COP 17

Մենք հոկտեմբերի 23-ին մասնակցեցինք COP17-ի ծրագրին, որը տեղի էր ունենում Մարզահամերգային համալիրում։ Այնտեղ ներկայացված էին մի շարք տաղավարներ, որոնցում նկարագրված էին Հայաստանի բնապահպանական խնդիրները, ինչպիսիք են՝ երկրի օդի և ջրի աղտոտվածությունը, Կարմիր գրքում գրանցված կենդանիների ոչնչացումը, հանքարդյունաբերության և շինարարության հետևանքով առաջացած փոշին և այլն։ Շրջեցինք տաղավարներով, որտեղ ներկայացված էին Հայաստանի տարբեր մարզերի բնապահպանական խնդիրները։ Այս շրջայցը մեզ շատ տպավորեց: Մենք հասկացանք, որ պետք է խնամենք ու պահպանենք մեր շրջակա միջավայրը:

Leave a Reply