Բուրավետ նյութերի՝ էսթերների ստացում
Փորձի նպատակը
Ստանալ տարբեր բարդ եթերներ (էսթերներ) օրգանական թթուների և սպիրտների փոխազդեցությամբ և ուսումնասիրել դրանց բնորոշ հաճելի հոտերը։
Անհրաժեշտ նյութեր
- սառցային քացախաթթու
- մրջնաթթու
- էթիլ սպիրտ
- բութանոլ
- ամիլ սպիրտ
- իզոբութիլ սպիրտ
- ծծմբական թթու
Փորձի ընթացքը
Վերցրեցինք 4 փորձանոթ և համարակալեցինք։
1-ին փորձանոթում լցրեցինք 5 մլ սառցային քացախաթթու, մոտ 1 մլ ոչ շատ խիտ ծծմբական թթու և ավելացրեցինք մոտ 5 մլ էթիլ սպիրտ։
2-րդ փորձանոթում լցրեցինք 5 մլ սառցային քացախաթթու, մոտ 1 մլ ոչ շատ խիտ ծծմբական թթու և ավելացրեցինք մոտ 5 մլ բութանոլ։
3-րդ փորձանոթում լցրեցինք 5 մլ մրջնաթթու, մոտ 1 մլ ոչ շատ խիտ ծծմբական թթու և ավելացրեցինք մոտ 5 մլ բութանոլ։
4-րդ փորձանոթում լցրեցինք 5 մլ սառցային քացախաթթու, մոտ 1 մլ ոչ շատ խիտ ծծմբական թթու և ավելացրեցինք մոտ 5 մլ ամիլ կամ իզոբութիլ սպիրտ։
Փորձանոթների բերանները չփակելով՝ դրանք զգուշությամբ տաքացրեցինք սպիրտայրոցի բոցի վրա մինչև եռալը՝ մոտ 5 րոպե։ Տաքացման ընթացքում առաջացած էսթերները, ջրից թեթև լինելով, բարձրացան մակերես և առաջացրին բարակ շերտ։ Լաբորատորիայում տարածվեցին հաճելի, բուրավետ հոտեր։
Փորձի արդյունքները
- Մարկը ստացել է բութանոլի և մրջնաթթվի բարդ եթերը՝ բութիլ ֆորմիատ։
- Մանեն ստացել է էթանոլի և մրջնաթթվի բարդ եթերը՝ էթիլ ֆորմիատ։
- Նարեն ստացել է ամիլ սպիրտի և քացախաթթվի բարդ եթերը՝ ամիլ ացետատ։
- Միլենան ստացել է իզոբութիլ սպիրտի և քացախաթթվի բարդ եթերը՝ իզոբութիլ ացետատ։
Եզրակացություն
Փորձի ընթացքում համոզվեցինք, որ օրգանական թթուների և սպիրտների փոխազդեցության արդյունքում, ծծմբական թթվի մասնակցությամբ և տաքացման պայմաններում, առաջանում են բարդ եթերներ՝ էսթերներ։ Ստացված նյութերն ունեն հաճելի, բուրավետ հոտեր, ինչի շնորհիվ լայնորեն օգտագործվում են օծանելիքի և սննդարդյունաբերության մեջ։