Արձանների մասին

Ավետիք Իսահակյան

Հայ մեծանուն բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ Ավետիք Իսահակյանի հուշարձանը գտնվում է Երևան քաղաքի Օղակաձև զբոսայգում` Խանջյան և Աբովյան փողոցների խաչմերուկում, այժմյան Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի մոտ: Հուշարձանի քանդակագործը Սարգիս Բաղդասարյանն է, ճարտարապետը` Լիպարիտ Սադոյանը: Արձանի նյութերը` բրոնզ և գրանիտ:

Ավետիք Իսահակյանի հիշատակի հավերժացմանը նպատակաուղղված` ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի որոշման /1958 թ. մարտ/ հիման վրա հայտարարվեց մրցույթ Երևանում նրա արձանը կանգնեցնելու համար:

Հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1965 թ. հունիսի 12-ին: Արարողությանը մասնակցել են ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Յակով Զարոբյանը, ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ Անտոն Քոչինյանը, Երևանի Ավ. Իսահակյանի անվան դպրոցի ուսուցիչներ, աշակերտներ, մտավորականության ներկայացուցիչներ:

Արմեն Տիգրանյան

Կոմպոզիտոր, խմբավար, երաժշտական-հասարակական գործիչ Արմեն Տիգրանյանի արձանը դրվել է 1987 թ., Օղակաձև զբոսայգում: Արձանի նյութը բազալտ է, բարձրությունը` 5 մ, քանդակագործ` Արտաշես Հովսեփյան, ճարտարապետ՝ Էդմոնդ Տիգրանյան:

Հովաննես Այվազովսկի

Հայ մեծանուն ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու հուշարձանի բացման արարողությունը տեղի է ունեցել 2003 թվականի մայիսի 1-ին Կամերային երաժշտության տան հարևանությամբ։ Արձանի ստեղծման համար մրցույթ էր հայտարարվել դեռևս 1987 թվականին, որում հաղթել էր Յուրի Պետրոսյանի ներկայացրած քանդակը։ Արձանի ստեղծման գործին աջակցել է մոսկվաբնակ գործարար Սենիկ Գևորգյանը[1]։

Արձանը բացեցին Երևանի այն ժամանակվա քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը և նախկին քաղաքապետ Մուրադ Մուրադյանը[1]։

Նկարչի ձեռքի բրոնզաձույլ վրձինը պարբերաբար գողանում են[2]։

Բարեկամության ձոքեր

«Բարեկամության ձեռքեր» հուշարձանը գտնվում է Երևան քաղաքի Օղակաձև զբոսայգում: 1967 թ. հուշարձանի նախնական մանրամասերը Իտալիայի Կարարա քաղաքից բերվել են Երևան: Ըստ պաշտոնական համաձայնագրի` Երևանն ու Կարարան քույր քաղաքներ են 1973 թ-ից, սակայն նրանց միջև համագործակցությունը սկսվել է դեռևս 1960-ական թթ. սկզբին:

1965 թ. Կարարա քաղաքում կազմակերպվում է քանդակագործության բիենալե, որին Երևանից մասնակցում էր երիտասարդ քանդակագործ Արա Հարությունյանը, ով արդեն երեք խոշոր հուշարձանների («Սայաթ-Նովա», Գեղարդի «Առյուծ» և Կոմիտասի մահարձան) հեղինակ էր: Այցելելով Կարարայի նշանավոր մարմարի քարհանք` քանդակագործը նկատում է խոշոր արձանի մանրամասեր` ձեռքեր, ոտքերի մասեր, գլուխ: Պարզվել է, որ դրանք Քրիստոսի ապագա արձանի մասերն են, որը, հովանավորներ չունենալու պատճառով, քանդակագործը չի ավարտել: 1966 թ. Երևանի քաղխորհրդի պատվիրակությունը մեկնում է Կարարա: Ի նշան երկու քաղաքների բարեկամության` Կարարայի քաղաքապետարանը տվյալ մանրամասերն ուղարկում է Երևան: 1967 թ. քանդակագործ Արա Հարությունյանը Կարարայից բերված` Քրիստոսի արձանաձեռքերից ստեղծում է մի հորինվածք, որտեղ աջ ձեռքի մատնեմատը ծալված է` համարյա բթին կպած, և աջ ձեռքը տեղադրված է ձախ ձեռքի բացվածքի մեջ:

1967 թ. տեղի է ունենում «Բարեկամության ձեռքեր» հուշարձանի պաշտոնական բացման արարողությունը: Այդ օրվանից սկսած` հուշարձանը դառնում է Երևանի համայնապատկերի անբաժանելի մասը:

Սպասում

Հայկական քանդակագործությունը, սկիզբ առնելով հնագույն ժամանակներից և անցնելով պատմական տարբեր փուլերով,գրավել է իր ուրույն տեղը հայ ճարտարապետության մեջ։ Այժմ մայրաքաղաք Երևանում ամեն քայլափոխի կարող ենք հանդիպել քանդակների, որոնց ծագման մասին մեծամասամբ տեղեկություններ չունեն քաղաքացիները։ Ձեզ ենք ներկայացնում Օղակաձև զբոսայգու գողտրիկ անկյուններից մեկում կանգնած մի արձան, որի ստեղծման պատմությունը բավականին հետաքրքիր է և խորհրդանշական։ Արձանի անունն է «Սպասում»։ «Սպասում» արձանի մանրակերտը նկարիչ, քանդակագործ Ստեփան Թարյանը կերտել է 1930-ականներին՝ գիպսից: Նրա ծննդյան 90-ամյակի առթիվ 1989թ. դեկտեմբերի 29-ին ՀԽՍՀ կառավարությունը որոշեց Օղակաձև զբոսայգում տեղադրել «Սպասում» արձանը։ Արձանի ստեղծման աշխատանքները (ձուլում, տեղադրում) իրականացրին քանդակագործի զավակները (Սուրենը և Աննան) և 1999-ին Թարյանի ծննդյան 100-ամյակի առթիվ «Սպասում» բրոնզաձույլ արձանը նվիրեցին քաղաքամայր Երևանին: «Սպասում» դեկորատիվ արձանի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ 2000թ. հուլիսի 29-ին Օղակաձև զբոսայգում։ Բացմանը խոսք ասացին Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչը, քանդակագործ Խաչատուր Իսկանդարյանը, քանդակագործի որդին` Սուրեն Թարյանը: Այս արձանի գիպսե կաղապարը տեղադրվել է Խարբերդի ճանապարհին: 2002 թվականին բրոնզաձույլ արձանի ձախ ոտքի մի մասը «մետաղակեր» վանդալները կտրեցին և տարան: Արձանը վերականգնեց ճանաչված դրվագող Ներսես Չարախչյանը Սուրեն Թարյանի նախաձեռնությամբ և միջոներով: Արձանի նյութը` բրոնզ, գրանիտ, բարձրությունը 1,8 մ է։ Արձանն առաջին հայացքից տպավորվում է իր խորհրդավորությամբ և անչափ համահունչ է այն անվանը, որը կրում է։

Գումարման զուգորդական հատկությունը

Դասարանական առաջադրանքներ

1․ Հաշվի՛ր օգտագործելով գումարման զուգորդական հատկությունից։

700+630+70=1400

415+392+8=815

5440+60+493+7=6000

2․ Հաշվի՛ր տրված կողմերով քառանկյան պարագիծը՝ օգտվելով գումարման զուգորդական հատկությունից։ 31+36+39+24=70+60=130

3․ Մեծ միավորներից մեկն արտահայտի՛ր փոքր միավորով։

33մ6դմ=336դմ

2տ5ց=25ց

23ց15կգ=245կգ

32կգ50գ=32050գ

4․ Երկու կից հողամասերից մեկի մակերեսը 225մ2-ով մեծ է մյուսի մակերեսից։ Որքա՞ն է հողամասերից յուրաքանչյուրի մակերեսը, եթե դրանց մակերեսները միասին 2445մ2 է։ 2445-225=2220  2220:2=1110  1110+225=1335

5․ Համեմատի՛ր

7կգ850գ < 8կգ200գ

8տ40կգ > 8տ400գ

90տ10ց = 91տ

75ց32կգ =7տ532կգ

6․ Հայկի մտապահած թվին գումարելով 64՝ կստանանք Արայի մտապահած թիվը։ Ո՞ր թվերն են մտապահել նրանք, եթե այդ թվերի գումարը 2344 է։ 2344-64=2280  2280:2=1140  1140+64=1204

7․ Երկու թվերից մեկը մյուսից մեծ է 25-ով։ Գտի՛ր այդ թվերը՝ գիտենալով, որ դրանց գումարը 425 է։ 425-25=400  400:2=200  200+25=225

8․ Երեք հավասար թվերի գումարը 600 է։ Որքա՞ն է այդ թվերից երկուսի գումարը։ 400

9․ Ի՞նչ թվանշանով կարող է վերջանալ 5 իրար հաջորդող բնական թվերի արտադրյալը։ 0

10․ Հաշվի՛ր, թե քանի թվանշան է պետք բոլոր քառանիշ թվերը գրելու համար։

Տնային առաջադրանքներ

1․ Հաշվի՛ր օգտագործելով գումարման զուգորդական հատկությունից։

120+800+200+40=1160

330+700+300+15=1345

4550+50+395+5=5000

2․ Հաշվի՛ր տրված կողմերով քառանկյան պարագիծը՝ օգտվելով գումարման զուգորդական հատկությունից։ 33+17+32+28=50+60=110

3․ Մեծ միավորներից մեկն արտահայտի՛ր փոքր միավորով։

20օր12ժ=492ժ

21ժ15ր=1275ր

45ր18վ=2718վ

32կմ6մ=32006մ

11մ8սմ=1108սմ

4․ Կարենը խաղողի համար վճարեց 450դրամով ավելի, քան դեղձի համար։ Նա որքա՞ն վճարեց մրգերից յուրաքանչյուրի համար, եթե ընդամենը վճարեց 2650 դրամ։ 2650-450=2200 2200:2=1100  1100+450=1550

5․ Համեմատի՛ր

5կմ400մ < 6կմ200մ

8մ40սմ = 8մ4դմ

5մ75սմ > 5մ7դմ

12դմ8սմ = 128սմ

6․ Լալայի մտապահած թվից հանելով 45՝ կստանանք Աննայի մտապահած թիվը։ Ո՞ր թվերն են մտապահել նրանք, եթե այդ թվերի գումարը 2349 է։ 2349-45=2304    2304:2=1152   1152+45=1197

7․ Երկու թվերից մեկը մյուսից փոքր է 35- ով։ Գտի՛ր այդ թվերը՝ գիտենալով, որ դրանց գումարը 435 է։ 435-35= 400 400:2=200   200+35=235

8․ Երեք թվերի գումարը 500 է։ Դրանցից երկուսի գումարը նույնպես 500 է։ Ո՞րն է երրորդ թիվը։ 0

9․ Կարո՞ղ է արդյոք 10 հավասար թվերի գումարը վերջանալ 8 թվանշանով։ Ոչ

10․ Հաշվի՛ր DB հատվածի երկարությունը՝ գիտեալով, որ․

AC=41մմ,  AD=16մմ, BC=9մմ։ 41-16-9=16մմ

Փաթեթ 2

Դասարանական և տնային առաջադրանքներ

1․ Լրացրու՛ աղյուսակների դատարկ վադակները անհրաժեշտ թվերով։

Գումարելի658292437129805309207173051492
Գումարելի7429846233912061291414396
Գումար14011177060404011322121174391588

Գործողությունները կատարիր այստեղ․

  6582  92437  12805        
+ 7429 +84623+391206    
 14011 177060 404011        
                            
+309207  17305  1492        
  12914  + 134 +  96        
 322121  17439  1588        
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
Նվազելի93788456150431760000051428709805
Հանելի46573956719382937542118596287924
Տարբերություն47214499431048822457932832421881

Գործողությունները կատարիր այստեղ․

                            
9378  84561  504317      
 4657   39567   193829      
 4721   44994   310488      
                            
600000  51428  709805    
 375421   18596   287924    
 224579   32832   421881    
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            
                            

2․ Շրջանի դատարկ մասում ինչ թիվ պետք է գրել։

21

3․ Դատարկ շրջանակում ինչ թիվ պետք է գրել։

10

4․ Ալենի քայլի երկարությունը 3/4 մ է, իսկ Արենի քայլի երկարությունը նրանից 5 սմ-ով երկար: Գտե՛ք ճանապարհի նվազագույն երկարությունը, որն անցնելու համար երկուսի քայլերի քանակներն էլ կարտահայտվեն բնական թվերով: 3/4 մ=75սմ  75+5=80 75+80=155սմ

5.Հաշվի°ր ամենամեծ զույգ քառանիշ և ամենափոքր կենտ եռանիշ թվերի  տարբերությունը:9998-999=81000

6.Երկու վայրերից, որոնց միջև եղած հեռավորությունը 564 կմ է, միաժամանակ իրար ընդառաջ շարժվեցին երկու ավտոմեքենա, նրանցից մեկի արագությունը  63 կմ⁄ժ էր: Ի՞նչ արագությամբ էր շարժվում երկրորդ ավտոմեքենան, եթե  ավտոմեքենաները հանդիպեցին շարժվելուց 4 ժամ հետո:63:4=15(3մն)

Կանոնավոր և անկանոն կոտորակներ

1․ 5, 12, 36, 47 թվերից յուրաքանչյուրը ներկայացրու՛ 1 հայտարարով կոտորակի տեսքով։

2․ Առանձնացրու կանոնավոր և անկանոն կոտորակները․

 Կանոնավոր-

 Անկանոն-

3․ Աստղանիշները փոխարինիրայնպիսի թվանշաններով, որ ստանաս

Անկանոն կոտորակ

4․ Համեմատե՛ք կոտորակները

5․ Արտահայտի՛ր նշված միավորներով։

6․ Տատիկն իր պատրաստած գաթայի  մասը տվեց Աշոտին,  մասը՝ Սուրենին, իսկ մնացած մասը՝ Հայկին։ Ու՞մ բաժինն էր ամենաշատը։Հայկինը

7․ Ճանապարհի  մասն անցնելուց հետո զբոսաշրջիկներին մնաց անցնելու 50կմ։ Որքա՞ն ճանապարհ պետք է անցնեին զբոսաշրջիկները։ 4×50=200 200+50=250

8․ Երևանից Վայք ճանապարհը կազմում է Երևան – Գորիս ճանապարհի  մասը։ Քանի՞ կիլոմետր էր Երևանից Գորիս, եթե Երևանից Վայք 128կմ է։ 128×2=256

9․ A և B  քաղաքներից միմյանց ընդառաջ դուրս եկան երկու ավտոմեքենա և 3 ժ հետո հանդիպեցին։ Առաջին ավտոմեքենան 1 ժամում անցնում է 80կմ, իսկ երկրորդը՝ 70կմ։ Հաշվի՛ր  A և B  քաղաքների հեռավորությունը։80×3=240  70×3=210  240+210=450կմ

Տնային առաջադրանքներ

1․ Առանձնացրու կանոնավոր և անկանոն կոտորակները․

                                           Անկանոն-

                                          Կանոնավոր-

2․ Աստղանիշները փոխարինիրայնպիսի թվանշաններով, որ ստանաս

Կանոնավոր կոտորակ

3․ Համեմատե՛ք կոտորակները

4․ Արտահայտի՛ր նշված միավորներով։

5․ Երկու թվերի գումարը 780 է։ Առաջին թիվը կազմում է գումարի  մասը։ Որո՞նք են այդ թվերը։ 780:5×3=468  780-468=312 468,312

6․ Գրքի  մասը կարդալուց հետո Աննային մնաց  կարդալու 30 էջ։ Քանի՞ էջից է բաղկացած այդ գիրքը։ 3×30=90  90+30=120

7․ Մինչև կեսօր ջրով լցվեց 5500լ տարողությամբ դատարկ ջրավազանի  մասը։ Քանի՞ լիտր ջուր դեռ կարելի է լցնել այդ ջրավազանը։ 5500:5×3=3300  5500-3300=2200

8․  A վայրից միևնույն ուղղությամբ դուրս եկան երկու ավտոմեքենա։ 3ժ հետո որքա՞ն կլինի նրանց միջև հեռավորությունը, եթե առաջին մեքենան 1 ժամում անցնում է 70կմ, իսկ երկրորդը՝ 80կմ։  80×3=240  70×3=210  240-210=30.

Հավասար համարիչ ունեցող կոտորակների համեմատումը

Դասարանական առաջադրանքներ

1․ Համեմատի՛ր։

2․ Համեմատի՛ր

3 Լրացրու՛ աղյուսակը։

Մասը 
Թիվը
48963
9618126

4․ Արան իր ունեցած դրամի  մասը ծախսեց գիրք գնելու, իսկ  մասը՝ տետր գնելու համար։ Որքա՞ն դրամ մնաց Արայի մոտ այդ գնումնեից հետո, եթե նա ուներ 1000 դրան։ 1000:5×3=600   1000:5×1=200  600+200=800  1000-800=200  

5․ Այգին ունի 1200մ2 մակերեսը, որի  մասը զբաղեցնում են խնձորենիները, իսկ մնացած մասը՝ տանձենիները։ Որքա՞ն մակերես են զբաղեցնում խնձորենիները, և որքա՞ն՝ տանձենիները։1200:3×2=800  Պատ.՝խնձորենի 800,տանձենի 400:

6․ Հաշվի՛ր Լուսինեյի տարիքը՝ գիտենալով, որ նա ծնվել է 1992 թվականին։ Քանի՞ տարեկան կլինի նա 5 տարի հետո։ Քանի՞ տարեկան կլինի նա 2040 թվականին։ Ո՞ր թվականին է լրանալու նրա ծննդյան 30 ամյակը։1)2021-1992=29 29+5=34  2)2040-1992=48  3) 1992+30=2022

7․ Անահիտը ծնվել ՝ 1997 թվականի մարտի 12-ին, դրանից 3 տարի 18օր հետո ծնվել է նրա քույրը։ Գտի՛ր քրոջ ծննդյան տարեթիվն ու ամսաթիվը։ ծնվել է2000թ. Մարտի 30

Տնային առաջադրանքներ

1․ Համեմատի՛ր։

2․ Համեմատի՛ր

3 Լրացրու՛ աղյուսակը։

Մասը   
Թիվը
48362418
96724836

4․ Վարորդը ձմերուկի  մասը դատարկեց առաջին խանութում, իսկ մնացած 2500կգ-ը՝ երկրորդ խանութում։ Վարորդը որքա՞ն ձմերուկ դատարկեց առաջին խանութում։

5․ Երկու թվերի գումարը 200 է։ Դրանցից մեկը 4 անգամ մեծ է մյուսից։ Որո՞նք ն այդ թվերը։ 200:5=40 40×4=160

6․ Հայկը ծնվել է 2002 թվականին՝ հայրիկից 25 տարի շուտ։ Պապիկը ծնվել է հայրիկից 26 տարի շուտ։ Ո՞ր թվականին է ծնվել հայրիկը։ Ո՞ր դարում է ծնվել պապիկը, և քանի՞ տարեկան է նա հիմա։1)2002-25=1977 2)1977-26=1951 21-րդ դարում 2021-1951=70

Երկնէր երկին, երկնէր երկիր,

Երկնէր եւ ծովն ծիրանի.

Երկն ի ծովուն ունէր եւ զկարմրիկն եղեգնիկ:

Ընդ եղեգան փող ծո՛ւխ ելանէր,

Ընդ եղեգան փող բո՛ց ելանէր.

Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ:

Նա հուր հեր ունէր,

Բո՛ց ունէր մօրուս,

Եվ աչկունքն էին արեգակունք:

Կարդա այսպես.

ծովն — ծովըն

զկարմրիկն — ըզկարմրիկըն

ի բոցոյն — ի բոցույն

Բառարան

երկնէր — երկնում էր (ծնում էր)

երկին — երկինք(ը)

ծովն ծիրանի — ծիրանի ծովը

երկն — երկունքը

ի ծովուն — ծովում, ծովի մեջ

ունէր — 1. բռնել էր 2. ուներ

զկարմրիկն եղեգնիկ — կարմիր եղեգնիկին

ընդ եղեգան փող — եղեգնի փողով

ելանէր — ելնում էր

ի բոցոյն — այն բոցից

վազէր — վազում էր

աչկունք — աչիկները

արեգակունք – արեգակներ

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ո՞վ է Վահագնը: Պատմի՛ր նրա մասին:Վահագնը ռազմի քաջության, հաղթանակի և ամպրոպի գերագույն աստվածն է հին հայկական դիցաբանության մեջ։ Եղել է ամենասիրելի և ընդհանրական աստվածը։ Կրել է «Վիշապաքաղ» անունը, քանի որ ըստ ավանդույթի պայքարել է խավարի վիշապների դեմ։
  2. Գույն մատնանշող բառերը դուրս գրիր: Ո՞րն է բանաստեղծության մեջ իշխող գույնը:Զկարմրիկն,ծիրանի,խարտեաշ:Բանաստեղծության մեջ իշխող գույնը կարմիրն է:
  3. Նկարագրի՛ր  Վահագնի ծնունդը: Ո՞ր  հիմնական տարրերի ծնունդ է Վահագնը:Երկիրն ու երկինքը ծնում են Վահագնին,նա կրակների միջից է դուրս գալիս: Նա հուր ու բոց տարրերի ծնունդ է:
  4. Վահագնին նկարագրող պատկերները դո՛ւրս գրիր և ըստ դրանց ինքդ նկարագրի՛ր նրան:

Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ:

Նա հուր հեր ունէր,

Բո՛ց ունէր մօրուս,

Եվ աչկունքն էին արեգակունք:

Վահագնը դեղին մազեր ուներ, կրակի նման մազեր,բոցի նման մորուք:

  1. Քո կարծիքով, այս ծնունդն իրակա՞ն է, երևակայակա՞ն, թե՞ ինչ-որ բան խորհրդանշող:Երևակայական:
  2. Բանաստեղծությունն աշխարհաբար դարձրո՛ւ:
    1. Ծնում է երկինքը, ծնում է երկիրը:
    2. Ծնում է նաև ծիրանագույն ծովը:
    3. Երկինքն ծովում ուներ և կարմիր եղեգնիկին:
    4. Եղեգնի փողով,ծուխ էր ելնում:
    5. Եղեգնի փողով բոց էր ելնում:
    6. ԵՎ բոցերի միջից վազում էր խարտիաժ պատանի:
    7. Նա կրակ մազեր ուներ:
    8. Բոց մորուք ուներ:
    9. ԵՎ աչքերն էին արեգակ:
  3. Paint-ով նկարի՛ր Վահագնի ծնունդը:
  4. Ձայնագրի՛ր բանաստեղծությունը:
Վահագնի ծնունդը

1957 թվականի նոյեմբերի 17-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի շենքի մոտ միաժամանակ տեղի ունեցավ Հովհաննես Թումանյանի և Ալեքսանդր Սպենդիարյանի հուշարձանների բացման հանդիսավոր արարողությունը[2]։

20092010 թվականներին, Ազատության հրապարակի վերակառուցման աշխատանքերի պատճառով, Թումանյանի և Սպենդիարյանի հուշարձանները ժամանակավորապես հեռացվեցին իրենց տեղերից։ 2010 թ. մայիսին թարմացված արձանները վերադարձան իրենց տեղերը[3]։

Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեն հայտարարել էր Ալեքսանդր Սպենդիարյանի հուշարձանի մրցույթ, որի արդյունքներով ժյուրին ընտրեց երկու լավագույն տարբերակները։ Երքաղխորհրդի գործկոմի 1953 թվականի մարտի 11-ի որոշմամբ` հուշարձանի վերջնական տարբերակը համատեղ մշակելու համար որպես հիմք ընդունվեց երկու նախագիծ` քանդակագործ Սարգսյանի ու ճարտարապետ Աղաբաբյանի «Էլմաս» կարգախոսով նախագիծը (թիվ 1 տարբերակ) և քանդակագործ Չուբարյանի ու ճարտարապետ Դարբինյանի «Երեք արմավենի» նախագիծը[3]։

1957 թվականի նոյեմբերի 17-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի շենքի մոտ միաժամանակ տեղի ունեցավ Ալեքսանդր Սպենդիարյանի և Հովհաննես Թումանյանի հուշարձանների բացման հանդիսավոր արարողությունը[4]։

20092010 թվականներին, Ազատության հրապարակի վերակառուցման աշխատանքերի պատճառով, Սպենդիարյանի և Թումանյանի հուշարձանները ժամանակավորապես հեռացվեցին իրենց տեղերից։ 2010 թ. մայիսին թարմացված արձանները վերադարձան իրենց տեղերը[5]։

Հուշարձանը կառուցված է բազալտից ու գրանիտից, բարձրությունը 3 մետր է։

Քարերը, որոնց հենվում է ճարտարապետը, խորհրդանշում են. ձախ կողմինը՝ հին ճարտարապետությունը, աջը՝ նոր ժամանակաշրջանի, իսկ ինքը՝ Թամանյանը, կամուրջ է գցում այդ երկու ժամանակաշրջանների միջև և նորագույն ճարտարապետության շնորհիվ կերտում մայրաքաղաքը[2]։

Ալեքսանդր Թամանյանի հուշարձանի պատվանդանի աջ անկյունում գծագրված է Երևանի հատակագիծը, որի մոտ փորագրված է Թամանյանի մասին Եղիշե Չարենցի հետևյալ տողը. «Նա տեսել է երևի արևային մի քաղաք»[3]։

«Պեպո», Գաբրիել Սունդուկյանի պիեսներից, կատակերգություն, գրվել է 1870 թվականին[1][2]։ Բաղկացած է երեք արարվածից կամ գործողությունից, որոնցից առաջինը և վերջինը կատարվում են Պեպոյի, իսկ երկրորդը՝ Զիմզիմովի տանը։ Պիեսի գործողությունը տեղի է ունենում Թիֆլիսում, 1870-ական թվականներին։ Պիեսում արտացոլված են այդ ժամանակի սոցիալական խնդիրները, հասարակ, ազնիվ մշակի՝ Պեպոյի պայքարը արդարության համար։ Առաջին բեմադրությունը տեղի է ունեցել 1871 թվականի ապրիլի 29-ին, Թիֆլիսում։

Պեպոյի սյուժեի հիման վրա ստեղծվել է էկրանավորումը, որը եղել է առաջին հայկական հնչյունային ֆիլմը։ Պրեմիերան տեղի է ունեցել 1935 թվականի հունիսի 15-ին, ռեժիսորը Համո Բեկնազարյանն է։ Պեպոյին առաջին բեմադրության ժամանակ մարմնավորել է Հրաչյա Ներսիսյանը, իսկ Զիմզիմովին` Ավետ Ավետիսյանը[3]։

  1. Ստեփան Շահումյան – կարմիր գրանիտ և բազալտ, հեղինակը Սերգեյ Մերկուրովն է, ճարտարապետը՝ Իվան Ժոլտովսկին։ Տեղադրվել է 1931 թվականին Շահումյան հրապարակում։ Երևանի ամենահին մոնումենտալ արձանն է։
  2. Խաչատուր Աբովյան – բրոնզ և գրանիտ, հեղինակը Անդրեաս Տեր-Մարուքյանն է[4], ճարտարապետ Մարկ Գրիգորյան։ 1908 թվականին Խաչատուր Աբովյանի կորստյան 60-ամյակին նվիրված Հովհաննես ԹումանյանըԱլեքսանդր ՇիրվանզադենԳևորգ Բաշինջաղյանը որոշում են հուշարձան պատվիրել փարիզաբնակ քանդակագործ՝ Տեր-Մարուքյանին։ Հանգանակություն են կազմակերպում, հարկավոր գումարը հավաքվում է միայն 1913 թվականին։ Քանդակը երկար ժամանակ մնում է Փարիզի ձուլարանում, մինչև որ նոր գումար են հայթայթում և վերջապես 1933 թվականին, գաղափարից 25 տարի անց քանդակը տեղադրվում է այժմյան Շառլ Ազնավուրի հրապարակում, հետո տեղափոխվում է Հրազդանի ձոր՝ մանկական երկաթգծի տարածք՝ մի անշուք տեղ և միայն 1964 թվականին տեղափոխվում է Քանաքեռ Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի մուտքի մոտ։ Քանդակի բարձրությունը պատվանդանի հետ 4.5 մետր է։
  3. Խաչատուր Աբովյան – բրոնզ և գրանիտ, հեղինակը Սուրեն Ստեփանյանն է[4], ճարտարապետ Գևորգ Թամանյան։ Տեղադրվել է 1950 թվականին Աբովյան պուրակում։ Արձանի բարձրությունը 3.5 մետր է, պատվանդանի հետ՝ 9 մետր[5]։
  4. Հովհաննես Թումանյան – բրոնզ և գրանիտ, հեղինակը Արա Սարգսյանն է, ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյան։ Տեղադրվել է 1957 թվականին Թատերական հրապարակում (այժմ՝ Ազատության հրապարակ
  5. Ալեքսանդր Սպենդիարյան – բրոնզ և գրանիտ, հեղինակները Արա Սարգսյանն ու Ղուկաս Չուբարյանն են, ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյան։ Տեղադրվել է 1957 թվականին Թատերական հրապարակում (այժմ՝ Ազատության հրապարակ)։

Սիրահարների այգու տարածքում արձանը տեղադրելու որոշումն ընդունել է Երևանի ավագանին[2]։ Արձանի բացման արարողությունը տեղի է ունեցել 2017 թվականի ապրիլի 19-ին։ Բացման արարողությանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, արձանի հեղինակները, քաղաքական ու մշակութային գործիչներ, երևանցիներ։ Հեղինակները ստեղծագործությունը նվիրել են Երևանին՝ որպես մայրաքաղաքի հանդեպ անսահման սիրո դրսևորում[3][4]։

Ուզում եմ իմ և բոլոր երևանցիների անունից շնորհակալություն հայտնել հեղինակին ու բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց մասնակցությունն են ունեցել արձանի ստեղծման գործում։ Հաշվի առնելով վայրը, որտեղ տեղադրվել է արձանը, վստահ կարող ենք ասել, որ այն իսկապես իր տեղում է։

Թեստ  4 

Մարկ Տվեն
Թոմ  Սոյերի արկածները 

Երկուշաբթի առավոտյան Թոմն իրեն շատ դժբախտ զգաց: Նա միշտ իրեն դժբախտ էր զգում, որովհետև այդ օրով էին սկսվում մի նոր շաբաթվա տանջանքները դպրոցում: Նա այդ օրը ցանկանում էր, որ ընդհանրապես կիրակի չլիներ. գերության մեջ լինելը դրանով ավելի ատելի էր դառնում: Թոմը պառկած մտածում էր: Հանկարծ նա ցանկացավ հիվանդ լինել. Այդպիսով կարող էր դպրոց չգնալ և տանը մնալ: Այստեղ ինչ-որ անորոշ հնարավորություն կար: Նա ինքն իրեն ստուգեց: Ոչ մի տեղը չէր ցավում: Նորից ստուգեց: Այս անգամ թվաց, թե փորացավի նշաններ կան, և նա դրանց հետ որոշակի հույս կապեց: Բայց շուտով այդ նշանները թուլացան և հետզհետե ամբողջովին անհետացան: Թոմը նորից սկսեց մտածել: Հանկարծ մի նոր բան հայտնաբերեց: Վերևի ատամներից մեկը շարժվում էր: Դա արդեն մեծ բախտ էր: Որպես սկիզբ նա ուզում էր տնքալ, երբ մտածեց, որ եթե սկսի այդ պատճառաբանությամբ, մորաքույրն այդ ատամը կքաշի, և դա ցավ կպատճառի: Նա որոշեց ատամը պահել որպես պահեստային  ցավ և ուրիշ պատրվակ գտնել: Որոշ ժամանակ ոչ մի բան չգտավ, հետո հիշեց բժշկի պատմած մի հիվանդության մասին, որ մեկին մի քանի շաբաթով անկողին էր գցել՝ միաժամանակ սպառնալով մատի կորստով: Նա վերմակի տակից հանեց ոտքը սկսեց ուսումնասիրել վիրավոր մատը:  Բայց այդ հիվանդության նշանները չգիտեր: Այնուամենայնիվ արժեր փորձել, և նա սկսեց եռանդով տնքալ: Իսկ Սիդը շարունակում էր անտեղյակ մնալ ու քնել: Թոմն ավելի խորը տնքաց, և նրան թվաց, որ մատն իրոք ցավում է: Ոչ մի արձագանք Սիդի կողմից: Մինչ այդ Թոմի շունչը կտրվեց: Նա մի փոքր հանգստացավ, ուժ հավաքեց ու տնքոցների հիանալի մի շարք արձակեց: Սիդը շարունակում էր խռմփալ: Թոմի համբերությունն սպառվեց: Նա կանչեց՝ Սի՜դ, Սի՜դ, և եղբորը շարժեց: Դա ազդեց, և Թոմն սկսեց դարձյալ տնքալ: Սիդը հառաչեց ձգվեց հենվեց արմունկին և Թոմին նայեց: Թոմը շարունակում էր տնքալ: Սիդը ձայնեց նրան. 

– Թո՜մ, լսի՜ր, Թո´մ: 

Պատասխան չկար: 

– Լսի՜ր, Թո´մ, ի՞նչ է պատահել, Թո´մ: 

Նա շարժեց եղբորը՝ մտահոգ նայելով դեմքին: 

– Թո՜ղ, Սի´դ, հանգիստ թող ինձ: 

– Ի՞նչ է պատահել, Թո´մ, գնա՞մ, մորաքրոջը կանչեմ: 

– Ո՜չ, հարկավոր չէ. գուցե կամաց-կամաց անցնի, ոչ մեկին մի՛ կանչիր: 

– Բայց ես պարտավոր եմ: Այդպես մի տնքա, Թո´մ, սարսափելի է: Ինչքա՞ն ժամանակ է, որ դու այդ վիճակում ես: 

– Ժամե՜ր, ա՜խ, ինձ ձեռք մի´ տուր, Սի´դ:
Բայց Սիդը իր հագուստները վերցրել ու գնացել էր մորաքրոջը կանչելու:  Այժմ Թոմն իսկապես տառապում էր. այնպես լավ էր նրա երևակայությունն աշխատում, և այնքան բնական էին նրա տնքոցները:

 

1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը: 

       դժբախտ

       շաբաթվա  

       փորձել  

       համբերություն


2. Գրի´ր տրված բառերի հականիշները.


    ա/ դժբախտ               երջանիկ
    բ/ ատելի                    սիրելի
   գ/ հիվանդ                  առողջ
   դ/անհետանալ          հայտնվել

3.Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող հետզհետե  բառը:  

     ա/ աստիճանաբար
     բ/   կարգին
     գ/ ավելի ուշ
     դ/շատ ուշ 

4.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված տեսակը.

ա/ դժբախտ-պարզ
բ/ փորացավ-բարդ
գ/ մորաքույր-բարդ
դ/ հիվանդություն-ածանցավոր 

5.Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված. 

ա/ վերմակ-ածական
բ/  նշան-գոյական
գ/ ատամ-գոյական
դ/ դպրոց-գոյական  

6.Ո՞րն է տրված նախադասության ենթական:


  Սիդը իր հագուստները վերցրել ու գնացել էր մորաքրոջը կանչելու:


ա/ հագուստները
բ/ մորաքույրը
գ/ Սիդը 
դ/ իր 

7.Տեքստից դու՛րս գրիր մեկական պատմողական և բացականչական  նախադասություն:
Երկուշաբթի առավոտյան Թոմն իրեն շատ դժբախտ զգաց:  Լսի՜ր, Թո´մ, ի՞նչ է պատահել, Թո´մ: 

8.Հոմանիշ զույգերից  ո՞րն է սխալ.


ա/ մտածել-մտորել
բ/փնտրել – որոնել
գ/ լսել – ականջ դնել
դ/բնական – արհեստական 

9.Վերնագրի´ր տեքստը: 

 Դպրոցը չսիրող տղան:
 10.Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց են  թողած կետադրական նշաններ:    

  Լրացրո՛ւ  դրանք: 

Սիդը հառաչեց, ձգվեց, հենվեց արմունկին և Թոմին նայեց:

11.Գրի´ր  մեկ բառով.

ա/ մոր քույրը                  մորաքույր 

բ/ միտք անել                  մտածել
գ/ ման գալ                      զբոսնել,փնտրել 

դ/ որոշում կայացնել  որոշել

12.Ինչո՞ւ էր երկուշաբթի օրերը Թոմը իրեն դժբախտ զգում: 

Նա միշտ իրեն դժբախտ էր զգում, որովհետև այդ օրով էին սկսվում մի նոր շաբաթվա տանջանքները դպրոցում: 

   
13.Թոմն ինչո՞ւ չէր սիրում կիրակի օրերը: Տեքստում ընդգծի՛ր այդ հատվածը:  

Նա այդ օրը ցանկանում էր, որ ընդհանրապես կիրակի չլիներ. գերության մեջ լինելը դրանով ավելի ատելի էր դառնում:

 

14.Ինչո՞ւ էր Թոմն ուզում հիվանդ լինել:   

Որ դպրոց չգնար: 

15.Թոմը որոշեց սկզբից չասել ատամի մասին, որովհետև 

̀
ա/ հարմար չէր գտնում նման պատճառաբանությունը
բ/պահում էր որպես պահեստային ցավ
գ/չէր մտածել այդ մասին
դ/ մի անգամ արդեն նման պատճառաբանություն արել էր 

Բնության բարիքներից բացի  մարդիկ այլ կարիքներ էլ ունեն,  ասենք՝ կրթության, փոխադրամիջոցների, բժշկության,  կենցաղը գեղեցիկ ու հարմար դարձնող տարբեր  իրերի: Այս բոլոր իրերի արտադրությունը, վաճառքը և օգտագործումը՝ սպառումը, կոչվում են տնտեսություն:
Տնտեսությունը կազմող  մասերն են՝  
գյուղատնտեսությունը՝ հողագործությունն ու անասնապահությունը, օգտակար հանածոները, արդյունաբերությունը, շինարարությունը, տրանսպորտը, առևտուրը և իհարկե՝ մարդու աշխատանքը:  Այս բոլոր մասերը փոխկապակցված են:                   

Գյուղատնտեսությունը բաժանվում Է բուսաբուծության և անաս­նապահության:

Մշակաբույսերի մեծ մասը մարդն օգտագործում են որպես սննդամթերք Մյուս մասը կեր է ընտանի կենդանիների համար: Մշակաբույսերի մասն էլ, օրինակ՝ շաքարի ճակնդեղը, բամբակենին, վուշը, հումք է սննդի արդյունաբերության համար: Շաքարի ճակնդեղից ստանում են շաքար, բամբակից և վուշից՝ թել: Բուսաբուծությունը զբաղվում է զանազան մշակաբույսերի աճեցմամբ: Բուսաբուծության մեջ առաջնակարգ նշանակություն ունի ցորենի մշակու­թյունը, որը մարդկության մեծ մասի հացն է: Աշխարհի շատ երկրներում ցորենից հետո մարդիկ իրենց սննդի մեջ ամենից շատ օգտագործում են կար­տոֆիլ, դրա համար էլ այն անվանում են «երկրորդ հաց»: Մարդն աճեցնում է նաև բրինձ, գարի, բազուկ, գազար, վարունգ, պոմիդոր, սուրճ, թեյ, մրգեր՝  խաղող, ձմերուկ, բամբակենի և այլն:

Անասնապահությունը զբաղվում է ընտանի կենդանիների բուծմամբ: Անասնապահական մթերքները մեզ համար ևս արժեքավոր սնունդ են: Օրինակ՝ դու արդեն գիտես, որ մարդու օրգանիզմի համար խիստ կարևոր են միսը և կաթնամթերքը: Բացի այդ, տարբեր ընտանի կեդանիներից մենք ստանում ենք բուրդ, կաշի, փետուր, որոնք էլ հումք են դառնում գործվածքի, հագուստի, կոշիկի, գորգերի համար: Ընտանի կենդանիները նույնպես բազմազան են: Դրանց շարքում կան կաթնասուններ (կով, ոչխար), թռչուններ (հավ, սագ), ձկներ (իշխան, սիգ), միջատներ (մեղու): Ձկներ բուծելու համար մարդը հաճախ ստեղծում է արհեստական լճակներ և ջրամբարներ:

Անասնապահության համար մարդը որպես կեր օգտագործում է բնության բարիքները և իր աճեցրած բույսերը: Հայաստանում ամռանը կովերին, ոչխարներին, այծերին կարելի է հանդիպել հիմնականում լեռնային արոտներում, որտեղ նրանք սնվում են հյութալի խոտաբույսերով: Այստեղ են նաև տեղափոխում մեղուների փեթակները, որովհետև շատ են բազմերանգ ծաղկաբույսերը:

Միաժամանակ մարդը հատուկ գործարաններում արտադրում է համակցված կերեր, որոնք պարունակում են կենդանիներին շատ անհրաժեշտ սննդարար նյութեր:

Այն մարդկանց, ովքեր զբաղվում են միայն գյուղատնտեսական մշակաբույսեր աճեցնելով, անվանում են հողագործներ կամ երկրա­գործներ, իսկ ովքեր բուծում են միայն կենդանիներ՝ անասնապահներ: Շատ մարդիկ զբաղվում են թե’ մեկով, և թե’ մյուսով: Նրանց էլ  սովորաբար անվանում են ագարակատերեր (ֆերմերներ):

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է գյուղատնտեսությունը, և ի՞նչ ճյուղերից է բաղ­կացած այն: Գյուղատնտեսությունը տնտեսության կազմող մասերից է և բաղկացած է բուսաբուծություն և անասնապահությունից:
  2. Ինչո՞վ է զբաղվում բուսաբուծությունը, և ի՞նչ բույսեր է աճեցնում մարդը սննդամթերք ստանալու, անասնա­կերի և արդյունաբերության համար: Բուսաբուծության մեջ առաջնակարգ նշանակություն ունի ցորենի մշակումը, որը մարդկության հացն է: Բուսաբուծությունը զբաղվում է նաև մշակաբույսերի աճեցմամբ…
  3. Ինչո՞վ է զբաղվում անասնապահությունը: Անասնապահությունը զբաղվում է ընտանի կենդանիների բուծմամբ:
  4. Օրվա ընթացքում բուսաբուծությունից և անասնապա­հությունից ստացված ի՞նչ մթերք ես օգտագործում քո սննդի մեջ: Գազար,լոլիկ,վարունգ,բազուկ,խոզի միս,կովի միս,հավի միս…
  5. Ինչպե՞ս են միմյանց հետ կապված բուսաբուծությունը և անասնապահությունը: Բույսերը անհրաժեշտ են կենդանիների սնման համար:
  6. Ի՞նչ կապ կարող է լինել գյուղատնտեսության և արդյունաբերության միջև: Գյուղատնտեսությունը և արդյունաբերությունը տնտեսությունը կազմող մասերից են և միմյանց հետ փողկապակցված: