Առաջադրանքներ՝
1․ Տարածության մեջ երկու ուղիղներ ունեն մեկ ընդհանուր կետ։ Ի՞նչ փոխդասավորություն ունեն այդ ուղիղները։
Հատվող են
2․ Երկու ուղիղներ գտնվում են միևնույն հարթության մեջ և չունեն ընդհանուր կետ։ Ի՞նչ փոխդասավորություն ունեն դրանք։
Զուգահեռ են
3․ Տարածության մեջ երկու ուղիղներ չեն հատվում և միևնույն հարթության մեջ չեն գտնվում։ Ի՞նչ փոխդասավորություն ունեն դրանք։
Խաչվող են
4․ a և b ուղիղները հատվում են O կետում։ Քանի՞ ընդհանուր կետ ունեն այդ ուղիղները։
Մեկ
5․ a և b ուղիղները զուգահեռ են։ Կարո՞ղ են դրանք ունենալ ընդհանուր կետ։
Ոչ
6․ Բերե՛ք տարածության մեջ խաչվող երկու ուղիղների օրինակ։
7․ ABCD քառակուսու AB և CD ուղիղներն ինչպիսի՞ փոխդասավորություն ունեն։
Զուգահեռ են։
8․ ABC եռանկյան AB և AC կողմերը պարունակող ուղիղներն ինչպիսի՞ փոխդասավորություն ունեն։
Հատվող են
- ABCD քառակուսու AB և CD ուղիղներն ինչպիսի՞ փոխդասավորություն ունեն։ Իսկ AB և BC ուղիղնե՞րը։
- ABCDA1B1C1D1 խորանարդում որոշե՛ք AB և CC1 ուղիղների փոխդասավորությունը։
- Նույն խորանարդում որոշե՛ք AB և A1B1 ուղիղների փոխդասավորությունը։
- Նույն խորանարդում որոշե՛ք AB և BC ուղիղների փոխդասավորությունը։
- Նույն խորանարդում որոշե՛ք AB և DD1 ուղիղների փոխդասավորությունը։
- Նույն խորանարդում որոշե՛ք AB և C1D1 ուղիղների փոխդասավորությունը։
- Տարածության մեջ a և b ուղիղները չեն հատվում։ Կարելի՞ է պնդել, որ դրանք զուգահեռ են։ Հիմնավորե՛ք պատասխանը։
- a և b ուղիղները զուգահեռ են, իսկ b և c ուղիղները հատվում են։ Կարելի՞ է եզրակացնել, որ a և c ուղիղները նույնպես հատվում են։ Հիմնավորե՛ք պատասխանը։
- ABCDA1B1C1D1 խորանարդում որոշե՛ք AB և B1C1 ուղիղների փոխդասավորությունը։
- Նույն խորանարդում որոշե՛ք AC և BB1 ուղիղների փոխդասավորությունը։
- Նույն խորանարդում թվարկե՛ք AB ուղղին զուգահեռ երեք ուղիղ, եթե այդպիսիք կան։
- Նույն խորանարդում գտե՛ք AB ուղղին խաչվող երեք ուղիղ և հիմնավորե՛ք ձեր ընտրությունը։
Հիշի՛ր։ Տարածության մեջ երկու ուղիղներ կարող են լինել հատվող, զուգահեռ կամ խաչվող։ Խաչվող ուղիղները չեն հատվում և միևնույն հարթության մեջ չեն գտնվում։