Առաջադրանքների փաթեթ․ 10-րդ դասարան
Ընթերցե՛ք հետևյալ թեման՝
<< Հայաստանը աշխարհակալ տերություն։ Տիգրան II Մեծ>>
Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝
1․ Ինչու՞ արքայազն Տիգրանը երիտասարդ տարիքում պատվավոր գերու կարգավիճակ ուներ Պարթևստանում։ Ի՞նչ տվեցին այդ տարիները Տիգրանին
Ք.ա. II դ. վերջին Հայաստանը ենթարկվում է հետզհետե հզորացող հարևան Պարթևստանի Միհրդատ II թագավորի հարձակումներին: Թեև հայ -կական բանակը կարողանում է հետ շպրտել պարթևներին և պահպանել Հայաստանի անկախությունը, սակայն անժառանգ Արտավազդը ստիպված է լինում՝ իր եղբորորդուն` Տիգրանին (ապագա Տիգրան II Մեծը), պատանդ տալ պարթևներին:
2․ Ներկայացրե՛ք հայ-պոնտական դաշինքնի կետերը։ Ի՞նչ առավելություններ և ի՞նչ թերություններ ուներ այդ դաշինքը։
Ք.ա. 94 թ. Արտաշատ ժամանեցին պոնտական բանագնացները: Կնքվեց հայ-պոնտական պայմանագիր, որի համաձայն՝
1. Հայաստանը գործողությունների ազատություն էր ստանում հյուսիսում, հարավում և արևելքում, իսկ Պոնտոսը՝ արևմուտքում:
2. Կողմերը միացյալ ուժերով հարձակվելու էին Կապադովկիայի վրա, որի տարածքը պետք է ստանար Պոնտոսը, իսկ շարժական գույքն ու բնակչությունը՝ Հայաստանը:
3. Դաշինքն ամրապնդելու նպատակով Միհրդատն իր դուստր Կլեո-պատրային կնության էր տալիս Տիգ-րան II–ին:
Առավելություններից այն էր, որ՝ Հայաստանը գործողությունների ազատություն էր ստանում հյուսիսում, հարավում և արևելքում, դաշինքն ամրապնդելու նպատակով Միհրդատն իր դուստր Կլեո-պատրային կնության էր տալիս Տիգ-րան II–ին:
Թերություններից այն եր, որ՝ Հայաստանը ստեղծում էր լարված հարաբերություններ Հռոմի հետ
3․ Ինչպե՞ս ավարտվեց Տիգրան Մեծի բանակի արշավանքը դեպի Պարթևստան
Շարժվելով հարավ-արևելք՝ հայկական բանակը գլխովին ջաղջաղեց պարթևների զորքը, Գոդերձ II – ը ստիպված էր հաշտության պայմանագիր խնդրել, որը կնքվեց Ք․ա․ 87 թ․
4․ Ի՞նչպես Տիգրան Մեծը տիրացավ սելևկյան գահին, մանրամասնե՛ք։
5․ Ինչու՞ Տիգրան Մեծը կառուցեց Տիգրանակերտ մայրաքաղաքը։
Տիգրանի նվաճումներից և Հայկա-կան տերության կազմավորումից հետո Արտաշատն այլևս չէր կարող կատարել մայրաքաղաքի դեր, քանզի մնացել էր տերության ծայր հյուսիսում, իսկ Անտի որն էլ բուն հայկական տարածքներից դուրս էր և ուներ գերազանցապես օտար բնակչություն:
6․ Տիգրան Մեծը հերթական նվաճող թե՞․․․։