Գումարման օրենքներ

Մի մեծ գիտական աշխատության էջերը համարակալելու
համար անհրաժեշտ եղավ 3389 թվանշան։ Քանի՞ էջ կար այդ
աշխատության մեջ։

  1. ԱՄԲՈՂՋ ԹՎԵՐԻ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԸ
    Բնական և կոտորակային թվերի գումարման ձեզ հայտնի տեղափոխական և զուգորդական օրենքները ճիշտ են նաև ամբողջ թվերի
    համար։
    Տեղափոխական օրենք
    Երկու ամբողջ թվերի գումարը գումարելիների տեղերը փոխանակելիս մնում է նույնը։
    Թվերի փոխարեն գործածելով տառերը՝ այս օրենքը կարելի է գրի
    առնել հետևյալ կերպ.
    a + b = b + a։
    Համոզվելու համար, որ այս օրենքը ճիշտ է, բավական է ստուգել,
    որ գումարելիների տեղերը փոխանակելիս գումարի նշանը և
    բացարձակ արժեքը չեն փոխվում։
    Քանի որ գումարելիների տեղերը փոխանակելիս գումարելիների
    նշանները չեն փոխվում, հետևաբար չի փոխվի նաև նրանց գումարի
    նշանը։
    • Հիմա համոզվենք, որ գումարի բացարձակ արժեքը կախված չէ
    • գումարելիների տեղերից։ Իսկապես, եթե գումարելիներն ունեն նույն
    • նշանը, ապա ամբողջ թվերի գումարման կանոնի համաձայն՝ նրանց
    • գումարի բացարձակ արժեքը հավասար է նրանց բացարձակ
    • արժեքների գումարին։ Իսկ քանի որ ամբողջ թվերի բացարձակ
    • արժեքները բնական թվեր են, մնում է հիշել, որ բնական թվերի համար
    • գումարման տեղափոխական օրենքը ճիշտ է։ Օրինակ՝
    • |(–9)+(–4)|=|–9|+|–4|=|–4|+|–9|=|(–4)+(–9)|։
    • Այս պնդումը ճիշտ է նաև այն դեպքում, երբ գումարվող ամբողջ
    • թվերը տարբեր նշաններ ունեն։ Այդպես է, քանի որ տարբեր նշաններով ամբողջ թվերի գումարի բացարձակ արժեքը գտնելու համար
    • պետք է այդ թվերի բացարձակ արժեքներից ավելի մեծից հանել ավելի
    • փոքրը։ Հետևաբար տարբեր նշաններով ամբողջ թվերի գումարի
    • բացարձակ արժեքը կախված չէ գումարելիների տեղերից։ Օրինակ՝
    • |(+3)+(–6)|=|–6|–|+3|, |(–6)+(+3)|=|–6|–|+3|,
    • ուրեմն
    • |(+3)+(–6)|=|(–6)+(+3)|։
    • Այսպիսով՝ տեսնում ենք, որ տեղափոխական օրենքը, իրոք, տեղի
    • ունի ամբողջ թվերի համար։
    • Զուգորդական օրենք
    • Եթե երկու ամբողջ թվերի գումարին ավելացվում է մի երրորդ
    • ամբողջ թիվ, արդյունքը հավասար է այն ամբողջ թվին, որը
    • ստացվում է առաջին թվին երկրորդ և երրորդ թվերի գումարն
    • ավելացնելիս.
    • (a + b) + c = a + (b + c)։
    • Գումարման զուգորդական օրենքը ստուգելու համար հիշենք, որ
    • ցանկացած ամբողջ թիվ (0-ից բացի) կա՛մ դրական, կա՛մ բացասական
    • միավորների գումար է։ Այդ պատճառով գումարման արդյունքը
    • կախված կլինի միայն այդ թվերում պարունակվող դրական և
    • բացասական միավորների ընդհանուր քանակից, որը կախված չէ
    • նրանից, թե ինչ հաջորդականությամբ է կատարվում գումարումը։
    • Օրինակ՝
    • (( –4 ) + ( +1 )) + ( –2 ) = ( ( –1 ) + ( –1 ) + ( –1 ) + ( –1 ) + ( +1 ) ) + (( –1 ) + ( –1 ))=
    • = ( –1 ) + ( –1 ) + ( –1 ) + ( –1 ) + ( +1 ) + ( –1 ) + ( –1 ),
    • ( –4 ) + (( +1) + ( –2)) = (( –1 ) + ( –1 ) + ( –1 ) + ( –1 )) + (( +1) + ( –1 ) + ( –1 ))=
    • = ( –1 ) + ( –1 ) + ( –1 ) + ( –1 ) + ( +1 ) + ( –1 ) + ( –1 ),
    • ուստի (( –4) + ( +1 )) + ( –2 ) = ( –4 ) + (( +1 ) + ( –2 ))։

613. Ամբողջ թվերի զույգի համար ստուգե՛ք գումարման տեղափոխական օրենքի ճշտությունը.

ա) –9, –1

(-9) + (-1)= -10

(-1) + (-9)= -10

բ) –3, +7

-3 + (+7)= 4

+7 + (-3)= 4

գ) +8, –10

+8 + (-10)= -2

-10 + (+8)= -2

դ) –21, +12

-21 + (+12)= -9

-12 + (-21)= -9

ե) –13, +14

-13 + (+14)= 1

+14 + (-13)= 1

զ) 0, –7

0 – (-7)= -7

-7 – 0= -7

է) +8, 0

+8 + 0= 8

0 + (+8)= 8

ը) +1, –4

+1 + (-4)= -3

-4 + (+1)= -3

614. Ամբողջ թվերի եռյակի համար ստուգե՛ք գումարման զուգորդական օրենքի ճշտությունը.

ա) –7, +2, +10

+10 + (+2) + (-7)= 5

բ) 0, +4, –11

-11 + (+4) + 0= -7

գ) –10, –6, –3 -6 + (-3) + (-10)= -19

Նոր տարվա հրաշքը

ամանորյա հրաշք

Կենդանիները նույնպես հավատում են, որ գոյություն ունի Ձմեռ պապիկը և ամեն տարի նամակ են գրում, բայց այսքան տարի ոչ մեկին Ձմեռ պապիկը նվեր կամ ինչ-որ արձագանք չի տվել։ Կենդանիները արդեն սկսել էին չհավատալ Ձմեռ պապիկին, բայց կար մեկը, ով դեռ չէր կորցրել իր հույսը և շարունակում էր գրել նամակներ՝ հույս ունենալով, որ ինչ-որ մի օր կգա Ձմեռ պապիկը։ Օրերից մի օր նա արդեն համոզված էր, որ Ձմեռ պապիկը գոյություն չունի։ Այդ կենդանին Ջեկ անունով ջրարջն էր։ Մի քանի օր շարունակ նա լսում էր տարօրինակ ձայներ անտառի խորքից, բայց վախենում էր մոտենալ և պարզել, թե ինչ ձայներ են լսվում։ Օրերից մի օր նա որոշեց գնալ և ստուգել թե այնտեղ ինչ ձայներ են լսվում։ Նա գնաց և տեսավ, որ Ձմեռ պապիկի եղնիկները վնասվել են և նրանք չեն կարողանում դուրս գալ այդ տեղից։ Նա օգնում է Ձմեռ պապիկին՝ բուժել իր եղնիկներին և Ձմեռ պապիկը այդ օրերի ընթացքում նկատել էր ձյան տակ լիքը նամակներ և բանը նրանում էր, որ այդ նամակները Ձմեռ պապիկին չէին հասնում, բայց կաին այն բոլոր նվերները, որոնք գրել էին կենդանիները։ Ջեկը կանչեց իր ընկերներին և նրանք ստացան այն ամենը ինչը, որ ցանկանում էին։

Երուսաղեմ

Աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է, նրա տարիքն ավելին է, քան 3500 տարին։ Երուսաղեմը համարվում է երեք կրոնների կենտրոն. հուդայականություն, քրիստոնեություն, իսլամ։ Բնակչությունը՝ ▲919 438 մարդ (2018)։Անցյալում Երուսաղեմը եղել է Հրեական թագավորության մայրաքաղաքը, հիմա այն պաշտոնապես հանդիսանում է Իսրայելի հանրապետության մայրաքաղաքը։Երուսաղեմը բացարձակ այլ կարգավիճակ ունի որպես հուդաիզմի, քրիստոնեության և իսլամի սրբավայր։ Հրեաների համար սրբավայր է համարվում Տաճարի սարը, և նրա արևմտյան պատը՝ Լացի պատը (Կոտել), մուսուլմանների համար՝ վայելչագեղ մզկիթները, որոնք տեղակայված են Տաճարի սարի վրա (կրոնական ճարտարապետական համալիր Ալ-Համարամ ալ-Շարիֆ), իսկ բոլոր քրիստոնեաների համար եկեղեցիները, տեղակայված այնտեղ, որտեղ եղել է Քրիստոսը։Երուսաղեմում բազմաթիվ իրադարձություններ են կատարվել, որոնք նկարագրված են Աստվածաշնչում՝ Քրիստոսի չարչարանքները Գողգոթայում, Հիսուս Քրիստոսի հարությունը։ Այդ պատճառով էլ քրիստոնեաների համար Երուսաղեմը համարվում է սուրբ քաղաք։1099-1187 թթ ինչպես նաև 1229-1244 թթ Երուսաղեմին տիրել են եվրոպական խաչակիրները։ Հենց նրանք են Հին քաղաքում կառուցել բազմաթիվ եկեղեցիներ և վանքեր, որոնք կապված են աստվածաշնչյան իրադարձություններով։Երուսաղեմի բիբլիական կենդանաբանական այգին գտնվում է Երուսաղեմի հարավ-արևմուտքում։ Այգու անվանումը հուշում է, որ ստեղծողները նպատակ ունեին այստեղ հավաքել Աստվածաշնչում հիշատակբած Նոյան տապանի կենդանիներին։ Հատկապես հիշարժան է Եդեմյան պարտեզներ կոչվող հատվածը, որտեղ կարելի տեսնել տարբեր կենդանիների ձագերի։

 

Մայրենի․ Տնային առաջադրանք

Բառաշարքերում գտնել և առանձնացնել հոմանիշային զույգեր։

Ամանոր, նվեր, եղեգնուտ, ընծա, ավար, ապագա, կարծիք, օրրան, գալիք, թալան, իմաստ, հայրենիք, տեսակետ, Նոր տարի:

Ամանոր – Նոր տարի

Նվեր – ընծա

Ապագա – գալիք

Ավար – թալան

Կարծիք – տեսակետ

Օրրան – հայրենիք

Փակագծում տրված գոյականները գրի´ր համապատասխան հոլովով:

Երբեմն ծովից լույս է դուրս գալիս: Այն դիտվում է մակերեսային տաք ջրի ալիքների կապտականաչավուն լուսարձակման տեսքով: Ծովային լուսարձակման գլխավոր աղբյուրը միաբջիջ օրգանիզմներն են, որոնք ինչպես…բույսերը, այնպես էլ կենդանիները հատկություն ունեն: Նրանք արևի էներգիան լուսային էներգիան վերածելու բացառիկ ունակություն ունեն: Քիմիական բարդ ռեակցիայի հետևանքով առաջանում է «սառը» լուսարձակում, որը չի ուղեկցվում ջերմության արտադրմամբ:

Վարդանը հպարտությամբ  էր նայում որդուն: Կարծես դեռ երեկ էր, որ նա մերկ ոտքով ու կարճ շալվարով  թռչկոտում էր պարտեզում,  իսկ այսօր, իր բարեկազմ հասակով, վերին շրթունքը զարդարող բեղերի փունջը և աչքերի  խելացի արտահայտությունը արդեն հասուն տղամարդու  կերպարանք էր ստացել:  Նրանք գնում էին անտառի ձգվող նեղ արահետով, արևի շողերը ճյուղերի արանքով թափանցում էին ցած, ոսկե երանգներով  վառում բազմերանգ ծաղիկները: Վարդանը կանգ առավ, գլուխը  ցույց տվեց բարձունքի ճեղքից  բխող բարակ աղբյուրը: Վճիտ ջուրը կարկաչուն  ցած էր հոսում թփերի արանքով ու կորչում խոտերում:

Տեքստում ավելացրու՛ տրված ածականները :

Ա. Սարսափելի, բազմաթիվ, անհրապույր, իսկական, բազմազան, սարսափազդու, փոքրիկ, սուր:

Թմբկահար ձկան արձակած սարսափազդու որոտը հավանաբար վախեցնում է նրա թշնամիներին: Սարսափելի դոդոշաձուկն էլ փոքրիկ բոցմանի սուլիչի սուր ձայն է հանում կարծես թե զուգավորման շրջանում:

Բազմաթիվ մյուս ձկների արձակած բազմազան ձայների նշանակության մասին քիչ բան է հայտնի: Իհարկե, կան անհրապույր ձկներ էլ, որոնք իսկապես իսկական համր են:

Բ. Լայն, հետաքրքիր, ծանծաղ, զանազան, հնագույն, ամենատաք, ծովային, անվնաս, գեղեցիկ, մեծ, չքնաղ:

Գեղեցիկ Լամանտինը մի հետաքրքիր կենդանի է, որը հավանաբար նախատիպ է եղել հնագույն լեգենդների չքնաղ ջրահարսերի համար: Ծովային այս կենդանու առջևի վերջավորությունները հետաճել են, իսկ մեծ մարմինը հենվում է լայն պոչի վրա: Նա բնակվում է ծովափնյա ծանծաղ ջրերում և սնվում է բացարձակապես բուսական զանազան սննդով: Ապրելու համար նա ընտրել է ամենատաք, անվնաս տեղը, նրան կարելի հանդիպել հասարակածի երկու կողմերում:

Երկու շարքերից ընտրել արմատ և ածանց և կազմել ածանցավոր գոյականներ:


Ա. Հեռու, ջերմ, արգելել, ավազ, ճահիճ, գերեզման, ամուր, կտակ, դարբին, հյուր, ծառ, աղոթել, աշխատել, ծիրան, այգի, լվանալ, բույր, կտակ, դպիր, արվեստ:
Բ. -անոց, -արան, -ոց, -ստան, -ուտ:

ջերմոց, արգելոց, ճահճուտ, գերեզմանոց, ամրոց, կտակարան, դարբնոց, հյուրանոց, աղոթարան, այգեստան, լվացարան, բուրաստան, դպրանոց, արվեստանոց։

Փորձիր սովորել և ձայնագրվել։

Համո Սահյան, Խոսք Նոր տարվա

Դու երազների կանչով ես գալիս`
Քնքշությամբ, գինով, հավատով լեցուն,
Ամենքն ամենուր քեզ տուրք են տալիս,
Ամբարած քո մեջ սեր ու լիություն:
Երգի, խնդության ծով ալիքներում
Չենք զգում հի՞ն ես, թե նոր ես, իրավ,
Միայն, երբ փոքրիկ թերթիկն ենք պոկում,
Զգում ենք, որքան կյանքի ենք ծարավ:
Ճերմակ ձյուներով մեզ փարվիր անտես,
Մեզ արևների տենչին հասցրու,
Մենք էլ մանուկ ենք, նորածին քեզ պես,
Արհավիրքները տար մեզնից հեռու:
Դու խաղաղության կանչով ես գալիս,
Եվ խոստումնալից, և անխրատական,
Թող ծաղկուն լինի ծնունդդ գալիք,
Որ հավերժանա մարդն արարչական:

Սուրբ Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին

Սուրբ Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին

Մի աղջիկ կար: Ամբողջ օրը նա սրինգ էր նվագում: Երբեմն այնքան արտասովոր էր լինում նրա նվագը, որ անցորդները կանգնում ու լսում էին:
Աղջիկը նվագում էր երկնքի մաքրության, օվկիանոսի խորության, անտառի թարմության, մարդկանց և նրանց ցանկությունների, նրանց զգացմունքների ուժգնության և անկայունության մասին: Մի խոսքով` այն մասին, թե ինչպես էր ինքը պատկերացնում կյանքը: Սակայն մի օր մարդիկ սկսեցին պատմել նրան այն մասին, որ կյանքում ամեն ինչ բոլորովին էլ այնպես չէ, ինչպես ինքն է պատկերացնում: Եվ հենց որ նա հավատաց մարդկանց, սրինգը դադարեց նվագել:
— Ինչո՞ւ չես ուզում նվագել, սրինգ, – հարցրեց տրտմած աղջիկը:
— Ոչ թե ես չեմ ուզում նվագել, դու այլևս չես լսում ինձ, – տխուր պատասխանեց սրինգը և լռեց:
Աղջիկը նստեց աթոռին և լաց եղավ: Ինչպե՞ս ապրել առանց սրինգի, չէ՞ որ դա միակ բանն էր, որ ինքը կարող էր անել:
— Մի տխրիր, – ասաց սրինգը, – դու դեռ լսո՞ւմ ես ինձ:
— Այո, – ասաց աղջիկը` ափով սրբելով արցունքները:
— Դե ուրեմն, կենտրոնացիր: Այս Սբ. Ծննդյան տոնին քո առջև կբացվի երկու աշխարհ. աշխարհ` ուրիշ մարդկանց աչքերով և աշխարհ` քո աչքերով: Սակայն ապագա կյանքի համար դու պետք է ընտրես դրանցից մեկը: Եթե դու նախընտրես աշխարհն ուրիշ մարդկանց աչքերով, կդառնաս ունկնդիր, և քո կյանքի աղբյուրը միշտ կենտրոնացած կլինի ուրիշների կարծիքների վրա: Իսկ եթե նախընտրես աշխարհը քո աչքերով, ապա հնարավոր է, որ կրկին լսես ինքդ քեզ և կրկին նվագես: Սակայն ստիպված կլինես այլևս ոչ ոքի չլսել և անգամ` չսխալվել:
— Օ, որքան լուրջ է այդ ամենը, – ասաց աղջիկը և արագ վեր կացավ աթոռից:
Մի քանի օր անց  Սբ. Ծննդյան տոնն էր: Տնեցիները հավաքվեցին հյուրասենյակում, սկսեցին քննարկել ինչ-որ բաներ, կատակել, վիճել: Սակայն աղջիկը նրանց չէր լսում: Նա խորհում էր`  երկու աշխարհներից ո՞րն ընտրել: Եվ հանկարծ սեղանի շուրջ հավաքվածներից մեկը բարձրաձայն ասաց. «Ես չեմ կարող գրել այնպիսի պիեսներ, ինչպիսիք գրել է Շեքսպիրը: Սակայն իմ առավելությունն այն է, որ ես կարող եմ գրել իմ պիեսները»: Մեծահասակները ծիծաղեցին, իսկ աղջիկը պապանձվեց, որովհետև հասկացավ, որ յուրաքանչյուր մարդու առավելությունն այն է, որ միայն ինքն է այդպիսին: Եվ ինչ-որ վառ և արտասովոր բան ստեղծելու համար բոլորովին էլ պետք չէ լսել այլ մարդկանց, որովհետև յուրաքանչյուր մարդ ինքնին հրաշք է, և այդ հրաշքը թաքնված է հենց իր մեջ: Պարզապես շատերը ժամանակավորապես մոռացել են այդ մասին, և ահա` չգիտեն ինչ անել` ուրիշների խորհուրդներին հետևելուց բացի: Աղջիկը դուրս վազեց սենյակից, վերցրեց սրինգը, վերադարձավ հյուրասենյակ և բարձրացավ աթոռին:
— Ուշադրություն եմ խնդրում: Հիմա ես ձեզ համար կնվագեմ:
Մեծահասակները ժպտացին, ծափահարեցին: Ահա թե ինչ արտասովորն է իրենց դուստրը: Ինչ ինքնավստահորեն է  ուշադրություն պահանջում իր հանդեպ, անգամ աթոռի վրա բարձրացավ: Իսկ երբ աղջիկը սկսեց նվագել, մեծահասակները լռեցին: Նրանց մտքով էլ չէր անցնում, որ այդ Սբ. Ծննդյան տոնին իրենց տանը տեղի էին ունենում իրական հրաշքներ: Հրաշքներ` իրենց աղջկա աչքերով:

  1. Գտիր փոխաբերական իմաստով արտահայտված բառակապակցությունները։

2. Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր բառարանի օգնությամբ։

Սրինգ – Եղեգից կամ փատե փողից պատրաստված երաժշտական փողավոր գործիք:

3. Բացատրիր ինքնավստահություն բառի իմաստը։

Կյանքում պետք է լինել ինքնավստահ, քանի, որ եթե քեզ չվստահես քեզ մոտ ոչինչ չի ստացվի։ Եթե քեզ չվստահես ապա ոչ մեկ քեզ չի վստահի։ Վստահությանը պետք է արժանանալ, եթե շատ ստես ապա քեզ ոչ ոք չի վստահի, եթե քեզ նույն պետ ստեն ապա դու նույն պես չես վստահի այտ մարդուն։ Վստահիր քեզ և վստահիր այն մարդուն ով քո վստահությանը արժանի է։

4. Փորձիր պատմել աշխարh՝ քո աչքերով արտահայտաության մասին։Ներկայացրու քո պատկերացումները արտահայտության մասին։

Աշխարհ ամեն մարդու աչքերով ուրիշ է։ Օրինակ ես աշխարհ տեսնում եմ գեղեցիկ, բայց նաև տեսնում եմ թե ինչպես է ամեն օր չար մարդկանց թիվը շատանում։

Դասավորիր տառերն այնպես, որ բառ ստացվի:

Նաշու, նղասե, մաիտան, նագուր, կոփիթոր, թոռա, լագդ:

Ո՞ր տարբերակն է ճիշտ՝

օգնական օքնական ոգնական

Ո՞ր տարբերակն է ճիշտ՝

Խորդուբորդ խորդուբորթ խորթ ու բորթ Խորդ ու բորդ

Ո՞ր տարբերակն է ճիշտ ՝

Օրեցօր Օրէցօր Օրեցոր Օռեցոր

Ո՞ր բառերում է գրվում «է»՝

հնէաբան, մանրէ, ակ, Էրեբունի, անէական, ելևէջ, հյուսկն, ոստրդողրոցք, առ1ջ, այժմէական, հանրաքվէլուսէղ, աշտե, վայրէջք, քրէական

Ո՞՚ր տարբերակն է ճիշտ՝

Ամասյա Ամասիա

Ո՞ր տարբերակն է ճիշտ՝

ամբարիշտ անբարիշտ

Ո՞ր տարբերակն է ճիշտ՝

․Սրփել Սրբել

Ո՞ր տարբերակն է ճիշտ՝

Նուրփ Նուրբ

Ո՞ր տարբերակն է ճիշտ՝

․ականջօղ ականջող

Ամբողջ թվերի բաժանումը

Առաջադրանքներ

669, 671,672, 673֊ա,բ,գ,դ,674,675,676,680,685։

669. Երկու ամբողջ թվերի քանորդը բացասական է։ Ինչպիսի՞ն պիտի լինեն բաժանելիի և բաժանարարի նշանները։

Պատ․՝ (+,-), (-,+)

671. Հաշվե՛ք.

ա) +38 ։ (–19)= -2

բ) –600 ։ (–150)= 4

գ) –720 ։ (+120)= -6

դ) –420 ։ (–15)= 28

ե) –531 ։ (+3)= -177

զ) +837 ։ (–1)= 837

է) 0 ։ (–14)= 0

ը) –121 ։ (–11)= 11

թ) +39 ։ (–13)= -3

672. Գտե՛ք այն թիվը, որը աստղանիշի փոխարեն գրելու դեպքում կստացվի հավասարություն.

ա) –3 · -7 = 21

բ) 6 · -6 = –36

գ) –10 · 0 = 0

դ) –9 · 9 + 1 = –80

ե) –21 · -2 + 3 = 45

զ) 2 – 3 · -6 = 20

673. Հաշվե՛ք.

ա) 8 ։ (–2) – 14 ։ (–7) + (–12) ։ 4= -5

բ) –18 ։ (–9) + 16 ։ (–8) – 24 ։ (–6)= 4

գ) (33 ։ (–3) – 40 ։ (–8)) ։ (–3)= 2

դ) (–55 ։ 11 + 48 ։ (–16)) ։ (–4)= 2

674. Գտե՛ք արտահայտության արժեքը.

ա) (8 · * + 9) ։ (–5), եթե աստղանիշի փոխարեն գրված լինեն + 2, + 7, –3, –8 թվերը.

(8 . (+2) + 9) : (-5)= -5

(8 . (+7) + 9) : (-5)= -13

(8 . (-3) + 9) : (-5)= +3

(8 . (-8) + 9) : (-5)= +11

Համաշխարհային պատմություն։ Դաս և առաջադրանքներ (դեկտեմբերի 5-9)

Դաս 1

հարցեր

  • Ինչպիսի՞ն էր Հնդկաստանի վիճակը մինչ արիացիների հայտնվելը: Հնդկաստանը ուներ զարգացած երկրագործական քաղաքներ, որոնք ստեղծել էին իրենց սեփական գիրը։
  • Ներկայացրե՛ք Չինաստանի ձևավորման պատմությունը։ Առաջինը Ցին կայսրին հաջողվեց միավորել Չինաստանը, երկիրը բաժանեց մարզերի, ստեղծվեց միասնական դրամ։
  • Ի՞նչ գիտեք Մետաքսի ճանապարհի մասին։ Ու Դի կայսրը կառուցեց առևտրական ճանապարհ, այն 7000 կմ էր, ձքվում էր մինչև Իրան, որի մի մասը անցնում էր Հայաստանով։

Աղբյուրներ
դասագիրք, էջ 37-39 ( https://www.google.am/url?sa=t&source=web&rct=j&url=https://online.fliphtml5.com/fumf/yutx/&ved=2ahUKEwjP1cK3veH7AhW-SfEDHTPlBGoQFnoECA0QAQ&usg=AOvVaw0LKTaZnxoC1OGnVv5f8SdT )

տեսաֆիլմ ( https://youtu.be/fmBCsmVBu88 )

ՄԱՅՐԵՆԻ

1.Փորձիր պատմել մի երկրի մասին, որտեղ բոլոր բառերը սկսվում են «Չ»-ով :

Չունգունայում ապրում են 18 – միլիոն մարդ։ Այնտեղ բոլորի սիրած տառը դա Չ տառն է, բոլորի շորերի վրա գրված է չ տառը։ Այնտեղ բոլոր իրերի և պատերի վրա գրված է Չ տառը։ Այտ լեզուն համարիա հայերենն է, ուղակի բառերի սկզբում առաջին տառի փոխարեն Չ տառն է։

2.«Խոսեի սանդալները» պատմվածքում գտիր և առանձնացրու հոմանիշներն ու հականիշները։

3.Խոսիր « սիրո նշանակություն » արտահայտության մասին։ Սերը դա կյանքւմ ամենա կարևոր բաներից մեկն է։ Սերը լինում է երկու տեսակի, երբ սիրում ես հարազատիդ կամ ծնողներիդ կամ սիրում ես անծանոթ մեկի ով դառնում է քո կյանքի մի մասնիկը։ Կան մարդիկ ովքեր ամունանում են ոչ թե որ այդ մարդուն սիրում են այլ նրա հարստության համար։ Սիրո նշանակությունը կարևոր է ցանկացած մարդու համար։ Եթե քեզ չսիրի օրինակ ինչ որ մարդ ում հետ դեռ նոր ես ծանոթացել դու իհարկե կնեղվես, բայց այնքան չէ ինչքան քո հարազատից օրինակ եթե քեզ չսիրի բակի ընկերդ կամ ընկերուհիդ դու ավելի շատ կնեղվես քան թե, որ քեզ չսիրի քո հարազատ հորաքույրը։

4.Շարունակիր «Խոսեի սանդալները» պատմվածքը։

5. Տրված գոյականները դարձրու հոգնակի և տեղադրիր նախադասությունների մեջ։

1.Սուզանավ,ծովախորշ,լողափ,մանր,ծովափիղ,արկղ։

․․․ավելի փոքր են ,քան բծավոր փոկերը։

2.Փոկերն ափից շատ հեռու չեն գնում,մեծ մասամբ ․․․ու գետաբերանների մոտ են հանդիպում։

3.Խորտակված ․․․ անձնակազմերը փրկելու համար հատուկ սարք են ստեղծել ,որն անվանում են Մոմսենի փրկարար զանգ։

4.Այս ու այն կողմ թափթփված ․․․հուշում էին, որ երեկոն սովորական ավարտ չի ունեցել։

5.Մայրը խոշոր ելակներն ընտրեց մուրաբայի համար,իսկ ․․․տորթը զարդարեց ։

6.Մարդկանց շնաձկներից պաշտպանվելու համար հատուկ ցանցեր են դրել Հարավային Աֆրիկայի , Ավստրալիայի,Մեքսիկական ծոցի բոլոր ․․․երկարությամբ։

Տեքստում բոլոր գոյականները եզակի թվով են դրված։Որը պետք է՝ հոգնակի դարձրու։

Աշխարհում թանգարաններ շատ կա,սակայն թերևս միայն Անգլիայում է ստեղծվել ֆուտբոլին նվիրված թանգարանը։Այս մարզաձևի սիրահարները այստեղ կարող էն անցյալի նշանավոր մրցախաղի մասին ֆիլմ,ֆուտբոլոի պատմությանը վերաբերող լուսանկար դիտել։

Թանգարանում հռչակավոր ֆուտբոլիստի մոմե արձանով սրահ կա։Այնտեղ ամեն ինչ է ցուցադրվում ՝ հուշադրոշ,գավաթ,նույնիսկ ՝ Պելեի շապիկը։

7.Բառակապակցությունների իմաստներն արտահայտիր տրված բառերով։

Բնակչություն,զորք,երամ։

Մի երկրում ապրող մարդիկ, -Բնակչություն հավաքված մարդիկ,- զորք ամբողջ աշխարհում ապրող մարդիկ, – Բնակչություն նույն ազգությանը պատկանող բոլոր մարդիկ։ երամ

Դասարանի գնահատականը իմ կարծիքով

  1. Աղաջանյան Դավիթ – 8
  2. Գրիգորյան Տիգրան – 6
  3. Գևորգյան Ալեքսանդր – 10
  4. Գինոսյան Ստեփան – 5
  5. Խալաթյան Արփի – 7
  6. Խաչատրյան Արեգ – 5
  7. Կարապետյան Միլենա – 7
  8. Կիրակոսյան Տարոն – 5
  9. Հակոբյան Գեորգի – 5
  10. Մելիքյան Ալեքս – 6
  11. Մելիքյան Լեո – 5
  12. Մելքոնյան Նարե – 8+
  13. Մուրադյան Նռանե – 8
  14. Մանուսյան Անի – 9
  15. Մանվելյան Հասմիկ – 9+
  16. Մկրտչյան Դավիթ – 6
  17. Նահապետյան Տիգրան – 9
  18. Պապյան Եվա – 8
  19. Պետրոսյան Մարկ – 5
  20. Տոնոյան Արեգ – 9
  21. Ջանոյան Դավիթ – 5