքի բազեն անպայման տեսնի նրա դին: Եվ այնքան ճիշտ էր մեռել աղվեսը, որ հովը քշում տանում էր նրա ագին:
Հեռուների շեկ հովիտներում մշուշների տակ գոմեշների շոգած խմբեր էին օրորվում և նրանց մեջ տաք ու զորեղ մեկը, գլուխը բարձր բռնած, իր կանչը հղում էր սրան: Գոմեշը մռլնգաց ու պոկվեց բլրի գլխից դեպի ձորը…
Էն ի՞նչ է անում, էն ի՞նչ է անում, էն ի՞նչ է անում էն անասունը,– վրա վազեց աղվեսը: Հազար ասի էդ անիծված տունն էդ փափուկ հողում չփորենք…

Մայրենի

  1. գրաբարից թարգմանություն

Ողջույն սիրելի երեխաներ։Խնդրում եմ գրաբարով գրված հետևյալ ասույթները գրել  աշխարհաբարով․

  1. Վա՛յ որ պահէ զագահութիւն չար ի տան իւրում – վայ նրան, 
  2. ով չար ագահությունը իր տուն է տանում։

2.Մարգարէ յիւրում գաւառի պատիւ ոչ ունի – Մարգարեն իր գավառում պատիվ չունի։

2. Ածանցներ

Հայերենում կարող են լինել ածանցավոր բառեր: Ածանցավոր կոչվում են այն բառերը որոնք կազմված են որևէ արմատից և ածանցից: Ածանցը իմաստ չի արտահայտում, մասնիկ է, որը կարող է ավելանալ արմատի առջևից կամ վերջից և նրան նոր իմաստ հաղորդել: Ածանցները լինում են նախածանցներ և վերջածանցներ:

 Առաջադրանք ՝ հորինել փոքրիկ պատմություն արևի և լուսնի մասին ևայնտեղ  ցույց տալ ածանցավոր բառերը։

                                                                      Լուսինը և արևը

Բառերը տարբեր կազմություն ունեն

Օրինակ ամպիկ,անպանման,ամպածածկ բառերը, եթե համեմատենք կտեսնենք , որ նրանք տարբեր կազմություն ունեն, բայց բոլորն ունեն ամպ արմատը; Բառի միուս մասը կոչվում է ածանց; Ածանց աըն մասնիկը որը բառին միանում է սկզբից կամ վերջից։

Գրել տաս նախաճանց և վերջածանց բառեր։

Նախածանց -անտուն, անգույն, դժբախտ, չկամ, դժգույն, անպետք, ապերախտ, մակբայ, տհաճ, ստորերկրյա:

Վերջածանց – շնիկ, մսանոց, ուրախություն, տնային, աշակերտական, հմայիչ, հնություն, խմորեղեն, այլմոլորակային, ձավարեղեն: