Հայոց Լ․ Հնչունափոխություն

Հոկտեմբերի 7

Հնչյունափոխություն

Հնչյունափոխությունը մի հնչյունի փոխվելն է մեկ այլ հնչյունի կամ ընդհանրապես դուրս գալը՝ սղվելը։

Հայերենում հնչյունափոխություն տեղի է ունենում հիմնականում շեշտի տեղափոխության պատճառով։ Սովորաբար հայերենում բառերի վերջին վանկն է շեշտվում։ Երբ բառը վերջից աճում է՝ վերջածանց, արմատ է ստանում կամ քերականական վերջավորություն, շեշտը նոր կցված մասի վրա է անցնում։ Դրա հետևանքով կարող է նախորդ շեշտակիր ձայնավորը հնչյունափոխվել։ Օրինակ՝ ձեռագի՛ր- ձեռագ(ի)րե՛ր- այստեղ ի-ն դարձել է ը, որը ստեղծել է  գաղտնավանկ՝ չի գրվում։

Այսպես՝ հայերենում հնչյունափոխվում են Է(ե), ի, ու, ը ձայնավորները և յա, ույ, յու երկհնչյունները։

Ձայնավորների հնչյունափոխությունը

  1. ի—ը (սիրտ-սրտալի, օրագիր-օրագրային, ինձ-ընձուղտ, իղձ-ը՚ձալի, քեռակին-քեռակնոջ);  ի-յ (որդի-որդյակ, կղզի-կղզյակ, ալի-ալյակ), ի-սղում (մորթի-մորթապաշտ, մեծահոգի-մեծահոգություն) ; ի+ա — ե (այգի+ա+պան-այգեպան)
  2. ու-ը (տուն-տնային, սուտ-ստել), ու-վ (առու-առվակ, ձու-ձվածեղ), ունչ-ընչացք, ու-սղվում է (ամուր-ամրանալ, անասուն-անասնապահ)
  3. է-ի (էգ-իգական, էջ-իջնել, կես-կիսել).
  4. ը-սղում- կարծ(ը)ր- կարծրանալ, աստ(ը)ղ-աստղային և այլն։

Երկհնչյունների հնչյունափոխությունը.

  1. յա-է(ե)՝ մատյան-մատենադարան, պատյան- պատենավոր
  2. ույ՝ ա) պարզ ու՝ կույր-կուրանալ, թույն-թունավոր, բույր-բուրել…
    բ)ույ-ը՝ բուլն-բնավեր, քույր-քրոջ
    գ) սղվում է՝ սառույց-սառցարան, կապույց-կապտուկ
  3. յու —ը՝ ձյուն-ձ(ը)նհալ, յու-սվում է՝ արյուն-արնագույն, ալյուր-ալրաղաց։

Առաջադրանքներ

Վարժություն 1։ Գտնե՛լ, թե որ բառերի կազմության ժամանակ է կատարվել է ձայնավորի հնչյունափոխություն։ Գրել, թե ինչ հնչյունափոխություն է եղել։

Միջնապատ – ե – ի

միություն,

գինեգործ,

կիսալուսին – ե – ի

թիավարել, վիպասան, շինարարություն, հիվանդասենյակ, գիրանալ, գիտուն, վիրահատել, վիճահարույց,գիսավոր, հիանալի, լիություն, զինագործ, սիրավեպ, դիմաքանդակ, կինոթատրոն։

Վարժություն 2։ Գտնե՛լ, թե որ բառերի կազմության ժամանակ է կատարվել ի ձայնավորի հնչյունափոխություն։

Հնադարյան, տնական, ջրավազան, ընչաքաղց, ըղձական, ընկուզենի, ազնվական, գնորդ, վեհապանծ, մտաբերել, լեռնագործ, հիմնադիր, լրագրեր, աղավնյակ, վիրակապ, քմային, գարեհաց, ճգնել, թրթիռ, գունագեղ, միջանկյալ,նշաձև, գրակալ, թխամորթ, կրաման, նմանատիպ, սրտակից:

Վարժություն 3։ Գտնե՛լ, թե որ բառերի կազմության ժամանակ է կատարվել ու ձայնավորի հնչյունափոխություն։

Բրդոտ, կարմրախայտ, բվեճ, թմբեր, ըմպանակ, գնացուցակ, ջրամբար, նշանագրություն, տնական, գթալ, ժողովրդական, խճուղի, խմբակային, մրգահյութ, խնկարկել, տրտնջալ, ոսկեգույն, սրել, գրականություն, աշխարհագրական, լրաբեր, ցորենահատ, առվակ, մթնել, դյուրահալ, հնձել:

Վարժություն 4։ Գտնե՛լ, թե որ բառերի կազմության ժամանակ է կատարվել ը ձայնավորի հնչյունափոխություն։

Տնակ, մանկական, ծանրամարտ, մանրադրամ, մտադրություն, մեղրահաց, կիսակառույց, փոքրություն, լրատվական, քաղցրահամ, սանրել, ընձուղտ, եզրաշերտ, լիտրաչափ, գլխաշոր, ցուցափեղկ, վագրաձի, լուսավորություն, դստրիկ, կպրագույն, լայնություն, բարձրություն, ծաղկաման, մետրանոց, ծաղրանկար, սրամիտ, ժանրային։

Վարժություն 5։ Գտնե՛լ, թե որ բառերի կազմության ժամանակ է կատարվել երկհնչյունի հնչյունափոխություն։

Բուսական, հրեղեն, աստղանիշ, գուրծունեություն, ձնծաղիկ, նվիրատվություն, ալրաղաց, անկյունաչափ, բնավեր, գունատ, ձկնաբուծարան, դռնակ, եղջերափող, միութենական, մանկական, սառցարան, մրցավազք, մատենագիր, բուրավետ, հրակայուն, մշակութային, տարեվերջ, արնանման, առօրեական, այգեպան, մթերային, զգուշություն։

Հոկտեմբերի 6

Լեոնիդ Ենգիբարյան | «Նովելներ», կարդալ, վերլուծել, վերնագրերից որևէ մեկով գրել ստեղծագործական աշխատանք։

Սեպտեմբերի 25

Բացատրել տրված հարանունների իմաստը:

Միաժամանակ — միառժամանակ, բարդույթ — բարդություն, բացառապես — բացարձակապես, ըստ որի — ըստ որում, խտրություն — խտրականություն, ծրագրել — ծրագրավորել, փաստ — փաստարկ, հետեւորդ — հետնորդ, հրատարակել — հրապարակել, վարք – վարկ — վարգ, ցեղական — ցեղային, տեղի տալ — տեղիք տալ, վերաբերել — վերաբերվել, փորձարարական — փորձառական, հիմնավորվել — հիմնվել, տեղական — տեղային:

Ընդգծել հոմանիշների 5 զույգ

ցասում-վրեժ, պապակ-տոչոր, պերճ-շքեղ, բռնկվել-պոռթկալ, պճնվել-զարդարվել, կծու-դառը, պապանձվել-համրանալ:

  • Ընդգծել հոմանիշների 5 զույգ

ցասում-վրեժ, պապակ-տոչոր, պերճ-շքեղ, բռնկվել-պոռթկալ, պճնվել-զարդարվել, կծու-դառը, պապանձվել-համրանալ:

  • Գտնել և ընդգծել սխալը, գրել ճիշտ տարբերակը։
  1. Իմ գործերը վատ է։
  2. Ժամի քանի՞սն է։
  3. Ամբողջ բնակչությունը թափվեցին փողոց։
  4. Փողոցում հավաքվել էին ամբողջ մարդիկ։
  5. Արան կամ Տիգրանը թող ինձ հետ գան։
  6. Կրկին անգամ ես պետք է բացատրեմ այդ թեման։
  7. Գաղտնիքը պարզվեց, երբ խոսեցրեցի Լիլիթին, հարցրեցի ինչ պետք էր, հասկացրեցի, որ էլ այդպես չանի։
  8. Անդադար խոսալով բաց կթողնես կարևորը։
  9. Սյունյակներում նշել բոլոր ճիշտ պատասխանները։
  10. Վերապատրաստման արդյունքում վիրաբուժը ստացավ հավաստագիր։
  • Բառակազմական վերլուծության ենթարկել հետևյալ բառերը, սովորել գրությունը:
  1. ելարան
  2. ելևէջ
  3. եղերերգ
  4. երակ
  5. երբևէ
  6. երբևիցե
  7. երփներանգ
  8. Երևանջէկ
  9. էակ
  10. էական
  11. էլեկտրաեռակցել
  12. էլեկտրաէներգիա
  13. էջանշան
  14. Էջմիածին
  15. ժպտերես
  16. ինչևէ
  17. ինչևիցե
  18. լայնեզր
  19. լայներախ
  20. լուսերես
  21. լուսնէջք
  22. լայնէկրան
  23. խմբերգ
  24. խմբերամ
  25. ծովեզր
  26. կիսաեփ
  27. հնէարան
  28. հազարերանգ
  29. հովեկ
  30. հոծ
  31. մանրէ
  32. մանրէաբան
  33. մեջք
  34. միջօրե
  35. նորեկ
  36. նրբերանգ
  37. նրբերշիկ
  38. ողբերգակ
  39. որևէ
  40. որևիցե
  41. պաշտոնեական
  42. պատնեշ
  43. պնդերես
  44. ջէկ
  45. արտերկրյա
  46. Սևանհէկ
  47. վերերկրյա
  48. վայրէջք
  49. դողէրոցք
  50. վերելակ
  51. վերելք
  52. տիեզերք
  53. ցայգերգ
  54. ցնծերգ
  55. գոմեշ

Leave a Reply