Ես ստեղծել եմ մի խաղալիք մեքենա, որը կարողանում է ամենինչ անել։
Օրինակ նա կարողանում է իր տիրոջ դասերը, անել, պարել, խոսալ ինչպես իրական մարդը։
Նա կարողանում է մեքենայից դառնալ տիկնիկ և տարբեր խաղալիքներ։
Ես ստեղծել եմ մի խաղալիք մեքենա, որը կարողանում է ամենինչ անել։
Օրինակ նա կարողանում է իր տիրոջ դասերը, անել, պարել, խոսալ ինչպես իրական մարդը։
Նա կարողանում է մեքենայից դառնալ տիկնիկ և տարբեր խաղալիքներ։
1.Բարի ուրբաթ սիրելիներ, խնդրում եմ տանը ավարտել <<Իմ ստեղծած խաղալիքը>> պատմությունը։
2.Լրացնել բաց թողնված տառերը․
աղջիկ, աղքատ, այսօր, առաջին, արգելել, երգ, արդար, արձակուրդ, բարձր, անօգնական, զարթնել, երջանիկ, երկներանգ, համբուրել, նուրբ, հագնել, ճամփա, ընդերցել, համերգ, տնօրեն, թագավոր, որսորդ, բախտ:
3.Հանգստյան օրերին կարդալ Հրանտ Մաթևոսյանի <<Գոմեշը>> պատմածքը ․
Սարի գլխին մի կտոր սպիտակ սառույց կար, սառույցի վերևը խանձարուրի կապերը լուռ քանդում էր մի փոքրիկ ամպ: Ամպի տակ հրճվում էր արտուտիկը, իսկ ամպի վրայով, նախիրների վրայով, բազեի, սարերի, ուրթերի ու անտառների վրայով ուրիշ աշխարհների մաքուր քամիները հուրհրալով տանում էին մի մեծ արև:
Խոտն այդտեղ չտեսնված համով էր, և հանդապահը հիմա-հիմա պիտի գար գոռար նախրի վրա՝ թե նրանք ինչու են ուտում համեղ խոտը, և նախիրն արածում էր ագահությամբ: Վայ թե վաղուց էին կշտացել, բայց հանդապահը չէր գալիս: Սառույցից մի հատ առու էր սկսվում ու գալիս գնում կովերի միջով: Կովերն ականջի ծայրով լսում էին, որ առուն կա: Խոտ էին ուտում, փորի տակ նրանց կրծերակները վարար-վարար կաթ էին տանում, և նրանք իրենց անընդհատ ասում էին՝ թե առուն կա:
Տաք բուրմունքի մեջ ընկղմված գոմեշն արածում էր մի ձորակում: Հովերն այդ ձորակից ոչ մի բուրում չէին տարել, որովհետև չէին մտել ձորակ: Նախիրը հիմա կարող էր գալ, տրորել ու կեղտոտել այդ ձորակը, դրա համար էլ գոմեշն արածում էր պոզահարելով ու սպառնալով: Մեկ էլ՝ խոտն անհամացավ, դարձավ ուղղակի չոր ծղոտ: Առվակը մոտիկ էր: Բայց մեջքն սկսեց պաղել: Ուրեմն ամպը բռնել էր արևի դեմը: Գոմեշն ուզեց ստվերը մեջքից թոթափել սարսռոցով, բայց կաշին կարծրանում էր նրա վրա: Գլուխը բարձր՝ գոմեշն սպասեց թե ինչ է լինելու հետո, և արյունը նրա երակներում դանդաղում ու ցամաքում էր, ապա դարձավ կպչուն, խցվեց ու կանգ առավ, իսկ աշխարհը խլանում ու հանգչում էր նրա ականջներում: Աշխարհը մեռել ու մթնել էր, հիմա ամպը պայթելու էր, պահ էին մտել հովը, արտույտը, առուն… մեկ էլ երակները լայնացան և արյունը վազեց վարար, հեշտ, քչքչոցով:
Գոմեշը ելավ ձորակից, և մշուշի մեջ գեղեցիկ էին կովերը, հեռաստանները, լուռ ամպը, բայց նախրի մեջ չկար մի ուրիշ գոմեշ: Արյունը տաքանում էր նրա մեջ, մանրիկ ցավով ու ջերմությամբ արթնացան սրունքները, իսկ ողնաշարն արդեն դուրեկան ցոլքերով ծակծկվում էր վզից մինչև պոչը: Նա ոտ փոխեց՝ որ գնա, կռվի կովերի ցուլի հետ, բայց տեսավ, որ չի ուզում գնալ, չարությունը հալվում ու դուրս է սահում իրենից:
Խոր լռության մեջ խոտերը թելը-թելին շղարշե բուրմունք էին հյուսում այդ կանաչ աշխարհի երեսով մեկ և բուրմունքի հետ հյուսվում էր մի քաղցր թախիծ:
Գոմեշը մռլնգաց:
Կովերը նայեցին՝ հանդապահը չէր, գոմեշն էր, մռլնգում էր: Կովերը շարունակեցին արածել անտեր փափուկ խոտի առատության մեջ, լավ ջրի մոտիկության, իրենց մետաքսե ցուլի ներկայության, կաթի վարար վազքի ու գոլ արևից իրենց պարարտ գոհության մեջ:
Գոմեշը ճանապարհվեց ուրթ: Կուրծը փաղաքշանքով հունցվում էր զույգ ոտի արանքում և գոմեշը գնում էր կթվելու նանին: Սարահարթի ուրթը ճոճվեց նրա հայացքի մեջ ու կորավ, ձորակում գոմեշը մի երկու բերան խոտ պոկեց ու մոլորվեց: Հա, գնում էր ուրթ: Իսկ ինչու է նախիրը դեռ արածում: Նախիրը կովեր են, ինքը մեկ հատիկ գոմեշ է – ա՛յսպե՜ս:
Նա կանգնեց վրանի դռանը, կանչեց ու սպասեց նանի դուրս գալուն:
– Եկել ե՞ս,– ասաց նանը:
– Էս օրը ճաշին էս ինչո՞ւ ես եկել,– ասաց նանը:
– Նախիրը հանդում՝ դու վեր ես կացել եկել:
– Դե լավ, որ եկել ես՝ արի կթեմ:
– Կուրծդ կիսատ՝ էս ո՞ւր ես եկել:
Կթվորը լավ չէր կթում, կուրծը ցավեցնում էր: Գոմեշը ծռեց պարանոցը, հոտ քաշեց՝ նանի հոտն էր, նանի ձայնն էր, բայց այս անգամ իսկի լավ չէր կթում: Գոմեշը տեսավ որ չի ուզում կթվել: Հեռու հեռաստաններից դենը, տաք մշուշների մեջ գոմեշների խմբեր են կանգնած և նրանցից մեկը անտառների ու ճանապարհների գլխով հղում է իր թախիծը սրան:
– Հը՜, Սաթիկ… նանիդ տրորում ես, էլ քեզ ո՞վ կկթի:
– Չէ, կաթ չես բերել, եղածն էլ չտվեցիր:
– Վույ, վույ, վույ, վույ, նանիդ տրորեցիր:
– Մինա՜ս… գոմեշն աչքիս մի տեսակ է երևում:
– Հա՜… գոմեշս ցուլ է ուզում:
– Գոմեշս ցուլ է ուզում: Հուլիս, օգոստոս, սեպտեմբեր… մարտ… մարտ, մայիս… լավ ժամանակ ես ծնելու: Ձագիդ բոխու տերև կտամ… կանաչ արև կլինի, մայիս կլինի…
Գոմեշը բլրի գլխին կանգ առավ ու Աստծու կանաչ աշխարհի վրայով նայեց հեռվի շեկ հովիտներին:
Աղվեսը մեռել էր ծերպերի մեջ լերկ մի տեղ՝ որպեսզի խոտերը չխանգարեն և երկնքի բազեն անպայման տեսնի նրա դին: Եվ այնքան ճիշտ էր մեռել աղվեսը, որ հովը քշում տանում էր նրա ագին:
Հեռուների շեկ հովիտներում մշուշների տակ գոմեշների շոգած խմբեր էին օրորվում և նրանց մեջ տաք ու զորեղ մեկը, գլուխը բարձր բռնած, իր կանչը հղում էր սրան: Գոմեշը մռլնգաց ու պոկվեց բլրի գլխից դեպի ձորը…
Էն ի՞նչ է անում, էն ի՞նչ է անում, էն ի՞նչ է անում էն անասունը,– վրա վազեց աղվեսը: Հազար ասի էդ անիծված տունն էդ փափուկ հողում չփորենք…
Ողջույն սիրելի երեխաներ։Խնդրում եմ գրաբարով գրված հետևյալ ասույթները գրել աշխարհաբարով․
2.Մարգարէ յիւրում գաւառի պատիւ ոչ ունի – Մարգարեն իր գավառում պատիվ չունի։
2. Ածանցներ
Հայերենում կարող են լինել ածանցավոր բառեր: Ածանցավոր կոչվում են այն բառերը որոնք կազմված են որևէ արմատից և ածանցից: Ածանցը իմաստ չի արտահայտում, մասնիկ է, որը կարող է ավելանալ արմատի առջևից կամ վերջից և նրան նոր իմաստ հաղորդել: Ածանցները լինում են նախածանցներ և վերջածանցներ:
Առաջադրանք ՝ հորինել փոքրիկ պատմություն արևի և լուսնի մասին ևայնտեղ ցույց տալ ածանցավոր բառերը։
Լուսինը և արևը
Բարի կեսօր սիրելի դասընկերներ, արտագրե՛ք՝ տրված բառերը լրացնելով յա, իա, եա երկհնչյունները։
Հեք իա թ, ակցիա, բամյա , այյա-մ, էներգիա, Անդրիաս, եղիամ,
էքսկուրսիա, խավյար, կղզեակ, Սուքիաս, կրիա, միլյարդ, վայրիան, Բենյամին,
մումյա, Սիսյան, փասյան, միմյանց, Արաքսյա, դաստիարակ, լիարդ, քիմյա,
օվկյանոս, անցյալ, Ազաեա-, Անանեա, Եղիա, Երեմիա, հեծյալ,
Զաքարյա, Մարիամ, Ամալյա, Օֆելյա։
Իսկ այտեղ ըստ անհրաժեշտության գրեք յ տառը։
Կայուն, հաելի, Միքաել, զրոյական, էություն, նայել, վաելել,
էակ, ատամնաբույժ, Ռաֆաել, միայն, պոեմ, պոետ,
միյասին, հիանալ, թեել, խնաել, հիյանալ, որդիական։
Միավանկ բառեր-տուն,շուն,մուկ,ձուկ,մարդ,տետր,դուռ,վարդ,գայլ,արջ,լար,քար:
Բազմավանկ բառեր-թագավոր,աղքատ,երկար,լիալուսին,կարկանդակ,կահույք,կամակոր:
Complete the sentences with the forms of to be in the present simple (am, is, are).
Change the verb into the correct form:
1. London is in England.
2. The summer is hot.
3. She drives very well.
4. They open the store at 8:00.
5. Linda is a very pretty girl.
6. I had several jobs.
7. Water is boiling at 100 degrees.
8. Water is freezing at 0 degrees.
9. My sister speaks English.
10. He have a big apartment.
11. A triangle have three corners.
12. My birthday is in June.
13. Books are pages.
14. Dogs are good friends.
15. I am working hard.
Ողջույն սիրելի երեխաներ։Խնդրում եմ գրաբարով գրված հետևյալ ասույթները գրել աշխարհաբարով․
1. Վա՛յ որ պահէ զագահութիւն չար ի տան իւրում
2.Մարգարէ յիւրում գաւառի պատիւ ոչ ունի
2. Ածանցներ
Հայերենում կարող են լինել ածանցավոր բառեր: Ածանցավոր կոչվում են այն բառերը որոնք կազմված են որևէ արմատից և ածանցից: Ածանցը իմաստ չի արտահայտում, մասնիկ է, որը կարող է ավելանալ արմատի առջևից կամ վերջից և նրան նոր իմաստ հաղորդել: Ածանցները լինում են նախածանցներ և վերջածանցներ:
Առաջադրանք ՝ հորինել փոքրիկ պատմություն արևի և լուսնի մասին ևայնտեղ ցույց տալ ածանցավոր բառերը։
Օրինակ ամպիկ,անպանման,ամպածածկ բառերը, եթե համեմատենք կտեսնենք , որ նրանք տարբեր կազմություն ունեն, բայց բոլորն ունեն ամպ արմատը; Բառի միուս մասը կոչվում է ածանց; Ածանց աըն մասնիկը որը բառին միանում է սկզբից կամ վերջից։
Գրել տաս նախաճանց և վերջածանց բառեր։
Նախածանց -անտուն, անգույն, դժբախտ, չկամ, դժգույն, անպետք, ապերախտ, մակբայ, տհաճ, ստորերկրյա:
Վերջածանց – շնիկ, մսանոց, ուրախություն, տնային, աշակերտական, հմայիչ, հնություն, խմորեղեն, այլմոլորակային, ձավարեղեն:
5. Հաշվել ամենափոքր ընդհանուր բազմապատիկը
ԳտիրԱԸԲազ [77;20]-ը
Պատասխան՝ ԱԸԲազ [77;20]=
Որոշիր 60, 70 և 80 թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը:
Պատասխան՝ ԱԸԲաժ(60;70;80)= 10