Եղնիկը: Ավ.Իսահակյան

Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»: Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր, խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փախչում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում: Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս` նետի պես ծլկվում էր մոտիցս…
Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ…
Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշգամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
Մի գիշեր,- մի քամի գիշեր էր,- սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը:
Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթարթի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

հանդ-Դաշտ, արտերի ամբողջությունը:

մակաղած-

ոսկեգեղմ-Հին հունական դիցաբանության մեջ՝ ոչխարի ոսկե մորթի:

մատաղ-Նորածին, մատղաշ: Մատաղ անասուններ:

խարտյաշ-Ոսկեգույն դեղինին և բալ շագանակագույնին տվող գույնով:

շառաչ-Աղմկալից ձայն, դղրդոց:

անդուլ-Դուլ՝ դադար չունեցող, անդադար:

ծլկել-սուսիկ-փուսիկ փախչել

ղողանջուն-Ղողանջող, ղողանջ արձակող:

շնկշնկան-Շնկշնկացող, շնկշնկոցով փչող:

վճիտ-Պարզ, մաքուր, հստակ: Վճիտ ջուր:

հողմածեծ-Հողմից ծեծված:

հուժկու-ուժեղ, հզոր:

սարսուռ- Ցրտից առաջացող դող՝ ցնցում:

Դո՛ւրս գրիր աշունը պատկերող հատվածը:

Մի գիշեր,- մի քամի գիշեր էր,- սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը:

Բլոգումդ գրավոր պատմի՛ր Ավ Իսահակյանի «Եղնիկը» պատմվածքը(կարճ՝ 5-6 նախադասությամբ):

Տղաները գտել էին մի եղնիկ: Եղնիկը վախենում էր տղաներց ,եղնիկը անընդհատ փաղչում էր տղաներից: Հետո նրանց հետ շատ ընտելացավ, բայց նա շատ էր կարոտում իր ընտանիքին : Մի անքամ շատ ուժեղ քմի սկսվեց, այնքան ուժեղ ,որ պատուհանները բացվելու պետ եղնիկը միանգամից դուրս թռավ:

Նկարագրի՛ր եղնիկին:

Եղնիկը շատ վախկոտ էր:

Դո՛ւրս գրիր պատմվածքի ամենահուզիչ հատվածը:

Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթարթի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

Ո՞րն է այս պատմվածքի հիմնական իմաստը:

Որ կենդանիները ,եթե ծնողներ ունեն ,նրաց պետք է թողնել իրենց ծնողների մոտ:

Բլոգումդ գրի՛ր հանդ, վերջալույս, խարտյաշ, ջինջ, անդուլ, նազելի, վճիտ, հուժկու, թախծալի, հողմ, ոստյուն, խավար, սաստկանալ բառերի հոմանիշերը:

հանդ-Արտ, դաշտ

վերջալույս-Մայրամուտ

խարտյաշ-Դեղձան, դեղնորակ:

ջինջ-մաքուր

անդուլ-Անդադար:

նազելի-Սիրուն, գեղեցիկ:

վճիտ-մաքուր,զուլալ

հուժկու-Ուժեղ, հզոր:

թախծալի-Տխրալի:

հողմ-Քամի:

ոստյուն-ցատկ, թռիչք:

խավար-մութ:

սաստկանալ-բարկանալ:

Գրի՛ր նաև բարեկամ, ջինջ, թաքուն, երեխա, զգայուն, խավար բառերի հականիշները:

բարեկամ-թշնամի

ջինջ-կեղտոտ:

թաքուն-բացահայտ

երեխա-մեծահասակ:

զգայուն-թույլ:

խավար-լուսավոր:

  • Լրացրո՛ւ բաց թողած տառերը:

Հեքիաթական, վերջալույս, պատշգամբ, բարձրանալ, փաթաթել, ծածկվել