
Առաջադրանքներ
822֊ ա,բ,գ,դ, 823֊ա,բ,գ,դ, 825, 827, 837, 839։
822. Համոզվե՛ք, որ ռացիոնալ թվերի տրված զույգի համար
բազմապատկման տեղափոխական օրենքը ճիշտ է.
ա) -3\4, -2\5

Առաջադրանքներ
822֊ ա,բ,գ,դ, 823֊ա,բ,գ,դ, 825, 827, 837, 839։
822. Համոզվե՛ք, որ ռացիոնալ թվերի տրված զույգի համար
բազմապատկման տեղափոխական օրենքը ճիշտ է.
ա) -3\4, -2\5
Կարդա Նվարդի հուշերից և փորձիր պատմել, տեսագրել ։
Դստեր` Նվարդի հուշերից
Հայրիկը երեխաների անունները դնում էր հատուկ խնամքով: Հիշում եմ, նորածին աղջկա Սեդա անունը գտնելու համար պատմական գրքեր էր նայում, և կարծեմ 19-րդ դարի իշխանուհու անուն է: Լևոն Շանթին այդ անունը շատ դուր եկավ և նա էլ այդ անունով իր «Հին աստվածների» հերոսուհուն կնքեց:
Մեր անուններից երեքը Թաֆֆու «Սամվելից» է առնված` Մուշեղ,Աշխեն, Նվարդ: Արեգի անունը դրել է Ղազարոս Աղայանը. հայրիկն Աղայանին գրել էր, թե մի երեխա էլ ավելացավ, և ստացել պատասխան. թե աղջիկ է, անունը դիր Արեգնազան, թե տղա է` Արեգ:
Մյուս տղաների անունները` Արտավազդ և Համլիկ, հայրիկն իր դրամաներից է վերցրել:
***
Հայրիկը շատ հոգատար էր տասը երեխաներից ամեն մեկի հանդեպ: Երբ մեկը հիվանդանում էր` մոտենում էր գրկում, գուրգուրում, տաքությունն իմանում, հետո հարցնում. «Սիրուն ջան, ի՞նչ ես ուզում որ բերեմ…»: Երբ ասում էինք` ոչինչ, բացականչում էր. «Պա´հ, էդ ինչ դժվար բան ուզեցիր. ես ոչինչը ո՞րտեղից գտնեմ…»:
Գնում էր և վերադարձին հետը բերում էր նարինջ, Գանձակի խաղող կամ խնձոր: Սովորաբար դա ձմեռն էր լինում, երբ հիվանդանում էինք անգինայով: Իսկ առհասարակ, քիչ էինք հիվանդանում:
***
Մարդու զարգացման գործում ընթերցանությանը, ինքնակրթությանը, զրույցին, անձնական շփումներին ավելի մեծ տեղ էր տալիս, քան դպրոցին: Հաճախ էր ասում. «Մեր տունը ձեզ համալսարան»: Եվ իրոք, մեր տունը մի համալսարան էր հայրիկի ճոխ գրադարանով, նշանավոր հյուրերով, իմաստուն զրույցներով, ժամանակի իրականության հետ ունեցած լայն շփումներով: Շատ էր ուզում, որ երեխաները դառնան նուրբ և ազնիվ ճաշակի տեր մարդիկ:
Ասում էր.-Ամենից շատ ինձ մարդու անճաշակ լինելն է բարկացնում: Ամենագլխավորը կյանքում` ճաշակն է: Ճաշակը կյանքի բույրն է:
***
Հսկող աչք էր, սիրող ձեռք և գթառատ սիրտ:
***
Բնավորությամբ պարզ էր, լավատես ու ժպտուն, ամեն ինչ հեշտացնող, հեշտ ու թեթև տանող, բայց իր վիշտն ու ցավը տանում էր վարագուրած, անտրտունջ: Նույնիսկ մտերիմ մարդիկ չգիտեին նրա հոգսերն ու տառապանքները: Եվ իր անձնական, ընտանեկան և գրական կյանքի բոլոր դժվարություններն ու նեղությունները տարել, հաղթահարել է մեն-մենակ:
Նրա հայտնի քեֆերն ու ժամանցներն ասես ինքնամոռացման միջոցներ էին, խաբում էր և´ իրեն, և´ ուրիշներին. «…Ուզում եմ մի կերպ ժամանակն անց կացնել, քեֆի մեջ լինի, թե զրույցի»:
«Իմ ուրախության ժամերին մասնակից եմ անում բոլորին, իսկ իմ արցունքներն ու վիշտը հայտնի են միայն ինձ»,- Կարլեյլի այս խոսքը հայրիկը կարող էր ասել իր մասին:
Շատ ոգևորվող էր և ուրիշներին էլ ոգևորող, տրամադրող:
Շատ էր տպավորվող, զգայուն. մի փոքրիկ լավ վերաբերմունք բավական էր, որ ջերմանար, ուրախանար և ընդհակառակը` վատ վերաբերմունքից` նեղանար, փակվեր, հեռանար:
***
Գրական միջավայրի մեծ հաշտեցնողն ու հուսադրողն էր: Ամեն ընդհարում, գժտություն կարողանում էր մեղմացնել, վերացնել: Այդ գիծը ժառանգել էր հորից: Մերձավորներն ասում էին` նա զարմանալի կերպով կարողանում էր իրար դեմ լարված կողմերը հաշտեցնել, հանգստացնել, ներդաշնակություն, խաղաղ տրամադրություն ստեղծել:
Շնորհիվ իր ներքին տակտի, վարվեցողության եղանակի ու ձևի, նրան հաջողվում էր մոտ բարեկամական կապեր հաստատել ռուս, ադրբեջանցի, վրացի և այլազգի գործիչների, գրողների, արվեստագետների հետ, թեկուզև նոր ծանոթ լիներ, կամ դիմացինի լեզուն չիմանար, ինչպես այդ հաճախ պատահում էր զանազան տեղերից եկած հյուրերի հետ, նրանց հետ թարգմանի միջոցով կարողանում էր մտերմանալ և բարեկամանալ:
Կարողանում էր իրար հետ գժտված մարդկանց հաշտեցնել. Նման դեպքեր եղել են ոչ միայն մեր գրողների, այլև վրաց գրողների կյանքից:
Օրինակ մի դեպք, որը հանրահայտ է: Ղազարոս Ազայանը և Պերճ Պռոշյանը գժտված էին և տարիներով իրարից խռով: Հայրիկը շատ էր ուզում նրանց հաշտեցնել: Մի կիրակի օր, առավոտը, Պռոշյանը հյուր է գալիս Թումանյանին, և այդ օրը, ինչպես միշտ, Աղայանը ճաշին պետք է լիներ Թումանյանի մոտ: Թումանյանը Պռոշյանին զբաղեցնում է մինչև ճաշի ժամը, ու Ղ.Աղայանը գալիս է: Ճաշում են միասին և այդ օրը երեքով միասին նկարվում են, հաշտությունը հավերժացնում այդ լուսանկարով:
***Հայրիկը Աղայանից հետո մտերիմ ընկեր , կարելի է ասել, չունեցավ: Անդրանիկը այն սակավաթիվ մարդկանցից էր, որ առաջին հանդիպումին ընկերական մտերմության կամուրջ ստեղծեց իրենց միջև:
Նա մեծ հայրենասեր էր և ժողովրդասեր: Խառնվածքով ժողովրդական մարդ էր, հասարակ, շատ հասարակ մարդ, ջերմ սրտի տեր:
Փորձի՜ր սովորել բերանացի։
Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգըստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գընում էին հալածական։
Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նըրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քըշում, տանում։
Ու անդադար գընում էին՝
Քըշված հողմի կատաղությամբ,
Իրար կըպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…
807, 808, 810, 811, 813, 814, 815
807. Գտե՛ք տրված թվին հակադիր թիվը.
ա) -18 1\2 = +18 1\2
բ) -4 5\9 = +4 5\9
գ) +1\3 = -1\3
դ) 0 = 0
ե) -3\11
զ) +14 2\5 = -14 2\5
808. Կոորդինատային ուղղի վրա կետեր են նշված (տե՛ս նկ. 91)։ Գրե՛ք
այդ կետերի կոորդինատները։
810. Խորհրդարանի պատգամավորների ընտրության ժամանակ մի
տեղամասում կայացած քվեարկության արդյունքները ներկայացված են շրջանաձև դիագրամով (նկ. 91)։ Պատասխանե՛ք հետևյալ
հարցերին.
ա) Ընտրողների քանի՞ տոկոսն է մասնակցել քվեարկությանը։ 68%
բ) Թեկնածուներից ո՞րն է հաղթել։ Երկրորդ թեկնածուի օգտին։
գ) Հաղթողը իր մրցակցից քանի՞ տոկոսով ավելի ձայն է ստացել։ 10% – ով
դ) Ընտրողների քանի՞ տոկոսն է հաղթողին դեմ քվեարկել։ 33% – ը
811. Մարմնի զանգվածի և նրա ծավալի հարաբերությունը կոչվում է
խտություն։ Մի մետաղյա չորսուի ծավալը 96 սմ3 է, իսկ երկրորդինը՝ 105 սմ3 ։ Նո՞ւյնն են արդյոք այդ չորսուների խտությունները, եթե՝
ա) առաջինի զանգվածը 592 գ է, իսկ երկրորդինը՝ 840 գ.
բ) առաջինի զանգվածը գ է, իսկ երկրորդինը՝ գ
813. Բեռը տեղափոխելու համար անհրաժեշտ է 15 մեքենա՝ յուրաքանչյուրը 6 1\2տ բեռնատարողությամբ։ Նույն բեռը տեղափոխելու համար 2 1\2 տ բեռնատարողությամբ քանի՞ մեքենա անհրաժեշտ
կլինի։
814. Չափե՛ք ուղղի վրա նշված A և B կետերի հեռավորությունը (տե՛ս
նկ. 92) և գծե՛ք նույնպիսի մի ուղիղ։ Գծված ուղիղը կոորդինատային ուղիղ դարձնելու համար որոշե՛ք միավոր հատվածի
երկարությունը և նշե՛ք կոորդինատների սկիզբը այնպես, որ A
կետի կոորդինատը լինի –4, B-ինը` +2։
815. Շրջանագծի երկարությունը 108 սմ է։ Ի՞նչ երկարություն ունի այդ
շրջանագծով սահմանագծված շրջանի այն սեկտորի աղեղը, որի
անկյունը հավասար է 180Օ-ի, 120Օ-ի, 90Օ-ի, 60Օ-ի, 30Օ-ի։ Կազմե՛ք
համապատասխան համեմատություններ աղեղի երկարության և
նրա սեկտորի անկյան մեծության հարաբերությունների համար։


Վեր է կացել էն սարում
Մեր Չալակը իր թևից.
Գընում է մութ անտառում,
Քաջ ախպերըս ետևից։
Զըրնգում են նըրանք խոր
Էն անտառում կուսական.
Ես կանչում եմ նորից նոր,
Ինձ թըվում է, թե կըգան…
Զո՜ւր… վաղուց են, ա՜խ, նըրանք
Մեր սարերից գընացել.
Էն զիլ ձեներն են մենակ
Իմ ականջում մընացել…
1918
1.Սովորիր բանաստեղծությունը բերանացի ։
2.Գրիր պատմություն «Երազանքիս ճանապարհին » վերնագրով։
Ես իմ ծննդյան տարեդարձին պահեցի մի երազանք վորը շատերի երազանքն է, դա խաղաղություն մեր երկրի համար միայն դա եմ ցանկանում և հույս ունեմ, որ կկատարվի իմ մեծ երազանքը։
3.Լրացնել բաց թողնված տառերը` օ կամ ո:
․․․դանաը թռչում է հն․․․րյա երկրի` Հայաստանի վրայով: Մի․․․րինակ հոնդյունից ձանձրացած` դիտում ենք բաց․․․թյա թանգարան համարվող յուր․․․րինակ լեռնաշխարհը: Վաղ․․․րդյան արեգակի ճառագայթները հոծ ամպերի միջով լուսավորել են դեղնազ․․․ծ արտերը, արծաթազ․․․ծ սառն․․․րակ գետակները: Փչում է մեղմ․․․րոր քամի, և մեղմ․․․րեն ․․․րորվում են ցորենի հոռթի ցանքատարածությունները: Որքան են սիրում հայերն իրնեց բն․․․րրանը ինչպես են տն․․․րինում երկրի բախտը և ամեն ինչ անում հ․․․գուտ նրա բարգավաճման: Հոգուտ ոտճանում է հարգանքն այս կենսախինդ ժողովրդի նկատմամբ, և հ․․․դս է ցնդում այն մտավախությունը, թե իր հողին արմատներով կառչած և քնքշորեն կապված Հայկա զարմը երբևէ կարող է պարտվել; Եթե անողոք դարերը ծնկի չբերեցին այս համառ ցեղին, էլ ին՞չը նրանց կարող է ընկճել: Ինքնաթիռն սկսում է վայրէջք: Պարզ․․․րոշ գծագրվում են երկվ․․․րյակ քույրեր Մասիսները, տարորոշվում են նորա․․․ճ շենքերը, օրեցոր ընդարձակվող Երևանը: Մեզ դիմավորում է նախ․․․րոք պատվիրված ավտոմեքենան, և մենք ուղեվորվում ենք դեպի քաղաքի կենտրոնում գտնվող գիշեր․․․թիկ դպրոցի շենքը, որը պիտի դառնա մեր հնգ․․․րյա օթևանը:

Դաս 2
ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Ք.Ա. ԵՐՐՈՐԴ ԴԱՐՈՒՄ
հարցեր
Աղբյուրներ
Դասագիրք, էջ 73-75
Առաջադրանքներ 2
| 1. | Սովորական կոտորակների բաժանում (հավասար հայտարարներ)Բարդություն հեշտ Կատարիր կոտորակների բաժանումը: 3\17 : 7\17 = 3 17 . 7 17 = 51\119 | 2 |
| 2. | Բաժանում 1-ի և (-1)-իԲարդություն հեշտ Կատարիր բաժանումը: ա) −4\43:1= – 4\43 բ) (−4\43):(−1)= +4\43 | 2 |
| 3. | Բացասական կոտորակի բաժանումը բնական թվի վրաԲարդություն հեշտ ատարիր բաժանումը: Առաջին պատուհանում տեղադրիր «+» կամ «−» նշանը: (−15\16):3= – 45\48 | 1 |
| 4. | Երկու սովորական կոտորակներԲարդություն հեշտ Հաշվիր կոտորակի արժեքը: 8\17:1\17 = 136\17 | 2 |
| 5. | Պնդում (ռացիոնալ թվերի բաժանում)Բարդություն հեշտ Գտիր ճիշտ պնդումը: Դրական ռացիոնալ թիվը բացասական ռացիոնալ թվի վրա բաժանելիս ստացվում է բացասական ռացիոնալ թիվ: Դրական ռացիոնալ թիվը բացասական ռացիոնալ թվի վրա բաժանելիս ստացվում է դրական ռացիոնալ թիվ: | 1 |
| 6. | Սովորական կոտորակների բաժանում (տարբեր հայտարարներ)Բարդություն հեշտ Կատարիր բաժանումը. Տեղադրիր միջանկյալ արդյունքները և պատասխանը: 3\34:7\17 =3 17 x 34 7 =51\238 | 2 |
| 7. | Բացասական կոտորակների քանորդԲարդություն միջին Կատարիր կոտորակների բաժանումը: Պատասխանը գրելիս, եթե հնարավոր է՝ կրճատիր: (−3\5):(−2\9)= + 27\10 | 3 |
| 8. | Բացասական խառը թվերի քանորդըԲարդություն միջին Գտիր քանորդը: Եթե արդյունքը բացասական թիվ է, ապա «−» նշանը տեղադրիր կոտորակի համարիչում: (−1 2\9):(−10 1\9)= +11 9\18 | 3 |
| 9. | Ամբողջ թվի և սովորական կոտորակի քանորդԲարդություն միջին -60 : (- 5\8) = +480\300 | 3 |
| 10. | Խառը թվի բաժանումը սովորական կոտորակիԲարդություն միջին 2 1\2 ; 2\4 = 2 4\4 | 3 |
| 11. | Սովորական կոտորակի և ամբողջ թվի քանորդԲարդություն միջին 9\19 ; (- 3) = -27\57 | 3 |
| 12. | Քայլ առ քայլ բաժանումԲարդություն միջին Քայլ առ քայլ կատարիր խառը թվի բաժանումը սովորական կոտորակի: Կոտորակը կրճատիր, անջատիր ամբողջ մասը: 4 4\9:5\7 =4 28\45 | 4 |
| 13. | Գործողություններ երեք կոտորակների հետԲարդություն միջին | 3 |
| 14. | Շարժման խնդիրԲարդություն միջին |
| 1. | Սովորական դրական կոտորակների արտադրյալԲարդություն հեշտ | 2 |
| 2. | Պնդում (ռացիոնալ թվերի բազմապատկում)Բարդություն հեշտ | 1 |
| 3. | Բազմապատկում 1-ով և (-1)-ովԲարդություն հեշտ | 2 |
| 4. | Բացասական կոտորակի բազմապատկումը բացասական ամբողջ թվովԲարդություն հեշտ | 1 |
| 5. | Խառը թվի և սովորական կոտորակի արտադրյալԲարդություն միջին | 3 |
| 6. | Դրական խառը թվերի արտադրյալԲարդություն միջին | 3 |
| 7. | Կանոնավոր կոտորակի և խառը թվի արտադրյալ (բացասական թվեր)Բարդություն միջին | 3 |
| 8. | Մի քանի արտադրիչների արտադրյալի նշանըԲարդություն միջին | 4 |
| 9. | Երեք կոտորակների արտադրյալԲարդություն միջին | 4 |
| 10. | Տեքստային խնդիր (երկու խառը թիվ)Բարդություն միջին | 4 |
| 11. | Խառը և ամբողջ թվերի արտադրյալ (բացասական թվեր)Բարդություն միջին | 3 |
| 12. | Երեք սովորական կոտորակների արտադրյալԲարդություն միջին | 4 |
| 13. | Բացասական կոտորակների արտադրյալԲարդություն միջին | 3 |
| 14. | Խառը թվի և սովորական կոտորակի արտադրյալ (տարբեր նշաններ)Բարդություն միջին | 4 |
| 15. | Գործողություններ երեք կոտորակների հետԲարդություն միջին |
797, 798 աբգդ, 799 աբգդ, 800 աբգդ, 801աբգդ, 802 աբգդ, 803 աբգդ։
797. Հաշվե՛ք.
(-17\12) x (-4\7) =(+)

Դաս 1
ՀԱՅԿԱԶՈՒՆԻ ԵՐՎԱՆԴՈՒՆԻՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ
Աղբյուրներ
Դասագիրք, էջ 68-71
https://online.fliphtml5.com/fumf/qovw/#p=69
1.Կարդա՜ պատմվածքը և տեղադրի՜ր բաց թողնված տառերը։
2.Պատմվածքում կտեսնես ընդգծված բառեր,որոնք հիմնականում հնաբանություններ ու օտարաբանություններ են , առանձնացրու և բացատրի՜ր բառարանի օգնությամբ։
3.Փորձի՜ր մեկնաբանել ընկերական բարեսրտություն , ընկերական զբացմունք արտահայտությունները։Կարող ես գրել փոքրիկ պատմություն ՝ այդպես վերնագրելով այն։
Ես ունեմ ընկերուհի որի նման լավ ընկերուհի ես դեռ չեի ունեցել և վստահ եմ, որ նրանից լավ ընկերուհի չեմ գտնի։ Թեկուզ մեկ օր առանց նրա իմ օրը լիարժեք չէ, բայց երբ նա բացակայում է ես կարողանում եմ նրան զանգահարել։ Ես կարծում եմ, որ մենք անբաժան ընկերուհիներ ենք և առանց ընկերների մարդու կյանքը անիմաստ և տխուր է։ Եվ հրաշալի ընկերուհու անունը ՆԱՐԵ է։
4.Պատմվածքում փորձիր գտնել հոմանիշներ։
5.Ի՞նչ շաղկապների հանդիպեցիր պատմվածքում,փորձիր նկատել, թե ո՞ր շաղկապներն են շատ օգտագործվել այնտեղ։
ԻՄ ԸՆԿԵՐ ՆԵՍՈՆ
Մի խումբ ընկեր երեխաներ էինք։ Գյուղացի երեխաներ։
Ոչ ուսումնարան կար, ոչ դաս, ոչ դաստ…արակություն․ ազատ էինք միանգամայն ու խաղում էինք, ի՜նչքան էինք խաղում։ Ու ո՜նց էինք իրար սիրում, ո՜նց էինք իրար սովորել։ Սովա… ժամանակներս էլ՝ վազում էինք հացի տաշտի…ը մի կտոր հաց առնում, պանրի կարասիցը մի կտոր պանիր ու էլ ետ շտապում իրար մոտ։ Իրիկուններն էլ հավաքվում էինք, ծիծաղ բաներ ասում կամ հեք…աթ պատմում։
Մի ընկեր ունեինք, անունը Նեսո։ Է՜նքան հեքիաթ գիտեր, է՜նքան հեք…աթ գիտեր, ոչ ծեր ուներ, ոչ տուտը։
Ամառվա լուսն…ակ գիշերները մեր դռան գերանների վրա շուրջբոլոր նստոտում էինք, հիացած պլշում Նեսոյի՝ ո…ևորությունից գեղեցկացած դեմքին։ Ու պատմում էր նա Հուրի փերիներից, Զմրու…տ Ղուշից, Լիս ու մութ աշխարհից․․․
— Նեսո ջան, Նեսո, հիմի էլ Կուր Թագավորի հեք…աթը պատմի, հիմի էլ Թութի ղուշի հեք…աթը պատմի․․․ հիմի էլ Քաչալի ու Քոսակի հեք…աթը պատմի․․․II
Էնպես պատահեց, որ մեր գյուղում ուսումնարան բաց արին։ Ինձ ուսումնարան տվին, ինձ հետ էլ մի քսան-երեսուն երեխա։ Ամեն մի երեխի համար տարեկան երեք ռուբլի վար… էին ուզում․ էս պատճառով էլ գյուղի երեխաներից շատերը, որոնց ծնողները չէին կարող տարեկան երեք ռուբլի տան, մնացին դուրսը։ Դուրսը մնացին և իմ խաղընկերների մեծ մասը, նրանց հետ և Նեսոն։
Առաջին ան…ամն էր, որ մեզ ջոկում էին իրարից և ջոկում էին ուսումնարանն ու վարժապետը, առաջին անգամն էր, որ մենք գլխի էինք ընկնում, թե մինս ունևոր ենք, մյուսս ա…քատ։ Դեռ էսօր էլ ականջումս է Նեսոյի լացի ձենը, որ իրենց դռանը թավալ գալով գոռում էր, թե՝ ես էլ եմ ուզում ուսումնարան գնամ։ Եվ դեռ ականջումս է նրա հոր ձենը, որ կանչում էր. «Կա ո՜չ, կա ո՜չ, ա՛յ ոչ ու փուչ, որտեղի՞ց տամ․․․ Երեք մանեթ ունենամ՝ կտանեմ, հացի կտամ, կբերեմ կուտեք, հրես մնացել եք սոված նստած․ կա ո՛չ․․․»
Նեսոն ու մյուս դուրսը մնացած ընկերներս գալիս էին ուսումնարանի շեմքում հավաքվում՝ մեզ մտիկ անում, բայց վարժապետը թող չէր անում, էնտեղից քշում էր։ Դասամիջոցներին խաղի ժամանակ էլ չէր թողնում մեզ հետ խաղան, ասում էր՝ կողմնակի, օտար երեխաները իրավունք չունեն աշակերտների խաղերին խառնվելու։ Եվ նրանք գնում էին ուսումնարանի պատի տակին նստոտում՝ սպասում էին մինչև դասներս վեր…անար, որ միասին գնայինք։
Էսպեսով էլ առաջին տարին ուսումնարանում ես մոտեցա նոր ընկերների հետ, Նեսոն ու մյուս դուրսը մնացած ընկերներս էլ տարվա վերջը էլ չէին գալիս ուսումնարանի պատի տակին նստոտում ու սպասում ինձ։III
Մի երկու տարի մեր գյուղի ուսսւմնարանումը կարդալուց ետը հերս ինձ տարավ մեր կողմերի գյուղաքաղաքը, էնտեղի ուսումնարանը տվավ։ Էս արդեն բոլորովին ուրիշ աշխար…ք էր։ Տները սիպտակ, կարմիր տանի…ներով, ժողովուր…ը զու…ված ու մաքուր, ուսումնարանն էլ մեծ ու գեղեցիկ, ու ոչ թե մի վարժապետ, ինչպես մեր գյուղումն էր, այլ մի քանի վարժապետ ու մինչև անգամ վարժուհիներ, որ նորություն էր ինձ համար ու զարմանալի, սակայն շատ դուրեկան։
Տեղին ու դպրոցին վայել իմ հա…ուստն էլ փոխեցին։ Քաղաքացի աշակերտի շորեր հա…ա, գեղեցիկ, մաքուր ու էսպես կերպարանափոխված էլ տոների արձակուր…ին վերադար…ա մեր գյուղը։
Նեսոն ու հին ընկերներս իմացել էին, թե վերադար…ել եմ, առավոտից եկել էին մեր տան չորս կողմը պտտվում էին ու պատատակերիցը ծիկրակում։ Դուրս եկա, գնացի մոտեցա։ Չեմ հիշում ինչպես բարևեցինք, միայն էն է միտս մնացել, որ նրանք էլ առաջվա նման մտերիմ ու համար…ակ չէին ինձ հետ։ Ամենից առաջ ուշադրություն դար…րին իմ շորերի վրա։ Նեսոն մինչև անգամ իմ աշակերտական կարճ բլուզն ակնարկելով մի սրախոսություն արավ, մյուսներին դառնալով՝ ասավ․ «Կասենաս՝ պոչատ կաչաղակ ըլի․․․»։ Նրանք ծիծաղեցին։ Ես վշտացա, բայց բան չասացի։ Ապա թե Նեսոն ձեռքը քսեց իմ շորերին, նրան հետևեցին մյուսները ու զարմանք հայտնեցին, թե ինչ փափուկ են։ Էդ օրը առաջին անգամն էր, որ ես էլ ուշք դար…րի նրանց շորերի վրա ու նկատեցի, թե ինչքան էին կե․․․տոտ ու պատռտված։ Եվ առհասարակ մեր ամբողջ գյուղը թվաց ա…քատ ու կեղտոտ։IV
Երկու տարուց հետո էստեղից էլ հերս ինձ տարավ մեծ քաղաք, ավելի մեծ ուսումնարան։ Երբ էնտեղից էլ վերադարձա՝ իմ առա…վա խաղընկերները, որ արդեն մեծ տղերք էին, եկան բարևեցին մյուս գյուղացիների նման ու նրանց հետ էլ հեռու կանգնեցին։ Միայն մի անգամ, խոսակցության մեջ, երբ ուրիշները ինձ հարցնում էին, թե հիշո՞ւմ եմ արդյոք, որ միասին կար…ում էինք, Նեսոն էլ հարցրեց թե՝ «Միտդ ա, որ ձեր դռան գերանների վրա գիշերները հեքիաթ էինք ասում․․․»։
— Վա՜, ի՞նչպես չի միտս․․․ Մի՞թե կմոռանամ։ Էդ իմ մանկության ամենալավ հիշողություններից մինն է,— պատասխանեցի ես։
Նեսոն կարծես թե ուրախացավ, բայց դար…յալ մնաց օտար ու հեռու։
Իսկ քաղաք վերադառնալու ժամանակ էնպես պատահեց, որ Նեսոյի հոր ձին վար…եցինք, որ ես հեծնեմ։ Նեսոն էլ պետք է ձիու հետ ոտով գար։ Եվ երբ ճանապարհ ընկանք, ես ձիու վրա, իսկ Նեսոն իր ցնցոտիներով ու պճեղները դուրս պրծած տրեխներով ոտքով՝ ձիու ետևից, ինձ սաստիկ ծանր եկավ։ Մի քիչ անցնելուց հետո հայտնեցի, թե ես ոտով գնալն ավելի եմ սիրում քան ձիով, ու ձիուց իջա։ Եվ այնուհետև կամ միասին ոտով էինք գնում, կամ հեր․․․ով էինք ձի նստում։ Նեսոն սրա վրա ուրախացավ, բայց նկատեցի, որ նա իմ արա…ը վերագրում է ոչ թե իմ բարեսրտությանն ու ընկերական զգացմունքին, այլ իմ հիմարությանը։ Ես վշտացա իմ մեջը, բայց ավելի մեծ վիշտը առաջս էր։
Ճանապարհին մի տեղ իջանք, հանգստա…անք ու հաց կերանք։ Ձմերուկ ուտելու ժամանակ իմ գրպանի դանակը հանեցի տվի Նեսոյին, որ ձմերուկը կտրի։ Ճամփա ընկնելու ժամանակ դանակը կորավ։ Նեսոն պնդում էր, թե դանակն ինձ տվավ, գրպանս դրի։ Ես թեև լավ գիտեի, որ ինձ չէր տվել, բայց գրպաններս ման եկա ու ճանապարհ ընկանք։ Ես պարզ նկատեցի, որ նա իմ դանակը տակով արավ, վերջն էլ ուրիշները տեսել էին ձեռին։ Եվ ճանապարհ ընկանք սրտումս մի ծանր վիշտ, որ ոչ թե դանակս եմ կորցնում, այլ մի ուրիշ շատ թանկագին բան, որ Նեսոյի համար անհասկանալի էր․․․ Իսկ երբ տեղ հասանք, ու Նեսոն պետք է ետ վերադառնար՝ ես նրա համար մի ալխալուղացու առա նվիրեցի, բացի ձիու վար…ը, իսկ նա ինձ դիմեց թե՝ «Բա մի չայի փող չես բաշխո՞ւմ․․․»։
Ես սաստիկ ամաչե․․․ի ու էդ չայի փողն էլ տվի։ Բայց նրանից հետո, ամեն անգամ, երբ հիշում էի իմ մանկության օրերը և էն երեկոները, գերանների վրա, լուսնյակի տակ նստած մեր խումբը ու Նեսոյին՝ հեք…աթ ասելիս, ամեն անգամ սիրտս լցվում էր ցավով ու ափսոսանքով։V
— Նեսոն աղքատ է․․․ Նեսոն տգետ է․․․ Նեսոն լցված է գյուղական չարքաշ կյանքի դա…նություններով․․․ Նա էլ եթե ուսում առներ, կրթվեր, ապահով լիներ՝ լավ մարդ կլիներ, գուցե ինձանից էլ շատ ավելի լավը․․․ Այժմ Նեսոյին հիշելիս միշտ էսպես եմ մտածում ու աշխատում եմ ար…արացնեմ, լավացնեմ ու նորից սիրեմ էնպես, ինչպես սիրում էի էն ժամանակ։ Ուզում եմ՝ շարունակ էն խաղաղ, աստղալի լուսնյակ գիշերների Նեսոյի պատկերը լինի աչքիս առաջին, մտքիս միջին, բայց չի լինում, էլ չի լինում․ իսկույնևեթ առաջ է գալիս մի ուրիշ պատկեր, մի շատ ամո…ալի ու ցավալի պատկեր։
Երբ ար․․․են ուսումս ավարտա…, կյանք մտա… մարդ էի, մի անգամ էլ մեր գյուղը վերադարձա ու գնացի գյուղամեջ։ Գյուղամիջում ժողովուր․․․ը հավա․․․ված աղմկում էր ու աղաղակում, իսկ մեջտեղը մի հաչից թոկով ամուր կապա… ու գլխակոր կանգնած էր նեսոն։
Իմ հարցին պատասխանեցին, թե գողություն է արել։ Ես միջամտե…ի, բաց թողնել տվի նրան։ Բայց իմ երևակայության մեջ նա դեռ մնում է թեժ արևի տակ թոկերով հաչիցը կապած ու գլխակոր, իսկ շուրջն աղմկում է մեր գյուղը։
Մեր գյուղում սովորական բան է և՛ գողությունը, և՛ հաչիցը կապելը, և՛ ծեծելը, բայց էս մինը իմ աչքի առաջից ու մտքի միջից չի հեռանում, ինչպես չի հեռանում և էն մանուկ Նեսոն, լուսնյակ գիշերներին գերանների վրա նստա․․․ հեք…աթ ասո… Նեսոն, մա․․․ուր ու միամիտ Նեսոն, իմ մանկության ընկեր Նեսոն: