Երկնէր երկին, երկնէր երկիր,

Երկնէր եւ ծովն ծիրանի.

Երկն ի ծովուն ունէր եւ զկարմրիկն եղեգնիկ:

Ընդ եղեգան փող ծո՛ւխ ելանէր,

Ընդ եղեգան փող բո՛ց ելանէր.

Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ:

Նա հուր հեր ունէր,

Բո՛ց ունէր մօրուս,

Եվ աչկունքն էին արեգակունք:

Կարդա այսպես.

ծովն — ծովըն

զկարմրիկն — ըզկարմրիկըն

ի բոցոյն — ի բոցույն

Բառարան

երկնէր — երկնում էր (ծնում էր)

երկին — երկինք(ը)

ծովն ծիրանի — ծիրանի ծովը

երկն — երկունքը

ի ծովուն — ծովում, ծովի մեջ

ունէր — 1. բռնել էր 2. ուներ

զկարմրիկն եղեգնիկ — կարմիր եղեգնիկին

ընդ եղեգան փող — եղեգնի փողով

ելանէր — ելնում էր

ի բոցոյն — այն բոցից

վազէր — վազում էր

աչկունք — աչիկները

արեգակունք – արեգակներ

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ո՞վ է Վահագնը: Պատմի՛ր նրա մասին:Վահագնը ռազմի քաջության, հաղթանակի և ամպրոպի գերագույն աստվածն է հին հայկական դիցաբանության մեջ։ Եղել է ամենասիրելի և ընդհանրական աստվածը։ Կրել է «Վիշապաքաղ» անունը, քանի որ ըստ ավանդույթի պայքարել է խավարի վիշապների դեմ։
  2. Գույն մատնանշող բառերը դուրս գրիր: Ո՞րն է բանաստեղծության մեջ իշխող գույնը:Զկարմրիկն,ծիրանի,խարտեաշ:Բանաստեղծության մեջ իշխող գույնը կարմիրն է:
  3. Նկարագրի՛ր  Վահագնի ծնունդը: Ո՞ր  հիմնական տարրերի ծնունդ է Վահագնը:Երկիրն ու երկինքը ծնում են Վահագնին,նա կրակների միջից է դուրս գալիս: Նա հուր ու բոց տարրերի ծնունդ է:
  4. Վահագնին նկարագրող պատկերները դո՛ւրս գրիր և ըստ դրանց ինքդ նկարագրի՛ր նրան:

Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ:

Նա հուր հեր ունէր,

Բո՛ց ունէր մօրուս,

Եվ աչկունքն էին արեգակունք:

Վահագնը դեղին մազեր ուներ, կրակի նման մազեր,բոցի նման մորուք:

  1. Քո կարծիքով, այս ծնունդն իրակա՞ն է, երևակայակա՞ն, թե՞ ինչ-որ բան խորհրդանշող:Երևակայական:
  2. Բանաստեղծությունն աշխարհաբար դարձրո՛ւ:
    1. Ծնում է երկինքը, ծնում է երկիրը:
    2. Ծնում է նաև ծիրանագույն ծովը:
    3. Երկինքն ծովում ուներ և կարմիր եղեգնիկին:
    4. Եղեգնի փողով,ծուխ էր ելնում:
    5. Եղեգնի փողով բոց էր ելնում:
    6. ԵՎ բոցերի միջից վազում էր խարտիաժ պատանի:
    7. Նա կրակ մազեր ուներ:
    8. Բոց մորուք ուներ:
    9. ԵՎ աչքերն էին արեգակ:
  3. Paint-ով նկարի՛ր Վահագնի ծնունդը:
  4. Ձայնագրի՛ր բանաստեղծությունը:
Վահագնի ծնունդը

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s