Ի՞նչ կլինի, եթե մարդիկ հասկանային, թե որքան կարևոր է գոնե պահպանել այն բնությունը, որը ունենք։ Այդ դեպքում, կարծում եմ, բոլորը կլինեին մի փոքր ավելի երջանիկ, քան հիմա, նաև կենդանիները։ Մարդիկ տարօրինակ են․ փորձում են քանդել ամենագեղեցիկը աշխարհում, ու քանի դեռ ամեն մեկը չի հասկացել, որ պետք է կանգ առնել, խնամել և խնայել այն, ինչ ունենք, մոլորակը պարզապես էլ ի վիճակի չի լինի մարդկանց պահանջները կատարել։ Մոլորակը կսպառվի, և մարդիկ էլ չեն հասկանում, որ եթե մոլորակը սպառվի, մարդիկ էլ չեն ապրի։Կան մարդիկ, ովքեր հասկացել են բնության կարևորությունը և ստեղծում են բազմաթիվ կազմակերպություններ, որոնց նպատակը մոլորակը փրկելն է։ Հուսանք, որ այսպիսի մարդիկ կգերակշռեն բնությունն անխնա ոչնչացնող մարդկանց։
Pingback: Էկոլոգիա 10․ Տուն – Միլենա Կարապետյան բլոգ