Մի շենք կար: Այդ շենքը պատրաստված էր ոսկուց: Մարդիկ, որ տեսնում էին, շատ էին ուզում այնտեղ ապրել, բայց գիտեին, որ այդպիսի շենքում միայն կարող են ապրել մեծահարուստները ,տխուր հեռանում էին, որովհետև այդեղ չէին կարող ապրել:Մի աղքատ մարդ, մի օր, գտնում է 10000 դրամ և փորձում իր համար այդ գումարուվ ուտելիքներ և տուն գնել՝ բնականաբար վարձով:Հետաքրքրության համար հարցնում է այդ շենքից մի տան գինը և երբ իմանում է , շատ է զարմանում ,երբ իմանում է,որ տան գինը ընդամենը 100 դրամ է,զարմացած հարցնում է, ինչպե՞ս կարող է այդպիսի թանկարժեք ոսկուց տունը արժենալ ընդամենը 100 դրամ:Երբ այդ լուրը տարածվում է ամբողջ աշխարհով մեկ, բլորը ոզում էին ապրել այնտեղ, բայց քանի որ շենքը մեկ հատ էր ,նրանք պահանջեցին, որ աշխարհի բալոր տները լինեն ոսկուց, պատրաստեցին շինարարները և մարդիկ ապրեցին շատ հանգիստ և ուրախ☺:
Category: Ուսումնական առարկաներ
Ամփոփում
Քննարկում ենք՝
Խնդիր 1։ 86մ ժապավենը բաժանե՛ք երկու այնպիսի մասերի, որ մեկը մյուսից 16մ-ով երկար լինի: 86-16=70 70:2=35 35+16=51
Խնդիր 2։ Եթե անհայտ թիվը կրկնապատկենք, ստացվածը 64-ից 8 միավորով մեծ կլինի։ Գտե՛ք անհայտ թիվը։
64 – 8 = 56
56 : 2 = 28
Խնդիր 3։ Հեծանվորդն ու հետիոտնը գյուղից քաղաք միաժամանակ շարժվեցին։ 2ժ հետո նրանց միջև հեռավորությունն ինչպիսի՞ն կլինի, եթե հեծանվորդը ժամում 7կմ ավելի էր անցնում, քան հետիոտնը։
7 x 2 = 14
Խնդիր 4։ Մեքենան 3 րոպեում անցնում է 3 կմ։ Որքա՞ն հեռավորություն կանցնի մեքենան 2 ժամ 45 րոպեում։
3:3=1
2ժամ = 120րոպե
120 + 45 = 165 րոպե
165 x 1= 165կմ
Խնդիր 5։ Քառակուսու կողմը 15մ է։ Քառակուսու մի կողմը 9մ-ով փոքրացնենք, մյուսը՝ 12մ-ով։ Գտե՛ք ստացված ուղղանյան մակերեսը։
15 – 9 = 6
15 – 9 = 6
15 – 12 = 3
15 – 12 = 3
6 x 3 = 18
Իմ առավոտը
Իմ առավոտը սկսվում է փոքրիկ Իշխանի առավոտի նման. ես արթնանալուն պես ջրում էի իմ վարդը, բայց իմ վարդը փուշ չուներ, դա ինձ շատ էր զարմացնում: Եվ մի օր արթնացա և տեսա, որ այնքան շատ փուշ կա իմ վարդի վրա, որ ապշեցի: Մեկ օր անց իմ վարդը շարժվում էր, բայց զարմանալին այն է, որ քամի ընդհանրապես չկար: Մի օր էլ արթնանում եմ ու տեսնում, որ ոչ մի փուշ չկա վարդի վրա, ոչ էլ շարժվում է :Մի օր էլ տեսնում եմ, որ վարդս չկա: Ես քայլում էի և փորձում գտնել վարդիս, և երբ գտա ,տեսա ,որ մի խումբ մրճուններ են ապրում այնտեղ :Ես թողեցին նրանց այնտեղ ապրել:
Մաթեմ
Բարև ես Միլենա Կարապետյանն եմ 4-1 դասարանինց: Ես մասնակցել եմ մաթեմաթիկայի ֆլեշմոբերն իրական և կեղծ մետաղադրամներ, բազմապատկման զուգորդական հատկությունները,կրկնություն փաթեթ 5… Ահա մաթեմաթիկայի հղումը
Թեստ9
Դավթի կյանքը գրեթե հրաշալի էր. նա իրենց բակում շատ ընկերներ ուներ, որոնց հետ ամեն օր, դասերից հետո, գնում էր գնդակ խաղալու: Միայն թե Դավիթը մի մեծ խնդիր ուներ. դա նրա փոքր քույրն էր` Լիլին: Լիլին ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, որ Դավթին ու նրա ընկերներին բոլորովին դուր չի գալիս, որ ինքը միշտ նրանց հետ (լինել): Հենց տղաները դուրս էին գալիս բակ, Լիլին իր փոքրիկ ոտիկներով վազում էր նրանց մոտ և ուրախ-ուրախ ցատկոտելով` ասում.
– Ես եկա˜…
Բոլորը հոգոց էին հանում: Իրականում աղջիկը առանձնապես նեղություն չէր տալիս նրանց. շատախոս չէր, չէր նվնվում, չէր խառնվում նրանց խաղերին: Ճիշտն ասած, շատ բան չէր էլ կարող անել: Այնքան փոքրիկ էր, որ ո´չ կարող էր գնդակ խաղալ, ո´չ ծառերը մագլցել. միայն իր սև աչիկներով լուրջ նայում էր տղաներին, և ուր նրանք գնում էին, ինքն էլ նրանց հետևից գնում էր:
Դավիթը փորձում էր մորը համոզել որ Լիլիին թույլ չտա իրենց հետևից գալ:
– Ինչո՞ւ պիտի իմ քույրը միշտ մեզ հետ լինի,- հարցնում էր նա,- ինչո՞ւ Արմենի քույրը չի գալիս, Հակոբի քույրը չի գալիս:
Մայրը ծիծաղում էր.
– Արմենի քույրը ընդամենը վեց ամսական է, Հակոբը ընդհանրապես քույր չունի… Քո բախտն այդ հարցում չի բերել:
Մի օր Դավիթը ուզում էր տղաների հետ գնդակ խաղալ: Սկզբում նրանք մի ծանր գնդակ ունեին: Բայց մի անգամ այդ գնդակը Սարգիս քեռու պատուհանը կոտրեց: Ի˜նչ պատմության մեջ ընկան: Գնդակն էլ այլևս հետ (չստանալ): Հիմա արդեն թեթև գնդակով էին խաղում: Այդ օրը տղաները դեռ նոր էին դուրս եկել, երբ Լիլին սովորականի պես վազեց նրանց մոտ ու ասաց.
– Ես եկա˜…
Տղաները, ինչպես միշտ, ձևացրին, թե նրան չեն նկատում: Նրանք սկսեցին խաղալ: Տղաներից մեկը այնպես ուժգին հարվածեց գնդակին, որ այն այս անգամ էլ (ընկնել) Սարգիս քեռու բակը: Նրանք վազելով մոտեցան ցանկապատին և տեսան գնդակը խոտերի մեջ` այնքան հեռու, որ ձեռք չէր հասնի: Հակոբըփորձեց անցնել ցանկապատի ճաղերի արանքով, բայց չկարողացավ:
– Ես չեմ կարող անցնել,- հուսահատ ասաց նա,- ցանկապատը շատ խիտ է: Եվ մեզանից ոչ մեկը չի կարող:
Իրավիճակն անելանելի էր բոլորից շատ Դավիթն էր տխրել:
– Այս ամենը Լիլիի պատճառով եղավ,- ասաց նա,- Տիգրանը այդքան ուժեղ խփեց գնդակին, որովհետև Լիլիի վրա էր բարկացել:
– Մի նայե´ք Լիլիին, տեսեք, թե նա ինչ փոքրիկ է,- ասաց Արմենը, – Լիլի´, այստե´ղ արի:
Լիլին վազելով եկավ.
– Ես եկա˜…
Հեշտությամբ մտնելով ճաղերի արանքից` Լիլին դուրս բերեց գնդակը ու հանձնեց հիացած տղաներին: Դավիթը հպարտությամբ նայում էր նրան, հետո ասաց.
– Ես քեզ գնդակ խաղալ (սովորեցնել):
1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝
լրացնելով բաց թողած տառերը:
խնդիր
փորձում
ընդամենը
բախտն
2.Ի՞նչ է նշանակում մագլցել բառը:
ա/արագ վազել
բ/ծառեր տնկել
գ/ճյուղերը կոտրել
դ/բռնելով բարձրանալ
3.Դուրս գրիր տեքստում ընդգծված բառերը ̀ դիմացը գրելով դրանց հոմանիշները
հրաշալի ցնցող
ցատկոտելով թռնելով
բարկացել ջղայնացել
_______________ _________________
4.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.
ա/ պատմություն – ածանցավոր
բ/ շատախոս – բարդ
գ/ սովորական – ածանցավոր
դ/ փոքրիկ – պարզ
5.Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ի՞նչ խոսքի մաս է: Ո՞ր
տարբերակում է սխալ նշված:
ա/իրավիճակ – ածական
բ/պատուհան – գոյական
գ/որովհետև – շաղկապ
դ/վեց – թվական
6.Տեքստից դուրս գրիր եզակի թվով գործածված չորս գոյական:
_________________ ____________________
_________________ ____________________
_________________ _____________________
_________________ _____________________
7.Տեքստից դու´րս գրիր փակագծերի մեջ դրված բայերը և համապատասխանեցրու´ տեքստին.
լինել լինում
չստանալ չստացավ
ընկնել ընկավ
սովորեցնել կսովորեցնեմ
8.Ո՞րն է տրված նախադասության ենթական.
Բայց մի անգամ այդ գնդակը Սարգիս քեռու պատուհանը կոտրեց:
ա/գնդակը +
բ/Սարգիս
գ/քեռու
դ/պատուհանը
9.Վերականգնի´ր «քանդված» առած-ասացվածքները:
Գիտունի հետ քար քաշիր, Ա Դ սուտը աշխարհը կքանդի
Լեզուն չլիներ, Բ Գ խրատն ինչ կանի չարին
Անձրևն ինչ կանի քարին, Գ Բ ագռավները աչքերը կհանեին
Մինչև ճիշտը գա, Դ Ա անգետի հետ փլավ մի կեր
10.Տեքստում ընդգծված նախադասության մեջ դի՛ր բաց թողած կետադրական նշանը:
Դավիթը փորձում էր մորը համոզել որ Լիլիին թույլ չտա իրենց հետևից գալ:
11.Տեքստում Լիլիին նկարագրող արտահայտությունները գտի՛ր:
Լիլին ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, որ Դավթին ու նրա ընկերներին բոլորովին դուր չի գալիս, որ ինքը միշտ նրանց հետ լինում:
12.Ո՞րն էր Դավթի հիմնական խնդիրը.
ա/հարևանը գնդակը հետ չէր տալիս:
բ/քույրն ամեն տեղ ուզում էր նրա հետ գնալ: +
գ/ընկերը կորցրել էր Դավթի միակ գնդակը:
դ/մայրը բարկանում էր, երբ ինքը քրոջ հետ կոպիտ էր վարվում:
13. Ուշադի՛ր կարդա տեքստի երկխոսությունները և պատասխանի՛ր տրված հարցերին.
ա.Ի՞նչ է պատասխանում մայրը տղայի հարցին.
- Նրա ընկերներից ոչ մեկը քույր չունի:
- Ընկերների մայրերը աղջիկներին թույլ չեն տալիս բակ դուրս գալ:
- Նրանցից մեկը քույր չունի, իսկ մյուսինը դեռ շատ փոքր է: +
- Լիլին իրենց բոլորովին չի խանգարում, չի նվնվում:
բ. Ըստ Դավթի՝ ինչո՞վ էր մեղավոր Լիլին, որ գնդակը հարևանի բակն էր ընկել:
Տեքստից ճիշտ պատասխանը դու՛րս գրիր:
Այս ամենը Լիլիի պատճառով եղավ,- ասաց նա,- Տիգրանը այդքան ուժեղ խփեց գնդակին, որովհետև Լիլիի վրա էր բարկացել:
14.Ինչո՞վ օգնեց փոքրիկ աղջիկը տղաներին:
Լիլին տղաներին օգնեց ցանկապատի ետևից գնդակը հանել։
15. Ինչի՞ց ես իմանում, որ եղբոր վերաբերմունքը Լիլիի նկատմամբ փոխվեց:
Հեշտությամբ մտնելով ճաղերի արանքից` Լիլին դուրս բերեց գնդակը ու հանձնեց հիացած տղաներին: Դավիթը հպարտությամբ նայում էր նրան, հետո ասաց.
— Ես քեզ գնդակ խաղալ կսովորեցնեմ։
Ամփոփում
- Գրիր այն թիվը, որ հավասար է 9 հազարյակ 7 հարյուրյակ և 6 միավոր կարգային գումարելիների գումարին:
- 9760 2) 9076 3) 9670 4) 9706 + 5) 97760:
- Որքանո՞վ կփոքրանա 73976 թիվը, եթե նրա գրության հարյուրավորը փոխարինենք 0-ով:
- 9-ով 2) 90-ով 3) 999-ով 4) 99-ով 5) 900-ով +:
- Գումարիելիներից մեկը մեծացրել են 8-ով, իսկ մյուսը փոքրացրել են 3-ով: Արդյունքում գումարը
- կմեծանա 11-ով 2) կփոքրանա 11-ով 3) կմեծանա 5-ով+ 4) կփոքրանա 5-ով 5) կմնա նույնը:
- Կենդանաբանական այգու տոմսը մեծահասակի համար արժի 4 եվրո, երեխայի տոմսը 1 եվրոյով ավելի էժան է: Քանի՞ եվրո պետք է վճարի հայրը իր երկու երեխաների հետ կենդանաբանական այգի մտնելու համար:
1) 5 2) 6 3) 12 4) 7 4) 10+:
- Ընտրիր այն թվանշանը, որը 5075< 50*5 գրության մեջ «*» -ի փոխարեն տեղադրելով անհավասարությունը ճիշտ լինի:
- 8+ 2) 0 3) 5 4) 4 5) 6
- Ընտրիր այն շարքը, որտեղ թվերը դասավորված են աճման կարգով:
- 4626, 5319, 78427, 62436
2) 78427, 62436, 5319, 4626
3) 78427, 62436, 4626, 5319
4) 4626, 5319, 62436, 78427
5) 40346, 39999, 39998, 29999+
- ժամը րոպեներով արտահայտած կլինի
- 12 2) 6+ 3) 20 4) 30 5) 4:
- 5տ 3ց 50 կգ-ը կիլոգրամներով արտահայտած կլինի
- 3550 2) 5530 3) 5035 4) 5553 5) 5350+:
- Քանի՞ երկնիշ թիվ կա, որի տասնավորը փոքր է միավորից:
- 26 2) 18 3) 9+ 4) 30 5) 36:
- Գծագրում ներկված է պատկերի
- մաը 2) մասը 3) մասը 4) մասը+ 5) մասը:
- 904 և 14 թվերի տարբերությունը փոքրացրու 10 անգամ: 904+14=918 918:10=91(8մն)
- Թվային հաջորդականությունը կազմված է հետևյալ կանոնով. առաջին անդամը 1 է, երկրորդ անդամից սկսած յուրաքանչյուր անդամը հավասար է իր նախորդի կրկնապատիկին գումարած 1: Գրեք այդ հաջորդականության չորրորդ անդամը: 4
- 39-ի և 6-ի արտադրալից հանիր 105-ի և 3-ի քանորդը:
- AC հատվածի երկարությունը 6սմ 7մմ է, BC հատվածինը՝ 8 սմ 4 մմ: Գտիր AB հատվածի երկարությունը միլիմետրերով: 67+84=151
- Հաշվիր 3900+( 2100:3- 12×50)=38300 արտահայտության արժեքը:
- Ուղղանկյան մի կողմը 6սմ է, իսկ մյուս կողմը այդ կողմի կրկնակին է: Գտիր այն քառակուսու կողմը, որի պարագիծը հավասար է այդ ուղղանկյան պարագծին: 6+6=12 12+12+12+12=48
- Պաղպաղակն արժի 300 դրամ: Արան այդպիսի 8 պաղապաղակ գնեց և վճարեց 5000 դրամ: Վաճառողը որքա՞ն պետք է վերադարձնի:
300×8=2400 5000-2400=2600
Ամփոփում
Ամփոփում
- Գրիր այն թիվը, որ հավասար է 9 հազարյակ 7 հարյուրյակ և 6 միավոր կարգային գումարելիների գումարին:
- 9760 2) 9076 3) 9670 4) 9706 + 5) 97760:
- Որքանո՞վ կփոքրանա 73976 թիվը, եթե նրա գրության հարյուրավորը փոխարինենք 0-ով:
- 9-ով 2) 90-ով 3) 999-ով 4) 99-ով 5) 900-ով +:
- Գումարիելիներից մեկը մեծացրել են 8-ով, իսկ մյուսը փոքրացրել են 3-ով: Արդյունքում գումարը
- կմեծանա 11-ով 2) կփոքրանա 11-ով 3) կմեծանա 5-ով+ 4) կփոքրանա 5-ով 5) կմնա նույնը:
- Կենդանաբանական այգու տոմսը մեծահասակի համար արժի 4 եվրո, երեխայի տոմսը 1 եվրոյով ավելի էժան է: Քանի՞ եվրո պետք է վճարի հայրը իր երկու երեխաների հետ կենդանաբանական այգի մտնելու համար:
1) 5 2) 6 3) 12 4) 7 4) 10+:
- Ընտրիր այն թվանշանը, որը 5075< 50*5 գրության մեջ «*» -ի փոխարեն տեղադրելով անհավասարությունը ճիշտ լինի:
- 8+ 2) 0 3) 5 4) 4 5) 6
- Ընտրիր այն շարքը, որտեղ թվերը դասավորված են աճման կարգով:
- 4626, 5319, 78427, 62436
2) 78427, 62436, 5319, 4626
3) 78427, 62436, 4626, 5319
4) 4626, 5319, 62436, 78427
5) 40346, 39999, 39998, 29999+
-
ժամը րոպեներով արտահայտած կլինի
- 12 2) 6+ 3) 20 4) 30 5) 4:
- 5տ 3ց 50 կգ-ը կիլոգրամներով արտահայտած կլինի
- 3550 2) 5530 3) 5035 4) 5553 5) 5350+:
- Քանի՞ երկնիշ թիվ կա, որի տասնավորը փոքր է միավորից:
- 26 2) 18 3) 9+ 4) 30 5) 36:
Գծագրում ներկված է պատկերի
մաը 2)
մասը 3)
մասը 4)
մասը+ 5)
մասը:
- 904 և 14 թվերի տարբերությունը փոքրացրու 10 անգամ: 904+14=918 918:10=91(8մն)
- Թվային հաջորդականությունը կազմված է հետևյալ կանոնով. առաջին անդամը 1 է, երկրորդ անդամից սկսած յուրաքանչյուր անդամը հավասար է իր նախորդի կրկնապատիկին գումարած 1: Գրեք այդ հաջորդականության չորրորդ անդամը: 4
- 39-ի և 6-ի արտադրալից հանիր 105-ի և 3-ի քանորդը:
AC հատվածի երկարությունը 6սմ 7մմ է, BC հատվածինը՝ 8 սմ 4 մմ: Գտիր AB հատվածի երկարությունը միլիմետրերով: 67+84=151
- Հաշվիր 3900+( 2100:3- 12×50)=38300 արտահայտության արժեքը:
- Ուղղանկյան մի կողմը 6սմ է, իսկ մյուս կողմը այդ կողմի կրկնակին է: Գտիր այն քառակուսու կողմը, որի պարագիծը հավասար է այդ ուղղանկյան պարագծին:
- Պաղպաղակն արժի 300 դրամ: Արան այդպիսի 8 պաղապաղակ գնեց և վճարեց 5000 դրամ: Վաճառողը որքա՞ն պետք է վերադարձնի:
Моя мечта
Я счастливый человек. У меня все есть, даже кролики. У меня нет мечты.
Թանգարան
Տեղեկություններ հավաքել թանգարանների մասին և հրապարակել բլոգներում։
«ԳԱՖԷՍՃԵԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ
Գաֆեսճյան արվեստի կենտրոն, բացվել է 2009 թվականի նոյեմբերի 17-ին՝ ժամանակակից արվեստի առաջատար միտումները Հայաստանում ցուցադրելու և աշխարհին հայկական մշակույթի լավագույնը ներկայացնելու առաքելությամբ։
Այս ճարտարապետական կասկադ ոճով կառուցված շինությունը, որտեղ այսօր գտնվում է Գաֆեսճյան արվեստի կենտրոնը, հայտնի է որպես Կասկադ համալիր։ Կասկադ համալիրի գաղափարի նախահեղինակը ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն է (1878-1936)։ Նա ցանկանում էր միմյանց կապել քաղաքի հյուսիսային և կենտրոնական հատվածները՝ քաղաքի պատմականորեն բնակելի և մշակութային կենտրոնները ջրվեժների ու պարտեզների հսկայական կանաչ տարածքով, որը պետք է «գահավիժեր» քաղաքի ամենաբարձր բլուրներից մեկից։ Դժբախտաբար, այս նախագիծը խոր մոռացության մատնվեց մինչև 1970-ականների վերջը, երբ այն կրկին կյանքի կոչվեց Երևանի գլխավոր ճարտարապետ Ջիմ Թորոսյանի կողմից։ Կասկադ ոճի թորոսյանական ընկալումն իր մեջ ներառում էր Թամանյանի նախնական նախագիծը, բայց նաև լի էր նոր գաղափարներով՝ մոնումենտալ արտաքին աստիճանները, ներսի երկար շարժասանդուղքներով թունելը, բակերի և բացօթյա պարտեզների բարդ ցանցը՝ զարդարված հայոց հարուստ պատմության և մշակութային ժառանգության մոտիվները կրող բազմաթիվ զարդաքանդակներով։
«Հայաստանն առաջին քրիստոնեական պետությունն է» հուշակոթող, 2001 թ․
ԷՐԵԲՈՒՆԻ ՊԱՏՄԱՀՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆ
Երևանի հիմնադրման պատմության «Էրեբունի» թանգարանը ստեղծվել է ՀՀ Կառավարության 1968 թվականի մայիսի 24-ի որոշմամբ, որի համար գիտական հիմք են հանդիսացել Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող նշանավոր 3 հնավայրերից` Արին բերդից, Կարմիր բլուրից և Շենգավիթից հայտնաբերված գտածոները: Հանրության առջև թանգարանն իր դռները բացել է 1968 թվականի հոկտեմբերի 19-ին` ի նշանավորումն Երևան քաղաքի 2750-րդ տարեդարձի:
Յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության հազարավոր քաղաքացիներ և օտարերկրյա զբոսաշրջիկներ այցելում են թանգարան` իրենց ստացած տպավորությունների մասին գրառումներ թողնելով թանգարանի հուշամատյանում: Միայն 2009թ. թանգարանն ունեցել է 17 200 այցելու:
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հետ համագործակցում է ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը:
Երևանի ժամանակակից արվեստի թանգարան
Երևանի ժամանակակից արվեստի թանգարանը, որն առաջինն էր այդ ժամանակ ԽՍՀՄ տարածքում, բացվեց 1972-ին Հենրիկ Իգիթյանի կողմից: Այն գտնվում է Մաշտոցի պողոտայում ՝ Երևանի կենտրոնական մասում:
Թանգարանի առաջին ցուցահանդեսը 60-ականների հայ և սփյուռքահայ նկարիչների հավաքածուից էր: Աստեղի այցելուների թվում են եղել շատ հայտնիներ ՝ Էրմիտաժի տնօրեն Բորիս Պիոտրովսկին, իտալացի կինոռեժիսոր Միքելանջելո Անտոնիոնին, գրող Չինգիզ Այթմատովը, մեքսիկացի նկարիչ Դավիդ Ալֆարո Սիկեյրոսը, իտալացի բանաստեղծ և սցենարիստ Տոնինո Գուեյրան, իտալացի նկարիչ Ռենատո Գուտուզոն, գրողներ Ուիլյամ Սարոյանը, Աղասի Այվազյանը և կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը: .
Շատ նկարիչներ են իրենց աշխատանքները նվիրել ժամանակակից արվեստի թանգարանին: Այստեղի ուշագրավ ցուցանմուշներից են Մինաս Ավետիսյանի, Մարտին Պետրոսյանի, Հակոբ Հակոբյանի, Հարություն Լակենցի, Ռուդոլֆ Խաչատրյանի, Վրույր Գալստյանի, Գայանե Խաչատրյանի, Աշոտ Հովհաննիսյանի և շատ ուրիշների աշխատանքները:
Վերջին շրջանում թանգարանում կարող եք տեսնել երիտասարդ և տաղանդավոր նկարիչների գործեր, օրինակ ՝ Սարգիս Ամալբաշյանի, Արթուր և Արարատ Սարգսյանների, Մարինա Դիլանյանի, Ալբերտ Հակոբյանի, Սամվել Բաղդասարյանի, Արևիկ Արևշատյանի, Ռուբեն Գրիգորյանի և այլոց:
Այս նկարիչները հիանալի համբավ ունեն ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում, որտեղ հաճախ հրավիրվում են անհատական ցուցահանդեսների:
Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում կան նաև աշխարհահռչակ երիտասարդ նկարիչներ Թալին Զաբունյանի (Ֆրանսիա), Զիտա Աֆշարի (ԱՄՆ), Գերրի Ջոնի (ԱՄՆ), Սեմ Գրիգորյանի (Գերմանիա), Մայքլ Գորմենի (ԱՄՆ), Հարություն Ջինանյանի(«Ջինո») (Ռուսաստան), Վաչե Դեմիրճյանի ( Ֆրանսիա), Լորան Նիսու Սունգի (Ֆրանսիա), Շարիս Կարապետյանի (Ֆրանսիա), Սեբաստիանոյի (ԱՄՆ), Կարեն Բիստեդի և Քրիս Բրաունի (ԱՄՆ), Հայկ Մեսրոպյանի (Շվեյցարիա) և Օնիկ Աթամյանի (Անգլիա) աշխատանքներից:
2004-ին ամերիկացի բարերար Գրիգոր Մուրադյանը թանգարանին նվիրեցեց Էմիլ Կազազի կտավներն ու քանդակները, իսկ 2010-ին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» թանգարանի համար գնեց Գարեն Բեդրոսյանի քանդակները Կանադայից։
Իրական և կեղծ մետաղադրամներ
Պատմությունը
Հնում մետաղները ամենայն ուշադրությամբ կշռվում էին լծակավոր կշեռքի վրա։
Հնում ոսկին, արծաթը կամ մթերքը հաճախ կշռում էին լծակավոր կշեռքով։Լծակավոր կշեռքը կազմված է անշարժ ձողի վրա ամրացված 2 շարժական լծակներից։ Այս կշեռքի հիմնական բաղադրիչը ձողն է։ Ձողի երկու թևերը խաղում են լծակի բազուկի դեր, սրանց ծայրերից կախվում են կշռաթասեր, որոնցից մեկում դրվում է կշռվող իրը կամ նյութը, մյուսում՝ կշռաքարը: Կշռման պրոցեսը համարվում է կայացած է, եթե այդ երկու հակադիր մոմենտները միմյանց հավասարակշռում են: Կշեռքի լծակի թևերը կարող են լինել տարբեր երկարության, եթե կշռաքարը պարունակող թևը երկար է, դա թույլ է տալիս փոքր կշռաքարերով չափել ծանր բեռներ:
Հնում լծակավոր կշեռքի միջոցով մետաղադրամների ավելի ծանր լինելը պարզում էին հետևյալ կերպ՝ լծակավոր կշեռքն ուներ 2 կշռաթաս։ Կշեռքի յուրաքանչյուր կշռաթասերի մեջ դնում էին մետաղադրամ։ Կշեռքի այն կշռաթասը, որը ավելի ներքև էր իջնում, դրա մեջ էլ գտնվում էր ավելի ծանր մետաղադրամը։
Պարզվում է, որ մետաղադրամների թեթև կամ կեղծ լինելը մենք կարող ենք պարզել լծակավոր կշեռքի միջոցով։ Երկու միատեսակ մետաղադրամներից ավելի թեթևը կեղծ է։
Օրինակ 1՝ 2 միանման մետաղադրամներից մեկը կեղծ է։ Լծակավոր կշեռքի ամենաքիչը քանի՞ կշռումով կարող ենք գտնել կեղծ մետաղադրամը։ Ինչպե՞ս կարելի է դա պարզել։
Լուծում՝ Երկու մետաղադրամները դնում ենք տարաների մեջ ,որը ավելի բարձր եղավ, դա կեղծն է:
Քանի որ լծակավոր կշեռքն ունի 2 կշռաթաս, ապա կշռաթասերից յուրաքանչյուրի մեջ կդնենք 2։2=1 մետաղադրամ։ Քանի որ երկու միատեսակ մետաղադրամներից ավելի թեթևը կեղծ է, ապա կշեռքի այն կշռաթասը, որը ավելի վեր կբարձրանա, դրա մեջ էլ կգտնվի կեղծ մետաղադրամը։
Օրինակ՝ 2․ 3 միանման մետաղադրամներից մեկը կեղծ է։ Լծակավոր կշեռքի ամնաքիչը քանի՞ կշռումով կարող ենք գտնել կեղծ մետաղադրամը։ Հայտնի է, որ կեղծ մետաղադրամը թեթև է մնացածներից։
Լուծում՝ Երկուսը դնում ենք տարաների մեջ, որ մեկը թեթև եղավ, դա կեղծն է, իսկ եթե հավասար եղան, երրորդը կեղծն է:
Քանի որ լծակավոր կշեռքն ունի 2 կշռաթաս, ապա 2 կշռաթասերից յուրաքանչյուրի մեջ կդնենք 3։3=1 մետաղադրամ, իսկ մյուսը կպահենք ձեռքում(կամ կդնենք մի կողմ)։ Քանի որ երկու միատեսակ մետաղադրամներից ավելի թեթևը կեղծ է, ապա կշեռքի այն կշռաթասը, որը ավելի վեր կբարձրանա, դրա մեջ էլ կգտնվի կեղծ մետաղադրամը։ (Քանի որ լծակի այն կշռաթասը, որի մեջ ավելի ծանր մետաղ է դրված ավելի ներքև է իջնում)։ Սակայն, եթե կշեռքը գտնվի հավասարակշռության մեջ, ապա կշեքի վրա դրված մետաղադրամները իրական են, ուրեմն այն մետաղադրամը, որը չենք դրել կշռաթասերից և ոչ մեկի մեջ, դա էլ կլինի կեղծը։
Լուծեք կեղծ և իրական մետաղադամների վերաբերյալ խնդիրները․
1․ 4 միանման մետաղադրամներից մեկը կեղծ է։ Ինչպե՞ս կարող ենք լծակավոր կշեռքի 2 կշռումով գտնել կեղծ մետաղադրամը։ Հայտնի է, որ կեղծ մետաղադրամը թեթև է մնացածներից։ Երկուական մետաղադրամ պետք է կշռենք լծակավոր կշեռքով, որն ավելի թեթև է ,այնտեղ է կեղծ մետաղադրամը.
2․ 8 միանման մետաղադրամներից մեկը կեղծ է։ Ինչպե՞ս կարող ենք լծակավոր կշեռքի 3 կշռումով գտնել կեղծ մետաղադրամը։ Հայտնի է, որ կեղծ մետաղադրամը թեթև է մնացածներից: 8:2=4 4:2=2 2:2=1
3․ 5 միանման մետաղադրամներից մեկը կեղծ է։ Ինչպե՞ս կարող ենք լծակավոր կշեռքի ամենաշատը 2 կշռումով գտնել կեղծ մետաղադրամը։ Հայտնի է, որ կեղծ մետաղադրամը թեթև է մնացածներից։ Երկու հատ մեկի մեջ, երկու հատ միյուսի մեջ, եթե հավասար եղան ,հինգերորդը կեղծ է, իսկ որը ավելի բարձր եղավ ,դա կեղծն է:
4․ 10 միանման մետաղադրամներից մեկը կեղծ է։ Ինչպե՞ս կարող ենք լծակավոր կշեռքի ամենաշատը 3 կշռումով գտնել կեղծ մետաղադրամը։ Հայտնի է, որ կեղծ մետաղադրամը թեթև է մնացածներից։ Հինգ մետաղադրամ մեկի մեջ, հինգ մետաղադրամ միյուսի մեջ ,որը ավելի թեթև եղավ, դա կեղծն է:
5․ 6 միանման մետաղադրամներից մեկը կեղծ է։Ինչպե՞ս կարող ենք լծակավոր կշեռքի 2 կշռումով գտնել կեղծ մետաղադրամը։ Հայտնի է, որ կեղծ մետաղադրամը թեթև է մնացածներից։ Երեքը մեկի մեջ , իսկ մնացած երեքը միյուսի մեջ,որը ավելի թեթև եղավ, դրանց մեջ է գտնվում կեղծ մետաղադրամը: Դրանցից երկուսը դնելու ենք լծակավոր կշեռքի վրա, որը թեթև եղավ, դա կեղծն է, իսկ եթե հավասար եղան, այն մետաղադրամը, որը չեինք դրել ,դա է կեղծ:
6․ 7 միանման մետաղադրամներից մեկը կեղծ է։Ինչպե՞ս կարող ենք լծակավոր կշեռքի ամենաշատը 2 կշռումով գտնել կեղծ մետաղադրամը։ Հայտնի է, որ կեղծ մետաղադրամը թեթև է մնացածներից։ Ամեն մեկի մեջ դնում ենք երեք մետաղադրամ ,եթե հավասար են լինում ,ուրեմն այն մետաղադրամը, որը չէինք դրել, այդ մետաղադրամը կեղծ է: Իսկ եթե դրանցից որևէ մեկը թեթև է ,դրա մեջ է գտնվորմ կեղծ մետաղադրամը :Այդ երեքից երկուսը դնում ենք լծակավոր կշեռքի վրա ,եթե հավասար են լինում ուրեմն որը չեինք դրել ,դա կեղծն է, իսկ եթե հավասար չեղան, որը թեթև է ,դա կեղծն է:
7․9 միանման մետաղադրամներից մեկը կեղծ է։ Լծակավոր կշեռքի ամնաքիչը քանի՞ կշռումով կարող ենք գտնել կեղծ մետաղադրամը։ Հայտնի է, որ կեղծ մետաղադրամը թեթև է մնացածներից։ Երեք
8․ 12 միանման մետաղադրամներից մեկը կեղծ է։ Լծակավոր կշեռքի ամնաքիչը քանի՞ կշռումով կարող ենք գտնել կեղծ մետաղադրամը։ Հայտնի է, որ կեղծ մետաղադրամը թեթև է մնացածներից։Երեք
9․ 27 միանման մետաղադրամներից մեկը կեղծ է։ Ինչպե՞ս կարելի է լծակավոր կշեռքի 3 կշռումով գտնել կեղծ մետաղադրամը։ Հայտնի է, որ կեղծ մետաղադրամը թեթև է մնացածներից։Ամեն մեկի մեջ դնում ենք 9-ական մետաղադրամ, եթե հավասր են լինում ,այն մետաղադրամը, որը չէինք դրել, կեղծ մետաղադրամն է, իսկ եթե հավասար չեն լինում, որը ավելի թեթև եղավ ,դրա մեջ է գտնվում կեղծ մետաղադրամը: 3 -ական ամեն մեկի մեջ դնում ենք ,եթե հավասար են լինում այն մետաղադրամը ,որը չէինք դրել, դա է կեղծ մետաղադրամը. Ապա մեկական մետաղադրամները դնում ենք նժարներին, իսկ մեկը պահում մեր ձեռքում, որը թեթև է, կեղծը դա է,եթե հավասար են, ապա կեղծը մեր ձեռքինն է:
10․ 81 միանման մետաղադրամներից մեկը կեղծ է։ Ինչպե՞ս կարելի է լծակավոր կշեռքի 4 կշռումներից հետո գտնել կեղծ մետաղադրամը։ Հայտնի է, որ կեղծ մետաղադրամը թեթև է մնացածներից։ 40-ական մետաղադրամ դնում ենք ամեն մեկի մեջ, եթե հավասար են լինում ,այն մետաղադրամը, որը չէինք դրել, դա է կեղծ մետաղադրամը, իսկ եթե ահավասար չեն լինում , որը ավելի թեթև եղավ ,դրա մեջ է գտնվում կեղծ մետաղադրամը: 20-ական դնում ենք ամեն մեկի մեջ ,որը ավելի թեթև եղավ, դրա մեջ է գտնվում կեղծ մետաղադրամը: