Գրականություն 10․ Ակսել Բակունց, ալպիական մանուշակ

Սեպտեմբերի 1516

«Կարդում ենք Ակսել Բակունց» նախագիծ

Տեղեկություններ գտնել Բակունցի մասին, սովորել բանավոր ներկայացման համար։

Ակսել Բակունցը հայ արձակի հանճարեղ դեմքերից է, որը ցավալիորեն կարճ ապրեց՝ 48 տարի՝ զոհ գնալով ստալինյան բռնապետությանը։

Ակսել Բակունցը (Ալեքսանդր Ստեփանի Թևոսյան) ծնվել է 1899 թ. հունիսի 13-ին Գորիսում։ Ծնողները՝ Ստեփանը և Բոխչագյուլը, ժամանակին բավական կարողություն են ունեցել, բայց կորցրել են։ «Ծնողներս ունեցել են և՛ հող, և՛ հարստություն, բայց ես չեմ տեսել ո՛չ այդ հողը»,- ինքնակենսագրականում գրում է Բակունցը։ Ընտանիքում 10 երեխա էին, մեծ տղան Ալեքսանդրն էր։

   Տեղի ծխական դպրոցում 5 տարի սովորելուց հետո Բակունցը՝ որպես լավ սովորող աշակերտ, համաքաղաքացիների միջնորդությամբ ընդունվում է Էջմիածնի Գևորգյան ճեմարան։ Առաջին ստեղծագործությունը «Հիմար մարդն» էր, որ լույս է տեսնում, երբ նա 14 տարեկան էր (1913 թ․)։ 1915-16 ուսումնական տարում, գաղթի պատճառով, փակվում է ճեմարանը, Բակունցը գալիս է Գորիս և իր խոսքով ասած՝ մի «չարություն անում»։ Հետևանքը՝ հեռավոր Լոր գյուղում ուսուցչության պարտադրանք։

Արժե իմանալ

Գիտե՞ս, որ Լոր գյուղում ուսուցչություն անելը Բակունցի որոշումը չէր, նրան այդպես պատժում են՝ Գորիսի քաղաքագլխին մի գրվածքով ծաղրելու համար։

1915 թվականն էր։ «Փայլակ» շաբաթաթերթում լույս է տեսնում Ալեքսանդրի առաջին ֆելիետոնը (ծաղրական հոդված), որտեղ կեղծանունով հանդես եկող հեղինակը ծաղրում էր Գորիսի ցարական պաշտոնյային ու նրա կամայական, անարդար արարքները։ Գորիսեցիները ցնծության մեջ էին․ ամեն տեղ այդ մարդու ծաղրանկարներն էին փակցնում։

Քաղաքապետը նույնպես ձեռքերը ծալած չի նստում,  ծաղրագրի հեղինակ Բակունցը բացահայտվում է,  ձերբակալվում, ապա մոտ մեկ տարով աքսորվում է Լոր գյուղ։

Չլիներ այդ պատիժը, չէր ծնվի «Խոնարհ աղջիկը» չքնաղ պատմվածը, որը Լոր գյուղում ուսուցչության շրջանի հուշերով է գրված։

Բակունց-ը Թևոսյանների տոհմական ազգանվան հնչյունափոխված ձևն է։ Ակսել անունը Ալեքսանդրը վերցրել է նորվեգացի գրող  Բ․ Բյոռնսոնի «Նորապսակներ» պիեսից (1916)․

1917թ. տասնութամյա Բակունցը Չարենցի նման կամավորագրվում է, մասնակցում Կարինի, Կարսի կռիվներին, հետո նաև Սարդարապատի ճակատամարտին։

Բակունցը ծանր ողբերգություն է ապրում իր տեսածից։ Այդ օրերի տպավորություններով է գրում «Աղոթք», «Անտառում» ստեղծագործությունները։

Ավարտում է Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտն ու իբրև գյուղատնտես աշխատում էր հայրենի լեռնաշխարհում։

25 տարեկանում Բակունցն ամուսնանում է Վարվառա Չիվիջյանի հետ։ Ծանոթացել էին Խարկովում ուսանելիս։ Նրանք ունենում են մեկ որդի՝ Սևադան։   

Կարդալ Բակունցի «Ալպիական մանուշակ» պատմվածքը, պատրաստվել քննարկման։

Առաջադրանքներ

Առանձնացրո’ւ բնանկարի և դիմանկարի հատվածները։

Բնութագրի’ր կերպարներից յուրաքանչյուրին։

Հնագետը գիտունիկ և անցյալով հետաքրքրված մարդ էր, որը չէր նկատում բնության գեղեցկությունը

Նկարիչը գեղեցիկը նկատող զգայուն մարդ էր

Երրորդ ձիավորը հասարակ մարդ էր, որը գնահատում էր սնունդը

Կինը աշխատասեր, համեստ և հոգատար մայր էր

Հնձվորը աշխատասեր, բայց անկառավարելի և հետամնաց մարդ էր, որը շատ կոպիտ վարվեց իր կնոջ հետ

Փորձիր կերպարներից յուրաքանչյուրի գործողություններին բացատրություն տալ։

Դո’ւրս գրեք այն հատվածը, որն արտահայտում է ստեղծագործության գաղափարը։

Ձևակերպե’ք ստեղծագործության գաղափարը։

Երբեմն մարդիկ տեսնում են գեղեցիկը, բայց չէն տեսնում այն ինչը թաքնված է գեղեցկության հետևում

Արդյո՞ք պատմվածքը գեղեցկության ընկալման մասին է, կամ գուցե հին ու նոր ժամանակների բախմա՞ն, գուցե հեղինակը սոցիալակա՞ն խնդիրներ է բարձրացնում:

Իհարկե, պատմվածքում շատ կարևոր խնդիր է բարձրաձայնվում, սակայն պամվածը ավելի շատ մարդկանց տարբերության մասին է թե մարդիկ ինչքան տարբեր կարող են լինել

Դո’ւրս գրեք պատկերավորության միջոցները` համեմատություն, փոխաբերություն, մակդիր, անձնավորում։

Համեմատություն

Կաքավաբերդի բարձունքի միակ ծաղիկը ալպիական մանուշակն է, ցողունը կաքավի ոտքի պես կարմիր

Փոխաբերություն

Կաքավաբերդի քարերն ասես կենդանացել ու խոսում էին հնագետի հետ

Մակդիր

Սև աչքեր

Անձնավորում

Կաքավաբերդի քարերն ասես կենդանացել ու խոսում էին հնագետի հետ

Leave a comment