- Կարգի՛ բեր բլոգդ: Շաբաթվա բացթողումները լրացրո՛ւ:
- Եթե ինքնաստուգումը չես ավարտել, մինչև ուրբաթ օրվա ավարտը լրացրո՛ւ, ուղարկի՛ր:
- Անգի՛ր սովորիր Զահրատի (արևմտահայ բանաստեղծ) «Անուշապուր» բանաստեղծությունը:ԱնուշապուրԿաղանդ Պապա մը գար
Նվերներ բերեր
Տար տար չհատներ:Ծառ մը բարձրանար
Թիզ թիզ -օրեօր-
Երկինք չհասներԻնչ որ կյանք կըսենք
Անուշապուր մը ըլլար-ուտեինք-
Կեր կեր- չհատներ:- Բացատրի՛ր
- Կաղանդ-Նոր տարի, ամանոր
- Կաղանդ Պապա-Ձմեռ պապիկ
- չհատնել- չհասներ
- անուշապուր-Ծիրանաչրով և սոխառածով պատրաստվող քաղցր ապուր
- բառերը:
- Համացանցից գտի՛ր և բլոգումդ տեղադրի՛ր անուշապուրի բաղադրատոմսը:
- Անուշապորի բաղադրատոմսը
Անուշապուրը Զատկին ու Ծննդյան տոներին պատրաստվող հայկական քաղցր ապուր է և կրում է տոնածիսական բնույթ։ Անուշապուրի մյուս տարբերակը կոչվում է մայրամապուր (Աստվածածնա անունով), որտեղ մեղրի փոխարեն օգտագործվում է դոշաբ։
Ըստ էության, անուշապուրը բավականին նման է աշուրեին, սակայն անուշապուրում լոբազգիներից և ցորենից բացի այլ հացահատիկ չեն օգտագործվում: Այն մի առանձնահատուկ աշուրե է, որը պատրաստում են աղանդերով, չրերով ու նռան հատիկներով:
Բաղադրություն
աշուրացու ցորեն – 500 գ
չամիչ – 250 գ
ծիրանի չիր – 250 գ
կարտոֆիլի օսլա – կես փաթեթ
վարդաջուր – 1 շերեփ
շաքարավազ – 1 կգ
աղ, դարչին, ընկույզի միջուկ, նռան հատիկներ
սոճու կոնգոմ /պիստակ/ – 1 փաթեթ
Պատրաստման եղանակ
Աշուրացու սպիտակ ցորենը մաքրել, մի քանի անգամ սառը ջրով լվանալ, 3-4 ժամ թողնել ջրում, ապա լիքը ջրով դանդաղ սկսել եփել մի մեծ կաթսայում: Մաքրել ու լավ լվանալ չամիչն ու ծիրանի չիրը: Եթե ծիրանի չրերը խոշոր են, ապա դրանք բաժանել երկու կամ չորս մասի, չամիչի հետ մեկտեղ թողնել տաք ջրի մեջ, որպեսզի փափկեն:Թույլ կրակի վրա, կաթսայի կափարիչը մի փոքր բաց թողնված վիճակում եփել 3-4 ժամ: Այնուհետև կրակի վրայից վերցնել, կափարիչով փակել և ծածկել բավականին հաստ կտորով: Թողնել առնվազն 3-4 ժամ, ցանկալի է` ողջ գիշեր: Կաթսան կրկին դնել կրակին և ավելացնել թրջած չիրն ու չամիչը: Վրան ավելացնել այնքան եռացրած ջուր, որ դառնա ապուրի նման ջրալի: Եփել` ժամանակ առ ժամանակ խառնելով: Երբ չամիչները ուռչեն, օսլան բացել մի բաժակ սառը ջրում, ավելացնել անուշապուրին, մի քիչ էլ եռացնել` անընդհատ խառնելով:Ավելացնել 1 կգ շաքարավազ, մի պտղունց աղ և մեկ-երկու րոպե ևս խառնելով եռացնել: Երբ եփուկը սառչում է, անուշապուրին ավելացնել վարդաջուր, նորից խառնել և լցնել փոքրիկ ամանների մեջ: Սառչելուց հետո զարդարել նռան հատիկներով, պիստակով, ընկույզի միջուկով, դարչինով և մատուցել: