- A. Must I buy this book or that book?
B. You must buy that book.
A. Why?
B. That is more interesting. - A. Must I put on this dress or that dress?
B. You must buy this dress.
A. Why?
B. This is more beautiful. - A. Must I buy the red or the green coat?
B. You must buy the red coat.
A. Why?
B. The red one is prettier. - A. Must I buy these gloves or those gloves?
B. You must buy those gloves.
A. Why?
B. Those are warmer.
Day: March 15, 2022
Մարտ ամսվա բնագիտության ֆլեշմոբ
Առաջադրանք. Երկրի մակերևույթի որոշակի հունով հոսող բնական ջրահոսքերը կոչվում են…
Գետեր
1. Ո՞ր գետերն են նավարկելի` լեռնայի՞ն, թե հարթավայրային: Հիմնավորի’ր պատասխանդ:
Հարթավայրային գետերն են նավարկելի, որովհետև լեռնային գետերը շատ արագ են և էքստրիմի սիրողների համար են։
2. Ո՞ր գետերն են արագահոս` լեռնայի՞ն, թե հարթավայրային: Հիմնավորի’ր պատասխանդ:
Լեռնային գետերը արագահոս են, ունեն մեծ թեքություն և հոսքի արագություն։
3. Երբ մենք ճամփորդում ենք Արագածոտնի մարզում, հանդիպում ենք ———— գետին, Տավուշի մարզում` Դիլիջանում, հանդիպում ենք—— գետին, Արատես գնալուց նախաճաշում, կանգառում ենք —– գետի հովտում:
Քասախ, Աղստև, Արփա
4. Ի՞նչ տարբերություն գետի վարարման և հորդացման միջև։ Հիմնավորի’ր պատասխանդ։
Գետի ջրի մակարդակի հանկարծակի կարճատև բարձրացումը կոչվում է վարարում։ Հորդացումը լինում է գարնանը։ Գարնանը ձնհալի կամ հորդառատ անձրևի ժամանակ գետերը դուրս են գալիս իրենց հունից ողողելով հսկայական տարածություններ կոչվում է հորդացում։
5. Գետի սկիզբը —— Է, գետի վերջը, կամ որտեղ գետը թափվում է այլ ջրային տարածքի մեջ, —— է:
Ակունք, գետաբերան
6. Նկարի միջոցով ցո’ւյց տվեք` ինչպես կարելի է որոշել գետի աջ և ձախ ափերը, կամ վտակները, որ ափին են գտնվում ծառը, կարմիր և դեղին քառակուսիներ:
Ծառը գտնվում է ձախ ափին, որը նշված է կարմիրով, իսկ աջ ափը, որտեղ գտնվում է թուփը նշված է դեղինով։
Հետաքրքիր փաստ. Այնուամենայինիվ, կա մի երկիր, որտեղ ոչ մի գետ չկա: Դա Սաուդյան Արաբիան է:
Կոտորակների գումարում
1․ Գումարե՛ք կոտորակները
2․ ABCDE հնգանկյան մեջ
Գտեք հնգանկյան պարագիծը։
5\12 + 5\12 + 8\9 + 8\9 + 11\18 = 15 \36+ 15\36 + 32\36 + 32\36 + 22\36 = 116\36
3․ Պետք էր վերանորոգել 900մ երկարությամբ մի ճանապարհ։ Առաջին մի քանի օրում վերանորոգված ճանապարհահատվածի երկարությունը 180մ էր։ Աշխատանքի ո՞ր մասն էր կատարված, և ո՞ր մասն էր մնացել կատարելու։
Տնային առաջադրանքներ
1․ Գումարե՛ք կոտորակները
2․ Քանի՞ վայրկյան են
րոպեն 60:3=20
ժամը 60:5=12
օրը 24:8=3
3․ Հեծանվորդի արագությունը մեքենայի արագության -ն է։ Որքա՞ն է մեքենայի արագությունը, եթե հեծանվորդը 50կմ ճանապարհն անցնում է 2ժամում։ 50 : 2 = 25 կմ / ժ. 25 x 3 = 75
Քամի: Քամու տեսակները
Քամու առաջացումը: Ինչպես հայտնի է՝ Երկրի մակերևույթի վրա ջերմության անհավասարաչափ բաշխման պատճառով առաջացել են մթնոլորտային բարձր և ցածր ճնշման վայրեր: Մթնոլորտային բարձր ճնշման վայրից օդի զանգվածը տեղափոխվում է ցածր ճնշման վայր, և առաջանում է քամի: Քամու ուժգնությունը կախված է ճնշումների տարբերությունից, իսկ ճնշումների տարբերությունը՝ ջերմաստիճանների տարբերությունից, այսինքն՝ ինչքան մեծ է վերջինս, այնքան ուժեղ է քամին:
Քամու տեսակները: Տարբերում են քամու հետևյալ տեսակները՝ բրիզներ, լեռնահովտային քամիներ, մուսսոններ, պասսատներ:
Բրիզները մեղմ քամիներ են, դիտվում են ծովերի, լճերի, մեծ գետերի ու ջրամբարների ափերին: Դրանք առաջանում են հետևյալ կերպ: Ցերեկը ցամաքն ավելի արագ է տաքանում, քան նույն տարածքում գտնվող ջրավազանի ջուրը (լիճ, գետ): Ցամաքի վրա առաջանում է մթնոլորտի ցածր ճնշում, իսկ ջուրը դեռ սառն է, դրա վրա գտնվող օդը չի հասցրել տաքանալ, ուստի ճնշումը բարձր է:
Նման պայմաններում ջրի վրայի ավելի սառն ու ծանր օդը տեղափոխվում է դեպի ցամաք՝ ձևավորելով ցերեկային կամ ծովային բրիզը:
Երեկոյան ցամաքի մակերեսն սկսում է արագ սառել, գիշերը դրա վրայի օդը խտանում է և ծանրանում: Իսկ ջրային ավազանը դեռևս տաք է: Բնականաբար, դրա վրա օդը նույնպես տաք է, թեթև, իսկ ճնշումը՝ ցածր: Այս դեպքում քամին կփչի ցամաքից դեպի ջրային ավազան՝ ձևավորելով գիշերային կամ ցամաքային բրիզը :
Լեռնահովտային քամիները առաջանում են լեռների ու հովիտների միջև, որտեղից էլ ծագել է անունը: Այս քամիները նույնպես օրվա ընթացքում երկու անգամ փոխում են ուղղությունը՝ ցերեկը փչում են հովիտներից դեպի լեռները, իսկ գիշերը՝ լեռներից դեպի հովիտները:
Լեռնահովտային քամիներն առավել շատ դիտվում են տարվա տաք սեզոնում՝ երեկոյան ժամերին մեղմացնելով հովիտների տոթը: Դա շատ բնորոշ է Արարատյան գոգավորությանը, մասնավորապես՝ Երևան քաղաքին:
Մուսսոններ: Ի տարբերություն բրիզների և լեռնահովտային քամիների՝ մուսսոններն ընդգրկում են ընդարձակ տարածքներ մայրցամաքների և օվկիանոսների միջև:
Մուսսոնները, նույնպես երկու անգամ փոխում են իրենց ուղղությունը, սակայն ոչ թե օրվա, այլ՝ տարվա տաք և ցուրտ սեզոնների ընթացքում: Մուսսոն բառն արաբերեն նշանակում է հենց տարվա սեզոն:
Տարվա տաք սեզոնին մուսսոնները փչում են ծովից դեպի ցամաք՝ բերելով առատ տեղումներ, իսկ ցուրտ սեզոնին՝ ցամաքից դեպի ծով է:
Պասսատներ: Պասսատներն արևադարձային լայնություններից դեպի հասարակած փչող քամիներն են, որոնք իրենց ուղղությունը երբեք չեն փոխում: Պատճառն այն է, որ արևադարձային լայնություններում մթնոլորտային ճնշումն ամբողջ տարվա ընթացքում միշտ բարձր է, իսկ հասարակածային լայնություններում՝ միշտ ցածր:
Հարցեր և առաջադրանքներ
- Ի՞նչ է քամին: Ինչպե՞ս է առաջանում:
Ինչպես հայտնի է՝ Երկրի մակերևույթի վրա ջերմության անհավասարաչափ բաշխման պատճառով առաջացել են մթնոլորտային բարձր և ցածր ճնշման վայրեր: Մթնոլորտային բարձր ճնշման վայրից օդի զանգվածը տեղափոխվում է ցածր ճնշման վայր, և առաջանում է քամի:
- Քամու ի՞նչ տեսակներ գիտեք: Որո՞նք են բնորոշ Հայաստանի տարածքին:
Տարբերում են քամու հետևյալ տեսակները՝ բրիզներ, լեռնահովտային քամիներ, մուսսոններ, պասսատներ:
- Ինչո՞վ են բրիզները տարբերվում մուսսոններից:
Ի տարբերություն բրիզների և լեռնահովտային քամիների՝ մուսսոններն ընդգրկում են ընդարձակ տարածքներ մայրցամաքների և օվկիանոսների միջև:
- Ինչո՞ւ պասսատները չեն փոխում իրենց ուղղությունը:
Պասսատներն արևադարձային լայնություններից դեպի հասարակած փչող քամիներն են, որոնք իրենց ուղղությունը երբեք չեն փոխում: Պատճառն այն է, որ արևադարձային լայնություններում մթնոլորտային ճնշումն ամբողջ տարվա ընթացքում միշտ բարձր է, իսկ հասարակածային լայնություններում՝ միշտ ցածր:
Մայրը
Հ. Թումանյանի «Մայրը» պատմվածքը կարդա՛, անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բացատրի՛ր։ Բլոգոււմդ պատմի՛ր, թե ինչ սովորեցիր պատմվածքը կարդալուց հետո։ Սովորեցի, որ պետք է կենդանիների հետ վարվել այնպես ինչպես քեզ հետ կվարվեիր, և կենդանիներնել են շնչում և զգում այն ամենը ինչը որ մենք։
Պատմվածքից դո՛ւրս գրիր 10 գոյական, 5 ածական, 5 բայ։
Գոյական – ծիծեռնակ , ընկեր , կատու , ճուտ , երեխա , մայր , սիրտ , բուն , սրահ , օճորք ։
Ածական – զվարթ , քաղցր , երկար , ուրախ , դեղին։
Բայ – վազեց , ծղրտաց , պրծա , թռավ , թռցրեց։