Լինել գրագետ։ Էմիր Կուստուրիցա
Հարցեր
1․ Ինչպե՞ս է հեղինակը կապում ընթերցանությունը մարդու բարոյական և հոգևոր զարգացման հետ։
2․Ինչո՞ւ է տեքստի սկզբում և վերջում կարևորվում գրագետ մարդու նկատմամբ հասարակության վերաբերմունքը։
3․«Երբեք այսքան շատ գիրք չի եղել, և երբեք մարդուն հասանելի չեն եղել այսքան մեծ քանակությամբ գրված էջեր, և միաժամանակ երբեք չի եղել այսքան քիչ գրագետ մարդ»։ Ինչո՞վ է պայմանավորված այս հակասությունը։ Համաձա՞յն եք հեղինակի դիտարկմանը։
Ինչ, որ չափով այո, կարծում եմ այս ամնեը պայմանավորված է նրանով, որ առաջներում գրագետ լինելը շատ ավելի էին կարևորում քան հիմա;
- Ինչո՞ւ է տեղեկատվության հասանելիությունը, ըստ հեղինակի, նույնը չէ, ինչ կրթությունը։ Ի՞նչ տարբերություն կա տեղեկացված և կրթված մարդու միջև։
- Ինչպե՞ս է գրականությունը նպաստում մարդու՝ բարոյական ընտրություններ կատարելու և դրանց հետևանքները հասկանալու կարողությանը։
- Ինչո՞ւ է հեղինակը կարծում, որ գրագետ մարդը պետք է կարողանա տարբերել ճաշակն անճաշակությունից։
7․ Ո՞վ կամ ի՞նչն է ձևավորում մարդու ճաշակը։
Երբ մարդը փոքր է լսում է ծնողներին և համարում գեղեցիկ կամ լավը այն ինչը նրա ծնողներն են համարում գեղեցիկ կամ լավը, իսկ հետո շրջապատող մարդկան և ինքն իր շնորհիվ տարիների ընթացքում մարդը ձևավորում է իր ճաշակը
- Ի՞նչ իմաստ է ստանում «սելֆի-մարդ» հասկացությունը տեքստում։ Այն վերաբերում է միայն սոցիալական ցանցերում ինքնանկարներ հրապարակող մարդկանց, թե՞ ավելի լայն երևույթի։
- Հեղինակը գրում է, որ գրագետ մարդը ձգտում էր ճշմարտության, բարության և վսեմության։ Արդյո՞ք կրթված կամ գրագետ լինելն ինքնին մարդուն դարձնում է բարոյական։
- Ի՞նչ տարբերություն կա գիրք կարդալու և ընթերցածը հասկանալու, վերլուծելու ու իմաստավորելու միջև։
- Ինչպե՞ս կարելի է տարբերել սեփական կարծիքը համացանցից վերցված տեղեկությունից կամ ուրիշի պատրաստի դատողությունից։
- Ի՞նչ է նշանակում ձեզ համար «լինել գրագետ»։ Ձեր պատկերացումը որքանո՞վ է համընկնում հեղինակի ներկայացրած իդեալի հետ։
- Հեղինակը գրեթե ամբողջությամբ հակադրում է անցյալի գրագետ մարդուն և ժամանակակից սելֆի-մարդուն։ Արդյո՞ք այս հակադրությունը լիովին արդարացված է, թե՞ այն չափազանց ընդհանրացված է։