Ձմեռային մի գեղեցիկ օր, երբ ձյան փաթիլները թափվում էին, նրանք սովորական չէին, նրանք սպիտակ չէին, այլ գունավոր։ Անբողջ քաղաքը գունավորվել էր, բոլոր երեխաները բակում ուրախ խաղում էին։ Երեխաները իրենց ծնողներին հարցնում էին։
—Մայրիկ,հայրիկ, ամե՞ն Ամանորն է այսպիսի գունեղ, բոլո՞ր ամանորներին է ձյունը գունավոր։
—Ոչ, իմ անուշիկ , այս ձմեռը բոլորիս տարօրինակ թվաց, չենք հասկանում ինչ է այստեղ կատարվում։
Այս Ամանորից հետո ձյունը միշտ եկավ գունավոր, պատճառն այն էր, որ մի երեխա կար, չէր սիրում ձյունը, և այդ պատճառով ձյունը որոշեց փոխվել և դարձավ գունավոր։