Ապարներ և ոքտքկար հանածոներ

Երկրագնդի արտաքին պինդ շերտը, որի վրա մենք ապրում ենք, կազմված է զանազան նյութերից՝ ավազից, կավից, խճից, քարից և այլն: Այդ բոլորը ապարներ են: Կավիճը, որով մենք գրում ենք կամ նկարում, նույնպես ապար է: Ապարներ են նաև մեզ ծանոթ բազալտը և տուֆը, որոնք օգտագործում են տարբեր շենքեր կառուցելու համար: Երկրի ընդերքում թաքնված են բազմատեսակ  ապարներ ու հանքային նյութեր, որ մարդիկ  օգտագործում են տարբեր կարիքների համար: Ապարների այն տեսակները, որոնք մարդն օգտագործում է զանա­զան նպատակներով, կոչվում են օգտակար հանածոներ: Օգտա­կար հանածոները լինում են մետաղային, վառելիքային, շինարարա­կան:
Մետաղային օգտակար հանածոները ձուլում  են և ստանում են տարբեր մետաղներ: Այդ հանածոներից է երկաթի հանքաքարը: Դրանից ձուլում են թուջ (չուգուն) և պողպատ, որոնցից էլ պատրաստում են խողովակ, ավտոմեքենա, տրակտոր, նավ, հաստոց և այլն:
Մետաղներ են նաև պղինձը, ալյումինը, ոսկին, արծաթը, որոնք տարբեր գույնի են:
Ոսկին և արծաթը թանկարժեք մետաղներ են:
Վառելիքային հանածոներից են նավթը, քարածուխը, այրվող գազը, տորֆը: Սրանք այն օգտակար հանածոներն են, որոնցից ջերմություն և էլեկտրաէներգիա են ստանում: Առանց վառելիքի չեն կարող աշխատել ավտո­մեքենաները, տրակտորները, ինքնաթիռները: Վառելիքից ստացված էլեկտրաէներգիայի շնորհիվ աշխատում են գործարաններն ու ֆաբրիկաները:  Վառելիքով ձմռանը տաքացվում են մեր բնակարանները:
Շինանյութերը մարդու կողմից շինարարության մեջ օգտագործվող ապարներն են: Դրանցից են տուֆը, բազալտը, գրանիտը, մարմարը, ավազը, խիճը:
Տուֆը 
թեթև և շատ դիմացկուն շինանյութ է: Այն լինում է տարբեր գույնի: Տուֆից կառուցվում են բնակելի շենքեր: Տուֆը Հայաստանում ամենաշատ օգտագործվող շինաքարն է:Պետք է միշտ հիշել, որ օգտակար հանածոների պաշարները բնության մեջ անսպառ չեն, և անհրաժեշտ է խնայողաբար օգտագործել դրանք:
Հայաստանում հանդիպող օգտակար հանածոներից են պղինձը, ոսկին, երկաթը, քարաղը, տուֆը, բազալտը, մարմարը, փիրուզը, օբսիդիանը և այլն:

Առաջադրանք
Խմբավորի՛ր  օգտակար հանածոները.
պղինձ, կավ, մարմար, ոսկի, նավթ, ավազ, ալմաստ, կրաքար, զմրուխտ, քարածուխ, արծաթ, տուֆ,  բնական գազ, փիրուզ, երկաթ, բազալտ, այլումին, օպալ

շինանյութ                 վառելիք                մետաղ     թանկարժեք քար

պղինձ նավթ ոսկի փիրուզ

կավ քարածուխ արծաթ մարմար

ավազ բնական գազ երկաթ ալմաստ

կրաքար ալյումին զմրուխտ

տուֆ փիրուզ

բազալտ օպալ

Առաջադրանքները տեղադրի՛ր բլոգումդ և աշխատի՛ր

Առաջադրանքները տեղադրի՛ր բլոգումդ և աշխատի՛ր:1.Կետերի փոխարեն գրի՛ր է կամ ե: Կարդում  եմ,  երգում  էս,    ամենաեժան,  խաղացել են,  էկրանխաղացել  էնք,  եջմիածին,  մանրե, ամենաերկար, տասներկու, վայրփեջք,  տեսել  էք:
2. Կետերի փոխարեն գրի՛ր  օ  կամ ո: Ոսկեզօծվել,   օվքեր,   որդի,  օդաչու,   տնօրեն,  այսօր,  արջաորս,  օվ,  մեղմօրոր,   քնքշորեն,  անոգնական:
3. Ոսկեզօծվել, մեղմօրոր, քնքշորեն, վայրէջք, օգտակար, անէանալ (չքվել, անհետանալ) բառերով  փոքրիկ պատմությո՛ւն հորինիր: Ոսկեզօծվել է ամեն ինչ և տերևները և ծառները , քնքշորեն թափվում են տերևները չորացած, վայրէջք են կատարում դեպի նե