Շաբաթվա հաշվետվություն

Մարտի 30 -ից ապրիլի 3-ը

Ես առավոտյան  արթնանում եմ,հագնվում,լվացվում,սանրվում և նախաճաշում:

Ես ամեն օր կատարում եմ ինձ հանձնարարված նախագծերը:

Ընտանեկան նախագծերից կատարել եմ ընկեր Հասմիկի ՝Զատիկին վերաբերող նախագիծը,երգել եմ եղբորս հետ:

Իմ օրը ընտանիքիս հետ շատ լավ է անցնում:

Ես դուրս եմ գալիս բակ և հեծանիվ եմ քշում,գնդակ եմ խաղում:

Continue reading “Շաբաթվա հաշվետվություն”

Աչքերի գանգատը

Ջաննի Ռոդարի

 

Գիտե՞ք, որ աչքերն էլ են  գանգատվում: Չե՞ք հավատում: Մի անգամ  իմ բախտը բերեց, ես կարողացա լսել, թե ինչպես են նրանք բողոքում:
-Ոչ ոք չգիտի,-տրտնջում էին նրանք,-թե ի՜նչ մեղք ենք մենք, խեղճ ենք մենք: Արդեն մի քանի դար է՝ մեր կյանքն  անտանելի է: Մենք միշտ տեսնում էինք, որ Արեգակը  պտտվում է  Երկրի շուրջը: Բայց  հայտնվեցին  Կոպերնիկոսն ուԳալիլեյը և ապացուցեցին, որ ես սխալվում եմ, ամեն ինչ հակառակն է՝ Երկի՛րն է պտտվում Արեգակի շուրջը:
Նայում էինք ջրի մեջ և տեսնում, որ նա մաքուր է ու թափանցիկ: Բայց հայտնվեց մի հոլանդացի Լևենգուկ, մանրադիտակ ստեղծեց և պարզվեց, որ մի կաթիլ ջրում ավելի շատ կենդանի էակ կա, քան ամենամեծ գազանանոցում:

Continue reading “Աչքերի գանգատը”

02.04.2020

  1. Թվի թվանշանները վերադասավորի՛ր այնպես, որ ստանաս հնարավոր ամենափոքր և ամենամեծ թվերը։
Թիվը Ամենափոքր թիվը Ամենամեծ թիվը
25481 12458 85421
164892 124689 986421
200147 100247 742100
624100 100246 642100
395341 133459 954331
340007 340007 743000

Continue reading “02.04.2020”

Տարօրինակ հարցեր

 

Ջաննի Ռոդարի

Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տա­լն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն էր, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:
Ասենք, գալիս էր ու հարցնում.
– Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին, կամ էլ հենց այնպես պատասխանում.

Continue reading “Տարօրինակ հարցեր”

Իմ արձակուրդի օրերը

Իմ արձակուրդի օրերը շատ լավ էին: Ես խաղում եմ ,դուրս եմ գնում, հեծանիվ եմ քշում և դասերս եմ անում ու այդպես շարունակ: Իմ մայրիկը անցած տարվա ձմեռ պապիկի բերած նվերը հանել էր նկուղից և ես դրանով խաղում էի: Գիտեք թե դա ինչ էր ,մեծ  տնակ էր ,դրա մեջ կարող էինք մտնել մի քանի երեխաներով ու խաղալ: Այնպես լավ է, որ իմ մայրիկին և հայրիկին արձակուրդ են տվել, ես անբողջ օրս իրենց հետ եմ անցկացնում: Օնլայն դասերս եմ անում,հետո հայրիկիս ու մայրիկիս հետ մոնոպոլյա եմ խաղում: