Այն սովորողների համար, ովքեր ֆայլը չեն կարողանում ներբեռնել
Դասարանական առաջադրանքներ
6․ Երեք մեքենայով շինհրապարակ բերեցին 26տ ավազ։ Առաջին մեքենայում կար 2տ ավելի, քան երկրորդում։ Երրորդում կար 3տ պակաս, քան երկրորդում։ Որքա՞ն պետք է վճարել յուրաքանչյուր մեքենայի բերած ավազի համար եթե 1տ ավազն արժե 5000դրամ։
7․ Երկու թվերի գումարը 520 է։ Առաջին թիվը 30-ով մեծ է երկրորդից։ Որո՞նք են այդ թվերը։ 520-30=490 490:2=245 245+30=275 Պատ՝.245,275:
8. Երեք թվերի գումարը 480 է։ Առաջին երկուսը իրար հավասար ռն, և դրանց գումարը 20-ով մեծ է երրորդ թվից։ Որո՞նք են այդ թվերը։ 9․ Բարձրահարկ շենքում կան երկու և 4 սենյականոց 40 բնակարան։ Այդ բնակարանների սենյակների ընդհանուր քանակը 110 է։ Քանի՞ երկու և քանի՞ չորս սենյականոց բնակարան կա այդ շենքում։
Տնային առաջադրանքներ
6.Երկու մեքենայով շինհրապարակ բերեցին 14տ ցեմենտ։ Առաջին մեքենայում կար 2տ ավելի, քան երկրորդում։ Որքա՞ն պետք է վճարել յուրաքանչյուր մեքենայի բերած ցեմենտի համար, եթե 1տ ցեմենտն արժե 47000դրամ։
7. Երեք թվերի գումարը 480 է։ Առաջին երկուսի գումարը 20-ով մեծ է երրորդ թվից։ Ո՞րն է երրորդ թիվը։ 480-20=460
8․ Եթե Սոնայի մտապահած թվին ավելացնենք նույն թիվը, ապա նաև 124, կստանանք 10-ի բազմապատիկ՝ 135-ից փոքր թիվ։ Ո՞ր թիվն է մտապահել Սոնան։
9. Վարպետը 90լ ջուրը լցրեց 30հատ 2լ և 5լ տարողությամբ ամանների մեջ և ուղարկեց խանութ։ Նա յուրաքանչյուր տարողությամբ քանի՞ աման ջուր ուղարկեց խանութ։