Սուրբ Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին

Սուրբ Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին

Մի աղջիկ կար: Ամբողջ օրը նա սրինգ էր նվագում: Երբեմն այնքան արտասովոր էր լինում նրա նվագը, որ անցորդները կանգնում ու լսում էին:
Աղջիկը նվագում էր երկնքի մաքրության, օվկիանոսի խորության, անտառի թարմության, մարդկանց և նրանց ցանկությունների, նրանց զգացմունքների ուժգնության և անկայունության մասին: Մի խոսքով` այն մասին, թե ինչպես էր ինքը պատկերացնում կյանքը: Սակայն մի օր մարդիկ սկսեցին պատմել նրան այն մասին, որ կյանքում ամեն ինչ բոլորովին էլ այնպես չէ, ինչպես ինքն է պատկերացնում: Եվ հենց որ նա հավատաց մարդկանց, սրինգը դադարեց նվագել:
— Ինչո՞ւ չես ուզում նվագել, սրինգ, – հարցրեց տրտմած աղջիկը:
— Ոչ թե ես չեմ ուզում նվագել, դու այլևս չես լսում ինձ, – տխուր պատասխանեց սրինգը և լռեց:
Աղջիկը նստեց աթոռին և լաց եղավ: Ինչպե՞ս ապրել առանց սրինգի, չէ՞ որ դա միակ բանն էր, որ ինքը կարող էր անել:
— Մի տխրիր, – ասաց սրինգը, – դու դեռ լսո՞ւմ ես ինձ:
— Այո, – ասաց աղջիկը` ափով սրբելով արցունքները:
— Դե ուրեմն, կենտրոնացիր: Այս Սբ. Ծննդյան տոնին քո առջև կբացվի երկու աշխարհ. աշխարհ` ուրիշ մարդկանց աչքերով և աշխարհ` քո աչքերով: Սակայն ապագա կյանքի համար դու պետք է ընտրես դրանցից մեկը: Եթե դու նախընտրես աշխարհն ուրիշ մարդկանց աչքերով, կդառնաս ունկնդիր, և քո կյանքի աղբյուրը միշտ կենտրոնացած կլինի ուրիշների կարծիքների վրա: Իսկ եթե նախընտրես աշխարհը քո աչքերով, ապա հնարավոր է, որ կրկին լսես ինքդ քեզ և կրկին նվագես: Սակայն ստիպված կլինես այլևս ոչ ոքի չլսել և անգամ` չսխալվել:
— Օ, որքան լուրջ է այդ ամենը, – ասաց աղջիկը և արագ վեր կացավ աթոռից:
Մի քանի օր անց  Սբ. Ծննդյան տոնն էր: Տնեցիները հավաքվեցին հյուրասենյակում, սկսեցին քննարկել ինչ-որ բաներ, կատակել, վիճել: Սակայն աղջիկը նրանց չէր լսում: Նա խորհում էր`  երկու աշխարհներից ո՞րն ընտրել: Եվ հանկարծ սեղանի շուրջ հավաքվածներից մեկը բարձրաձայն ասաց. «Ես չեմ կարող գրել այնպիսի պիեսներ, ինչպիսիք գրել է Շեքսպիրը: Սակայն իմ առավելությունն այն է, որ ես կարող եմ գրել իմ պիեսները»: Մեծահասակները ծիծաղեցին, իսկ աղջիկը պապանձվեց, որովհետև հասկացավ, որ յուրաքանչյուր մարդու առավելությունն այն է, որ միայն ինքն է այդպիսին: Եվ ինչ-որ վառ և արտասովոր բան ստեղծելու համար բոլորովին էլ պետք չէ լսել այլ մարդկանց, որովհետև յուրաքանչյուր մարդ ինքնին հրաշք է, և այդ հրաշքը թաքնված է հենց իր մեջ: Պարզապես շատերը ժամանակավորապես մոռացել են այդ մասին, և ահա` չգիտեն ինչ անել` ուրիշների խորհուրդներին հետևելուց բացի: Աղջիկը դուրս վազեց սենյակից, վերցրեց սրինգը, վերադարձավ հյուրասենյակ և բարձրացավ աթոռին:
— Ուշադրություն եմ խնդրում: Հիմա ես ձեզ համար կնվագեմ:
Մեծահասակները ժպտացին, ծափահարեցին: Ահա թե ինչ արտասովորն է իրենց դուստրը: Ինչ ինքնավստահորեն է  ուշադրություն պահանջում իր հանդեպ, անգամ աթոռի վրա բարձրացավ: Իսկ երբ աղջիկը սկսեց նվագել, մեծահասակները լռեցին: Նրանց մտքով էլ չէր անցնում, որ այդ Սբ. Ծննդյան տոնին իրենց տանը տեղի էին ունենում իրական հրաշքներ: Հրաշքներ` իրենց աղջկա աչքերով:

  1. Գտիր փոխաբերական իմաստով արտահայտված բառակապակցությունները։

2. Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր բառարանի օգնությամբ։

Սրինգ – Եղեգից կամ փատե փողից պատրաստված երաժշտական փողավոր գործիք:

3. Բացատրիր ինքնավստահություն բառի իմաստը։

Կյանքում պետք է լինել ինքնավստահ, քանի, որ եթե քեզ չվստահես քեզ մոտ ոչինչ չի ստացվի։ Եթե քեզ չվստահես ապա ոչ մեկ քեզ չի վստահի։ Վստահությանը պետք է արժանանալ, եթե շատ ստես ապա քեզ ոչ ոք չի վստահի, եթե քեզ նույն պետ ստեն ապա դու նույն պես չես վստահի այտ մարդուն։ Վստահիր քեզ և վստահիր այն մարդուն ով քո վստահությանը արժանի է։

4. Փորձիր պատմել աշխարh՝ քո աչքերով արտահայտաության մասին։Ներկայացրու քո պատկերացումները արտահայտության մասին։

Աշխարհ ամեն մարդու աչքերով ուրիշ է։ Օրինակ ես աշխարհ տեսնում եմ գեղեցիկ, բայց նաև տեսնում եմ թե ինչպես է ամեն օր չար մարդկանց թիվը շատանում։

Դասավորիր տառերն այնպես, որ բառ ստացվի:

Նաշու, նղասե, մաիտան, նագուր, կոփիթոր, թոռա, լագդ:

Ո՞ր տարբերակն է ճիշտ՝

օգնական օքնական ոգնական

Ո՞ր տարբերակն է ճիշտ՝

Խորդուբորդ խորդուբորթ խորթ ու բորթ Խորդ ու բորդ

Ո՞ր տարբերակն է ճիշտ ՝

Օրեցօր Օրէցօր Օրեցոր Օռեցոր

Ո՞ր բառերում է գրվում «է»՝

հնէաբան, մանրէ, ակ, Էրեբունի, անէական, ելևէջ, հյուսկն, ոստրդողրոցք, առ1ջ, այժմէական, հանրաքվէլուսէղ, աշտե, վայրէջք, քրէական

Ո՞՚ր տարբերակն է ճիշտ՝

Ամասյա Ամասիա

Ո՞ր տարբերակն է ճիշտ՝

ամբարիշտ անբարիշտ

Ո՞ր տարբերակն է ճիշտ՝

․Սրփել Սրբել

Ո՞ր տարբերակն է ճիշտ՝

Նուրփ Նուրբ

Ո՞ր տարբերակն է ճիշտ՝

․ականջօղ ականջող

Ամբողջ թվերի բաժանումը

Առաջադրանքներ

669, 671,672, 673֊ա,բ,գ,դ,674,675,676,680,685։

669. Երկու ամբողջ թվերի քանորդը բացասական է։ Ինչպիսի՞ն պիտի լինեն բաժանելիի և բաժանարարի նշանները։

Պատ․՝ (+,-), (-,+)

671. Հաշվե՛ք.

ա) +38 ։ (–19)= -2

բ) –600 ։ (–150)= 4

գ) –720 ։ (+120)= -6

դ) –420 ։ (–15)= 28

ե) –531 ։ (+3)= -177

զ) +837 ։ (–1)= 837

է) 0 ։ (–14)= 0

ը) –121 ։ (–11)= 11

թ) +39 ։ (–13)= -3

672. Գտե՛ք այն թիվը, որը աստղանիշի փոխարեն գրելու դեպքում կստացվի հավասարություն.

ա) –3 · -7 = 21

բ) 6 · -6 = –36

գ) –10 · 0 = 0

դ) –9 · 9 + 1 = –80

ե) –21 · -2 + 3 = 45

զ) 2 – 3 · -6 = 20

673. Հաշվե՛ք.

ա) 8 ։ (–2) – 14 ։ (–7) + (–12) ։ 4= -5

բ) –18 ։ (–9) + 16 ։ (–8) – 24 ։ (–6)= 4

գ) (33 ։ (–3) – 40 ։ (–8)) ։ (–3)= 2

դ) (–55 ։ 11 + 48 ։ (–16)) ։ (–4)= 2

674. Գտե՛ք արտահայտության արժեքը.

ա) (8 · * + 9) ։ (–5), եթե աստղանիշի փոխարեն գրված լինեն + 2, + 7, –3, –8 թվերը.

(8 . (+2) + 9) : (-5)= -5

(8 . (+7) + 9) : (-5)= -13

(8 . (-3) + 9) : (-5)= +3

(8 . (-8) + 9) : (-5)= +11

Համաշխարհային պատմություն։ Դաս և առաջադրանքներ (դեկտեմբերի 5-9)

Դաս 1

հարցեր

  • Ինչպիսի՞ն էր Հնդկաստանի վիճակը մինչ արիացիների հայտնվելը: Հնդկաստանը ուներ զարգացած երկրագործական քաղաքներ, որոնք ստեղծել էին իրենց սեփական գիրը։
  • Ներկայացրե՛ք Չինաստանի ձևավորման պատմությունը։ Առաջինը Ցին կայսրին հաջողվեց միավորել Չինաստանը, երկիրը բաժանեց մարզերի, ստեղծվեց միասնական դրամ։
  • Ի՞նչ գիտեք Մետաքսի ճանապարհի մասին։ Ու Դի կայսրը կառուցեց առևտրական ճանապարհ, այն 7000 կմ էր, ձքվում էր մինչև Իրան, որի մի մասը անցնում էր Հայաստանով։

Աղբյուրներ
դասագիրք, էջ 37-39 ( https://www.google.am/url?sa=t&source=web&rct=j&url=https://online.fliphtml5.com/fumf/yutx/&ved=2ahUKEwjP1cK3veH7AhW-SfEDHTPlBGoQFnoECA0QAQ&usg=AOvVaw0LKTaZnxoC1OGnVv5f8SdT )

տեսաֆիլմ ( https://youtu.be/fmBCsmVBu88 )

ՄԱՅՐԵՆԻ

1.Փորձիր պատմել մի երկրի մասին, որտեղ բոլոր բառերը սկսվում են «Չ»-ով :

Չունգունայում ապրում են 18 – միլիոն մարդ։ Այնտեղ բոլորի սիրած տառը դա Չ տառն է, բոլորի շորերի վրա գրված է չ տառը։ Այնտեղ բոլոր իրերի և պատերի վրա գրված է Չ տառը։ Այտ լեզուն համարիա հայերենն է, ուղակի բառերի սկզբում առաջին տառի փոխարեն Չ տառն է։

2.«Խոսեի սանդալները» պատմվածքում գտիր և առանձնացրու հոմանիշներն ու հականիշները։

3.Խոսիր « սիրո նշանակություն » արտահայտության մասին։ Սերը դա կյանքւմ ամենա կարևոր բաներից մեկն է։ Սերը լինում է երկու տեսակի, երբ սիրում ես հարազատիդ կամ ծնողներիդ կամ սիրում ես անծանոթ մեկի ով դառնում է քո կյանքի մի մասնիկը։ Կան մարդիկ ովքեր ամունանում են ոչ թե որ այդ մարդուն սիրում են այլ նրա հարստության համար։ Սիրո նշանակությունը կարևոր է ցանկացած մարդու համար։ Եթե քեզ չսիրի օրինակ ինչ որ մարդ ում հետ դեռ նոր ես ծանոթացել դու իհարկե կնեղվես, բայց այնքան չէ ինչքան քո հարազատից օրինակ եթե քեզ չսիրի բակի ընկերդ կամ ընկերուհիդ դու ավելի շատ կնեղվես քան թե, որ քեզ չսիրի քո հարազատ հորաքույրը։

4.Շարունակիր «Խոսեի սանդալները» պատմվածքը։

5. Տրված գոյականները դարձրու հոգնակի և տեղադրիր նախադասությունների մեջ։

1.Սուզանավ,ծովախորշ,լողափ,մանր,ծովափիղ,արկղ։

․․․ավելի փոքր են ,քան բծավոր փոկերը։

2.Փոկերն ափից շատ հեռու չեն գնում,մեծ մասամբ ․․․ու գետաբերանների մոտ են հանդիպում։

3.Խորտակված ․․․ անձնակազմերը փրկելու համար հատուկ սարք են ստեղծել ,որն անվանում են Մոմսենի փրկարար զանգ։

4.Այս ու այն կողմ թափթփված ․․․հուշում էին, որ երեկոն սովորական ավարտ չի ունեցել։

5.Մայրը խոշոր ելակներն ընտրեց մուրաբայի համար,իսկ ․․․տորթը զարդարեց ։

6.Մարդկանց շնաձկներից պաշտպանվելու համար հատուկ ցանցեր են դրել Հարավային Աֆրիկայի , Ավստրալիայի,Մեքսիկական ծոցի բոլոր ․․․երկարությամբ։

Տեքստում բոլոր գոյականները եզակի թվով են դրված։Որը պետք է՝ հոգնակի դարձրու։

Աշխարհում թանգարաններ շատ կա,սակայն թերևս միայն Անգլիայում է ստեղծվել ֆուտբոլին նվիրված թանգարանը։Այս մարզաձևի սիրահարները այստեղ կարող էն անցյալի նշանավոր մրցախաղի մասին ֆիլմ,ֆուտբոլոի պատմությանը վերաբերող լուսանկար դիտել։

Թանգարանում հռչակավոր ֆուտբոլիստի մոմե արձանով սրահ կա։Այնտեղ ամեն ինչ է ցուցադրվում ՝ հուշադրոշ,գավաթ,նույնիսկ ՝ Պելեի շապիկը։

7.Բառակապակցությունների իմաստներն արտահայտիր տրված բառերով։

Բնակչություն,զորք,երամ։

Մի երկրում ապրող մարդիկ, -Բնակչություն հավաքված մարդիկ,- զորք ամբողջ աշխարհում ապրող մարդիկ, – Բնակչություն նույն ազգությանը պատկանող բոլոր մարդիկ։ երամ

Դասարանի գնահատականը իմ կարծիքով

  1. Աղաջանյան Դավիթ – 8
  2. Գրիգորյան Տիգրան – 6
  3. Գևորգյան Ալեքսանդր – 10
  4. Գինոսյան Ստեփան – 5
  5. Խալաթյան Արփի – 7
  6. Խաչատրյան Արեգ – 5
  7. Կարապետյան Միլենա – 7
  8. Կիրակոսյան Տարոն – 5
  9. Հակոբյան Գեորգի – 5
  10. Մելիքյան Ալեքս – 6
  11. Մելիքյան Լեո – 5
  12. Մելքոնյան Նարե – 8+
  13. Մուրադյան Նռանե – 8
  14. Մանուսյան Անի – 9
  15. Մանվելյան Հասմիկ – 9+
  16. Մկրտչյան Դավիթ – 6
  17. Նահապետյան Տիգրան – 9
  18. Պապյան Եվա – 8
  19. Պետրոսյան Մարկ – 5
  20. Տոնոյան Արեգ – 9
  21. Ջանոյան Դավիթ – 5

Մայրենի

Պաուլո Կոելիո

«Խոսեի սանդալները»

Շատ տարիներ առաջ, անհիշելի ժամանակներում Բրազիլիայի հյուսիսի գյուղերից մեկում ապրում էր յոթնամյա մի տղա Խոսե անունով: Դեռ շատ փոքր հասակում նա կորցրել էր ծնողներին և խնամակալվել ժլատ մորաքրոջ մոտ, որը, շատ փող ունենալով`համարյա ոչինչ չէր ծախսում իր զարմիկի համար:
Խոսեն, որ երբեք չէր իմացել սիրո նշանակությունը, կարծում էր, թե դա կյանքի սովորական  ձև է, և դրա համար ընդհանրապես չէր անհանգստանում:
Նրանք ապրում էին բավական հարուստ միջավայրում, բայց մորաքույրը տեղական  դպրոցի գլխավոր ուսուցչին համոզեց, որ զարմիկի ուսուցման համար գնի միայն մեկ տասներորդ մասը վերցնի, սպառնալով բողոքել պրեֆեկտին, եթե նա չընդունի իր առաջարկը:
Գլխավոր ուսուցիչը, համաձայնելուց բացի, ընտրություն չուներ, բայց և այնպես հրահանգեց ուսուցիչներին առիթը բաց չթողնել` վիրավորելու Խոսեին այն հույսով, որ նա իրեն վատ կպահի և տեղիք կտա դպրոցից վտարվելուն:
Խոսեն, որ երբևէ չէր իմացել սիրո նշանակությունը, կարծում էր, թե դա կյանքի սովորական ձև է:
Մոտեցավ ճրագալույցը: Գյուղի հոգևորականն արձակուրդում էր: Աշակերտները պետք է հավաքվեին եկեղեցում` գյուղից քիչ հեռու: Աղջիկներն ու տղաները քայլում էին, և հաշվի չառնելով Հիսուս Քրիստոսի ծննդյան օրը, խոսում այն մասին, թե ինչ են գտնելու իրենց կոշիկների մոտ հաջորդ օրը. նորօրյա հագուստ, թանկարժեք խաղալիք, քաղցրավենիք և հեծանիվ:
Դա առանձնահատուկ օր էր, այդ իսկ պատճառով աշակերտները լավ էին հագնված, բացի Խոսեից, որը հագել էր ամենօրյա պատառոտված իր սովորական հագուստը և այն նույն` մի քանի համար փոքր, ճղճղված սանդալները, որոնք չորս տարեկանում նվիրել էր մորաքույրը, ասելով, որ կստանա նոր զույգ, երբ դառնա տասը տարեկան: Երեխաներից ոմանք նրան հարցրին, թե ինչու է այդքան աղքատ և ասացին, որ ամաչում են այդպիսի շորեր ու կոշիկներ հագնող նման ընկերոջից:
Քանի որ Խոսեն երբեք չէր իմացել սիրո նշանակությունը, նրան ընդհանրապես չէին անհանգստացնում նրանց հարցերն ու մեկնաբանությունները:
Ինչևէ, երբ երեխաները մտան եկեղեցի, և Խոսեն, լսելով երգեհոնի ձայնը, տեսնելով վառ լույսերը, տոնական հագուստով միաբանությանը, մեկտեղ հավաքված ընտանիքներ, ծնողներ` փաթաթված իրենց երեխաներին, զգաց, որ ամենաաղքատն է նրանցից: Հավաքույթից հետո, մյուսների հետ տուն գնալու փոխարեն, նա նստեց եկեղեցու աստիճանին և լաց եղավ: Եվ քանի որ երբեք չէր զգացել քնքշանք, այդ պահին միայն հասկացավ, որ միայնակ է ու անօգնական` լքված բոլորի կողմից:
Միայն հետո Խոսեն նկատեց իր մոտ նստած փոքրիկ տղային` հավանաբար իր նման ոտաբոբիկ ու աղքատ: Առաջ երբեք չէր տեսել այդ տղային և կարծեց, որ նա պետք է երկար քայլեր` այդտեղ հասնելու համար: Մտածեց. նրա ոտքերը երևի սառած են:
Նրան կտամ իմ սանդալներից մեկը` գոնե ինչ-որ չափով կմեղմացնի ցավը:
Թեև Խոսեն երբեք քնքշանք չէր տեսել, գիտեր միայն  տառապանքի գինը, չէր ուզում, որ ուրիշներն էլ տառապեն: Իր սանդալներից մեկը տալով տղային` մյուսով վերադարձավ տուն: Սկզբում մեկ ոտքի վրա էր, հետո` մյուսի, այնպես որ ոտնատակերը շատ չմաշվեն քարքարոտ ճանապարհին: Տուն հասնելուն պես մորաքույրը նկատեց նրա  մի ոտքի  սանդալը և ասաց, որ խիստ կպատժվի, եթե մյուս օրը սանդալը չգտնի:
Խոսեն վախով պառկեց քնելու, որովհետև գիտեր, թե ինչպիսին են մորաքրոջ պատիժները: Ամբողջ գիշեր դողաց վախից, և երբ քունը մոտեցել էր, հյուրասենյակում ձայներ լսեց: Մորաքույրը ներխուժեց հյուրասենյակ, փորձելով իմանալ, ինչ է կատարվում:
Դեռևս քնաթաթախ Խոսեն սենյակի կենտրոնում տեսավ այն սանդալը, որ տվել էր փոքրիկ տղային: Այժմ, սակայն, նրա մոտ  էին տարբեր  խաղալիքներ, հեծանիվներ ու հագուստ: Իսկ հարևանները գոռում-գոչում էին, հայտարարելով, թե իրենց երեխաները թալանված են, որովհետև արթնանալով, իրենց կոշիկների մոտ ոչինչ չեն գտել:
Այստեղ շնչասպառ ներս մտավ այն եկեղեցու հոգևորականը, որտեղ նախորդ օրը
տոնակատարությունն էր. եկեղեցու աստիճաններին հայտնվել էր մանուկ Հիսուսը` ոսկեզօծ հագուստով և միայն մեկ սանդալով: Տիրեց լռություն, ամեն ոք պատկերացնելով Աստծուն` լուռ աղոթում էր: Մորաքույրը լալիս ու ներողություն էր խնդրում: Իսկ Խոսեի սիրտը լի էր ավյունով և սիրով:

Փորձիր ինքնդ կազմել երեք հարց վերոնշյալ պատմություն հետ կապված և ուղղել սովորող ընկերոջդ։

Երբ դու հարուստ ես դա նշանակում է, որ դու առավել ես մնացածից։

2. Զ-Ս բաղաձայնների արտասանությունը և ուղղագրությունը

Զ  և ս բաղաձայնների արտասանությունը և գրությունը հիմնականում համաապտասխանում են, այսինքն՝ լսվող ս-ն գրվում է ս տառով, իսկ զ-ն՝ զ տառով:

Օրինակ

բազրիք, գազօջախ, սուզվել, վազել, ասպարեզ, բզեզ, պաստառ և այլն

1. Որոշ դեպքերում, հատկապես կ և ք բաղաձայններից առաջ զ-ն արտասանվում է թույլ ս, օրինակ՝ բազկերակ, բզկտել, վազք, վզկապ և այլն:

2. Մի քանի բառի գրության սխալն էլ պայմանավորված է ոչ ճիշտ արտասանությամբ:

Օրինակ

ավտոբուս, հիպնոս, իշիաս, Վարդգես, Մանազկերտ և այլն

Այս բառերը պիտի արտասանել այնպես, ինչպես գրվում են: 

Փորձիր շարունակել օրինակների ցանկը՝ օգտվելով բառարանից։

Սիլրելի սովորող, փորձիր պլանավորել դեկտեմբերդ։Նշիր երեք նպատակ ,որ կփորձես իրագործել միչև տարեվերջ։

Ես իմ Դեկտեմբերը չեմ պլանավորի, քանի, որ Աստված մեր կյանքը արդեն պլանավորել է։

1․ Ես ցանկանում եմ, որ մինչև Նոր տարի ավարտել Մանկական Աստվածաշունչը։

2․ Ես գնում եմ գորգեգոծության և կցանկանամ մինչև Նոր տարի ավարտել իմ սկսած աշխատանքը։

3․ Այտքանը։

Ամբողջ թվերի բազմապատկում 2

597, 598, 600, 601, 603, 604, 606, 607, 608, 609։

597. Կարելի՞ է արդյոք պնդել, որ հակադիր ամբողջ թվերից յուրաքանչյուրը ստացվում է` մյուսը –1-ով բազմապատկելու միջոցով։ Այո

598. Ինչի՞ է հավասար a և b ամբողջ թվերի արտադրյալի բացարձակ
արժեքը։ Պատասխանը գրի՛ առեք տառային նշանակումներով։ Axb= |axb|= |ab|

600. Ինչպե՞ս կփոխվի երկու ամբողջ թվերի տարբերությունը, եթե՝
ա) նվազելիից հանենք –5, 5-ով կնվազի
բ) նվազելիին գումարենք –7, 7-ով կնվազի
գ) հանելիից հանենք –2, 2-ով կմեծանա
դ) հանելիին գումարենք –3, 3-ով կմեծանա

601. Լրացրե՛ք աղյուսակը` դատարկ վանդակներում գրելով սյունակում
նշված թվերի տարբերության բացարձակ արժեքը.

8 2 -1 -3 11 0 5

3 9 4 -11 7 -6 0

11 11 3 -14 18 -6 5

603. Հաշվե՛ք.
ա) | – 4 – *|, եթե աստղանիշի փոխարեն գրված լինի –3 թիվը, = -1
բ) |5 – * – 8|, եթե աստղանիշի փոխարեն գրվի –9 թիվը, = – 12
գ) |* – 2| + |* – (–1)|, եթե աստղանիշի փոխարեն գրվի 6 թիվը։ = 11

604. Տրված են –7 և +5 թվերը։ Գտե՛ք նրանց տարբերության բացարձակ
արժեքը և նրանց բացարձակ արժեքների տարբերությունը։ 12 և 2

606. Ինչի՞ է հավասար նույն նշանն ունեցող երկու ամբողջ թվերի
գումարի բացարձակ արժեքը։

Գումարը հավասար է այդ թվերի բացարձակ արժեքների գումարին։

607. Բանվորը պատրաստեց 60 մանրակ՝ այդպիսով աշխատանքը կատարելով 120 %-ով։ Քանի՞ մանրակ պիտի պատրաստեր բանվորը։ 100×60:120= 50

608. 68-րդ նկարում պատկերված են երկու հողակտորների հատակագծերը։ Գտե՛ք և համեմատե՛ք այդ հողակտորների մակերեսները, եթե հատակագծի մասշտաբը 1։2000 է։

609. Քաղաքից դուրս եկավ մի մեքենա, որի արագությունը 80 կմ/ժ էր։
հետո նրա հետևից շարժվեց մեկ ուրիշ մեքենա, որի արագությունը
90 կմ/ժ էր։ Քաղաքից դուրս գալուց ինչքա՞ն ժամանակ անց
երկրորդ մեքենան առաջինից 20 կմ առաջ անցած կլինի։ 2 ժամում

Մայրենի

  1. Բառաշարքերում գտնել և առանձնացնել հոմանիշների 6 զույգ:

Ձյուն                                      պատճառ                       

մուկ                                           ոսկոր                            

այտ                                            դեղ                                 

միշտ                                          կսկծալ                         

դառը                                           դալար                          

սկիզբ                                          ծաղիկ 

Ձնձաղիկ, մկնդեղ, սկզնապատճառ, մշտադալար, այտվոսկր,

2. Հարցում արտահայտող բառի փոխարեն համապատասխան ձևով (հոլովով) գրիր թանգարան բառը։

Տարիներ շարունակ թանգարանում սիրով ընդունում էր այցելուներին։

Թանգարանի տնօրենը ոգևորվել էր նոր գտածոյով։

Չի կարողանում կտրվել իր ստեղծած թանգարանից։

Ինչքան ենք հպարտանում ձեռագիր մատյանների թանգարանով։

Թանգարանում ամեն ինչ նույնն է ,տարիներն այնտեղ ոչինչ չէին փոխել;

3.Տրված գոյականները հոգնակի դարձրու։

Գլուխ,թվական,աստղ,երկիր,սենյակ,հարևան,ծառ,պտուղ,տեր,ժապավեն,

մարդ,կին,գառ,ծոռ,հարս,ձուկ,մուկ,մատ,դուռ։

գլուխներ, թվականներ, աստղեր, երկրներ, հարևաններ, ծառեր, պտուղներ, տերեր, ժապավեններ, մարդիք, կանայք, գառեր, ծոռեր, հարսներ, ձկներ, մկներ, մատներ, դռներ։

4.Տրված գոյականները դարձրու հոգնակի և տեղադրիր նախադասությունների մեջ։

Անգղ,կեղտաջուր,աստղ,գետաձի,հեռագիր,ճակատամարտ։

Երկնքում մեկ-մեկ վառվեցին աստղերը, ամեն ինչ լռեց։

Հին զինվորը հիշում է բոլոր ճակատամարտերը,որոնց ինքը մասնակցել է։

Ցրիչը մեկ ժամում բոլոր հեռագիրները բաժանեց։

Միայն անգղներն էին սավառնում այդ բերդի վրա։

Հետո գետաձիները դուրս եկան ջրից ու,լայն բացելով ահռելի երախները,խոնարհվեցին հանդիսատեսներին։

Կեղտաջուրը ամեն օր գետն են լցվում ու հոսում դեպի ծով։