Սուրբ Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին

Սուրբ Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին

Մի աղջիկ կար: Ամբողջ օրը նա սրինգ էր նվագում: Երբեմն այնքան արտասովոր էր լինում նրա նվագը, որ անցորդները կանգնում ու լսում էին:
Աղջիկը նվագում էր երկնքի մաքրության, օվկիանոսի խորության, անտառի թարմության, մարդկանց և նրանց ցանկությունների, նրանց զգացմունքների ուժգնության և անկայունության մասին: Մի խոսքով` այն մասին, թե ինչպես էր ինքը պատկերացնում կյանքը: Սակայն մի օր մարդիկ սկսեցին պատմել նրան այն մասին, որ կյանքում ամեն ինչ բոլորովին էլ այնպես չէ, ինչպես ինքն է պատկերացնում: Եվ հենց որ նա հավատաց մարդկանց, սրինգը դադարեց նվագել:
— Ինչո՞ւ չես ուզում նվագել, սրինգ, – հարցրեց տրտմած աղջիկը:
— Ոչ թե ես չեմ ուզում նվագել, դու այլևս չես լսում ինձ, – տխուր պատասխանեց սրինգը և լռեց:
Աղջիկը նստեց աթոռին և լաց եղավ: Ինչպե՞ս ապրել առանց սրինգի, չէ՞ որ դա միակ բանն էր, որ ինքը կարող էր անել:
— Մի տխրիր, – ասաց սրինգը, – դու դեռ լսո՞ւմ ես ինձ:
— Այո, – ասաց աղջիկը` ափով սրբելով արցունքները:
— Դե ուրեմն, կենտրոնացիր: Այս Սբ. Ծննդյան տոնին քո առջև կբացվի երկու աշխարհ. աշխարհ` ուրիշ մարդկանց աչքերով և աշխարհ` քո աչքերով: Սակայն ապագա կյանքի համար դու պետք է ընտրես դրանցից մեկը: Եթե դու նախընտրես աշխարհն ուրիշ մարդկանց աչքերով, կդառնաս ունկնդիր, և քո կյանքի աղբյուրը միշտ կենտրոնացած կլինի ուրիշների կարծիքների վրա: Իսկ եթե նախընտրես աշխարհը քո աչքերով, ապա հնարավոր է, որ կրկին լսես ինքդ քեզ և կրկին նվագես: Սակայն ստիպված կլինես այլևս ոչ ոքի չլսել և անգամ` չսխալվել:
— Օ, որքան լուրջ է այդ ամենը, – ասաց աղջիկը և արագ վեր կացավ աթոռից:
Մի քանի օր անց  Սբ. Ծննդյան տոնն էր: Տնեցիները հավաքվեցին հյուրասենյակում, սկսեցին քննարկել ինչ-որ բաներ, կատակել, վիճել: Սակայն աղջիկը նրանց չէր լսում: Նա խորհում էր`  երկու աշխարհներից ո՞րն ընտրել: Եվ հանկարծ սեղանի շուրջ հավաքվածներից մեկը բարձրաձայն ասաց. «Ես չեմ կարող գրել այնպիսի պիեսներ, ինչպիսիք գրել է Շեքսպիրը: Սակայն իմ առավելությունն այն է, որ ես կարող եմ գրել իմ պիեսները»: Մեծահասակները ծիծաղեցին, իսկ աղջիկը պապանձվեց, որովհետև հասկացավ, որ յուրաքանչյուր մարդու առավելությունն այն է, որ միայն ինքն է այդպիսին: Եվ ինչ-որ վառ և արտասովոր բան ստեղծելու համար բոլորովին էլ պետք չէ լսել այլ մարդկանց, որովհետև յուրաքանչյուր մարդ ինքնին հրաշք է, և այդ հրաշքը թաքնված է հենց իր մեջ: Պարզապես շատերը ժամանակավորապես մոռացել են այդ մասին, և ահա` չգիտեն ինչ անել` ուրիշների խորհուրդներին հետևելուց բացի: Աղջիկը դուրս վազեց սենյակից, վերցրեց սրինգը, վերադարձավ հյուրասենյակ և բարձրացավ աթոռին:
— Ուշադրություն եմ խնդրում: Հիմա ես ձեզ համար կնվագեմ:
Մեծահասակները ժպտացին, ծափահարեցին: Ահա թե ինչ արտասովորն է իրենց դուստրը: Ինչ ինքնավստահորեն է  ուշադրություն պահանջում իր հանդեպ, անգամ աթոռի վրա բարձրացավ: Իսկ երբ աղջիկը սկսեց նվագել, մեծահասակները լռեցին: Նրանց մտքով էլ չէր անցնում, որ այդ Սբ. Ծննդյան տոնին իրենց տանը տեղի էին ունենում իրական հրաշքներ: Հրաշքներ` իրենց աղջկա աչքերով:

  1. Գտիր փոխաբերական իմաստով արտահայտված բառակապակցությունները։

2. Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր բառարանի օգնությամբ։

Սրինգ – Եղեգից կամ փատե փողից պատրաստված երաժշտական փողավոր գործիք:

3. Բացատրիր ինքնավստահություն բառի իմաստը։

Կյանքում պետք է լինել ինքնավստահ, քանի, որ եթե քեզ չվստահես քեզ մոտ ոչինչ չի ստացվի։ Եթե քեզ չվստահես ապա ոչ մեկ քեզ չի վստահի։ Վստահությանը պետք է արժանանալ, եթե շատ ստես ապա քեզ ոչ ոք չի վստահի, եթե քեզ նույն պետ ստեն ապա դու նույն պես չես վստահի այտ մարդուն։ Վստահիր քեզ և վստահիր այն մարդուն ով քո վստահությանը արժանի է։

4. Փորձիր պատմել աշխարh՝ քո աչքերով արտահայտաության մասին։Ներկայացրու քո պատկերացումները արտահայտության մասին։

Աշխարհ ամեն մարդու աչքերով ուրիշ է։ Օրինակ ես աշխարհ տեսնում եմ գեղեցիկ, բայց նաև տեսնում եմ թե ինչպես է ամեն օր չար մարդկանց թիվը շատանում։

Դասավորիր տառերն այնպես, որ բառ ստացվի:

Նաշու, նղասե, մաիտան, նագուր, կոփիթոր, թոռա, լագդ:

Ո՞ր տարբերակն է ճիշտ՝

օգնական օքնական ոգնական

Ո՞ր տարբերակն է ճիշտ՝

Խորդուբորդ խորդուբորթ խորթ ու բորթ Խորդ ու բորդ

Ո՞ր տարբերակն է ճիշտ ՝

Օրեցօր Օրէցօր Օրեցոր Օռեցոր

Ո՞ր բառերում է գրվում «է»՝

հնէաբան, մանրէ, ակ, Էրեբունի, անէական, ելևէջ, հյուսկն, ոստրդողրոցք, առ1ջ, այժմէական, հանրաքվէլուսէղ, աշտե, վայրէջք, քրէական

Ո՞՚ր տարբերակն է ճիշտ՝

Ամասյա Ամասիա

Ո՞ր տարբերակն է ճիշտ՝

ամբարիշտ անբարիշտ

Ո՞ր տարբերակն է ճիշտ՝

․Սրփել Սրբել

Ո՞ր տարբերակն է ճիշտ՝

Նուրփ Նուրբ

Ո՞ր տարբերակն է ճիշտ՝

․ականջօղ ականջող

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s