Ճանապարհ, ժամանակ արագություն

Դասարանական առաջադրանքներ

1 Ինքնաթիռը քանի՞ կիլոմետր կթռչի 3 ժամում, եթե նրա թռիչքի արագությունը 800կմ/ժ է։  Լուծում.՝ 800×3=2400   Պատ.՝2400

2 Հաշվի՛ր ավտոմեքենայի և գնացքի անցած ճանապարը 4 ժամում՝ իմանալով, որ ավտոմեքենան ընթացել է 70կմ/ժ արագությամբ, իսկ գնացքը՝ 15կմ/ժ-ով ավելի արագ։ Լուծում.՝ 70×4=280կմ 15×4=60կմ  280+60=340կմ Պատ.՝340 կմ

3 Հեծյալը 130մ/ր արագությամբ A վայրից շարժվեց դեպի  5կմ300մ հեռավորության վրա գտնվող B վայրը։ Որքա՞ն ճանապարհ նա դեռ կունենա անցնելու շարժվելուց 30ր հետո։  Լուծում.՝ճանապարհ=30×130=3900 Պատ՝3կմ900մ:

4 A և B վայրերից իրար ընդառաջ միաժամանակ դուրս եկան երկու ավտոմեքենա։ Առաջին ավտոմեքենան շարժվում էր 85կմ/ժ արագությամբ, իսկ երկրորդը՝ 90կմ/ժ արագությամբ։ Շարժվելուց 2ժ հետո նրանք հանդիպեցին։ Հաշվի՛ր A և B վայրերի միջև եղած հեռավորությունը։  Լուծում.՝85×2=170  90×2=180  170+180=350  Պատ.՝350կմ:

5. A վայրից հակադիր ուղղություններով միաժամանակ շարժվեցին երկու մեքենա։ Որքա՞ն կլինի նրանց միջև հեռավորությունը շարժվելուց 2ժ հետո, եթե մեքենաներից մեկի արագությունը 60կմ/ժ է, իսկ մյուսինը՝Լուծում՝60×2=120կմ 70×2=140   140-120=20   Պատ.՝20կմ

6 Կովը մեկ օրում ուտում է 20կգ խոտ։ որքա՞ն խոտ է անհրաժեշտ՝ 5 կովի մեկ շաբաթ կերակրելու համար։Լուծում.՝7×20=140  140×5=700  Պատ.՝ 700կգ:

7 Հաշվի՛ր, թե որքան ջուր է հոսում ծորակից 4 ժամում՝ գիտենալով, որ 1 ժամում հոսում է 240լ։ Լուծում.՝240×4=960լ Պատ.՝960լ:

Տնային առաջադրանքներ

1Որքա՞ն ճանապարհ կանցնի կրիան 10 րոպեում, եթե նրա շարժման արագությունը 12մ/ր է։  10×12=120  Պատ.՝120մ

2 Որքա՞ն ճանապարհ անցած կլինի արբանյակը թռիչքից 15վ հետո, եթե նրա թռիչքի արագությունը 8կմ/վ է։  15×8=120  Պատ.՝120կմ

3. Ավտոմեքենան 90կմ/ժ արագությամբ  A քաղաքից մեկնեց 360կմ հեռավորության վրա գտնվող B քաղաքը։ A քաղաքից դուրս գալուց 3ժ հետո որքա՞ն կլինի նրա հեռավորությունը B քաղաքից։ 360:90=4  3×90=270  360-270=90  Պատ.՝90կմ

4 A և B վայրերից իրար ընդառաջ միաժամանակ դուրս եկան երկու ավտոմեքենա։ Առաջին ավտոմեքենան շարժվում էր 75կմ/ժ արագությամբ, իսկ երկրորդը՝ 80կմ/ժ արագությամբ։ Շարժվելուց 3ժ հետո նրանք հանդիպեցին։ Հաշվի՛ր A և B վայրերի միջև եղած հեռավորությունը։ 75×3=225  80×3=240 240+225=465  Պատ.՝465կմ:

5. A վայրից հակադիր ուղղություններով միաժամանակ շարժվեցին երկու մեքենա։ Որքա՞ն կլինի նրանց միջև հեռավորությունը շարժվելուց 3ժ հետո, եթե մեքենաներից մեկի արագությունը 50կմ/ժ է, իսկ մյուսինը՝ 65կմ/ժ։ 3×50=150  3×65=195   195-150=35 Պատ՝35կմ

6 Կովը մեկ օրում ուտում է 20կգ խոտ։ որքա՞ն խոտ է անհրաժեշտ՝ 1 կովի մեկ շաբաթ կերակրելու համար։ 7×20=140  Պատ.՝140կգ

7 Ծորակից 1ժամում հոսում է 240լ ջուր։ Քանի՞ ժամում կլցվի 2880լ տարողությամբ ջրավազանն այդ ծորակով։ 2880:240=12ժ  Պատ.՝12:

Կոնֆետների աշխարհ

Ես դպրոցից դուրս եկա երկար քայլեցի դեպի տուն բայց ժանապարն տեսա կոնվետների խանութ: Ես մտա այտ խանութ դիպչեցի մի կոնֆետի նա դարցավ երկու հատ, հետո ինձ թվաց թր իմ աչքին է երեվում, գնացի մեկ ուիշ քաղցրավենիքի մոտ մեկ անգամ դիպչեցի նրան և նա դարցավ երկու հատ մեկ անգամել դիպչեցի նթան և նա դարցավ երեք հատ, բոլորը տեսնելով այտ ամենաը ինձ հրչակեցին երկրի թագուհի: Ով շատ աղքատ եր ես նրա հազար դրդմին դիպչեցի և դարցավ երկիու հազար, ով խնթրի առաջ էր կանգնում միյանքամից շնչակտուր վազում էր ինձ մոտ: Հետո բոլոր մարդիկ էլ դարձան ինձ նման և ինձ հանեցին թագուհու կոչումից, ուղակի ես համար մեկ կախարդուհին էի:

Հայաստանի հյուսիսի տեսարժան վայրերը

Հայաստանի հյուսիսում կա երկու շատ հետաքրքիր մարզ, որոնք հարուստ են պատմամշակութային հուշարձաններով ու տեսարժան վայրերով՝ Լոռին և Շիրակը։ Այս հրապարակմամբ կանդրադառնանք Լոռու տեսարժան վայրերին։

Լոռու գրեթե բոլոր հին քաղաքները, այսպես թե այնպես, կապված են լեգենդար անձանց՝ սպարապետների, լուսավորիչների, սրբերի ու նույնիսկ Հիսուս Քրիստոսի տասներկու աշակերտներից` Թովմաս առաքյալի հետ։

Լոռի բերդ

Ծովի մակարդակից 1500 մետր բարձրության վրա, երկու գետերի միախառնման վայրում գտնվող քաղաք-ամրոցից միայն փլատակներ են մնացել։

Բերդը հիմնվել է X դարում։ Միջնաբերդը ինը հեկտար տարածք է զբաղեցրել ու պաշտպանվել է մոտ 200 մետր երկարություն ունեցող բերդապարսպով, որի երկայնքով խրամ (ջրով լցված պաշտպանական փոս) է եղել։

Հայաստանի հարավի զբոսաշրջային գանձերը. հատուկ հետաքրքրասերների համար

Միջնաբերդի շուրջ տարածվող քաղաքը մոտ 30 հեկտար է զբաղեցրել։ Այն նույնպես պարսպապատ է եղել։ Այժմ դրանից միայն հիմքի մնացորդներն են մնացել։ Պեղումների արդյունքում այստեղ XI-XIII դարերի երկու բաղնիք են հայտնաբերել։ 

Крепость Лори, Армения

Տեղակայված լինելով մարդաշատ առևտրային ճանապարհների վրա՝ Լոռի բերդը եղել է միջնադարյան Հայաստանի ամենախոշոր բնակավայրերից մեկը։ Ծաղկուն ժամանակներում քաղաքը մոտ 10 հազար բնակիչ է ունեցել։

Ֆանտաստիկ գեղեցկություն. հայ նկարչուհին զարդարել է Պալացո Կոնտարինին. լուսանկարներ

Այս վայրը գրավում է  զբոսաշրջիկներին ոչ միայն իր պատմությամբ, այն նաև աշխարհագրական առումով է շատ հրապուրիչ. Լոռի բերդի փլատակների մոտից հիանալի տեսարան է բացվում դեպի խորունկ ձորը։

Սանահին վանական համալիր

X—XIII  դարերի միջնադարյան համալիրը, որը գտնվում է Դեբեդի կիրճի վերևի սարահարթի վրա, ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ–ի Համաշխարհային ժառանգության ցանկում ու միջնադարյան Հայաստանի խոշորագույն հոգևոր ու մշակութային կենտրոններից է։ X-XI դարերում այս համալիրիր միաբանության անդամների թիվը հասնում էր 500-ի։ Նրանց շարքում կային գիտության ու մշակույթի գործիչներ։ Սանահինին կից գրչատուն կար, որտեղ դպիրներն ու գրիչները մատյաններ էին արտագրում։

Книгохранилище и часовня Св. Григора монастырского комплекса Санаин

Համարվում է, որ վանքը կառուցվել է այն վայրում, որտեղ դեռ IV դարում Գրիգոր Լուսավորիչը խաչքար էր տեղադրել։ Դա սուրբ Աստվածածին առաջին վանքն էր։ Սակայն Սանահինի ամենամեծ հուշարձանը Ամենափրկիչ եկեղեցին է։ Այս եկեղեցու հիշարժան գլխավոր պատկերներից մեկը եկեղեցու մանրակերտը ձեռքերում պահած Կյուրիկե ու Սմբատ արքաների քանդակն։

Церковь Аменапркич монастырского комплекса Санаин

Արժե նշել, որ Սանահին գյուղը հայտնի է նաև նրանով, որ ըստ որոշ հետազոտողների, այստեղ է ծնվել Սայաթ Նովան։

Հաղպատ վանական համալիր

Սանահինից ոչ շատ հեռու Հաղպատի վանքն է, որը նույնպես ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ–ի ցանկում։ Սա միջնադարյան Հայաստանի երևելի հուշարձան է, որն առանձնանում է ասիմետրիկ գծագրությամբ՝ գողտրիկ տեսարանի ֆոնին։

Վանքը փոքր սարավանդի վրա է՝ կիրճերով շրջապատված: Հիմնվել է 976 թվականին Աշոտ Գ Ողորմածի օրոք։

Монастырский комплекс Ахпат

Ըստ ավանդազրույցի՝ նախ, հինվել է Սանահինը, որի  անվանումը մեկնաբանվում է, իբր՝ «սա նրանից հին է»։ Կառույցի վրա երկու վարպետ են աշխատել` հայր ու որդի։  Սակայն շինարարության ընթացքում նրանց միջև պարբերաբար տարաձայնություններ են առաջացել, ու մի անգամ վիճելիս որդին ասել է հորը, թե  ինքնուրույն կարող է վանք կառուցել։

Барельеф на монастырском комплексе Ахпат

Այդպես, ըստ առասպելի, հայտնվել է  Հաղպատը։ Երբ վանքն արդեն պատրաստ է եղել, բոլորը սպասել ծեր վարպետի գնահատականին։ Վերջապես, նա հրել է շարվածքի քարը և ասել. «Ա՜խ, պատ»: Այստեղ հայր և որդի գրկախառնվել են և հաշտվել։ Իսկ վանքն էլ «Հաղպատ» անվանումն է ստացել։

Ի դեպ, համալիրն արդարացրել է իր անվանումը. այս ընթացքում այն կանգուն է մնացել, չնայած բազմաթիվ երկրաշարժերին։ Այսօր Հաղպատը բարդ ճարտարապետական համալիր է, որը ասես մի փոքր քաղաք լինի, որտեղ հանգիստ կարելի է մոլորվել. վանքի շուրջ կառուցված շինությունները լաբիրինթոսներ են կազմում։

Монастырский комплекс Ахпат

Ախթալայի բերդ ու վանք

Ճարտարապետական համալրը գտնվում է Դեբեդի կիրճի մեկ այլ սարահարթի վրա։ Այս վայրի պատմությունը պաշտոնապես սկսվում է X դարից, երբ այստեղ կառուցվել է Պղնձահանք բերդը։ Այն Տաշիր-Ձորագետի թագավորության համար ռազմավարական կարևորություն ունեցող պաշտպանական կառույց էր։ Երկու դար անց` 1188 թվականին, Կյուրիկյանների տոհմից Մարիամ արքայադստեր հրամանով բերդում Սուրբ Աստվածածնի եկեղեցի է կառուցվել։

Храм Святой Богородицы в Ахтале, Лорийская область Армении

Հատկանշական են այս եկեղեցու որմնանկարները, որոնք 960 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեն։ Դրանք թվագրվում են XIII դարով։ Որմնանկարներն իրենց մակերեսով և սյուժեների հարստությամբ աննախադեպ են ոչ միայն Հայաստանի, այլև կովկասյան տարածաշրջանի համար։

Фрески церкви Тигран Оненц в Ани

Սուրբ Աստվածածնի եկեղեցու հետ կապված մի հետաքրքիր պատմություն կա։ Խորանի գմբեթային հատվածում պատկերված է գահին նստած Աստվածածինը` փոքրիկի հետ։ Սակայն Աստվածամոր դեմքը վնասված է։ Պատմությունը վկայում է, որ XIV դարում Լենկթեմուրը վանք է մտել ու տեսել է, որ այնտեղ մարդ չկա։ Բայց այդ պահին հանկարծակի մանկան լաց է լսվել։

Պատմական արդարությունը վերականգնվել է. Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Լենկթեմուրը հասկացել է, որ եկեղեցում թաքստոց կա։ Ի դեպ, այդ թաքստոցը մինչ այժմ էլ պահպանվել է։ Սակայն զորապետին այդպես էլ չի հաջողվել գտնել դրա մուտքը։ Նա հրամայել է իր զինվորներին կրակ բացել եկեղեցու վրա։ Արդյունքում Աստվածամոր դեմքը վնասվել է, սակայն եկեղեցին կանգուն է մնացել։

Фрески церкви Тигран Оненц в Ани

Բանն այն է, որ եկեղեցին չորս կողմից զարդարված է խաչի տեսք ունեցող հարթաքանդակներով, իսկ ամենամեծը գտնվում է արևելյան կողմում։ Այդ խաչի մեջտեղը դատարկ է։ Ըստ լեգենդի` հրանոթից արձակված գունդը կպել է խաչի մեջտեղին ու հետ է մղվել` պահպանելով եկեղեցին։

Фрески церкви Тигран Оненц в Ани

Օձուն գյուղ

Օձունը Հայաստանի ամենահայտնի գյուղերից է։ Այն գրավում է ճանապարհորդներին, նախ և առաջ, իր դիրքով։ Գյուղը գտնվում է Դեբեդի կիրճի ձախակողմյան սարահարթին։ Հյուսիսից այն շրջապատում է Վիրահայոց լեռնաշղթան, հարավարևելքից` Գուգարաց լեռները, հարավից` Բազումի լեռները։ Գյուղ տանող ճանապարհն անցնում է ձորի ոլորաններով, մի փոքր վտանգավոր է, բայց այնտեղից գեղեցիկ տեսարաններ են բացվում։ Իսկ այստեղի արևածագերն ու մայրամուտներն անմոռանալի են։

Вид на село Одзун

Սակայն աշխարհագրական դիրքից բացի, Օձունը հետաքրքրական է նաև իր հնությամբ։ Այն Տաշիրի հնագույն բնակավայրերից է, միջնադարում մշակութային կենտրոնն է եղել։

Օձունն Ամենայն Հայոց կաթողիկոս (718-728թթ) Սուրբ Հովհաննես Իմաստասերի (Հովհաննես Գ Օձնեցի) ծննդավայրն է։ Նա հայ հոգևորականության ամենաանվանի ներկայացուցիչներից է եղել։ Հենց նա է գրել իր տեսակի մեջ առաջին հայկական եկեղեցու կանոնների հավաքածուն։ Սակայն կաթողիկոսի ամենամեծ վաստակն այն է, որ Հայաստանում արաբական տիրապետության ժամանակ նա կարողացել է կանխել քրիստոնյաներին բռնի հավատափոխ անելու ընթացքը։

Одзунский монастырь, Армения

Օձունը հայտնի է նաև նույնանուն վանքով, որը գտնվում է գյուղի կենտրոնում` բարձունքի վրա ու ցանկացած կետից երևում է։ Ավանդության համաձայն` I դարում Թովմաս առաքյալը Օձուն է հասել ու ապագա եկեղեցու տեղում օծել է երկու եպիսկոպոսի ու հինգ քահանայի։ Բնակավայրի անվանումն առաջացել է հենց «օծել» բառից։ Հայտնի է, որ Թովմաս առաքյալն իր հետ էր բերել Քրիստոսի բարուրաշորը, որն ըստ ավանդության, թաղված է Սուրբ Աստվածածնի եկեղեցու խորանի տալ։