Գրականություն 10․ Խոնարհ աղջիկը

Կարդալ Բակունցի «Խոնարհ աղջիկը» պատմվածքը, պատրաստվել քննարկման։


1. Բնութագրիր կերպարներից յուրաքանչյուրին։
2. Ի՞նչ փոփոխություն է տեղի ունենում պատմողի կերպարում Ձորագյուղում գտնվելու ընթացքում։ Ինչպե՞ս է գյուղական միջավայրը, դպրոցը և մարդկանց հետ շփումը փոխում նրա վերաբերմունքը կյանքի նկատմամբ։
3. Համեմատե՛ք պատմվածքի սկզբում և վերջում ներկայացված Խոնարհին։ Ի՞նչ է փոխվել ոչ միայն նրա արտաքինում, այլև նրա կյանքի պայմաններում։ Ինչո՞վ է հատկապես ուժեղ վերջին հանդիպման տեսարանը։
4. Ինչո՞ւ է հեղինակը սիրային պատմությունը զուգադրում աղքատության, աշխատանքի, հիվանդության, պատերազմի և գյուղական կյանքի պատկերների հետ։ Արդյո՞ք «Խոնարհ աղջիկը» միայն չիրականացած սիրո պատմվածք է։
5. «Խոնարհ» անունը ինչպիսի՞ լրացուցիչ իմաստ է ստանում պատմվածքի համատեքստում։Անունը միայն կերպարի բնութագրո՞ւմ է, թե՞ ունի նաև խորհրդանշական նշանակություն։
6. Տասներկու տարի անց Խոնարհի արտաքին փոփոխությունը միայն անձնական ճակատագրի՞ արդյունք է, թե՞ ամբողջ ժամանակաշրջանի սոցիալական իրականության արտացոլում։ Պատասխանն հիմնավորե՛ք տեքստային օրինակներով։
7. Ներկայացրու պատմվածքի գաղափարը։
8. Ցույց տուր տեքստում հակադրությունները։

Leave a comment