Ռացիոնալ թվերը կոորդինատային ուղղի վրա

Առաջադրանքներ

1.Բացասական խառը թվերԲարդություն հեշտ
Կոորդինատային ուղղի վրա −40ամբ 9/15 թիվը գտնվում է −6ամբ 9/15 թվից (ընտրիր պնդման ճիշտ շարունակությունը).

ձախ

աջ
 1
2.Կետի կոորդինատը (կոտորակային թվեր)Բարդություն հեշտ
М_I_01_z№8(2).png
 
Նշիր E կետի կոորդինատը:
 
Կոտորակը մի կրճատիր:
2
  
Պատասխան՝ E( —— )
10
 1
3.Ավելի աջ/ձախ գտնվող կետըԲարդություն հեշտ
Համաձայն ես արդյո՞ք հետևյալ պնդման հետ.
 
Կոորդինատային ուղղի վրա −69 11\19 կոորդինատով կետը գտնվում է ավելի աջ, քան −13 11\19 կոորդինատով կետը:

ոչ

այո
 2
4.Կետի նշանակումըԲարդություն միջին
М_I_01_z№9(2).png
Պարզիր, թե կոորդինատային ուղղի ո՞ր կետի կոորդինատն է հավասար 5\2-ի:
Պատասխան՝ F
 3
5.Խառը թվին համաչափ կետըԲարդություն միջին 4
6.Ամենաաջ/ամենաձախ ռացիոնալ թիվըԲարդություն միջին
Հետևյալ թվերից ո՞րն է կոորդինատային ուղղի վրա ամենաձախ գտնվող կետի կոորդինատը:
 

0

−13

21

33

−1\45

−78 3\7

−45

−78 2\7
 4
7.Սկզբնակետից ավելի հեռու կետըԲարդություն միջին
Ո՞ր կետն է գտնվում զրոյից ավելի հեռու.
  
A(−5 2\5), թե՞ B(4)

B

A

ոչ մեկը
 4
8.Տրված կոորդինատով կետըԲարդություն միջին
М_I_01_z№9(2).png
Կոորդինատային ուղղի վրա ո՞ր կետի կոորդինատն է հավասար 32-ի:
 Նշիր ճիշտ տարբերակը:

O

F

L

T
 4
9.Կետի նկարագիրը բառերովԲարդություն միջին
B կետը կոորդինատային ուղղի վրա գտնվում 12\40-ով ձախ կոորդինատների սկզբնակետից:Որոշիր B կետի կոորդինատը:
 
Առաջին պատուհանում տեղադրիր «+» կամ «−» նշաններից մեկը: Կոտորակը մի կրճատիր:
  
Պատասխան՝ 
– 12 \ 40

 3
10.Ռացիոնալ/ոչ ռացիոնալ թվերը կոորդինատային ուղղի վրա
ugig6.png
 
Տրված կետերից ընտրիր նրանք, որոնց կոորդինատը ռացիոնալ թիվ է:
 
Նշիր ճիշտ տարբերակ(ներ)ը:
 

M

F

P

բոլորն էլ ռացիոնալ են

O

ոչ մեկը ռացիոնալ չի

T

13.02.23,Կարդում ենք Թումանյան։ Ո՞ր աշխարքում ունեմ շատ բան, միտք եմ անում` է՞ս, թե էն.Մեջտեղ կանգնած միտք եմ անում, չեմ իմանում` է՞ս, թե էն.Աստված ինքն էլ, տարակուսած, չի հասկանում ինչ անի.Տանի՜, թողնի՜,- ո՞րն է բարին, ո՞ր սահմանում` է՞ս, թե էն։

Նախագծի ժամկետը` փետրվարի 1-ից մարտի 13-ը
Նպատակը՝  բացահայտել ու ճանաչել  Թումանյանին:
Խնդիրները`
Թումանյանի ստեղծագործությունների յուրացում (բերանացի)
Թումանյանական մտքի, ստեղծագործության ուսումնասիրություն,
Ստեղծագործութ

յունների ներկայացում, վերլուծություններ:

1. «Ամենայն հայոց բանաստեղծը» խորագրով ներակայացրու հետաքրքիր տեղեկություններ Թումանյանի մասին։

Հովհաննես Թադևոսի Թումանյանը ծնվել է փետրվարի 19-ին ՝ 1869 թվականին: Համարվում է ամենայն հայոց բանաստեղծ: Նա եղել է ազգային և հասարակական գործիչ: Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ և հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ, կատարել է թարգմանություններ, մշակել է էպոսի «Սասունցի Դավիթ» ճյուղը:

Ծնվելով Լոռվա Դսեղ գյուղում, Թումանյանը երիտասարդ տարիքում տեղափոխվեց Թիֆլիս, որը ողջ 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբներին Ռուսական կայսրությունում հայ մշակութային կյանքի կենտրոնն էր: Շուտով նա հայտնի դարձավ հայկական հասարակության լայն շրջանակներին շնորհիվ իր պարզ, բայց բառացիկ պոետիկ ստեղծագործությունների միջոցով։ Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են մի շարք ֆիլմեր: Հովհաննես Թումանյանի հայրը՝ Ասլանը (1839-1898), գյուղի քահանան էր՝ ձեռնադրված որպես Տեր-Թադևոս։

Նա պատկանում էր ազնվական Թումանյան տոհմին, որ սերում էր Տարոնից 10-11-րդ դարերում Լոռի գաղթած Մամիկոնյաններից: Մայրը՝ Սոնան ծագում էր Քոչարյանների տոհմից և նույնպես դսեղցի էր։ 1899 թվականին նրա նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամներն էին Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Լևոն Շանթը, Ղազարոս Աղայանը, Պերճ Պռոշյանը, Նիկոլ Աղբալյանը և ուրիշներ։ Որոշ ընդմիջումներով խմբակը գոյատևել է մինչև 1908 թ.: 20-րդ դարի սկզբին Թումանյանը հայտնի է դառնում նաև որպես հասարակական գործիչ։ 1905-1906 թվականներին հաշտարարի դեր է կատարել ցարական կառավարության հրահրած հայ-թաթարական կռիվների ժամանակ, որի պատճառով 2 անգամ ձերբակալվել է։ 1918 թվականին հայ-վրացական պատերազմի ժամանակ խստագույնս քննադատել է 2 հավատակից ժողովուրդների թշնամությունը հրահրողներին: Թումանյանն իր առաջին ստեղծագործությունը գրել է 12 տարեկանում, երբ սովորում էր Ջալալօղլու դպրոցում։ Նա սկսել է ստեղծագործել 80-ականների կեսից։ Լայն ճանաչում է ձեռք բերել «Բանաստեղծություններ» հավաքածուի լույս տեսնելուց հետո։ 1888 թվականին տասնինը տարեկան հասակում Թումանյանն ամուսնանում է տասնյոթամյա Օլգա Մաճկալյանի հետ: Նրանք ունեցան 10 երեխա ՝

2. «Թմկաբերդի առումը»։Սովորել բերանացի ։

3.Հատվածից դուրս գրիր բարբառային բառերը և բացատրիր բառարանի օգնությամբ։

4.Նշված հատվածում ի՞նչ է ուզում ասել հեղինակը մարդկությանը, բացատրիր և ներկայացրու։

4. Ողջույնի ու խրատի ինչպիսի՞ խոսք ինքդ կկառուցես ՝ ուղղված մարդկությանը։

Հե՜յ, պարոննե՛ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,
Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին։

Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։

Անց են կենում սեր ու խընդում,
Գեղեցկություն, գանձ ու գահ,
Մահը մերն է, մենք մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ։

Գործն է անմահ, լա՛վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե՜կ նըրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար։

Չարն էլ է միշտ ապրում անմեռ,
Անե՜ծք նըրա չար գործքին,
Որդիդ լինի, թե հերն ու մեր,
Թե մուրազով սիրած կին։

Ես լավության խոսքն եմ ասում,
Որ ժըպտում է մեր սըրտին.



Ո՞վ չի սիրում, թեկուզ դուշման,
Լավ արարքը, լավ մարդին։

Է՜յ, լա՛վ կենաք, ակա՛նջ արեք,
Մի բան պատմեմ հիմի ձեզ,
Խոսքըս, տեսեք, ո՞ւր է գընում,
Քաջ որսկանի գյուլլի պես։

Ռացիոնալ թվերն 2

760, 762, 763, 765, 766, 767

760.Գտե՛ք պատկերների համաչափության առանցքները (տե՛ս նկ. 89)։

762.Ուղղանկյունանիստի ձև ունեցող երկաթե չորսուն ունի 5 սմ բարձրություն, 11 սմ լայնություն և 15 սմ երկարություն։ Քանի՞ կիլոգրամ է նրա զանգվածը, եթե 1 սմ3 երկաթի զանգված 7 22\25 գ է։

6 501\1000 կգ։

763.Անտառը գրավում է 1300000 հա տարածք։ Դրա 35 %-ը հաճարենու անտառն է, 16 %-ը՝ սոճու, 20 %-ը՝ եղևնու, 24 %-ը՝ կաղնու, մնացածը՝ բոխու։ Ամեն մի տեսակ անտառի քանի՞ հեկտար կա տվյալ տարածքում։ Կազմե՛ք համապատասխան շրջանաձև դիագրամ։

765.Լրացրե՛ք դատարկ վանդակները.

766. Հայտնի է, որ ցանկացած եռանկյան անկյունների գումարը 180o է։ Գտե՛ք ABC եռանկյան C անկյան մեծությունը, եթե՝

ա) ∠A = 90°, ∠B = 30°,

բ) ∠A + ∠B = 130°,

գ) ∠A-ն ուղիղ անկյուն է, իսկ ∠B-ն նրանից երկու անգամ փոքր է,

դ) ∠A-ն եռանկյան բոլոր անկյունների գումարի 1\3-ն է, իսկ ∠B-ն՝1\6 -ը։

60°, 50°, 45°, 90°:

767. Շոգենավը, որի սեփական արագությունը 6 անգամ մեծ է գետի հոսանքի արագությունից, հոսանքի ուղղությամբ 3 ժամում անցել է 63 կմ։ Գտե՛ք շոգենավի սեփական արագությունը և գետի հոսանքի արագությունը։

Շոգենավ – 18կմ/ժ, հոսանք – 3կմ/ժ։

Ռացիոնալ թվեր 1

Առաջադրանքներ 1

745, 747, 750, 752, 755, 757։

745.Երկու ամբողջ թվերի հարաբերության տեսքով ներկայացրե՛ք
հետևյալ ռացիոնալ թվերը.

-7:2, 1:2, -8×2+5, -3×3+25, 2×1+4, -17×3+7 =-3,5 + 0,5 + – 21 + – 34 + 6 + – 58 = – 111

747.Գրե՛ք հետևյալ կոտորակներին հակադիր կոտորակները.

750.Տրված են -8 +4\3 — 3\2 -11, +13, -9 13\20 -5 837\1000 +1, 0, -14, +2, -25 3\7 +8 3\4 -7 20\250

թվերը։ Դրանցից առանձնացրե՛ք՝

ա) բացասական թվերը,

-8, – 3\2 , -11,-9 13\20 , -5 837\1000 -14,-25 3\7 ,-7 20\250

բ) դրական կոտորակային թվերը

+8 3\4 +4\3

գ) բացասական կոտորակային թվերը,

– 3\2 , -9 13\20, -5 837\1000, -25 3\7 ,-7 20\250

դ) բնական թվերը,

+13, +14 , +1

ե) ամբողջ թվերը,

-8, -11, +13, +2, +1, 0, -14,

զ) դրական թվերը։

+4\3 +13, +1, +2,+8 3\4

752. Ռացիոնալ թի՞վ է արդյոք ամբողջ թիվը:

Այո

755. Ի՞նչ կոորդինատներ ունեն կոորդինատային ուղղի վրա նշված կետերը (տե՛ս նկ. 87)։

M (-4 3\4) L (-4) K (-3 1\4) G (-1 3\4) F (- 3\4) A (1\2) B (2) C (2 1\2) D (3 1\4) E ( 4 1\4)

757. Կոորդինատային ուղղի վրա պատկերված են a և b թվերը (տե՛ս նկ. 88):

Նրանցից ո՞րն է դրական թիվ, ո՞րը` բացասական:

A – բացասական

B – դրական


Գրաֆիկներ կոորդինատային հարթության վրա 34

Առաջադրանքներ 4

1.Կետի կոորդինատը կոորդինատային հարթության վրաԲարդություն հեշտ
3
 1
2.Տրված կետի կոորդինատներըԲարդություն հեշտ
 A ( 4 ; 3 )
 2
3.Կետը կոորդինատային առանցքի վրաԲարդություն հեշտ
K(0;16) կետը գտնվում է օրդինատների առանցքի վրա:
 1
4.Կետի պատկանումը քառորդինԲարդություն հեշտ
E (21;−23) կետը գտնվում է IV քառորդում:
 1
5.Տրված քառորդին պատկանող կետըԲարդություն միջին

C(45;−10)

K(−10;45)

M(45;21)

R(−10;−22)

Որոշիր, թե ո՞ր կետն է գտնվում I-ին քառորդում:

R

K

M

C
 3
6.Համաչափություն կոորդինատային հարթության վրաԲարդություն միջին
(−2;−6)

(2;−6)

(2;6)

(−2;6)
 3
7.Ուղղանկյան գագաթներըԲարդություն միջին 4
8.Համաչափ կետի կոորդինատներըԲարդություն միջին 4
9.Հատվածների միջնակետերի կոորդինատներըԲարդություն բարդ

Մայրենի․ Տնային աշխատանք

ՕՐՎԱ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԸ։

ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿԱՅԱՆԻ ՀՈՒՇԵՐԸ ՏԵՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ։

Վահանի եղբայրներին՝ Ջավաղեցուն և Արամին ճանաչում էի վաղուց և գիտեի, որ նրանք եղբայր ունեն Լազարյան ճեմարանում, իսկ իրեն՝ Վահանին, առաջին անգամ տեսա Մոսկվայում, 1940թ. մարտ ամսին այցի էի գնացել Լազարյան ճեմարան: Ինձ շրջապատեցին մի քանի ուսանող-աշակերտներ, որոնց մեջ էր Վահանը: Բոլորն ինձ հարցեր էին տալիս և հարցերիս պատասխանում: Ցույց էին տալիս ճեմարանի սրահները, գրադարանը, դահլիճը և այլ անկյուններ, պատմում էին ճեմարանի հինավուրց ավանդույթներից, մինչդեռ Վահանը լուռ ու անխոս հետևում էր մեզ՝ աչքը վրայիցս չհեռացնելով: Երբ խոսք էի ուղղում նրան կարմրում ու շփոթվում էր:

Մնաք բարևին՝ Վահանը ձեռքս ամուր սեղմեց և շշնջաց. «Շատ ուրախ եմ, որ Ձեզ տեսա»: Ես հրավիրեցի նրան ինձ մոտ: Մի երկու օր հետո Վահանն իր ընկերոջ հետ մոտս եկավ: Որքան ուղեկցող ընկերը սիրում էր շատախոսել, նույնքան նա լուռ էր կամ սակավախոս: Առաջինը հետաքրքրվում էր Կովկասի քաղաքական կացությամբ, իսկ Վահանը հետաքրքրվում էր գրականությամբ, ինչ են գրում Ղ.Աղայանը, Շիրվազանդեն, Հ.Թումանյանը, Դ.Դեմիրճյանը և ուրիշները:

Երբ ես նայում էի նրան՝ հուզվում էր, գլուխը կախում: Իմ հարցին, թե՝ արդյոք ուսանողությունը հետևում է հայ գրականությանը, Վահանը, կարծես, բոլոր ուսանողների կողմից, իբրև պատասխան, կարմրելով արտասանեց իմ ոտանավորներից մի երկու նմուշ:

Հաջորդ տարին, 1905 թվին, ամռանը Ախալքալաքի գավառումն էի: Թափառումերիս ընթացքին հյուր եղա Վահանեց ընտանիքի մոտ Գանձա գյուղում: Վահանի հայրը քահանա էր, մի շատ տարօրինակ և հետաքրքրական մարդ: Բոլոր որդիները, մանավանդ Վահանը, ապշեցուցիչ նմանություն ունեին իրենց հորը՝ սև, ներքին հրով վառ աչքեր, սուր հայացք, թուխ մազեր, ջղային կազմվածք:

Վահանի մայրը վաղուց վախճանված էր, և տունը քույրն ու մեծ հարսն էին կառավարում: Ընտանիքը հուզիչ գուրգուրանք ուներ Վահանի հանդեպ, որ տան կրտսերն էր, և Վանիկ էին կոչում նրան:

Վարդավառի կիրակին էր, մի պայծառ օր: Գնացինք Գանձայից ոչ շատ հեռու ս.Հովաննեսի մատուռը, որը ուխտատեղի էր:

Ես ու Վահանը նստել էինք մատուռի տակ, ծխում էինք ու դիտում պարողներին և քեֆ անողներին:

Վահանի լեզուն բացվել էր, այլևս չէր քաշվում ինձնից:

Մյուս օրը առավոտյան գնացինք տեսնելու Փարվանա լիճը: Բարձրացանք մի բլրակի վրա, որը իշխում էր շրջակայքին: Վահանը հափշտակված նայում էր ՝ հայացքը թափառելով ամեն կողմ, և արտասանեց յուրովի Հ.Թումանյանի «Փարվանայից».-Նայի՜ր, -ասում էր Վահանն ինձ, – ա՜խ, ի՜նչ տխուր աչքեր ունեն մեր գյուղացիները, ի՜նչ մտահոգ դեմքեր՝ արևով, անձրևով այրված ու բովված: Ի՜նչ դառն աղքատւթյուն է կաթում վրաներից, բայց ուրախանում են: Բայց ի՜նչ թաղծոտ ուրախություն է այս: Իբրև թե ուրախ երգեր են երգում, բայց ի՜նչքան վիշտ ու մորմոք կա սրանց ուրախ երգերի մեջ: Դարերի տառապանքն է խոսում սրանց բերանով: Այս ժողովրդին մեր ինտելիգենցիան չի կարող հասկանալ, ու՞ր մնաց օտարը: Մեր նոր գրողներից Թումանյանը և դու, միայն երկուսդ, զգում եք մեր ժողովրդին: Ձեզնից հետո կամ նոր, բոլորովին նոր երգ պիտի ասել, կամ պիտի լռել:

-Շատ եմ սիրում իմ բարձրագահ հայրենիքը և նրա խոնարհ ժողովրդին, որ աշխատում է ու երազում, տքնում է ու երգում…

«Այս պատանու հոգին,- մտածում էի ես,- պարուրված է երազով, ինչպես իր հայրենի լեռներն ու լճակները՝կապույտ մշուշով…»:

Եվ այս սրտագին զրույցներից այն խորին տպավորությունն առա, որ ես բանաստեղծական էության հետ գործ ունեմ, որ այս զգայուն հոգում ապրումները մթին խորության մեջ են կատարվում, որ նա աշխարհը զգում է երազներով և երազների մեջ:

Անջնջելի կենդանի են իմ հոգում այն քնքուշ երեկոները և անդորր գիշերները, որ ապրել եմ Վահանի մայրենի գյուղում, պատանի Վահանի հետ միասին:
———
1906 թվին, հունվարին, Վահանին և իր դասընկերոջը հանդիպեցի Թիֆլիսում: Հեղափոխական հուզումնալից իրադարձությունների հետևանքով ժամանակավորապես գոցված էր Լազարյան ճեմարանը, ուստի նրանք վերադարձել էին Կովկաս: Նրանք ուզում էին հեղափոխական աշխատանք, պրոպագանդ տանել ժողովրդի մեջ: Ընդառաջելով նրանց փափագին, որոշեցի նրանց հետս տանել Ալեքսանդրապոլ (Լենինական) և ուղարկել Շիրակի գյուղերը, որպեսզի ժողովրդին բացատրեն Ռուսաստանում տեղի ունեցող անցքերը:

Այսօրվա պես հիշում եմ. – Վահանն ու դասընկերը՝ ահագին, սև ծոպավոր փափախները գլխներին՝ ոգևորված վագոն նստեցին:

Ալեքպոլում հաճախ լինում էին նրանք ինձ մոտ, ես էլ նրանց մոտ, հյուրանոցում: Մինչև ուշ գիշեր զրույց էինք անում, բայց ոչինչ չեմ հիշում հիմա այդ զրույցներից: Միայն երկու դեպք եմ վերհիշում:

Մի երեկո Վահանի ընկերը ինձ ասաց, թե Վահանը բանաստեղծություններ է գրում: Վահանը դողդոջ ձայնով կարդաց մի քանի հատ: Բնավ չհավանեցի, դժգույն բաներ էին, մեծ մասով իմ ոտանավորների, Թումանյանի և ուրիշների նմանություններ:

Բանաստեղծական տրամադրությամբ լցված մի երիտասարդ, լավագույն կերպով պատրաստված, տեղյակ հին ու նոր գրականության… և այսպիսի թույլ բաներ: Շատ հիասթափվեցի: Վահանը դեռ իրեն չէր գտել. Հրաշքը դեռ տեղի չէր ունեցել:

Երկրորդ վերհուշս այս է:

Նրանք գյուղերը շրջելիս, եղբորս մոտ հյուր էին եղել Ղազարապատ գյուղում. այնտեղից էլ ձմեռ օրով գնացել էին Անի:

-Անսահման գեղեցիկ է Անին,- ասում է Վահանը: Եվ իրոք, Անին իր ճարտարապետական հուշարձաններով ազդել էր նրա մտքի և երևակայության վրա:
——–
1908 թվին, ամռանը Թիֆլիսում պատահեցի Վահանին: Պիտի հրատարակեր իր բանաստեղծությունների առաջին գրքույկը՝ «Մթնշաղի անուրջները»: Տպելուց առաջ Հ. Թումանյանի մոտ կարդացել էր ձեռագիրը, ուզեց ինձ մոտ էլ կարդալ՝ «անկեղծ կարծիքս» իմանալու համար: Հյուրանոցիս սենյակում ենք: Հուզված կարդում է ոտանավորները, մեկը մյուսի ետևից. քանի առաջանում է ընթերցումը, ավելի է հուզվում. ես սրտով և ուշով հետևում եմ ընթերցումին: Տետրակը չավարտած՝ ես անհամբերությունից մղված՝ գոչեցի. «Կեցցե՛ս, Վանիկ ջան, հրաշալի բաներ են, բյուրեղացած զգացումներ՝ անթերի ձևերի մեջ: Իսկական քնարերգությունը սա է- մաքուր լիրիկա»: Զարմացա, որ նախորդ ոտանավորներից այստեղ չկար:

Վահանի ներհուն աչքերը փայլատակեցին ուրախությամբ: -«Հ.Թումանյանն էլ շատ հավանեց: Երկուսիդ կարծիքը բացարձակ արժեք ունի ինձ համար: Այլևս քննադատությունից վախ չունեմ»:

Երեկոյան եղա Հ.Թումանյանի մոտ և հիացմունքս հայտնեցի Վահանի բանաստեղծությունների նկատմամբ:

-Հա է՜,շատ դրուստ ես ասում: Շատ գեղեցիկ են և գրեթե մեր լիրիկայի մեջ բոլորովին նոր բաներ: Պատկերները թեև թույլ են և քիչ, բայց լեզուն՝ մաքուր զտված և արծաթե զանգի պես՝ հնչուն: Իմ ազդեցությունը բնավ չտեսա այնտեղ, բայց քո և Դերենիկի տրամադրությունների արձագանքը կարծես կա, մանավանդ՝ քո: Դու ի՞նչ ես կարծում, համենայն դեպս՝ մեր վերնատան մեջ պատվավոր տեղ ունի…

Երկու տարվա ընթացքում հրաշքը կատարվել էր,Վահանը գտել էր իրեն և արվեստի գաղտնիքը: Վահանի երևումով մեր քնարերգության մեջ մի նոր էջ բացվեց:

Վահանը հաճախ գրում էր ինձ Մոսկվայից: Հայտնում էր իր ծրագրերի, իր գրածների և գրելիքների մասին:

1909 թվին, ամռանը, Ախալքալաք գնալիս Վահանը կանգ առավ Ալեքպոլում, մի քանի օր ինձ մոտ հյուր մնալով՝ կարդաց իր նոր գրած «Ոսկի հեքիաթ» ցիկլից: Ես էլ գրել էի «Աբու-Լալա Մահարին», ցույց տվի նրան, հավանեց և մի քանի նկատողություններ արավ: Նրա խորհրդով նախերգանքի մեջ, -Մահարու հակիրճ կենսագրականում, -փոփոխություն մտցրի, որ մինչև այսօր էլ չգիտեմ լավ արեցի, թե վատ:

Ավելորդ չեմ համարում մեջ բերել այդ: Գրել էի այսպես.
«…Եվ մի գիշեր, երբ շատ լքված էր նա և սրտաբեկ, դուրս հանեց երևակայության միջից քաջագնաց ուղտերի մի քարավան՝ ընտիր սարքով, և մինչ Բաղդադը քուն էր մտել Տիգրիսի նոճիածածկ ափերի վրա – գաղտնի հեռացավ քաղաքից…»:

Վահանը գտավ, որ սա շատ անիրական կթվա, շատ անհամոզիչ: Եվ, ուրեմն, իբրև թե ավելի համոզիչ կլինի, եթե Մահարին իրական քարավան ունենա:

Այս տեսակցությունը, դժբախտաբար, վերջինը եղավ. էլ չտեսանք իրար. Ո՞վ կարող էր երևակայել, թե այս հազվագյուտ տաղանդն իր ստեղծագործական փթթումի պահին պիտի թողնի մեզ…այսպես վաղաժամ:

  • Հետևյալ ասացվածքներում կետերի փոխարեն գրիր ընդգծված բառերի հականիշը;
    Առաջ մտածիր, հետո խոսիր։
    Գիտունի հետ քար քաշիր, բայց անխելքի հետ փլավ մի կեր։
    Հասկացողին մին ասա, անհասկացողին՝ հազար ու մին։
    Մի գիժ քար գցեց հորը, քառասուն քելացին չկարողացան հանել։
    Մի վախենա վարար գետից, վախեցիր անվարար գետից։
    Մինչև հաստը բարակի, բարակը կկտրվի։
    Չկա չարիք՝ առանց բարիք։
    Փորձված թանը անփորձ մածունի հետ չեն փոխի
    Երբ գյուղացին նիհարում է, կալվածատերը չաղանում է։
    Երբ դաշտում շատ գայլ կա, սեղանի վրա միսը քիչ կլինի։
    Կուշտը անկուշտին չի հասկանա։
    Հագուստի նորն է լավ, ընկերոջ՝ հինը։
    Հիշելով անցյալը՝ կճանաչես ապագան։
    Փառք ձեռք բերելը դժվար է, կորցնելը՝ հեշտ։
    Փոքր մարդիկ էլ կարող են մեծ ցանկություններ ունենալ։
    Քիչ խոսիր, շատ գործիր;

Հոմանիշների բառարանի օգնությամբ գրիր տրված բառերին մեկական հոմանիշ:
Ականակիտ – մաքուր
այգաբաց – լուսաբաց
աշտանակ –  ջահընկալ
գիրթ – շեշտակի
թափոր – շքերթ
կտրիճ – քաջարի
մահիկ – կիսալուսին
շեղբ – բերան
սկահակ – գավաթ
դշխուհի – թագուհի
դժնի – դաժան
կշտամբանք – մեղադրանք
մարտիկ – զինվոր
մթնշաղ – աղջամուղջ

Հայկազունի Երվանդունիների թագավորությունը

Հարցեր

  • Ո՞վ է Պարույր Հայկազունին։ Ներկայացրեք նրա գործունեությունը։
    • Հայկազունիների ամենա քաջ և ամնե իմաստուն արքան; Նա գրավեց Ասորեստանի մարյրաքաղաք Նինվեն և նրան պարքեվատրեցին Հայաստանի արքա կոչումով;
  • Ի՞նչ անուն է ստացել Հայկազունիների նոր ճյուղը։ Ինչու՞։ Երվանդունի կամ Երվանտական, ստացել է Երվանդ առաջինի անունով;
  • Նկարագրեք Երվանդ Սակավակյացի թագավորությունը։ Ուներ 40 000 հետիոտն և 8000 հեծիալ զորք;

Աղբյուրներ

Դասագիրք, էջ 60-63

տեսաֆիլմ

Մայրենի

Շարունակում ենք կարդալ Տերյանի նամակները։

Նամակներից դուրս գրի՜ր քեզ անծանոթ բառերը և բացատրիր։

Փորձիր բացատրել «երաժշտական զգացմունքներով » արտահայտությունը հինգ — վեց նախադասությամբ։

Գտի՜ր և նշի՜ր ընդգծված բառերի հոմանիշներն ու հականիշները։

Վահան Տերյանի նամակը Անթառամ Միսկարյանին

Նամականի. Վահան Տերյանի նամակը Անթառամ Միսկարյանին

Ձեր նամակն ստացա և կարդալով՝ երկար ժամանակ տրտում էի ինչ-որ տարօրինակ (թեև ինձ տարիներե ի վեր ծանոթ) տրտմությամբ: Դա մի տեսակ մեղմ, համակերպված, հեզ, թերևս նույնիսկ ուրախագին թախիծ է, որը մեր մեջ ծնվում է, երբ անձնատուր ենք լինում հուշերին կամ երբ լսում ենք լավ, տխուր երաժշտություն: Այդ թախծի ժամանակ քեզ ազատ ես զգում և ոչինչ չես սպասում և ոչնչի համար չես ափսոսում: Այնպե՜ս տխուր ու լավ է: Եվ մեկ էլ Ձեր նամակում մի նախադասություն կար. «Ես մեռած եմ, միայն իմ մարմինն է ապրում»:

Ճշմարիտ, դա այնքան ծանոթ միտք է, որ նույնիսկ մի տեսակ տարօրինակ զգացի, որովհետև դա Ձեզնից լսում եմ երկրորդ անգամ, իսկ իմ մեջ այդ բացականչությունը լսել եմ հազար անգամ: Եվ ահա այդ հավերժական շշուկից այն մասին, որ ես մեռած եմ, որ ես մեկի ստվերն եմ, որը մի ժամանակ ապրում էր, մի տեսակ տարօրինակ եմ զգում՝ լավ և տխուր: Այդ պահերին զգում եմ ինչ-որ ազատություն. խանդաղատագին հնազանդություն և «մեղմություն»:

Կարծես թե հարություն եմ առնում, բայց հարություն եմ առնում մի տեսակի կյանքով, ապրում եմ ինչ-որ այլ տեսակի զգացմունքներով՝ սրված ու նուրբ, ես կասեի՝ «երաժշտական» զգացմունքներով: Ահա այդ պահերին զգում եմ, որ հարկավոր է երաժշտություն, և միայն երաժշտությունը կարող է արտահայտել դա: Չէ՞ որ հոգին ինքը երաժշտություն է, միևնույն է, հոգին մեռած է, թե կենդանի: Եվ ինձ թվում է, թե չկա օբյեկտիվ երաժշտություն: Երաժշտությունն իմ հոգին է, որին ինչ-որ հրաշքով լսում եմ: Իսկ եթե երաժշտության մեջ ես չեմ լսում իմ հոգին, նշանակում է, որ դա արդեն երաժշտություն չէ… Երբեմն ինձ համար այնպես ծանր է լինում, որ ինձ չեն հասկանում: Չէ՞ որ իմ հոգին ընդունակ է այնպիսի մաքրության, որի մասին «ողջախոհ խելոքներն ու խելոքուհիները» հասկացողություն իսկ չունեն:

13.08.1912 թվական

Գործնական հայոց լեզու։

Փորձի՜ր բացատրել «հանգամանքներն այդպես դասավորվեցին» արտահայտությունը։

Փակագծում տրված գոյականները գրի´ր համապատասխան հոլովով:

Երբեմն…(ծով) լույս է դուրս գալիս: Այն դիտվում է մակերեսային տաք… (ջրեր)՝…(ալիք) կապտականաչավուն…(լուսարձակում)…(տեսք): Ծովային…(լուսարձակում) գլխավոր աղբյուրը միաբջիջ օրգանիզմներն են, որոնք ինչպես…(բույսեր), այնպես էլ…(կենդանիներ) հատկություն ունեն: Նրանք…(արև) էներգիան լուսային…(էներգիա) վերածելու բացառիկ ունակություն ունեն: Քիմիական բարդ…(ռեակցիա)… (հետևանք) առաջանում է «սառը» լուսարձակում, որը չի ուղեկցվում… (ջերմություն)…(արտադրություն):

Տեքստում ավելացրու՛ տրված ածականները :

Ա. Սարսափելի, բազմաթիվ, անհրապույր, իսկական, բազմազան, սարսափազդու, փոքրիկ, սուր:

Թմբկահար ձկան արձակած որոտը հավանաբար վախեցնում է նրա թշնամիներին: Դոդոշաձուկն էլ բոցմանի սուլիչի ձայն է հանում կարծես թե զուգավորման շրջանում:

Մյուս ձկների արձակած ձայների նշանակության մասին քիչ բան է հայտնի: Իհարկե, կան ձկներ էլ, որոնք իսկապես համր են:

Բ. Լայն, հետաքրքիր, ծանծաղ, զանազան, հնագույն, ամենատաք, ծովային, անվնաս, գեղեցիկ, մեծ, չքնաղ:

Լամանտինը մի կենդանի է, որը հավանաբար նախատիպ է եղել լեգենդների ջրահարսերի համար: Այս կենդանու առջևի վերջավորությունները հետաճել են, իսկ մարմինը հենվում է պոչի վրա: Մա բնակվում է ծովափնյա ջրերում և սնվում է բացարձակապես բուսական սննդով: Ապրելու համար նա ընտրել է տեղը, նրան կարելի հանդիպել հասարակածի երկու կողմերում: