Հայոց լեզու 9․ Պարզ և բարդ նախադասություններ

Պարզ և բարդ նախադասություններ

Մեկ ստորոգյալ ունեցող նախադասությունները կոչվում են պարզ նախադասություններ: Մեկից ավելի ստորոգյալ ունեցող նախադասությունները կոչվում են բարդ նախադասություններ:
Օրինակ՝ Լույսը բացվեց։ Պարզ նախադասություն է։
Լույսը բացվեց, և նոր օր սկսվեց։ Բարդ նախադասություն է։

1․Առաջադրանքներ:

1.Որոշիր՝ նախադասությունը պարզ է, թե բարդ:

  • Դրսում քամին դադարեց, սկսեց ձյուն տեղալ — բարդ նախադասություն
  • 2․ Սրթսրթալով տեղավորվեցինք մի փոքր անձավում — պարզ նախադասություն
  • 3․ Երեխաները ծառից խոշոր, բայց խակ սալոր էին քաղել — պարզ նախադասություն
  • 4․ Շրջակայքում փայտ չկար, որ խարույկ վառեինք — բարդ նախադասություն
  • 5․ Մինչև լույս կդիմանանք ու մեր որսը լուսաբացին կշարունակենք — բարդ նախադասություն
  • 6․ Աստծո հրամանով սարերն իրար են մոտեցել, լիճը հասցրել են մինչև երկինք և ազատել վիշապից — պարզ նախադասություն
  • 7․ Երեխաների ճիշտ դաստիարակությունն ամեն ընտանիքի առաջնային խնդիրն է — պարզ նախադասություն
  • 8․ Անտառը դատարկվում է, ու ծառերը չորանում են — բարդ նախադասություն:

2․Կետադրիր, եթե անհրաժեշտ է:

Այստեղ ծաղիկների հոտն էր բռնել, և մի քիչ այն կողմ՝ աղբանոցի հոտը։
Թագավոր ընտրվելուց հետո բնավորությունն անմիջապես փոխեց, հպարտացավ։
Շուտով բոլորը հիասթափվեցին, մի խումբ ծաղիկներ նրա դեմ ըմբոստացան։
Իր տեղից իսկույն ելավ ու աթոռ առաջարկեց։

Համեցեք խնձոր անուշ արեք օրը շոգ է ծարավ կլինեք:

Հրավերը շնորհակալությամբ ընդունեցի և ձիս կանգնեց ծառի տակ:

Սիսակն ընտանիքից էր բաժանվում Միսակը այգուց:

Հակոբ ապոր խնձորենիներն աճում էին ու դրանց հետ աճում էր նաև որդին:

Եզան մեջքն ուղիղ էր ետևի մասը մի քիչ տափակ վիզը հաստ էր գլուխը դիք:

Զօր ու գիշեր երկինքը ցողում է և հողը խոնավ է:

Հայացքը գցել էր մի կետի ու սիրտը արագ բաբախում էր:

3․ Կետադրիր նախադասությունները

Կհանդիպես նրան բայց հաջողություն չեմ ակնկալում:
Ուսին մնացել է խոռոչաձև սպի  իսկ հոգում չսպիացող մի ցավ:
Մեքենան դղրդյունով անցավ քարե նեղ կամուրջը  մի քանի կիլոմետր համաչափ վազքով սլացավ գետի ափով ապա բարձրացավ քարքարոտ ճանապարհով:
Թողել եմ ներքև և փառք և գանձ և քեն և նախանձ:
Ոչ հայրենիք ունի  ոչ տուն  ոչ անուն:
Կրակը լափեց թե սերմ թե սերմնացան:
Նա այն հարուստներից էր որոնց պարսկերեն հորջորջումով կոչում են նովսիքա այսինքն նոր քսակի տեր:
Բոլորին զբաղեցնում էր մի միտք այն է վաստակել որքան կարելի է շատ և որքան կարելի է շուտ:
Հովիվներն աշխատում էին թաքցնել ոչխարների հոտերը և գուժում էին այդ բոթը:
Երիտասարդը մխրճվել էր մինչև հատակը և ոչ մի ապարանք չէր տեսել այդտեղ:
Կրակները վաղուց հանգել էին  և շարժումը դադարել էր:
Տներում վառվում էին կրակները և գյուղի վրա բացվում էր պարզ ու աստղազարդ երկինքը:
Հանգչում էին լույսերը և մի ակնթարթում մասրենին կորչում էր խավարի մեջ:

4․ Փակագծերում տրված տարբերաներից ընդգծի՛ր ճիշտը։

Ես քեզ (առնվազն, առնվազը) ութ անգամ զանգահարել եմ, բայց դու չես պատասխանել։

Բոլորը (հոտնկայս, հոտնկաց) ծափահարում էին պատանի ջութակահարին։

Ցերեկը ես (մեծ մասամբ, մեծամասամբ) տանն եմ լինում։

Մենք նրան (ազգովի, ազգովին) ընտրեցինք նախագահ, բայց նա շուտով կորցրեց ժողովրդի վստահությունը։

Մրցույթի արդյունքներն (առայժմ, առայժմս) չեն հրապարակվել, բայց ես չեմ կասկածում իմ հաղթանակին։

Մեր փողոցի նոր գետնանցումը (արդեն, այլևս) գործում է։

5․ Աջ սյունյակից ընտրե՛ք յուրաքանչյուր կապակցության իմաստն արտահայտող բառը։

1․ Մրգահյութից զովացուցիչ ըմպելիք- 1․ փեթակ

2․ մեղք գործել- 2․ հողաթափ

3․ ծաղիկ աճեցնելու ծաղկաման- 3․ հովեկ

4․ գինի մատուցող անձ- 4․ օշարակ

5․ մեկի մոտ սովորել-5․ մատռվակ

6․ ծարավից տանջվել, տոչորվել-6․ ճարմանդ

7․հագուստի, գոտու, ծայրերը միացնող օղակեռ- 7․ աշակերտել

8․ ամառանոց եկած անձ-8․ դասավանդել

9․ մեղուների բույն-9․ մեղանչել

10․ տնային բաց ոտնաման-10․ թաղար

11․ դաս տալ, ուսուցանել- 11․ ողկույզ

Leave a comment