Հովանես Թումանյանի կենսագրությունը

  1. Կարդա՛ Հ.Թումանյանի  Ինքնակենսագրությունը:
  2. Դուրս գրիր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրիր:
    1. Ածել-Ձու դնել՝ բերել:
    2. չոնգուրն-Արևելյան երաժշտական գործիք:
    3. ճախարակ-Մանելու հասարակ գործիք, որ շարժման մեջ է դրվում ձեռքով կամ ոտքով:
  3. Բլոգումդ պատմի’ր, թե ինչ իմացար Թումանյանի մասին՝ կարդալով  ինքնակենսագրությունը:
  1. Ստեղծագործության ո՞ր մասն ամենից շատ հավանեցիր(բանավոր):
  2. Կրկնի՛ր  Հ. Թումանյանի  «Իմ երգը»  բանաստեղծությունը:

ԱՌԻՒԾԸ ԵՒ ՄԱՐԴԸ

Սովորում ենք Արևմտահայերեն։

Մաս 1

Զօրաւոր առիւծ մը, որ նստած էր ժայռի մը վրայ, կը տեսնէ որ գազանները
սարսափահար կը վազէին։ Առիւծը կը հարցնէ, թէ ինչո՞ւ կը փախէին եւ
որմէ՞ կը վախնային։
–Դուն ալ փախիր,- կ’ըսեն,- որովհետեւ մարդը կու գայ։
–Ո՞վ է մարդը,- կը հարցնէ Առիւծը,- եւ ի՞նչ է անոր ուժը, որ կը փախիք
անկէ։
–Կու գայ եւ քեզի ալ կը վնասէ,- կ’ըսեն։
Իր ուժերուն վստահ՝ Առիւծը կը մնայ իր տեղը։ Եւ ահա կու գայ հողագործ
մարդ մը։
–Եկուր կռուինք,- կ’ըսէ հպարտ Առիւծը։
–Շատ լաւ,- կ’ըսէ մարդը,- բայց քու զէնքերդ հետդ են, մինչ իմիններս
տունն են։ Քեզ կապեմ, որպէսզի չփախիս, իսկ ես երթամ եւ բերեմ զէնքերս,
որպէսզի կռուինք։😊

Մաս 2

Առիւծը կ’ըսէ.
–Երդում ըրէ, որ պիտի գաս եւ ես կ’ընդունիմ ըսածդ։
Մարդը երդում կ’ընէ եւ Առիւծը կը համաձայնի կապուիլ։
Մարդը կը հանէ պարանը եւ Առիւծը պինդ* կը կապէ կաղնիի ծառին, ապա
ծառէն կը կտրէ հաստ ճիւղ մը եւ կը սկսի զարնել Առիւծին։
Առիւծը կը գոչէ.
–Աւելի զօրաւոր եւ անխնայ զարկ կողերուս, որովհետեւ այս խելքիս միայն
այսպիսի ծեծ կը վայելէ։
ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ

Իմ երգը

  • Կարդա՛  Հ. Թումանյանի  «Իմ երգը»  բանաստեղծությունը:
  • Բանաստեղծության միջից գտի՛ր և դո՛ւրս գրիր  անծեր բառի հոմանիշները:
  • Բանաստեղծության միջից գտի՛ր և դո՛ւրս գրիր երկյուղ բառի հոմանիշը:
  • երկյուղ-Վախ, սարսափ
  • Գրի՛ր
  •  հարուստ-աղքատ
  • առատ-ծույլ
  • ճոխ-քիչ
  • բախտավոր-անբախտ
  • բարություն-չարություն
  •  բառերի հականիշները:
  • Գրի՛ր, թե ինչով է հարուստ Թումանյանը: Թումանյանը հարուստ է բարությանբ, շնորքով և սեր ով։
  • Փորձի՛ր  բացատրել բանաստեղծության վերնագիրը: Իմ փիլսոփայությունը
  • Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:Մի անգամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝  բոլոր տանձերը հասել  են:  Տանձերը, ախր, միշտ այդպես  են,   ոչ  ոքի  ոչինչ  չեն  ասում, բայց իրենց համար հասնում  են,  և մի գեղեցիկ  օր  էլ  տեսնում  ես, որ  արդեն  հասել  են,  ու  եկել է քաղելու ժամանակը:«Ափսոս, որ սանդուղք  չեմ վերցրել հետս,- մտածեց Ջելսոմինոն: — Արի գնամ, տանից սանդուղք բերեմ ու մի հատ  էլ երկար ձող՝ վերևի ճյուղերից տանձը թափ տալու համար»:Բայց այդ պահին  նրա գլխում մի ուրիշ միտք ծագեց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք. «Իսկ եթե  օգտվեմ իմ ձայնի՞ց»:

Դասարանում

Կետերի փոխարեն գրի՛ ր է, ե  կամ ո:

«Մի անգամ իմ բարեկամ մի  որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո,  երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում  էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա,  էլ  չէր փախչում,  չէր վախենում մեզնից,  մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ, նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում  էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում եր հեռու` անտառներով փաթաթված սարերին, ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը,  որ   երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ  երբ պատահում էր  բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս…

Հարցեր և առաջադրանքներ

      1.   Ո՞ր ստեղծագործությունից է հատվածը: Նշի՛ր հեղինակի անունը: Ավ․ Իսահակյան Եղնիկը

  1. Գրի՛ր որսորդ, խորունկ, անդուլ, խարտյաշ բառերի հոմանիշները:
  2. որսորդ-որսկիան
  3. խորունկ-խորը
  4. անդուլ-անդադար
  5. խարտյաշ-շիկահեր
  1. Տեքստից դո՛ւրս գրիր երեկո բառի հոմանիշը: Վերջալույս
  2. Տրված բառերը բաղադրիչների (մասերի) բաժանի՛ր, որոշիր կազմությունը (բառի բաղադրիչների մասին կարդա՛, մուլտֆիլմը դիտի՛ր այստեղ ):

 Օրինակ՝  հեքիաթական- հեքիաթ(արմատ)+ ական(ածանց), ածանցավոր բառ

անտառուտ- անտառ(արմատ) + ուտ(ածանց)- ածանցավոր

վերջալույս-վերջ(արմատ) +ա (հոդակապ) + լույս(արմատ) – բարդ

աշնանային-աշուն(արմատ) + ային(ածանց) – ածանցավոր

խորասույզ-խորը (արմատ) + ա (հոդակապ) + սույզ (ածանց) – ածանցավոր

անտառ-պարզ

Ուսումնական ձմեռ

Ընտրի՛ր ֆիլմերից մեկ-երկուսը, դիտի՛ր, բլոգումդ ներկայացրո՛ւ, թե ինչ իմացար, սովորեցիր:

Ես ընտրել եմ Տանը մենակ 2 ֆիլմը։ Այդ ֆիլմը ինձ սովորեցրեց լինել բարի, հավատալ Ամանորյա հրաշքների և միշտ սիրել և հարգել ծնողներիտ։

Լինում է, չի լինում մի գեղեցիկ անտառ է լինում`սաղարթախիտ ու կանաչ: Անտառում միշտ զգացվում է  զարմանահրաշ ծաղիկների բույրն, ու լսվում էր բազմագույն թռչունների ուրախ երգը: Անտառում ապրում էին  բազմաթիվ գեղեցիկ ու բարի կենդանիներ: Զարմանալի էր, բայց կենդանիները շատ համերաշխ եին ապրում և իրար չէին վնասում: Նրանք միասին խնամում էին անտառը, միասին պատրաստվում էին ձմռան գալուն: Նրանց  ամենասիրելի տոնն  Ամանորն է: Բոլորը պատրաստվում էին այդ հրաշալի տոնին: Եվ ահա արջը, նապաստակը և ոզնին որոշեցին գնալ անտառ և ընտրել  եղևնի:

-Եղևնին պետք է լինի շատ մեծ և բարձր,- ասաց արջը:
-Ինչո՞ւ բարձր,- զարմացավ նապաստակը:
-Թող այն  լինի փոքրիկ, փափուկ և արծաթափայլ, ինչպես ես:
-Ո՜չ, ո՜չ եղևնին պետք է լինի փշոտ և փոքր:
-Իսկ ես ասում եմ, որ այն պետք է լինի մեծ, խոշոր` ինչպես ես,- մռթմռթաց արջը:
Կենդանիները նեղացան, և ամեն մեկը  քաշվեց մի կողմ: Արջը փնթփնթալով այս ու այն կողմ գնաց, հոգոց հանեց և ասաց.
-Թող եղևնին լինի բարձր, փշոտ և արծաթափայլ:
-Ճի՜շտ է, ճի՜շտ է,- բացականչեցին ոզնին ու նապաստակը:

Վերջապես նրանք ընտրեցին ամենագեղեցիկ եղևնին: Առավոտյան կենդանիները` խաղալիքներով լցված բազմաթիվ արկղերով, եկան անտառի խորքը և զարմանքից քարացան` ոչ մի եղևնի չէր մնացել:Մարդիկ բոլորը կտրել ու տարել էին: Նապաստակները սկսեցին բարձրաձայն լացել:

-Տեսե՜ք,  տեսե՜եք,- գոռաց արջը- այնտեղ հեռվում մի փոքրիկ եղևնի կա, թող այն լինի մեր տոնածառը:

-Տոնածառը փոքր, բայց մեր սրտերը թող լինի մեծ ու բարի- շատախոսեց սկյուռիկը:

Կենդանիները  զարդարեցին եղևնին և հեռացան: Ամանորյա գիշերը կենդանիները հավաքվեցին և փոքրիկ տոնածառի փոխարեն տեսան մի  հսկայական, արծաթափայլ եղևնի` զարդարված փայլփլուն խաղալիքներով ու լույսերով: Դա  Ձմեռ  Պապի ամանորյա հեքիաթային նվերն էր բարի կենդանիներին: Երբ հավատում ես ամանորյա հրաշքներին, նրանք միշտ էլ կատարվում են:

Ամանորյա հրաշքը

Լինում է, չի լինում մի գեղեցիկ անտառ է լինում`սաղարթախիտ ու կանաչ: Անտառում միշտ զգացվում է  զարմանահրաշ ծաղիկների բույրն, ու լսվում էր բազմագույն թռչունների ուրախ երգը: Անտառում ապրում էին  բազմաթիվ գեղեցիկ ու բարի կենդանիներ: Զարմանալի էր, բայց կենդանիները շատ համերաշխ եին ապրում և իրար չէին վնասում: Նրանք միասին խնամում էին անտառը, միասին պատրաստվում էին ձմռան գալուն: Նրանց  ամենասիրելի տոնն  Ամանորն է: Բոլորը պատրաստվում էին այդ հրաշալի տոնին: Եվ ահա արջը, նապաստակը և ոզնին որոշեցին գնալ անտառ և ընտրել  եղևնի:

-Եղևնին պետք է լինի շատ մեծ և բարձր,- ասաց արջը:
-Ինչո՞ւ բարձր,- զարմացավ նապաստակը:
-Թող այն  լինի փոքրիկ, փափուկ և արծաթափայլ, ինչպես ես:
-Ո՜չ, ո՜չ եղևնին պետք է լինի փշոտ և փոքր:
-Իսկ ես ասում եմ, որ այն պետք է լինի մեծ, խոշոր` ինչպես ես,- մռթմռթաց արջը:
Կենդանիները նեղացան, և ամեն մեկը  քաշվեց մի կողմ: Արջը փնթփնթալով այս ու այն կողմ գնաց, հոգոց հանեց և ասաց.
-Թող եղևնին լինի բարձր, փշոտ և արծաթափայլ:
-Ճի՜շտ է, ճի՜շտ է,- բացականչեցին ոզնին ու նապաստակը:

Վերջապես նրանք ընտրեցին ամենագեղեցիկ եղևնին: Առավոտյան կենդանիները` խաղալիքներով լցված բազմաթիվ արկղերով, եկան անտառի խորքը և զարմանքից քարացան` ոչ մի եղևնի չէր մնացել:Մարդիկ բոլորը կտրել ու տարել էին: Նապաստակները սկսեցին բարձրաձայն լացել:

-Տեսե՜ք,  տեսե՜եք,- գոռաց արջը- այնտեղ հեռվում մի փոքրիկ եղևնի կա, թող այն լինի մեր տոնածառը:

-Տոնածառը փոքր, բայց մեր սրտերը թող լինի մեծ ու բարի- շատախոսեց սկյուռիկը:

Կենդանիները  զարդարեցին եղևնին և հեռացան: Ամանորյա գիշերը կենդանիները հավաքվեցին և փոքրիկ տոնածառի փոխարեն տեսան մի  հսկայական, արծաթափայլ եղևնի` զարդարված փայլփլուն խաղալիքներով ու լույսերով: Դա  Ձմեռ  Պապի ամանորյա հեքիաթային նվերն էր բարի կենդանիներին: Երբ հավատում ես ամանորյա հրաշքներին, նրանք միշտ էլ կատարվում են:

Այս հեքիաթը ինձ սովորեցրեց, որ կապ չունի տոնածառի չապսը կարևորը, որ մեր սրտերում լինի բարություն, սեր ու ջերմություն։

Իմ Ամանորյա մախթանքը – այստեղ

Գունեղ ձմեռը

Ձմեռային մի գեղեցիկ օր, երբ ձյան փաթիլները թափվում էին, նրանք սովորական չէին, նրանք սպիտակ չէին, այլ գունավոր։ Անբողջ քաղաքը գունավորվել էր, բոլոր երեխաները բակում ուրախ խաղում էին։ Երեխաները իրենց ծնողներին հարցնում էին։

—Մայրիկ,հայրիկ, ամե՞ն Ամանորն է այսպիսի գունեղ, բոլո՞ր ամանորներին է ձյունը գունավոր։

—Ոչ, իմ անուշիկ , այս ձմեռը բոլորիս տարօրինակ թվաց, չենք հասկանում ինչ է այստեղ կատարվում։

Այս Ամանորից հետո ձյունը միշտ եկավ գունավոր, պատճառն այն էր, որ մի երեխա կար, չէր սիրում ձյունը, և այդ պատճառով ձյունը որոշեց փոխվել և դարձավ գունավոր։

«Սեպտեմբերից դեկտեմբեր ամիսների հաշվետվություն  մայրենի առարկայից» :

Պատմի՛ր՝ ինչ նախագծեր ես իրականացրել, ինչ հրապարակումներ ես ունեցել բլոգումդ՝ դնելով  հղումը (կարող ես դնել այն նյութերի հղումները, որոնք քո կարծիքով ամենահաջողն են):

Ես մասնակցել եմ մայրենիի բոլոր Ֆլեշմոբներին Սեպտեմբերից մինչև Դեկտենբեր և մասնակցել եմ բոլոր ստեղծագործական աշխատանքներին։ Մասնակցել եմ նախագծերի մեծամասնությանը։Ահա իմ մայրենի բաժնի հղումը այստեղ։ Իմ ձմեըային ստեղծագործական աշխատանքը Ամանորյա հրաշքը վերնագրով։ Համո Սահյանի գրվացքներից անցել ենք Անտառում։ Ավետիկ Իսահակյանից անցել ենք Արևի մոտ, Այդ ոչինչը ես եմ,Ամենապիտանի բանը ,Կյանքից թակ բանը։ Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոնին ես մասնակցել եմ ակտիվ։ Ինձ դուր եկավ Ավ․ Իսահակյանի “Այդ ոչինչը ես եմ” նախագիծը։

  • Կարգի՛ բեր բլոգդ: Շաբաթվա բացթողումները լրացրո՛ւ:
  • Եթե ինքնաստուգումը չես ավարտել, մինչև ուրբաթ օրվա ավարտը լրացրո՛ւ, ուղարկի՛ր:
  • Անգի՛ր սովորիր Զահրատի (արևմտահայ բանաստեղծ«Անուշապուր» բանաստեղծությունը:ԱնուշապուրԿաղանդ Պապա մը գար
    Նվերներ բերեր
    Տար տար չհատներ:Ծառ մը բարձրանար
    Թիզ թիզ -օրեօր-
    Երկինք չհասներԻնչ որ կյանք կըսենք
    Անուշապուր մը ըլլար-ուտեինք-
    Կեր կեր- չհատներ:
    1. Բացատրի՛ր 
    2. Կաղանդ-Նոր տարի, ամանոր
    3. Կաղանդ Պապա-Ձմեռ պապիկ
    4. չհատնել- չհասներ
    5. անուշապուր-Ծիրանաչրով և սոխառածով պատրաստվող քաղցր ապուր
    6.  բառերը:
    7. Համացանցից գտի՛ր և բլոգումդ տեղադրի՛ր անուշապուրի բաղադրատոմսը:
  • Անուշապորի բաղադրատոմսը

Անուշապուրը Զատկին ու Ծննդյան տոներին   պատրաստվող հայկական քաղցր ապուր է և կրում է տոնածիսական բնույթ։  Անուշապուրի մյուս տարբերակը կոչվում է մայրամապուր (Աստվածածնա անունով), որտեղ  մեղրի փոխարեն օգտագործվում է դոշաբ։

Ըստ էության, անուշապուրը բավականին նման է աշուրեին, սակայն անուշապուրում լոբազգիներից և ցորենից բացի այլ հացահատիկ չեն օգտագործվում: Այն մի առանձնահատուկ աշուրե է, որը պատրաստում են աղանդերով, չրերով ու նռան հատիկներով:

Բաղադրություն

աշուրացու ցորեն – 500 գ
չամիչ – 250 գ
ծիրանի չիր – 250 գ
կարտոֆիլի օսլա – կես փաթեթ

վարդաջուր – 1 շերեփ
շաքարավազ – 1 կգ
աղ, դարչին, ընկույզի միջուկ, նռան հատիկներ
սոճու կոնգոմ /պիստակ/ – 1 փաթեթ

Պատրաստման եղանակ

Աշուրացու սպիտակ ցորենը մաքրել, մի քանի անգամ սառը ջրով լվանալ, 3-4 ժամ թողնել  ջրում, ապա լիքը ջրով դանդաղ սկսել եփել մի մեծ կաթսայում: Մաքրել ու  լավ լվանալ  չամիչն ու ծիրանի չիրը: Եթե ծիրանի չրերը խոշոր են, ապա դրանք բաժանել երկու կամ չորս մասի, չամիչի հետ մեկտեղ թողնել տաք ջրի մեջ, որպեսզի փափկեն:Թույլ կրակի վրա, կաթսայի կափարիչը մի փոքր բաց թողնված վիճակում եփել 3-4 ժամ: Այնուհետև կրակի վրայից վերցնել,  կափարիչով  փակել և  ծածկել  բավականին հաստ կտորով: Թողնել  առնվազն 3-4 ժամ, ցանկալի է` ողջ գիշեր: Կաթսան կրկին դնել կրակին և  ավելացնել թրջած չիրն ու չամիչը: Վրան ավելացնել այնքան եռացրած ջուր, որ դառնա ապուրի նման ջրալի: Եփել` ժամանակ առ ժամանակ խառնելով: Երբ չամիչները ուռչեն, օսլան բացել մի բաժակ սառը ջրում, ավելացնել անուշապուրին, մի քիչ էլ եռացնել` անընդհատ խառնելով:Ավելացնել 1 կգ շաքարավազ,  մի պտղունց աղ և մեկ-երկու րոպե ևս խառնելով եռացնել: Երբ եփուկը սառչում է, անուշապուրին ավելացնել  վարդաջուր, նորից խառնել և լցնել փոքրիկ ամանների մեջ: Սառչելուց հետո զարդարել նռան հատիկներով, պիստակով, ընկույզի միջուկով, դարչինով և մատուցել: 

Արևի մոտ

Մի որբ երեխա՝ ցնցոտիներ հագած՝ կուչ էր եկել հարուստ տների պատերի տակ: Մեջքը հենել էր մի հարուստ տան պատին և մեկնել էր ձեռքը դեպի մարդիկ:
Նոր էր բացվել գարունը, մոտավոր սարերը կանաչին էին տալիս, և գարնան անուշ արևը բարի աչքերով նայում էր ամենքին: Մայթերով անցուդարձ էին անում մարդիկ, և ո´չ մի մարդ չէր նայում, չէր ուզում նայել խեղճ ու որբ երեխային:
Երբ արևը կամաց-կամաց թեքվում էր մոտավոր կանաչ սարերի հետևը — սկսեց փչել մի ցուրտ քամի, և երեխան դողում էր՝ խե՜ղճ ու անտուն:
— Ա՜խ, կարմիր արև, բարի՜ արև, դուն էիր ինձ միայն տաքացնում, հիմա ո՞ւր ես գնում, թողնում ես ինձ մենակ՝ այս ցրտին ու խավարին, ես մայր չունիմ, ես տուն չունիմ, ո՞ւր գնամ, ո՞ւմ մոտ գնամ… Վե´ր առ, տա՜ր ինձ քեզ հետ, անո՜ւշ արև…
Լալիս էր երեխան լուռ ու մունջ, և արցունքները գլոր-գլոր սահում էին նրա գունատ երեսից: Իսկ մարդիկ տուն էին դառնում, և ո՜չ ոք չէր լսում ու տեսնում նրան, ո՜չ ոք չէր ուզում լսել ու տեսնել նրան…
Արևը սահեց անցավ սարի մյուս կողմը և էլ չերևաց:
— Բարի՜ արև, ես գիտեմ, դու գնացիր քո մոր մոտ… Ես զիտեմ ձեր տո՜ւնը, ա՜յս սարի հետևն է. ես կուգամ, կուգամ քեզ մոտ, հիմա՜, հիմա՜:
Եվ խեղճ երեխան դողալով՝ հարուստ տների պատերը բռնելով, գնա՜ց, գնա՜ց, քաղաքից դուրս ելավ: Հասավ մոտավոր սարին. դժվար էր վերելքը. քարեր ու քարեր, առքը դիպչում էր քարերին, խիստ ցավում, բայց նա ուշ չդարձնելով բարձրանում էր անընդհատ:
Մութը իջավ, և կանաչ սարը սևերով ծածկվեց: Սարի գլխին փայլփլում էին աստղերը՝ կանչող, գարդարող ճրագների պես:
Փչում էր սառը, խիստ քամին, որ ձորերի մեջ ու քարափների գլխին վայում էր. երբեմն թռչում էին սև թևերով գիշերահավերը, որոնք որսի էին դուրս եկել:
Երեխան անվախ և հաստատուն քայլերով գնում էր վերև, բա՜րձր, միշտ բա՜րձր, և հանկարծ լսեց շների հաչոց, մի քիչ հետո էլ լսեց մի ձայն խավարի միջից, — Ո՞վ ես, ո՞ւր ես գնամ:
— ճամփորդ տղա եմ, արևի մոտ եմ գնամ, ասա՜, ո՞ւր է արևի տունը, հեռո՞ւ է, թե մոտիկ:
ճրագը ձեռին մոտ եկավ մի մարդ և քնքուշ ձայնով ասաց.
— Դու հոգնած կլինես, քաղցած ու ծարա՜վ, գնանք ինձ մոտ: Ի՜նչ անգութ են քո հայրն ու մայրը, որ այս մթանը քեզ ցրտի ու քամու բերանն են ձգել:
— Ես հայր ու մայր չունիմ, որբ եմ ու անտեր…
— Գնանք, տղա՜ս, գնա՜նք ինձ մոտ,— ասաց բարի անծանոթը և երեխայի ձեռքից բռնելով տուն տարավ:
Նրա տունը մի խեղճ խրճիթ էր. օջախի շուրջը նստել էին բարի մարդու կինն ու երեք փոքր երեխաները: Նրա խրճիթին կից մի մեծ բակում որոճում էին ոչխարները: Նա հովիվ էր, սարի հովիվ:
— Սիրելի՜ երեխաներս, ձեզ եղբայր եմ բերել, թո՜ղ չլինեք երեք եղբայր, լինեք չորս, երեքին հաց տվող ձեռքը չորսին էլ կտա:
Սիրեցե´ք իրար, եկե´ք համբուրեցեք ձեր նոր եղբորը: Ամենից առաջ հովվի կինը գրկեց երեխային և մոր պես ջերմ-ջերմ համբուրեց, հետո երեխաները եկան և եղբոր պես համբուրեցին նրան:
Երեխան ուրախությունից լաց էր լինում և նորից լալիս:
Հետո սեղան նստան ուրախ, զվարթ. մայրը նրանց համար անկողին շինեց և ամենքին քնեցրեց իր կողքին, երեխան շա՜տ հոգնած էր. իսկույն աչքերը խփեց և անո՜ւշ- անո՜ւշ քնեց:
Երազի մեջ ուրախ ժպտում էր երեխան, որպես թե ինքը արևի մոտ է արդեն, գրկել է նրան ամուր ու պառկել է նրա գրկում տաք ու երջանիկ:
Մեկ էլ սրտի հրճվանքից վեր թռավ և տեսավ, որ արևի փոխարեն գրկել է իր նոր եղբայրներին և ամուր բռնել է մոր ձեռքը: Եվ նա աչքովին տեսավ, որ արևը հե´նց այս տան մեջն է, որ ինքը ուղիղ հե´նց արևի գրկումն է…

  • Կարդա՛ Ավ. Իսահակյանի «Արևի մոտ» հեքիաթը:
  • Հեքիաթից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  • Ցնցոտի-Մաշված՝ պատառոտված՝ քրքրված շոր։
  • Բնութագրի՛ր և նկարագրի՛ր տղային, հովվին: Տղան մի խեղճուկ անոգնական մի տղա էր, իսկ հովիվը բարի սովորական ճանբորդ էր որը բավարարվում էր իր ունեցածով։
  • Բացատրի՛ր վերնագիրը: Վերնագիրը Արևի մոտ է, որովհետև երեխան ծնողների ջերմությունը արևից էր ստանում։ Տղան արևի հետևից գնալով սանում եր ջերմություն, այդպաճառով վենագիրը արևեվի մոտ է ։
  • Պատմվածքից դո՛ւրս  գրիր բաղադրյալ  (բարդ, ածանցավոր և բարդ ածանցավոր ) բառեր:
  • Ավ. Իսահակյանի «Արևի մոտ» հեքիաթից դո՛ւրս գրիր ան նախածանց ունեցող բառերը: Օրինակ՝ անգութ, …
  • անտուն
  • անվախ
  • անտեր
  • անընդհատ
  • Հայոց լեզու 5 գրքից գրի՛ր 90, 91, 92  վարժությունները:

Ամանորյա հրաշքը

Մարդիկ անհամբեր սպասում էին Նոր տարվան։ Բոլորը արդեն գնումներ էին կատարում, բոլորը ուրախ շրջում էին դրսում, երեխաները Ձմեռ պապիկին նամակ էին գրում։ Նոյենբերի 30-ն էր, գիշերը բոլորը պառկեցին քնելու։ Դեկտենբերի 1-ին երբ արթնացան երեխաները, տեսան, որ նրանց ցանկացած նվերը արդեն բերել էր Ձմեռ պապիկը։ Երեխաները շատ զարմացան ։ Հանկարծ նկատեցի, որ բոլոր երեխաները նույն տեղում են և նրանց կողքերը ամանորյա զադարանքներ էին։ Նրանք սովորական տան մեջ չէին, ավելին՝ նրանք երկրում չէին։ Երեխաները ծանոթացան և հետո փորձեցին հասկանալ, թե որտեղ են գտնվում և այդ պահին ներս է մտնում իրական Ձմեռ պապիկը, երեխաները շատ ուրախացան և հարցրեցին, թե մեզ ինչու է բերել այստեղ, Ձմեռ պապիկը պատասխանեց․

–  Երեխանե՛ր, քանի որ ես չէի կարող մոլորակի բոլոր երեխաներին բերել, ես ձեզ առաջադրանք կտամ։  Երեխանե՛ր, ինձ երեխաների կեսը չի հավատում, ես պատրաստված եմ ձյունից, բայց կախարդական ձյունից ես միյայն հալվում եմ, երբ երեխաները իմ գոյությանը չեն հավատում։ Ես ընտրել եմ ձեզանից նրանց, ովքեր իմ  գոյությանը հավատում են։  Ես ձեզ հանձնարարում եմ գնալ երկիր, և ովքեր իմ գոյությանը չեն հավատում, այնպես անել, որ հավատան։ Ես  ձեզ կասեմ մի գաղտնիք, եթե ես անբողջությամբ հալվեմ, Ամանորը կկործանվի, և դուք պետք է փրկեք և իմ կյանքը, և Ամանորը։

Երեխաները լսում են, թե ինչ է ասում Ձմեռ պապիկը և կատարում։ Համարյա բոլորը հավատում են Ձմեռ պապիկի գոյությանը, բայց մի քանի մարդիկ այդպես էլ չհավատացին Ձմեռ պապիկի գոյությանը։ Երեխաները գնում են տուն և սկսում ապրել նրանց կյանքով։ Երեխաները ընկերանում են, և միայն նրանք են իմանում այս ամենի մասին։