Մակբայ
Գործնական քերականություն
- Տրված կաղապարներով կազմել համածանցավոր բառեր:
անվստահություն, անվնասելի, անբնականական, դժբախտություն, համագործակցություն, համաքաղաքացի, հակադրություն, ստորերկրյա, փոխադարձություն - Կազմել բարդ բառեր` տրված արմատները գործածելով մի դեպքում բառասկզում, մյուս դեպքում`բառավերջում:
զրույցավար, բարևզրույց, գունազարդ, բազմագույն, վեճահաս, իրավեճ, տնամերձ, հյուրատուն, բուսաշխարհ, բազմաբույս, մատենագիր, օրացույցմատյան, երկկողմ, երկուամյա, սիրառատ, համասեր, ձայնագիր, բազմաձայն, ուղենիշ, լայնուղի
3. Հետևյալ դարձվածքներով մեկական նախադասություն կազմել:
Վախենալուց նրա լեղին ճաքեց, երբ հանկարծ լսեց ուժեղ ձայնը։ - Բարկանալուց նրա արյունը գլխին խփեց, և նա սկսեց բարձր խոսել։
- Ծերունին խաղաղորեն հոգին ավանդեց իր ընտանիքի շրջապատում։
- Սուտ խոսելու համար նրան հասարակությունը անարգանքի սյունին գամեց։
- Նա ամեն օր նույն ճանապարհով էր գնում՝ փորձելով ճամփա պահել իր մտքերում։
- Նրա խորհուրդները նա միշտ ականջի հետև էր գցում, և հետո զղջում էր։4.Համացանցից գտնել Աստվածաշունչ մատյանից առաջացած հետևյալ թևավոր խոսքերի նշանակությունը:
Արգելված պտուղ
Սոդոմ և Գոմոր
քավության նոխազ
բաբելոնյան աշտարակաշինություն:
5.Տրված միտքը փոխադրել 5 նախադասությամբ:
Կալանավորի փախուստը Սան Մարինո գաճաճ պետության բանտից բանտի աշխատակիցներին շատ անհանգստացրեց, որովհետև նա միակ բանտարկյալն էր:
6. Կետադրի՛ր նախադասությունները:Հույները ծովերի աստված Պոսեյդոնին եզ էին զոհաբերում որպես ջրային տարերքի հզորության խորհրդանիշ:
Քարակերտ ու կղմինդրածածկ փոքրիկ տունը որպես շքեղ ապարանք առանձնանում էր գյուղի խարխուլ տների մեջ:
Նկարահանող խցիկի մոտ անփույթ կանգնած էր Ջեկը իբրև իր արժեքն իմացող անփոխարինելի օպերատոր:
Տուփից ուղիղ դեպի կինը դուրս թռավ թունավոր կանաչ օձը իբրև դիպուկ նետված փետտրագնդակ:
Իբրև սուրացող շնաձկանը կպած խխունջներ կառչել էինք վազող կենդանուց:
Լեռների ու բլուրների մեծ մասը որպես հրաբխային ժայթքման զավակներ վեր են նետված ստորերկրյա հզոր ուժերի կողմից:7.Սխալ գրված բառերն ու բառակապակցությունները ուղղի՛ր:
Բացի աղջիկը, բոլորն ուզում էին ուրիշ քաղաք տեղափոխվել:
Սիրահարված եմ ձեր երկրի վրա:
Հալվում, մաշվում էր հարազատ տան ու ընկերների կարոտով:
Կարոտում էր անգամ իրենց փողոցի ծառերը:
Ի՞նչ է նշանակում ընկերությունը դավաճանել:
Խոսքը վերաբերվում է քեզ ու քո ցանկություններին:
Ինչպե՞ս ես վերաբերում նրանց:
Քույրս երրորդ դասարան է:
Բաժակը ձեռքն էր, որ մտավ։
Շատ լավ է տիրապետում անգլերենը:
Բացի դա, ազատ ժամանակն ու արձակուրդն անցկացնում էր պրոֆեսորին ոչ սազական եղանակով:
Մուգ ակնոցներիդ պատճառով աչքերդ չեմ տեսնում: