09.04.2020

  1. Լրացրո՛ւ աղյուսակը։

Հիշի՛ր

Անհայտ գումարելին կստանաս, եթե գումարից հանես հայտնի գումարելին:

Գումարելի 25410 14020 34510 23123 45912 6390 14570 64100
Գումարելի 4590 24111 10490 21877 4088 35614 8430 8200
Գումար 30000 38131 45000 45000 50000 42004 23000 72300

 

  1. Լուծի՛ր խնդիրները։

Ա․ 1 կգ մրգային աղցան պատրաստելու համար օգտագործվել է 250 գ խնձոր, 430 գ նարինջ և ելակ։ Որքա՞ն ելակ է օգտագործվել։

Լուծում՝ 250-430=680  1000-680=320

Պատասխան՝320գ:

Բ․ 1 կգ աղցանը պարունակում է  460 գ կաղամբ, 280 գ գազար, 180 գ կանաչի և  եգիպտացորեն։ Որքա՞ն եգիպտացորեն է օգտագործվել։

Լուծում՝460+280+180=920   1000-920=80

Պատասխան՝80գ:

Գ․ Մայրիկը 6 տուփ կաթնաշոռի և 1 տուփ կարագի համար վճարեց 1530 դրամ։ Ի՞նչ արժե 1 տուփ կարագը, եթե 1 տուփ կաթնաշոռն արժե 200 դրամ։

Լուծում՝6×200-=1200  1530-1200=330

Պատասխան՝330

 

  1. Նկարում բերված տվյալներից որոշի՛ր յուրաքանչյուր ծաղկի արժեքը։

4200-2600=1600, 2×1600=3200, 4200-3200=1000, 1000:2=500, 500+100=600

Պատ.`կակաչ-1000դրամ,մանուշակ-600դրամ,ծաղիկ-500դրամ:

Փոթորիկ

 

Բայց դուք մի կարծեք, խնդրեմ, որ ես միայն անտառներում ու դաշտերում եմ ճանապարհորդել: Ոչ, ես շատ անգամ լողացել եմ նաև ծովերի ու օվկիանոսների վրայով, և ինձ հետ այնպիսի արկածներ են պատահել, որ ոչ ոքի հետ չեն պատահել:

Մի անգամ մի մեծ նավով Հնդկաստան էինք գնում: Եղանակը հրաշալի էր: Բայց երբ մի ինչ – որ կղզու մոտ խարիսխ գցեցինք, ուժեղ փոթորիկ բարձրացավ:

Փոթորիկն այնքան ուժեղ էր, որ կղզուց մի քանի հազար (այո, մի քանի հազար) ծառ պոկեց և ուղիղ դեպի ամպերը վեր հանեց: Հարյուրավոր փութ կշռող հսկա ծառերն այնքան էին բարձրացել, որ գետնից նայելիս բմբլի չափ էին թվում:

Continue reading “Փոթորիկ”

Սուրբ Զատիկ

Սուրբ զատիկի տոնին ես և իմ մայրիկը ձվիկներ ենք ներկել,ես ձվերի վրա զատիկ ու ճուտիկ եմ նկարել, օգնել եմ մայրիկիս սեղանը պատրաստել:Հետո ընտանիքիս անդամների հետ ձու եմ կռվացրել,խաղացել:Հայրիկիս հետ Հիսուս Քրիստոսի ֆիլմն եմ նայել,անհասկանալի մասերը հայրիկս ինձ բացատրել է:Ես հասկացա,որ այս տոնը Հիսուս Քրիստոսի հարության տոնն է:Ինձ շատ է դուր գալիս այս տոնը ու ես  միշտ անհամբեր սպասում եմ այս տոնին:

20200411_231611.jpg

Continue reading “Սուրբ Զատիկ”

07.04.2020

  1. Պատմի՛ր 84300 թվի մասին:
  • Թիվը գրի՛ր տառերով:ութանասունչորս հազար երեք հարյուր
  • 84300-ն ունի 0 տասնյակ և 0 միավոր
  • Հարևան թվերն են՝84301,84299
  • Հաջորդող թիվն է՝84301
  • Նախորդող թիվն է՝84299
  • Մեծացրո՛ւ 41789-ով:84300+41789=126089
  • Մեծացրո՛ւ 13970-ով:84300+13970=98270
  • Մեծացրո՛ւ 72084-ով:84300+72084=156384
  • Մեծացրո՛ւ 201470-ով:84300+201470=285770
  • Մեծացրո՛ւ 440064-ով:84300+440064=524364
  • Մեծացրո՛ւ 240747-ով:84300+240747=325047
  • Փոքրացրո՛ւ 30036-ով:84300-30036=54264
  • Փոքրացրո՛ւ 20101 – ով:84300-20101=64199
  • Փոքրացրո՛ւ 39009-ով:84300-39009=45291
  • Փոքրացրո՛ւ 20940-ով:84300-20940=63360
  • Փոքրացրո՛ւ 11048-ով:84300-11048=73252
  • Մեծացրո՛ւ 10 անգամ, 100 աննգամ։843000,8430000
  • Փոքրացրո՛ւ 10 անգամ, 100 անգամ8430,843
  • Կլորացրո՛ւ մինչև մոտակա տասնյակը, հարյուրյակը, հազարյակը 84310,84400,85300
  • Թվի թվանշանները վերադասավորի՛ր այնպես, որ ստանաս հնարավոր ամենափոքր թիվը։34800
  • Թվի թվանշանները վերադասավորի՛ր այնպես, որ ստանաս հնարավոր ամենամեծ թիվը։84300

Continue reading “07.04.2020”

Մեծ գյուտարարը

Ջաննի Ռոդարի


Ժամանակին մի երիտասարդ էր ապրում: Նա երազում էր մեծ գիտնական դառնալ: Գիշեր-ցերեկ սովորում էր, երկար տարիներ, ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
– Ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:
Միանգամից անցավ փորձեր անելուն: Նա հայտնաբերեց պանրի  անցքերը: Բայց հետո իմացավ‚ որ դրանք վաղուց հայտնաբերված են:
Ի՛նչ պիտի աներ, շարունակեց սովորել: Սովորում էր առավոտից իրիկուն, իրիկունից առավոտ, երկար ամիսներ: Մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
– Ավարտելու ժամանակն է, ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:

Continue reading “Մեծ գյուտարարը”

Կախարդական ձվիկը

Կախարդական ձվիկը մի օր բացվեց և նրա միջից դուրս եկավ մի շատ-շատ մեծ վիշապ, բայց այդ ձվիկը շատ փոքր էր: Մարդիկ շատ վախեցան, բայց վիշապը բարի էր և մի մարդ եկավ վիշապի մոտ, առանց վախենալու, որովհետև նա գիտեր ,որ վիշապը բարի է: Նա սկսեց պահել վիշապին,մի օր վիշապը կերավ մի  ձվիկ և սատկեց ,որովհետև այդ ձվիկը իր ձվիկն էր ,իսկ այդ ձվիկը գիտեք որ կախարդական էր:Այդ ձվիկը մեկ-մեկ բացվում էր և միջից կրակ էր դուրս գալիս:Կախարդական ձվիկը.png