Առաջադրանք սեպտեմբեր ամսվա համար
Առաջադրանք սեպտեմբեր ամսվա համար
Ֆիլմի ռուսերեն և անգլերեն տարբերակները:
Դիտելով Յան Արթյուս-Բերտրանի «Home» ֆիլմը՝ փորձիր ոչ թե պատմել ֆիլմի բովանդակությունը, այլ ներկայացնել, թե ինչ հասկացար ֆիլմից և ինչ հարցեր այն առաջացրեց քեզ մոտ։
Առաջադրանք 1․ Գրիր հոդված կամ ազատ պատում՝ պատասխանելով հետևյալ հիմնական հարցին.
«Ի՞նչ է ուզում ասել «Home» ֆիլմը մարդուն, և ես ի՞նչ հասկացա ես այդ ուղերձից»։
Ֆիլմը կոչվում է «տուն», այն մեզ պատմում է մեր տան մասին, մեր երկիր մոլորակի մասին; Մենք չենք գնահատում այն ինչ ունենք և անխնա օգտագործում ենք այն ռեսուրսները, որոնք մեզ տալիս է մեր մոլորակը; Աշխարհում տիրում է անհավասարություն ՝ մեկ տեղ ջուրը օգտագործում են, որպես շատրվան, իսկ մոլորակի հակառակ կողմում մարդիկ որտքով ժամերով քայլում են, որպիսի հասնեն ջրի, որը անգամ խմելու համար ապահով չէ; Իրականում մեր մոլորակը չափազանց շատ խնդիրներ ունի, որի մասին մենք չգիտենք և, որոնք լուծման կարիք ունեն; Ֆիլմը 17 տարվա վաղեմություն ունի, սակայն այնտեղ ներկայացված խնդիրներից ոչ մեկը առ այսօր չի լուծվել;
Աշխատանքում անդրադարձիր առնվազն 3 ուղղության՝
- մարդու և բնության փոխհարաբերություններին,
- մարդու տնտեսական գործունեության ազդեցությանը Երկիր մոլորակի վրա,
- բնական ռեսուրսների օգտագործման և սպառման խնդիրներին,
- կլիմայի և շրջակա միջավայրի փոփոխություններին,
- մարդու պատասխանատվությանը ներկայի և ապագայի նկատմամբ,
- ֆիլմում ներկայացված որևէ խնդրի, որը նաև այսօր խիստ արդիական է։
Առաջադրանք 2․ «Եթե «Home» ֆիլմը այսօր նկարահանվեր Հայաստանի մասին, ի՞նչ տեսարաններ, վայրեր կամ խնդիրներ կցանկանայիք տեսնել ֆիլմում»։
Հայաստանում կնկարեին մեր լեռները, որոնցով հարուստ ենք մենք, Սևանա լիճը որը մեր երկրի «ծովն» է;
Հայաստանը իր բնապահպանական խնդիրներով չի զիջում այլ երկրների, մեր երկրում էլ կան շատ լուրջ խնդիրներ, որոնց մասին մենք չգիտենք; Մարդը իրեն առանձնացնում է բնությունից սակայն մարդը բնության մաս է, և ոչնչացնելով բնությունը մենք ոչնչացնում ենք մեզ;
Ծավալը՝ 500–800 բառ։ Նկարագրիր այդ ֆիլմը կամ փոքր տեսանյութ նկարահանիր և տուր վերնագիր։
3․ «Ի՞նչ կլինի, եթե…» բլոգային պատում ․ Նկարագրել մոլորակը 100 տարի անց՝ լավ կամ վատ տարբերակով՝ կախված մեր վերաբերմունքից