Բացատրել տրված հարանունների իմաստը:
Միաժամանակ — միառժամանակ, բարդույթ — բարդություն, բացառապես — բացարձակապես, ըստ որի — ըստ որում, խտրություն — խտրականություն, ծրագրել — ծրագրավորել, փաստ — փաստարկ, հետեւորդ — հետնորդ, հրատարակել — հրապարակել, վարք – վարկ — վարգ, ցեղական — ցեղային, տեղի տալ — տեղիք տալ, վերաբերել — վերաբերվել, փորձարարական — փորձառական, հիմնավորվել — հիմնվել, տեղական — տեղային:
Ընդգծել հոմանիշների 5 զույգ
ցասում-վրեժ, պապակ-տոչոր, պերճ-շքեղ, բռնկվել-պոռթկալ, պճնվել-զարդարվել, կծու-դառը, պապանձվել-համրանալ:
պապակ — տոչոր
պերճ — շքեղ
բռնկվել — պոռթկալ
պճնվել — զարդարվել
պապանձվել — համրանալ
- Գտնել և ընդգծել սխալը, գրել ճիշտ տարբերակը։
- Իմ գործերը վատ է – են։
- Ժամի քանի՞սն է — Ժամը քանի՞սն է։
- Ամբողջ բնակչությունը թափվեցին — թափվեց փողոց։
- Փողոցում հավաքվել էին ամբողջ մարդիկ — բոլոր մարդիկ։
- Արան կամ Տիգրանը թող ինձ հետ գան — գա։
- Կրկին անգամ — Կրկին ես պետք է բացատրեմ այդ թեման։
- Գաղտնիքը պարզվեց, երբ խոսեցրեցի — խոսեցի Լիլիթի հետ, հարցրեցի՝ ինչ պետք էր, հասկացրեցի — հասկացրի, որ էլ այդպես չանի։
- Անդադար խոսալով — խոսելով՝ բաց կթողնես կարևորը։
- Սյունյակներում — սյունակներում նշել բոլոր ճիշտ պատասխանները։
- Վերապատրաստման արդյունքում վիրաբուժը — վիրաբույժը ստացավ հավաստագիր։
- Բառակազմական վերլուծության ենթարկել հետևյալ բառերը, սովորել գրությունը:
- ելարան
- ելևէջ
- եղերերգ
- երակ
- երբևէ
- երբևիցե
- երփներանգ
- Երևանջէկ
- էակ
- էական
- էլեկտրաեռակցել
- էլեկտրաէներգիա
- էջանշան
- Էջմիածին
- ժպտերես
- ինչևէ
- ինչևիցե
- լայնեզր
- լայներախ
- լուսերես
- լուսնէջք
- լայնէկրան
- խմբերգ
- խմբերամ
- ծովեզր
- կիսաեփ
- հնէարան
- հազարերանգ
- հովեկ
- հոծ
- մանրէ
- մանրէաբան
- մեջք
- միջօրե
- նորեկ
- նրբերանգ
- նրբերշիկ
- ողբերգակ
- որևէ
- որևիցե
- պաշտոնեական
- պատնեշ
- պնդերես
- ջէկ
- արտերկրյա
- Սևանհէկ
- վերերկրյա
- վայրէջք
- դողէրոցք
- վերելակ
- վերելք
- տիեզերք
- ցայգերգ
- ցնծերգ
- գոմեշ