Մայր Հայաստանի հուշահամալիր, հուշահամալիր Հայաստանի մայրաքաղաք Երևանում, վիառառառառառակառուցվել է ի նշանավորումն ԽՍՀՄ-ի՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի։ Բացվել է Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման 30-ամյա տարեդարձի օրը` 1950 թվականի նոյեմբերի 29-ին Հաղթանակ զբոսայգում։ Հուշահամալիրի հեղինակը ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանն է:։ Պատվանդանի վրա տեղադրվել էր ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Սերգեյ Մերկուրովի հեղինակած Իոսիֆ Ստալինի 17 մետր բարձրության պղնձե կոփածո արձանը։ 1951 թվականին Ռաֆայել Իսրայելյանն ու Սերգեյ Մերկուրովը արժանացել են ԽՍՀՄ Պետական մրցանակի։

1961 թվականին հանվել է Իոսիֆ Ստալինի արձանը։ 1967 թվականին տեղադրվել է Հայաստանի ժողովրդական նկարիչ քանդակագործ Արա Հարությունյանի հեղինակած 22 մետր բարձրությամբ պղնձե կոփածո «Մայր Հայաստան» արձանը[1][2]։

Արձանախումբը ստեղծվել է «Արարատ-73»-ի հաղթանակի 40-ամյակի կապակցությամբ։ «Արարատ-73»-ի ֆուտբոլիստների և մարզիչների կիսանդրիներով հուշարձանը տեղադրվել է «Հրազդան» մարզադաշտի կից հրապարակում։

Արձանախմբի բացման արարողությանը մասնակցել են Երևանի քաղաքապետ Տարոն ՄարգարյանըՀայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ ԾառուկյանըՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, «Արարատ-73» ֆուտբոլային թիմի անդամներ[1][2][3][4]։

է թվականի սեպտեմբերի 13-ին հեղափոխականների մի խումբ մահափորձ է ձեռնարկում Կուբայի բռնակալ Ֆուլխենսիո Բատիստայի նկատմամբ։ Նրա կինը՝ Մարթան, խոստանում է, որ եթե ամուսինը փրկվի, ինքը Հավանայում կանգնեցնելու է Հիսուսի հսկայական արձանը, ինչպես Ռիո դե Ժանեյրոյում է։ Մահափորձը ձախողվում է, և Մարթան չի մոռանում իր խոստումը։

Արձանը պատվիրում են քանդակագործուհի Խիլմա Մադերային (19152000)։ Բատիստաներն ուզում էին, որ արձանը լինի սպիտակ մարմարից և բարձրությամբ գերազանցի Հավանայի ամենաբարձր շենքերը։ Ծրագրի իրականացմանը ներգրավվում է Իտալիայում Կուբայի դեսպանատունը։ Սեպտեմբերի 3-ին արձանն արդեն բարձրացվում է Կասաբլանկայի մոտ գտնվող բլրին։ 1958 թ.-ի Ծննդյան տոներին տեղի է ունենում Հիսուսի արձանի բացումը։

Մի քանի օր անց՝ 1959 թ.-ի հունվարի 1-ին, Կուբայում տեղի է ունենում հեղաշրջում։ Իշխանության է գալիս Ֆիդել Կաստրոն, որը որոշում է պահպանել 320 տոննա կշռող արձանը՝ ասելով. «Նա եկել է ինձ հետ։ Հավանայի Քրիստոսը կլինի հեղափոխության պահապանը և ինձ հաջողություն կբերի»։

Կարրարա[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեք տարի անց՝ 1962 թ.-ի հունիսին Իտալիայի Կարրարա քաղաքի Ջունիո հրապարակում տեղի է ունենում նոր պալատի բացումը։ Եվ քանի որ Կարրարան բարեկամական հարաբերությունների մեջ էր Հայաստանի մայրաքաղաք Երևանի հետ, այդ իրադարձությանը մասնակցում է նաև հայկական պաշտոնական պատվիրակությունը՝ քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանի գլխավորությամբ։ Հունիսի 12-ին քաղաքային խորհուրդը պաշտոնապես հաստատում է Երևանը որպես քույր քաղաք և կազմում է երկարաժամկետ բարեկամության արձանագրությունը։

Շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի երկրորդ արձանի բացումը տեղի է ունեցել 2006 թվականի հունիսի 7-ին, Երևանի Դավթաշեն թաղամասում, Տիգրան Պետրոսյանի անվան փողոցում, չեմպիոնի ծննդյան 75-ամյակի առթիվ։

Հուշարձանի բացումը կատարել են շախմատի Հայաստանի հավաքականի անդամներ, գրոսմայստերներ Վլադիմիր ՀակոբյանըԳաբրիել ՍարգսյանըԿարեն ԱսրյանըԱրտաշես Մինասյանը և Սմբատ Լպուտյանը, որոնք դրանից երեք օր առաջ դարձել էին համաշխարհային օլիմպիադայի հաղթողներ[1], ինչպես նաև ՀՀ կանանց հավաքականի անդամներ, գրոսմայստերներ Էլինա ԴանիելյանըԼիլիթ ՄկրտչյանըՆելլի Աղինյանը և միջազգային վարպետ Սիրանուշ Անդրեասյանը։ Արարարղությունը բացել է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Սուրիկ Ղուկասյանը։ Ելույթ են ունեցել Երևանի քաղաքապետ Երվանդ ԶախարյանըՀայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, այն ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը[2]։

ՀՀ պաշտպանության նախարարության պատվերով կառուցված արձանի հեղինակը և ճարտարապետը քանդակագործ Նորայր Կարգանյանն է։ Աշխատանքը տևել է 6 ամիս[2]։

Սա Տիգրան Պետրոսյանի երկրորդ արձանն է Երևանումառաջինը 1989 թվականին տեղադրվել է Օղակաձև զբոսայգումՏիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տան մոտ։ ՏԻգրան Պետրոսյանին նվիրված արձան կա նաև Ապարանում։

Հայ մեծանուն ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու հուշարձանի բացման արարողությունը տեղի է ունեցել 2003 թվականի մայիսի 1-ին Կամերային երաժշտության տան հարևանությամբ։ Արձանի ստեղծման համար մրցույթ էր հայտարարվել դեռևս 1987 թվականին, որում հաղթել էր Յուրի Պետրոսյանի ներկայացրած քանդակը։ Արձանի ստեղծման գործին աջակցել է մոսկվաբնակ գործարար Սենիկ Գևորգյանը[1]։

Արձանը բացեցին Երևանի այն ժամանակվա քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը և նախկին քաղաքապետ Մուրադ Մուրադյանը[1]։

Նկարչի ձեռքի բրոնզաձույլ վրձինը պարբերաբար գողանում են[2]։

Միքայել Նալբանդյանի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Օղակաձև զբոսայգուգրողի անվան փողոցի վերջնամասում, տեղադրվել է 1965 թվականին[1]։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Քանդակի հեղինակը մոսկվաբնակ Աշոտ Արամյանն է, որն անվանի բանաստեղծին մանկուց է ծանոթ։ Արձանը կերտելիս նա ցանկացել է շեշտել Գ. Էմինի մարդկայնությունն ու պարզությունը. «Պաթոսային ոչ մի բան նրա մեջ չկար, միայն մարդամոտություն, մարդասիրություն, մեծ սեր։ Կատուն էլ իրական պերսոնաժ է. Գևորգ Էմինը ունիկալ սիամական կատու ուներ, որ արևածաղկի սերմ էր կեղևազրկում ու սիրում էր բանաստեղծի ուսին նստել»։

Կյանքի վերջին 42 տարիներին, երբ ապրում էր կոմպոզիտորների միության շենքում, Էմինը սիրում էր հանգստանալ այս այգում, հանդիպում էր ընկերներին։ Դա է պատճառը, որ քանդակը տեղադրվել է Սիրահարների այգում։

Հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 2010 թ. դեկտեմբերի 11-ին։ Ներկա են եղել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ ՊողոսյանըՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, դերասան Վարդան Պետրոսյանը, գրող Վահրամ Սահակյանը, երգիչ Ֆորշը, մշակութային և հասարակական այլ գործիչներ։ Բացման խոսքով հանդես է եկել գրող Պերճ Զեյթունցյանը։ Հենրիկ Մալյանի անվան թատրոնի դերասան Սամվել Թոփալյանն ասմունքել է Էմինի ստեղծագործություններից մեկը։ Հնչել են Գևորգ Էմինի «Մենք» շարքից բանաստեղծությունների ձայնագրություններ հեղինակի կատարմամբ։ Ելույթ են ունեցել նաև բանաստեղծի անվան դպրոցի սաները[1]։

«Արմենուհի» քանդակը Հռիփսիմե Սիմոնյանը ստեղծել է 1968 թվականին[1]։ Այն միայն մեկ անգամ ցուցադրվել է Հայաստանի նկարիչների միությունում։ 2009 թվականին քանդակագործի ընտանիքը «Արմենուհի» կերամիկական քանդակը նվիրել է Երևան քաղաքին։ Արձանի բացման արարողությանը ներկա են եղել Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, քանդակագործի որդին՝ ճարտարապետ Արծվին Գրիգորյանը, թոռնուհին՝ Արևիկ Գրիգորյանը, նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, արվեստաբան Շահեն Խաչատրյանը, աշակերտները, արվեստագետներ[2]։

Սիրահարված մարդիկ ավելի լավ են գեղեցկությունը գնահատում։ Իսկ սիրահարների այգի գալիս են սիրահարվածները։ Արվեստը պետք է շփվի շրջապատի հետ, մարդկանց հետ՝ արվեստանոցում մնալու փոխարեն։ Մորս բոլոր գործերում նրա հոգեկան աշխարհն եմ զգում, ինձ համար հիմա նա ինձ հետ է։

Ընթերցողը» հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2013 թվականի ապրիլի 20-ին, Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի հարևանությամբ։

Հուշարձանը նվիրված է Երևանի՝ 2012 թվականին Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելուն։

Քանդակի բացման արարողությանը ներկա են եղել Երևանի քաղաքապետ Տարոն ՄարգարյանըՀայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանըսիրիացի գրող Ադոնիսը և այլ արվեստասերներ[1]։

Արմեն Տիգրանյանի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Օղակաձև զբոսայգում, տեղադրվել է 1987-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։