Month: October 2021
Տեքստային խնդիրներ
1․ Գնացքը կայարանից դուրս եկավ ժամը 6․40-ին և տեղ հասավ նույն օրը՝ ժամը 20․15-ին։ Ինչքա՞ն ժամանակ էր գնացքը գտնվում ճանապարհին։13ժամ 25 րոպե:
2․ Զբոսաշրջիկներն արշավը սկսել են հունիսի 13-ին՝ ժամը 12-ին, և ճանապարհին են գտնվել 8օր 19ժ։ Ամսի քանիսի՞ն են նրանք հասել որոշված վայրը։ Հունիսի 22-ին
3․ Մի ձմերուկի զանգվածը 4կգ 700գ է, մյուսինը՝ երկու անգամ ավելի։ Որքա՞ն է երկու ձմերուկների զանգվածը։ 4700գ+4700գ=9400 4700+9400=14կգ100գ
4․ Ինքնաթիռը թռչում է 720կմ/ժ արագությամբ։ Քանի՞ կիլոմետր կանցնի ինքնաթիռը 1 րոպեում և քանի՞ մետր՝ 1 վայրկյանում։ 720:60=12 60×60=3600 7200:3600=2
5․ Քամու արագությունը 5մ/վ է։ Ինչքա՞ն կլինի նրա արագությունը՝ արտահայտված կիլոմետր-ժամերով։ 1000:5= 200 3600:5=720
Մի գիշեր անտառուն
Մեր կողմերում օգոստոսը մոռի ամենալավ ժամանակն է։
Ինչքա՜ն մոռ, հաղարջ կա մեր անտառներո՜ւմ… Ամեն մի բացատ, մեծ թե փոքր, լիքն է մոռի թփերով։ Բայց ամենից շուտ հասնում է Բնձորա մոռը, որովհետև տեղը տաք է, արևոտ։
Բնձորը, սակայն, մեր գյուղից բավական հեռու է։ Այնտեղից մոռ բերելու համար մերոնք երեկոյան գնում են, գիշերը մնում Բնձորա անտառում, որ առավոտը, արևածագից առաջ, սկսեն մոռի քաղը, որպեսզի կարողանան ճաշից հետո վերադառնալ։
Մի անգամ, ահա, ընկերներս ինձ տարան Բնձոր, որ գիշերը մնանք և առավոտը վաղ մոռ քաղենք։
Ես շատ անգամ էի եղել անտառում, բայց առաջին անգամն էր, որ պիտի գիշերեի այնտեղ։
Ես առհասարակ անտառ շատ եմ սիրում։ Սիրում եմ նրա զովը, նրա խշշոցը, նրա փոթորիկը և նրա վեհ լռությունը։
Ոչ մի տեղ, գուցե, մարդ այնքան ազատ չի շնչում, որքան անտառում։
Հինգ ընկեր էինք, հինգս էլ դպրոցի աշակերտներ, հինգս էլ մի դասարանից։ Ամենից տարիքովը մեր մեջ Վահանանց Վանին էր, որ միշտ գիշերակաց մոռի էր գնում իր հոր կամ ուրիշ տղաների հետ, այնպես որ լավ ծանոթ էր տեղին, գիտեր՝ որտեղ պիտի գիշերել, որտեղ է լավ մոռը։
Տեղ հասանք թե չէ՝ մութն ընկավ։ Իսկ երբ հաց կերանք, Վանին ասաց.
— Հիմա մեռելի պես կքնենք՝ էնքան բեզարած ենք։
Վրաներս գցելու համար վերցրել էինք ամեն մինս մի բան՝ հին պիջակ, վերարկու, մեզար։ Գիշերելու համար փնտրեցինք և բոխիների տակ գտանք մի հարթ, կանաչապատ տեղ ու ծածկելու շորներիս կեսը տակներս, կեսը վրաներս գցելով, պառկեցինք։ Թեև Վանին գուշակեց, թե մեռելի պես կքնենք, բայց իմ քունը բոլորովին չտարավ։
Ընկերներս, իսկապես, իսկույն քնեցին, և ամենից շուտ՝ Վանին, իսկ ես ամենևին քնել չկարողացա։ Չգիտեմ՝ անսովոր լինելուց, թե վախից քունս փախավ։ Ու պառկած ականջ էի դնում անտառի ձայներին։ Լսել էի, որ անտառում ամեն տեսակ գազաններ են լինում, և երկյուղից ականջս ձենի էի պահում։ Խոնավ էր ու շատ զով։ Ծառերի կատարներով քամի էր անցնում, և անտառն ամբողջ սվսվում, փսփսում էր. թվում էր՝ տերևները մեկը մյուսին ինչ-որ գաղտնիք էին հայտնում. մեկը կարծես ասում էր՝ «ասա՜, ասա՜», մյուսն զգուշացնում էր՝ «սը՜սս… սը՜սս… կլսե՜ն, կլսե՜ն», ու մեկ էլ լռում էին. հանկարծ, թվում էր՝ ականջ են դնում ինչ-որ ձայների, սպասում են ինչ-որ կարգադրության, որ հետո ավելի եռանդով սկսեն իրենց գործը։
Երբ անտառը լռում էր, տարօրինակ ձայներ էին լսվում. մի տեղ քնած թռչունի մեկը ճչում էր հանկարծ, թևերը թափահարում ու հանկարծ լռում. մի ուրիշ կողմից լսվում էր մի խուլ մռնչյուն կամ խորդյուն… հետո ինչ-որ ծանր հառաչանք ու թույլ տնքոց։
Այդ բոլորը ոչինչ, մինչև անգամ հետաքրքրական էր, բայց ինձ վախեցրեց հանկարծ մի ուրիշ ձայն. մեկ էլ չգիտես անտառի որ կողմից մի բառաչ լսվեց, և ապա անտառը լցվեց մի տարօրինակ ճռճռոցով. թվաց՝ ծառերը, թափված չոր ցախերը կոտրատվում են ինչ-որ մեկի ոտների տակ և անտառը լցնում ճարճատյունով։ Թվում էր՝ ահռելի մի հսկա է վազում անտառով և իր ճանապարհին ջարդում ամեն ինչ։
Ես պառկած տեղս կուչ եկա վախից, բնազդաբար մոտեցա ընկերներիս ու զարթնեցրի Վանուն։
— Վանի, Վանի, էս ո՞վ է վազում անտառում։
Նա վեր կացավ և քնաթաթախ ականջ դրեց։
— Պախրա կըլնի, էլի, — ասաց անտարբեր ու քնեց նորից։
Հազիվ այդ ճռճռոցը լռել էր, հանկարծ լսվեց երեխայի լացի ձայն.
— Ո՜ւյ, ո՜ւյ, ո՜ւյ…
«Ո՞վ է տեսնես այդ երեխային բերել այստեղ, թե՞ մոռացել են, թողել անտեր»։
Մինչ մտածում էի, երեխայի լացը կրկնվեց նորից, այս անգամ ավելի սաստիկ ու աղեկտուր։ Եվ հանկարծ լացն ընդհատվեց, ու լսվեց մի բարձր քրքիջ.
— Հա՜, հա՜, հա՜…
Սարսափ անցավ մարմնովս՝ այնքան ահարկու էր այդ ծիծաղը առաջվա սրտապատառ լացից հետո։
Վախից հրեցի Վանուն.
— Վա՜նի, Վա՜նի, վեր հլա, էն ո՞վ է ծիծաղում..
Վանին քնաթաթախ գլուխը բարձրացրեց նորից։
— Էն ո՞վ է, Վանի, երեխա՞ է, թե՝ մարդ…
Վանին քմծիծաղ տվեց.
— Չէ մի. քոռ բու է, էլի,— ասաց դարձյալ հանգիստ ու անտարբեր։
— Ի՞նչ գիտես։
— Խի՞ չգիտեմ։ Ամեն գիշեր էդպես է անում, էլի…
— Համ լաց է լինում, համ ծիծաղո՞ւմ…
— Բա, իհարկե։ Քնի, քնի…
Ասաց Վանին ու շուռ եկավ մյուս կողմի վրա։
Քիչ հետո գլխիս վրայով, ծառերի միջով մի թևավոր անցավ շատ ցածից, ու, փոքր անց, նրա գնացած կողմը լսվեց մի քնած թռչունի վախեցած ճիչ ու ծղրտոց, ապա ամեն ինչ լռեց։
Եվ միառժամանակ այնպիսի լռություն էր, որ սրտիս ձայնը լսում էի։
Այդ էլ անցավ. հետո չգիտեմ որքան էի քնել, մեկ էլ աչքերս բաց արի թեթև թփթփոցից. ինձ թվաց՝ մեկը կանգ առավ մեր գլխավերևը, ծառերի հետև։
Ես աչքերս փակեցի, որ բան չտեսնեմ, բայց միաժամանակ ուզում էի իմանալ, թե ով եկավ կանգ առավ…
Վերջապես, երբ աչքերս նորից բացեցի, ուղիղ իմ դիմաց, մի քսան քայլ հեռու, նկատեցի մի զույգ պսպղուն աչքեր…
Իմ բախտից լույսը բացվում էր. ավելի ուշադիր նայելով՝ տեսա բերանը բաց, լեզուն կախ գցած մի մոխրագույն շուն, որ կանգնել նայում էր մեր կողմը։
Դրան տեսնելով, սրտապնդվեցի, նստեցի պառկած տեղս ու կանչեցի.
— Քուչի, քուչի, քուչի…
Շունը մոտ չեկավ, լեզուն քաշեց, մեջքն ուռեցրեց, վզի մազերը ցցեց ու նայեց անհանգիստ։
Ինձ թվաց՝ վախեցած շուն է, քաշվում է մոտենալ, այդ պատճառով ձայնիս առանձին սիրալիրություն տվի.
— Քուչի, քուչի, քուչի…
Շունն ականջները ցցած՝ աչքերը փայլեցնելով, շարունակում էր նայել։
— Արի, արի, — կանչեցի բարձր։
Իմ ձայնից Վանին զարթնեց։
— Էդ ո՞ւմ ես կանչում, — հարցրեց նստելով։
— Հրեն, մի շուն է եկել, — ասի ուրախ-ուրախ՝ շան կողմը մատնացույց անելով։ — Ոնց որ Բագոյանց շունն ըլի, չէ՞։
Վանին նայեց ու հանկարծ տեղից վեր թռավ։
— Տղերք, գելը, — գոռաց նա։ — Վեր կացեք… փետ, քար վերցրեք…
Տղաները մի ակնթարթում վեր թռան, քար ու փայտ վերցրին և «հա՜յ-հո՜ւյ» անելով, Վանու առաջնորդությամբ ընկան գայլի հետևից։
Ես մնացի մենակ ու ամոթահար։ Ամաչեցի, որ չկարողացա գայլը տարբերել շնից, և այժմ, երբ ընկերներս հալածում էին այդ գայլին, ես վախենում էի նրանից ու, ականջս ձայնի՝ սպասում, թե ինչ է լինելու։ Տղաների «հա՜յ-հո՜ւյը» գալիս էր հեռվից, անտառի խորքից, ու թվում էր, թե նրանք շա՜տ հեռու են։ Ես վախենում էի՝ հանկարծ գայլը պտտվի ու նորից գա ինձ մոտ, իսկ ընկերներս խոր տեղեր ընկնեն ու ինձ կորցնեն։ Ու քանի նրանց ձայնը լսվում էր, ես դեռ փոքրիկ հույս ունեի, թե կգան։ Բայց մեկ էլ հանկարծ ձայները կտրվեցին բոլորովին…
Ուրեմն շա՜տ հեռացան…
Ուրեմն ինձ էլ չե՜ն գտնի…
Հուսահատությունից սկսեցի կանչել բարձրաձայն.
— էհե՜յ, Վանի՜… էհե՜յ…
Իմ փոքրիկ ձայնը ռումբի պես դրմբում էր անտառի խորքում և արձագանքներով կրկնվում.
— Հեեե՜…
Իսկ տղաների կողմից ոչ մի ձայն։
Իմ հուսահատությունն ու վախը կրկնապատվեց։ Սկսեցի կանչել ավելի սրտապատառ ձայնով.
— Վանի՜, հե՜յ, Վանի՜… էհե՜յ…
Ոչ մի պատասխան։
Տեսնելով ձայն չկա՝ սկսեցի լաց լինել։ Այդ ժամանակ հանկարծ ընկերներս, Վանու առաջնորդությամբ, ծիծաղելով դուրս եկան ծառերի հետևից։
— Ամոթ չի՞, տո, լաց ես լինում, — ասաց Վանին, — հերիք չի՛ գելը շան տեղ ես դրել, հիմա էլ լաց ես լինում… — Ու սկսեցին ծաղրել, ծիծաղել։
Ես թևքով աչքերս սրբեցի և ինքս էլ ուրախությունից նրանց հետ ծիծաղեցի իմ վախի վրա։ Բայց որովհետև լուսացել էր արդեն, էլ չմնացինք այնտեղ. ամանները վերցրած գնացինք մոռուտ…
Այդ օրվանից շատ տարիներ են անցել, բայց ես երբեք չեմ մոռանում այդ գիշերը, որովհետև այդ մի գիշերվա մեջ այնքա՜ն բան սովորեցի…
Ես իմացա, օրինակ, որ քնած ժամանակ փոքրիկ թռչունների վրա են հարձակվում գիշերային թռչունները և տեղնուտեղը ծվատում-ուտում, որ բուն երեխայի նման լաց է լինում ու մեծ մարդու պես քրքջում, որ գայլը նման է շանը, բայց փայլուն, պսպղուն աչքեր ունի, և որ նա այնքան էլ երկյուղալի չէ, եթե ընկերովի հարձակվեն նրա վրա, ու գայլից ոչ թե պիտի վախենալ, այլ վախեցնել։
.Կազմի՛ր 5 հարց Ստեփան Զորյանի «Մի գիշեր անտառում» պատմվածքի համար: Գրի՛ր բլոգումդ:
Ինչո՞ւ էր Մուրադ տղայի անունը:
Ինչու՞ չէր դա համարում գողություն Մուրադը:
2. Երբևէ անտառում գիշերե՞լ ես: Եթե այո, ապա պատմի՛ր այդ գիշերվա մասին, իսկ եթե ոչ, ապա պատկերացրո՛ւ, թե գիշերում ես անտառում: Պատմի՛ր բլոգումդ:
Այսօր ,կյանքումս առաջին անգամ կգիշերեմ անտառում: Ես այդքան էլ վախկոտ չեմ, բայց վայրի կենդանիներից շատ եմ վախենում:Գիշերը բարեբախտաբար հագիստ անցավ, ընդամենը մեկ անգամ արթնացա գայլի ձայնից, մնացածը շատ հանգիստ էր: Առավոտյան ,երբ արթնացանք, ընթրիքի փոխարեն մենք ,այսինքն ես և ընտանիքս, արեցինք պիկնիկ: Անտառում այնքան մաքուր օդ կար, որ ուզում էի ինձ հետ տանել Երևան քաղաք, որ այդ մեքենաների վառելանյութից առաջացած տհաճ ու վնասակար օդը մի քիչ մաքրվի, ինչու չէ նաև ծխախոտի ծուխը: Ես ու հայրիկս գնացել էինք որսի և բռնեցինք մեկ նապաստակ, երեկոյան ընթիքին պատրաստեցինք և համտեսեցինք,ավելի ճիշտ ես համտեսեցի, որովհետև ընտանիքիս բոլոր անդամները փորձել էին և նրանք ինձ ասում էին, որ շատ համեղ է նապաստակի միսը ,միյայն ես չեի փորձել:Ես տանը պահում եմ մեծ նապաստակ մոտավորապես 5,5 կգ քաշով:Անտառում շատ ուրախ անցավ օրը:Մենք անտառում մեկ գիշեր էլ անցկացրեցինք ,առավոտյան հայրիկիս հետ գնացինք ձուկ բռնելու, առավոտյան մեր նախաճաշը եղավ ձուկը: Հետո մենք վերադարձանք Երևան :Այդ օրը շատ հեքիաթային անցավ ,ես շատ հավանեցի այդ օրը:
3.Գրի՛ր տրված բառերի հնչյուններն ու տառերը:
Այսպես՝ որովհետև -8 տառ, 10 հնչյուն
ամենևին-7 տառ, 8 հնչյուն
որպեսզի-7 տառ, 8հնչյուն
եռանդ-5 տառ, 6 հնչյուն
թևեր-4 տառ, 5 հնչյուն
ճանապարհ-8 տառ, 8 հնչյուն
Չափման միավորներ
Քննարկվող հարցեր․
1․ Որո՞նք են երկարության չափման միավորները։
2․ Որո՞նք են զանգվածի չափման միավորները։
3․ Որո՞նք են ժամանակի չափման միավորները։
4․ Որո՞նք են արագության չափման միավորները։
Առաջադրանքներ․
1)
5 դեցիմետր 30 սանտիմետրը արտահայտիր սանտիմետրերով:80սմ
3 կմ4 մ2դմ-ն արտահայտիր դեցիմետրերով: 30060
4 տ 3ց 5 կգ –ը արտահայտիր կլիլոգրամներով: 9400
6 ժ 36 րոպեն արտահայտիր րոպեներով: 399ր
9 ր 20 վ արտահայտիր վայկյաններով:560
Քանի՞ ժամ է 5օր 6ժամը։126
2) Քանի՞ անգամ է 50 գրամը փոքր 1 տոննայից։
3) Հաշվե՛ք․
8 մ 3 սմ 1 մմ + 20 սմ 9 մմ
1 կմ 300 մ + 8 կմ 4 մ 30 սմ
1 տ 3 ց 4 կգ + 10 տ 30 կգ
8 ց 39 կգ + 1 տ 9 ց 70 կգ
3 ժ 20 ր 30 վ + 50 ր 30 վ
4) Ընտրիր այն թվանշանը, որը տեղադրելով աստղանիշի փոխարեն՝ կստացվի ճիշտ անհավասարություն (տարբերակները շատ են, գրի՛ր մեկը)։
10ց 640կգ < 10ց 740կգ
3տ 100կգ < 3տ500 կգ
8 տ 650 կգ > 8 տ 7 ց
20 դմ 2 սմ > 20 դմ 1մմ
Մի գիշեր անտառում
Մեր կողմերում օգոստոսը մոռի ամենալավ ժամանակն է։
Ինչքա՜ն մոռ, հաղարջ կա մեր անտառներո՜ւմ… Ամեն մի բացատ, մեծ թե փոքր, լիքն է մոռի թփերով։ Բայց ամենից շուտ հասնում է Բնձորա մոռը, որովհետև տեղը տաք է, արևոտ։
Բնձորը, սակայն, մեր գյուղից բավական հեռու է։ Այնտեղից մոռ բերելու համար մերոնք երեկոյան գնում են, գիշերը մնում Բնձորա անտառում, որ առավոտը, արևածագից առաջ, սկսեն մոռի քաղը, որպեսզի կարողանան ճաշից հետո վերադառնալ։
Մի անգամ, ահա, ընկերներս ինձ տարան Բնձոր, որ գիշերը մնանք և առավոտը վաղ մոռ քաղենք։
Ես շատ անգամ էի եղել անտառում, բայց առաջին անգամն էր, որ պիտի գիշերեի այնտեղ։
Ես առհասարակ անտառ շատ եմ սիրում։ Սիրում եմ նրա զովը, նրա խշշոցը, նրա փոթորիկը և նրա վեհ լռությունը։
Ոչ մի տեղ, գուցե, մարդ այնքան ազատ չի շնչում, որքան անտառում։
Հինգ ընկեր էինք, հինգս էլ դպրոցի աշակերտներ, հինգս էլ մի դասարանից։ Ամենից տարիքովը մեր մեջ Վահանանց Վանին էր, որ միշտ գիշերակաց մոռի էր գնում իր հոր կամ ուրիշ տղաների հետ, այնպես որ լավ ծանոթ էր տեղին, գիտեր՝ որտեղ պիտի գիշերել, որտեղ է լավ մոռը։
Տեղ հասանք թե չէ՝ մութն ընկավ։ Իսկ երբ հաց կերանք, Վանին ասաց.
— Հիմա մեռելի պես կքնենք՝ էնքան բեզարած ենք։
Վրաներս գցելու համար վերցրել էինք ամեն մինս մի բան՝ հին պիջակ, վերարկու, մեզար։ Գիշերելու համար փնտրեցինք և բոխիների տակ գտանք մի հարթ, կանաչապատ տեղ ու ծածկելու շորներիս կեսը տակներս, կեսը վրաներս գցելով, պառկեցինք։ Թեև Վանին գուշակեց, թե մեռելի պես կքնենք, բայց իմ քունը բոլորովին չտարավ։
Ընկերներս, իսկապես, իսկույն քնեցին, և ամենից շուտ՝ Վանին, իսկ ես ամենևին քնել չկարողացա։ Չգիտեմ՝ անսովոր լինելուց, թե վախից քունս փախավ։ Ու պառկած ականջ էի դնում անտառի ձայներին։ Լսել էի, որ անտառում ամեն տեսակ գազաններ են լինում, և երկյուղից ականջս ձենի էի պահում։ Խոնավ էր ու շատ զով։ Ծառերի կատարներով քամի էր անցնում, և անտառն ամբողջ սվսվում, փսփսում էր. թվում էր՝ տերևները մեկը մյուսին ինչ-որ գաղտնիք էին հայտնում. մեկը կարծես ասում էր՝ «ասա՜, ասա՜», մյուսն զգուշացնում էր՝ «սը՜սս… սը՜սս… կլսե՜ն, կլսե՜ն», ու մեկ էլ լռում էին. հանկարծ, թվում էր՝ ականջ են դնում ինչ-որ ձայների, սպասում են ինչ-որ կարգադրության, որ հետո ավելի եռանդով սկսեն իրենց գործը։
Երբ անտառը լռում էր, տարօրինակ ձայներ էին լսվում. մի տեղ քնած թռչունի մեկը ճչում էր հանկարծ, թևերը թափահարում ու հանկարծ լռում. մի ուրիշ կողմից լսվում էր մի խուլ մռնչյուն կամ խորդյուն… հետո ինչ-որ ծանր հառաչանք ու թույլ տնքոց։
Այդ բոլորը ոչինչ, մինչև անգամ հետաքրքրական էր, բայց ինձ վախեցրեց հանկարծ մի ուրիշ ձայն. մեկ էլ չգիտես անտառի որ կողմից մի բառաչ լսվեց, և ապա անտառը լցվեց մի տարօրինակ ճռճռոցով. թվաց՝ ծառերը, թափված չոր ցախերը կոտրատվում են ինչ-որ մեկի ոտների տակ և անտառը լցնում ճարճատյունով։ Թվում էր՝ ահռելի մի հսկա է վազում անտառով և իր ճանապարհին ջարդում ամեն ինչ։
Ես պառկած տեղս կուչ եկա վախից, բնազդաբար մոտեցա ընկերներիս ու զարթնեցրի Վանուն։
— Վանի, Վանի, էս ո՞վ է վազում անտառում։
Նա վեր կացավ և քնաթաթախ ականջ դրեց։
— Պախրա կըլնի, էլի, — ասաց անտարբեր ու քնեց նորից։
Հազիվ այդ ճռճռոցը լռել էր, հանկարծ լսվեց երեխայի լացի ձայն.
— Ո՜ւյ, ո՜ւյ, ո՜ւյ…
«Ո՞վ է տեսնես այդ երեխային բերել այստեղ, թե՞ մոռացել են, թողել անտեր»։
Մինչ մտածում էի, երեխայի լացը կրկնվեց նորից, այս անգամ ավելի սաստիկ ու աղեկտուր։ Եվ հանկարծ լացն ընդհատվեց, ու լսվեց մի բարձր քրքիջ.
— Հա՜, հա՜, հա՜…
Սարսափ անցավ մարմնովս՝ այնքան ահարկու էր այդ ծիծաղը առաջվա սրտապատառ լացից հետո։
Վախից հրեցի Վանուն.
— Վա՜նի, Վա՜նի, վեր հլա, էն ո՞վ է ծիծաղում..
Վանին քնաթաթախ գլուխը բարձրացրեց նորից։
— Էն ո՞վ է, Վանի, երեխա՞ է, թե՝ մարդ…
Վանին քմծիծաղ տվեց.
— Չէ մի. քոռ բու է, էլի,— ասաց դարձյալ հանգիստ ու անտարբեր։
— Ի՞նչ գիտես։
— Խի՞ չգիտեմ։ Ամեն գիշեր էդպես է անում, էլի…
— Համ լաց է լինում, համ ծիծաղո՞ւմ…
— Բա, իհարկե։ Քնի, քնի…
Ասաց Վանին ու շուռ եկավ մյուս կողմի վրա։
Քիչ հետո գլխիս վրայով, ծառերի միջով մի թևավոր անցավ շատ ցածից, ու, փոքր անց, նրա գնացած կողմը լսվեց մի քնած թռչունի վախեցած ճիչ ու ծղրտոց, ապա ամեն ինչ լռեց։
Եվ միառժամանակ այնպիսի լռություն էր, որ սրտիս ձայնը լսում էի։
Այդ էլ անցավ. հետո չգիտեմ որքան էի քնել, մեկ էլ աչքերս բաց արի թեթև թփթփոցից. ինձ թվաց՝ մեկը կանգ առավ մեր գլխավերևը, ծառերի հետև։
Ես աչքերս փակեցի, որ բան չտեսնեմ, բայց միաժամանակ ուզում էի իմանալ, թե ով եկավ կանգ առավ…
Վերջապես, երբ աչքերս նորից բացեցի, ուղիղ իմ դիմաց, մի քսան քայլ հեռու, նկատեցի մի զույգ պսպղուն աչքեր…
Իմ բախտից լույսը բացվում էր. ավելի ուշադիր նայելով՝ տեսա բերանը բաց, լեզուն կախ գցած մի մոխրագույն շուն, որ կանգնել նայում էր մեր կողմը։
Դրան տեսնելով, սրտապնդվեցի, նստեցի պառկած տեղս ու կանչեցի.
— Քուչի, քուչի, քուչի…
Շունը մոտ չեկավ, լեզուն քաշեց, մեջքն ուռեցրեց, վզի մազերը ցցեց ու նայեց անհանգիստ։
Ինձ թվաց՝ վախեցած շուն է, քաշվում է մոտենալ, այդ պատճառով ձայնիս առանձին սիրալիրություն տվի.
— Քուչի, քուչի, քուչի…
Շունն ականջները ցցած՝ աչքերը փայլեցնելով, շարունակում էր նայել։
— Արի, արի, — կանչեցի բարձր։
Իմ ձայնից Վանին զարթնեց։
— Էդ ո՞ւմ ես կանչում, — հարցրեց նստելով։
— Հրեն, մի շուն է եկել, — ասի ուրախ-ուրախ՝ շան կողմը մատնացույց անելով։ — Ոնց որ Բագոյանց շունն ըլի, չէ՞։
Վանին նայեց ու հանկարծ տեղից վեր թռավ։
— Տղերք, գելը, — գոռաց նա։ — Վեր կացեք… փետ, քար վերցրեք…
Տղաները մի ակնթարթում վեր թռան, քար ու փայտ վերցրին և «հա՜յ-հո՜ւյ» անելով, Վանու առաջնորդությամբ ընկան գայլի հետևից։
Ես մնացի մենակ ու ամոթահար։ Ամաչեցի, որ չկարողացա գայլը տարբերել շնից, և այժմ, երբ ընկերներս հալածում էին այդ գայլին, ես վախենում էի նրանից ու, ականջս ձայնի՝ սպասում, թե ինչ է լինելու։ Տղաների «հա՜յ-հո՜ւյը» գալիս էր հեռվից, անտառի խորքից, ու թվում էր, թե նրանք շա՜տ հեռու են։ Ես վախենում էի՝ հանկարծ գայլը պտտվի ու նորից գա ինձ մոտ, իսկ ընկերներս խոր տեղեր ընկնեն ու ինձ կորցնեն։ Ու քանի նրանց ձայնը լսվում էր, ես դեռ փոքրիկ հույս ունեի, թե կգան։ Բայց մեկ էլ հանկարծ ձայները կտրվեցին բոլորովին…
Ուրեմն շա՜տ հեռացան…
Ուրեմն ինձ էլ չե՜ն գտնի…
Հուսահատությունից սկսեցի կանչել բարձրաձայն.
— էհե՜յ, Վանի՜… էհե՜յ…
Իմ փոքրիկ ձայնը ռումբի պես դրմբում էր անտառի խորքում և արձագանքներով կրկնվում.
— Հեեե՜…
Իսկ տղաների կողմից ոչ մի ձայն։
Իմ հուսահատությունն ու վախը կրկնապատվեց։ Սկսեցի կանչել ավելի սրտապատառ ձայնով.
— Վանի՜, հե՜յ, Վանի՜… էհե՜յ…
Ոչ մի պատասխան։
Տեսնելով ձայն չկա՝ սկսեցի լաց լինել։ Այդ ժամանակ հանկարծ ընկերներս, Վանու առաջնորդությամբ, ծիծաղելով դուրս եկան ծառերի հետևից։
— Ամոթ չի՞, տո, լաց ես լինում, — ասաց Վանին, — հերիք չի՛ գելը շան տեղ ես դրել, հիմա էլ լաց ես լինում… — Ու սկսեցին ծաղրել, ծիծաղել։
Ես թևքով աչքերս սրբեցի և ինքս էլ ուրախությունից նրանց հետ ծիծաղեցի իմ վախի վրա։ Բայց որովհետև լուսացել էր արդեն, էլ չմնացինք այնտեղ. ամանները վերցրած գնացինք մոռուտ…
Այդ օրվանից շատ տարիներ են անցել, բայց ես երբեք չեմ մոռանում այդ գիշերը, որովհետև այդ մի գիշերվա մեջ այնքա՜ն բան սովորեցի…
Ես իմացա, օրինակ, որ քնած ժամանակ փոքրիկ թռչունների վրա են հարձակվում գիշերային թռչունները և տեղնուտեղը ծվատում-ուտում, որ բուն երեխայի նման լաց է լինում ու մեծ մարդու պես քրքջում, որ գայլը նման է շանը, բայց փայլուն, պսպղուն աչքեր ունի, և որ նա այնքան էլ երկյուղալի չէ, եթե ընկերովի հարձակվեն նրա վրա, ու գայլից ոչ թե պիտի վախենալ, այլ վախեցնել։
Անտառում
Անտառում ամեն ինչ կանաչ էր: Բայց ոչ սովորակն մուգ կանաչ, ամեն ինչ բաց կանաչ էր:Անտառի բոլոր մարդիկ գերբնական ուժ ունեին: Մեկը կարողանում էր խոտերը կառավարել, մեկը կարողանում էր հեռվից իրերը կառավարել, մեկն էլ կարողանում էր իրերին կամ մարդկանց դիպչելով նրանց անցյալը տեսնել և պարզվում էր, որ երբ անտառում գիշեր էր, երկնքից անտառի կողքին մի քար է ընկել և նրանց փոխանցել է գեբնական ուժ:Բոլոր մարդիկ սկսել էին հարգել և սիրել անտառի մադկանց :
ՀՀ մարզեր
Շիրակ-Գյումրի
Լոռի-Վանաձոր
Արագածոտն-աշտարակ
Իջևան-Տավուշ
Կոտայք-Հրազդան
Գեղաքունիք-Գավառ
Արմավիր-Արմավիր
Երևան-Երևան
Արտաշատ-Արարատ
Վայոցձոր-Եղեգնաձոր
Սյունիք -Կապան
Բաժանում
Սիրելի սովորողներ նախ միասին վերհիշենք բազմանիշ թիվը միանիշ թվի բաժանելու քայլաշարը՝
Օրինակ՝ 147։3=49
Սյունակաձև՝
– | 1 | 4 | 7 | 3 | |
1 | 2 | 4 | 9 | ||
– | 2 | 7 | |||
2 | 7 | ||||
0 |
. | 4 | 9 | |
3 | |||
1 | 4 | 7 | |
Ստուգում՝
Նույն քայլաշարով էլ կատարվում է բազմանիշ թիվը երկնիշ թվի վրա բաժանումը.
Օրինակ՝ 14280։14=1020
Սյունակաձև՝
– | 1 | 4 | 2 | 8 | 0 | 1 | 4 | ||
1 | 4 | 1 | 0 | 2 | 0 | ||||
– | 2 | 8 | |||||||
2 | 8 | ||||||||
0 | |||||||||
Ստուգում՝
. | 1 | 0 | 2 | 0 | |||||
1 | 4 | ||||||||
+ | 4 | 0 | 8 | 0 | |||||
1 | 0 | 2 | 0 | ||||||
1 | 4 | 2 | 8 | 0 | |||||
Առաջադրանքներ
- Կատարիր բաժանում և արդյունքը ստուգիր բազմապատկումով՝
1) 7310։5
7 | 3 | 1 | 0 | 5 | x | 1 | 4 | 6 | 2 | ||||||||||
– | 5 | 1 | 4 | 6 | 2 | 5 | |||||||||||||
2 | 3 | 7 | 3 | 1 | 0 | ||||||||||||||
2 | 0 | ||||||||||||||||||
3 | 1 | ||||||||||||||||||
3 | 0 | ||||||||||||||||||
1 | 0 | ||||||||||||||||||
1 | 0 | ||||||||||||||||||
0 |
2) 11550։55
1 | 1 | 5 | 5 | 0 | 5 | 5 | |||||||||||||
1 | 1 | 0 | 2 | 1 | 0 | ||||||||||||||
0 | 5 | 5 | |||||||||||||||||
5 | 5 | ||||||||||||||||||
0 | 0 | ||||||||||||||||||
3) 5400։12
5 | 4 | 0 | 0 | 1 | 2 | x | 4 | 5 | 0 | ||||||||||
4 | 8 | 4 | 5 | 0 | 1 | 2 | |||||||||||||
6 | 0 | 9 | 0 | 0 | |||||||||||||||
6 | 0 | 4 | 5 | 0 | |||||||||||||||
0 | 5 | 4 | 0 | 0 | |||||||||||||||
4) 18360։18
1 | 8 | 3 | 6 | 0 | 1 | 8 | |||||||||||||
1 | 8 | 1 | 0 | 2 | 0 | ||||||||||||||
0 | 3 | 6 | |||||||||||||||||
3 | 6 | ||||||||||||||||||
0 | |||||||||||||||||||
5) 48240։24
4 | 8 | 2 | 4 | 0 | 2 | 4 | |||||||||||||
4 | 8 | 2 | 0 | 1 | 0 | 2 | 0 | 1 | 0 | ||||||||||
0 | 2 | 4 | 2 | 4 | |||||||||||||||
2 | 4 | 8 | 0 | 4 | 0 | ||||||||||||||
0 | 4 | 0 | 2 | 0 | |||||||||||||||
4 | 8 | 2 | 4 | 0 | |||||||||||||||
6) 10836։36
1 | 0 | 8 | 3 | 6 | 3 | 6 | 3 | 0 | 1 | ||||||||||
1 | 0 | 8 | 3 | 0 | 1 | 3 | 6 | ||||||||||||
0 | 3 | 6 | 1 | 8 | 0 | 6 | |||||||||||||
3 | 6 | 9 | 0 | 3 | |||||||||||||||
0 | 1 | 0 | 8 | 3 | 6 | ||||||||||||||
7) 2163։21
2 | 1 | 6 | 3 | 2 | 1 | 1 | 0 | 3 | |||||||||||
2 | 1 | 1 | 0 | 3 | 2 | 1 | |||||||||||||
0 | 1 | 0 | 3 | ||||||||||||||||
6 | 3 | 2 | 0 | 6 | |||||||||||||||
6 | 3 | 2 | 1 | 6 | 3 | ||||||||||||||
0 | 0 | ||||||||||||||||||
8) 25750։25
2 | 5 | 7 | 5 | 0 | 2 | 5 | 1 | 0 | 3 | 0 | |||||||||
2 | 5 | 1 | 0 | 3 | 0 | 2 | 5 | ||||||||||||
0 | 7 | 5 | 5 | 1 | 5 | 0 | |||||||||||||
7 | 5 | 2 | 0 | 6 | 0 | ||||||||||||||
0 | 2 | 5 | 7 | 5 | 0 | ||||||||||||||
9) 2170։35
2 | 1 | 7 | 0 | 3 | 5 | x | 3 | 5 | |||||||||||
2 | 1 | 0 | 6 | 2 | 6 | 2 | |||||||||||||
7 | 0 | 7 | 0 | ||||||||||||||||
7 | 0 | 2 | 1 | 0 | |||||||||||||||
0 | 2 | 1 | 7 | 0 | |||||||||||||||
10) 58500։25
5 | 8 | 5 | 0 | 0 | 2 | 5 | 2 | 3 | 4 | 0 | |||||||||
5 | 0 | 2 | 3 | 4 | 0 | 2 | 5 | ||||||||||||
8 | 5 | 1 | 1 | 7 | 0 | 0 | |||||||||||||
7 | 5 | 4 | 6 | 8 | 0 | ||||||||||||||
1 | 0 | 0 | 5 | 8 | 5 | 0 | 0 | ||||||||||||
1 | 0 | 0 | |||||||||||||||||
0 | |||||||||||||||||||
Տեքստային խնդիրներ
Դասարանական առաջադրանքներ․
1․ Աննան գնեց 10 տուփ քաղցրավենիք՝ յուրաքանչյուրը 1600դրամով, և 5 միանման տորթ։ Այդ ամենի համար վճարեց 36000 դրամ։ Աննան քանի՞ դրամ վճարեց մեկ տորթի համար։ 10×1600=16000
2. Դահլիճում կա 20 կարգ։ Երբ յուրաքանչյուր կարգում եղած տեղերի քանակը ավելացրին 5-ով, դահլիճի բոլոր տեղերի քանակաը դարձավ 540։ Սկզբում քանի՞ տեղ կար յուրաքանչյուր կարգում։
3. Աղջիկը 2 տարեկան է։ Հայրը նրանից մեծ է 30 տարով։ Քանի՞ անգամ է հայրը մեծ աղջկանից։ Հայրն աղջկանից քանի՞ անգամ մեծ կլինի 4 տարի անց։
4. Մի արտադրամասում կար 53 հաստոց, իսկ մյուսում՝ 12-ով ավելի։ Երկրորդ արտադրամասում ավելացրին ևս 17 հաստոց։ Ընդամենը քանի՞ հաստոց եղավ երկու արտադրամասերում։ Կփոխվի՞ արդյոք հաստոցների այդ քանակը, եթե հաստոցներն ավելացնեն առաջին արտադրամասում։
5․ Հացի գործարան պետք է տանել 240տ ալյուր։ Բեռնատար մեքենայում տեղավորվում է 3տ ալյուր։ Քանի՞ մեքենա կպահանջվի, եթե յուրաքանչյուր մեքենան կարող է կատարել 4 ուղերթ։
Տնային առաջադրանքներ․
1․ Գրքում կա 532 էջ։ Տղան ամեն օր կարդում է 37 էջ։ Կկարողանա՞ նա կարդալ ամբողջ գիրքը 2 շաբաթում։ 37×14=518, պատ՝ոչ:
2․ Հաշվի՛ր արտահայտության արժեքը՝
2608·130
x | 2 | 6 | 0 | 8 | |||||||||||||
1 | 3 | 0 | |||||||||||||||
0 | 0 | 0 | 0 | ||||||||||||||
7 | 8 | 2 | 4 | ||||||||||||||
2 | 6 | 0 | 8 | ||||||||||||||
3 | 3 | 9 | 0 | 4 | 0 | ||||||||||||
2516·1234
x | 2 | 5 | 1 | 6 | ||||||||||||||
1 | 2 | 3 | 4 | |||||||||||||||
1 | 0 | 0 | 6 | 4 | ||||||||||||||
7 | 6 | 4 | 8 | |||||||||||||||
5 | 0 | 3 | 2 | |||||||||||||||
2 | 5 | 1 | 6 | |||||||||||||||
3 | 1 | 0 | 5 | 7 | 4 | 4 | ||||||||||||
3․ Գտիր անհայտ գումարելին
Օրինակ՝
4286 | +2409 = 6695 |
– | 6 | 6 | 9’ | 5 | ||||
2 | 4 | 0 | 9 | |||||
4 | 2 | 8 | 6 | |||||
+618=2686 |
– | 2 | 6 | 8 | 6 | ||||||||||||||||
6 | 1 | 8 | ||||||||||||||||||
2 | 0 | 6 | 8 | |||||||||||||||||
+1095 = 4573 |
– | 4 | 5 | 7 | 3 | ||||||||||||||||
1 | 0 | 9 | 5 | |||||||||||||||||
3 | 4 | 7 | 8 | |||||||||||||||||
+1341 = 4889 |
– | 4 | 8 | 8 | 9 | ||||||||||||||||
1 | 3 | 4 | 1 | |||||||||||||||||
3 | 5 | 4 | 8 | |||||||||||||||||
Կոմիտասի առդի Հայաստանում
Կոմիտասի անվան պանթեոն
Զբոսայգու տարածքը մինչև 1930-ական թվականների կեսերը եղել է «Մլեր» գերեզմանատունն ու նրա մատուռը։ Այսօր, դրանից պահպանվել է միայն գերեզմանատան կրաշաղախ պարսպից մի հատվածը։ 1930-ական թվականներին Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմտեի որոշմամբ գերեզմանատունը փակվում է, իսկ տեղում՝ ամայի տարածքում, հիմնադրվում է զբոսայգի, որի մի անկյունը Աղասի Խանջյանի նախաձեռնությամբ վերածվում է արվեստի գործիչների գերեզմանատան։ 1936 թվականին՝ մահից մեկ տարի անց, այստեղ է տեղափոխվում Կոմիտասի աճյունը։
1969 թվականին Ստեփան և Ռուզան Քյուրքչյանների հովանավորությամբ, կառուցվում են տուֆակերտ, քանդակազարդ հյուսիսային պատն ու միջնապատը։ Պանթեոնը հիմնապես նորոգվել է 2005 թվականին։
Կոմիտասի արձան
1969 թվականին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մերձակա պուրակում դրվեց հայ մեծանուն կոմպոզիտոր Կոմիտասի հուշարձանի կառուցման մասին հուշաքար։
Կոմիտասի արձանի բացումը տեղի է ունեցել 1988 թվականին հունվարի 8-ին նրա անունը կրող կոնսերվատորիայի մերձակա պուրակում։
Կոմիտասի կերպարը թանկ ու հարազատ մնաց Հարությունյանին իր ողջ ստեղծագործական կյանքի ընթացքում։ Տարբեր տարիներին նա անդրադարձել է Կոմիտասին։ Սա մեծ երգահանին նվիրված Ա. Հարությունյանի վերջին աշխատանքն է։
Կոմիտասի զբոսայգի
Մինչև 1930-ական թվականների կեսերը զբոսայգու տարածքը եղել է հին գերեզմանատուն, որը տեղացիները կոչել են «Մլեր»։ Պահպանվել է հնագույն գերեզմանատան կրաշաղախ պարսպից մի հատված։
1930-ականներին Երևանի քաղխորհրդի գործկոմի որոշմամբ գերեզմանատունը փակվել է և ամայի տարածքում հիմնադրվել է զբոսայգի։ Այգու մի անկյունը Աղասի Խանջյանի նախաձեռնությամբ վերածվել է գրականության և արվեստի գործիչների գերեզմանատան։ Երկար տարիներ պանթեոնի տարածքն անուշադրության է մատնված եղել։ 1969 թվականին Ստեփան և Ռուզան Քյուրքչյանների հովանավորությամբ կառուցվել են տուֆակերտ, քանդակազարդ հյուսիսային պատն ու միջնապատը, որից հետո կատարվել են մասնակի նորոգումներ։ Պանթեոնը հիմնանորոգվել է 2005 թվականին։
Կոմիտասի անվան թանգարան ինստիտուտ