Գութանասար

Սեպտեմբերի 21-ին մենք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից շարժվեցինք դեպի Գութանասար;

Երթուղի՝ Երևան – Արգել – Կարենիս – Չարենցավան – Ֆանտան։

Ֆանտան գյուղից սկսեցինք քայլարշավը դեպի Գութանասար։ Ճանապարհին հայրենագիտական կանգառներ, դիտարկումներ և զրույցներ ունեցանք։

Քայլարշավով գնացինք դեպի սև պատ, հանգստացանք սնվեցինք և շարժվեցինք առաջ դեպի սուրփ Մարիամ աստվածածին; Տեսարանը շատ գեղեցիկ էր սակայն շոգ էր և դժվար էր բարձրանալը; Այնուհետև գնացինք դեպի Գութանասար և սկսեցինք բարձրանալ, ճանապարհը դժվար էր, սակայն տեսարանը ստիպում էր բարձրանալ, քանի որ մենք որքան բարձր էինք այնքան գեղեցիկ էր տեսարանը; Մոտ 3 ժամում մենք հասանք գագաթին, երջանիկ էին բոլորը; Վերևում պարեցինք հայկական պարեր և սկսեցինք մեր ճանապարը դեպի ավտոբուս; Իջանք մոտ 2 ժամ 30 րոպեում; Ըդանուր քայլեցինք 26․000 քայլ և 20կմ;

Leave a comment