• Կարգի՛ բեր բլոգդ: Շաբաթվա բացթողումները լրացրո՛ւ:
  • Եթե ինքնաստուգումը չես ավարտել, մինչև ուրբաթ օրվա ավարտը լրացրո՛ւ, ուղարկի՛ր:
  • Անգի՛ր սովորիր Զահրատի (արևմտահայ բանաստեղծ«Անուշապուր» բանաստեղծությունը:ԱնուշապուրԿաղանդ Պապա մը գար
    Նվերներ բերեր
    Տար տար չհատներ:Ծառ մը բարձրանար
    Թիզ թիզ -օրեօր-
    Երկինք չհասներԻնչ որ կյանք կըսենք
    Անուշապուր մը ըլլար-ուտեինք-
    Կեր կեր- չհատներ:
    1. Բացատրի՛ր 
    2. Կաղանդ-Նոր տարի, ամանոր
    3. Կաղանդ Պապա-Ձմեռ պապիկ
    4. չհատնել- չհասներ
    5. անուշապուր-Ծիրանաչրով և սոխառածով պատրաստվող քաղցր ապուր
    6.  բառերը:
    7. Համացանցից գտի՛ր և բլոգումդ տեղադրի՛ր անուշապուրի բաղադրատոմսը:
  • Անուշապորի բաղադրատոմսը

Անուշապուրը Զատկին ու Ծննդյան տոներին   պատրաստվող հայկական քաղցր ապուր է և կրում է տոնածիսական բնույթ։  Անուշապուրի մյուս տարբերակը կոչվում է մայրամապուր (Աստվածածնա անունով), որտեղ  մեղրի փոխարեն օգտագործվում է դոշաբ։

Ըստ էության, անուշապուրը բավականին նման է աշուրեին, սակայն անուշապուրում լոբազգիներից և ցորենից բացի այլ հացահատիկ չեն օգտագործվում: Այն մի առանձնահատուկ աշուրե է, որը պատրաստում են աղանդերով, չրերով ու նռան հատիկներով:

Բաղադրություն

աշուրացու ցորեն – 500 գ
չամիչ – 250 գ
ծիրանի չիր – 250 գ
կարտոֆիլի օսլա – կես փաթեթ

վարդաջուր – 1 շերեփ
շաքարավազ – 1 կգ
աղ, դարչին, ընկույզի միջուկ, նռան հատիկներ
սոճու կոնգոմ /պիստակ/ – 1 փաթեթ

Պատրաստման եղանակ

Աշուրացու սպիտակ ցորենը մաքրել, մի քանի անգամ սառը ջրով լվանալ, 3-4 ժամ թողնել  ջրում, ապա լիքը ջրով դանդաղ սկսել եփել մի մեծ կաթսայում: Մաքրել ու  լավ լվանալ  չամիչն ու ծիրանի չիրը: Եթե ծիրանի չրերը խոշոր են, ապա դրանք բաժանել երկու կամ չորս մասի, չամիչի հետ մեկտեղ թողնել տաք ջրի մեջ, որպեսզի փափկեն:Թույլ կրակի վրա, կաթսայի կափարիչը մի փոքր բաց թողնված վիճակում եփել 3-4 ժամ: Այնուհետև կրակի վրայից վերցնել,  կափարիչով  փակել և  ծածկել  բավականին հաստ կտորով: Թողնել  առնվազն 3-4 ժամ, ցանկալի է` ողջ գիշեր: Կաթսան կրկին դնել կրակին և  ավելացնել թրջած չիրն ու չամիչը: Վրան ավելացնել այնքան եռացրած ջուր, որ դառնա ապուրի նման ջրալի: Եփել` ժամանակ առ ժամանակ խառնելով: Երբ չամիչները ուռչեն, օսլան բացել մի բաժակ սառը ջրում, ավելացնել անուշապուրին, մի քիչ էլ եռացնել` անընդհատ խառնելով:Ավելացնել 1 կգ շաքարավազ,  մի պտղունց աղ և մեկ-երկու րոպե ևս խառնելով եռացնել: Երբ եփուկը սառչում է, անուշապուրին ավելացնել  վարդաջուր, նորից խառնել և լցնել փոքրիկ ամանների մեջ: Սառչելուց հետո զարդարել նռան հատիկներով, պիստակով, ընկույզի միջուկով, դարչինով և մատուցել: 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s