Զույգ և կենտ թվեր

Դասարանական առաջադրանքներ

1 1, 2, 5, 33, 28, 99, 405, 512, 777, 888, 1416, 1547, 5555, 15325, 152412 թվերից որո՞նք են զույգ, և որո՞նք կենտ։ զույգ-2,28,512,888,1416,152412: կենտ-1,5,33,99,405,777,1547,5555,15325:

2 Որքա՞ն է երկու իրար հաջորդող զույգ թվերի տարբերությունը։ 2:

3 Զու՞յգ են, թե՞ կենտ։ Պատասխանդ հիմնավորի՛ր օրինակներով։

148 թվի նախորդ և հաջորդ թվերը 147,149    կենտ

Երկու զույգ թվերի գումարը – զույգ

Երկու թվերի գումարը, որոնցից մեկը զույգ է, մյուսը կենտ20+3=23, կենտ:

4․ Կատարի՛ր գործողությունը։

44կմ-2կմ35մ =41կմ965մ

62տ210կգ-2տ280կգ=59տ930կգ

24օր-3օր6ժ=576-78=498

34կմ85մ+2կմ35մ=36կմ120մ

22տ210կգ+2տ880կգ=43տ90կգ

2օր16ժ+3օր9ժ=64+51=145ժ

5 Գտի՛ր անհայտ բաղադրիչը։

3360:32=105

3232=168064:52

3018=5486-2468

22004=11233+10771

6. Երկու թվերի գումարը 480 է։ Այդ թվերից մեկը մյուսից մեծ է 5 անգամ։ Որո՞նք են այդ թվերը։

480։6=80

80×5=400

7. Ընտրի՛ր այն թվերը, որոնք տեղադրելով a-ի փոխարեն՝ երկու անհավասարություններն էլ միաժամանակ տեղի ունենան։

6000, 1184, 321, 418, 1, 1150, 1200, 324

a<1200     a>1125    1184,1150

a>4587     a<4595

8. Ի՞նչ մնացորդ կստացվի։

(30+1):3=10 (1մն)

(30+1):5=6 (1մն)

(30+1):10=3 (1մն)

9. 6 մեծ  և 4 փոքր պարկերում կա 38կգ ալյուր։ 4 մեծ և 4 փոքր պարկերում՝ 28 կգ ալյուր։ Որքա՞ն ալյուր կա մեծ և փոքր պարկերից յուրաքանչյուրում։  6-4=2  38-28=10  10:2=5  5×6=30   38-30=8  8:4=2

10  Դասարանի 31 աշակերտներից 21-ը ցանկություն հայտնեց սովորել անգլերեն, իսկ՝ 18-ը՝ իսպաներեն։ Քանի՞ աշակերտ ցանկություն հայտնեց սովորել երկու լեզուներն էլ։ 21+18=39 39-31=8

Տնային առաջադրանքներ

1 Թվարկի՛ր 33-ից մինչև 45-ը ներառյալ բոլոր կենտ թվերը։ 33,35,37,39,41,43,45:

2 Որքա՞ն է երկու իրար հաջորդող կենտ թվերի տարբերությունը։ 2

3 Զու՞յգ են, թե՞ կենտ։ Պատասխանդ հիմնավորի՛ր օրինակներով։

125 թվի նախորդ և հաջորդ թվերը 124,126   զույգ

Երկու կենտ թվերի գումարը  -զույգ

Որևէ զույգ թվի նախորդ և հաջորդ թվերը -կենտ

4․ Կատարի՛ր գործողությունը։

62դմ2սմ-5դմ8սմ=564սմ

12ժ20ր-2ժ40ր=580ր

82կգ-6կգ650գ=21կգ350գ

42դմ7սմ+5դմ8սմ=485սմ

12կգ650գ+6կգ450գ=19կգ100գ

12ժ20ր+2ժ40ր=900ր

5 Գտի՛ր անհայտ բաղադրիչը։

10656։24=444

203=4872:24

2603+3637=6240

48216-215=48001

6 Երկու թվերի գումարը 560 է։ Այդ թվերից մեկը մյուսից փոքր է 6 անգամ։ Որո՞նք են այդ թվերը։

560:7=80

80×6=480

7. Ընտրի՛ր այն թվերը, որոնք տեղադրելով a-ի փոխարեն՝ երկու անհավասարություններն էլ միաժամանակ տեղի ունենան։

6450, 1, 1240,  459,

a<1245        a>1200             1240

a>214       a<1800                459,1240

8. Ի՞նչ մնացորդ կստացվի։

(40+1):4=10(1մն)

(40+2):4=10(2մն)

(40+3):4=10(3մն)

9 7 մեծ և 5 փոքր պարկերում կա 38կգ բրինձ։ 7 մեծ և 7 փոքր պարկերում՝ 42կգ։ Որքա՞ն բրինձ կա մեծ և փոքր պարկերից յուրաքանչյուրում։ 42-38=4  4:2=2  38-10=28  28:7=4

10 Երեք հաջորդական կանգառներում ավտոբուսից իջնում է 3 ուղևոր, բարձրանում՝ 4-ը։ Քանի՞ ուղևոր կար ավտոբուսում ամենասկզբում, եթե երեք կանգառներից հետո դարձավ 15 ուղևոր։ 15-3=12

Задание 1. Раскройте скобки.

Образец. Он договорился встретиться со (старые друзья). – Он договорился встретиться со старыми друзьями.

  1. В комнату вошёл незнакомец с (большая борода и пышные усы).

В комнату вошёл незнакомец с большой бородой и пышными   усами.

  • На экзамене можно пользоваться (простой калькулятор).

 На экзамене можно пользоваться простым калькулятором.

  • Когда он был ребёнком, то мечтал стать (известный хирург). Когда он был ребёнком, то мечтал стать

  известным хирургом. 

  • Ребята договорились о встрече и обменялись (телефонные номера).

Ребята договорились о встрече и обменялись телефонными номерами.

  • Весь зал наслаждался (прекрасная музыка).

Весь зал наслаждался прекрасной музыкой.

  • Я хочу поздравить вас с (профессиональный праздник).

Я хочу поздравить вас с профессиональным праздником.

  • Дети смеялись над (забавные шутки) клоуна.

Дети смеялись над забавными шутками клоуна.

  • С (большая радость) она вернулась домой.
  • С большой радостью она вернулась домой.
  • Он никак не мог помириться с (бывший враг).

       Он никак не мог помириться с бывшим врагом.

  1. Ольга написала объявление (красный фломастер).

      Ольга написала объявление красным  фломастером.

Задание 2. Вставьте пропущенные словосочетания в нужной форме.

Используйте словосочетания: огромная армия, младшая сестра, большое внимание, дремучий лес, утренняя зарядка, грамматические ошибки, научный доклад, открытое небо, родные братья, далёкое озеро, обеденный стол.

  1. Генерал командовал огромной армией.
  2. Учёный долго работал над научным докладом.
  3. Он пишет с грамматическими ошибками .
  4. Разница между радными   была сразу видна.
  5. Перед _____ он успел плотно позавтракать.
  6. Зрители смотрели этот фильм с _____.
  7. Концерт проходил под _____.
  8. Широкая радуга стояла над _____, где-то за _____ шёл дождь.
  9. Письмо мы нашли под _____.
  10. Анна не хотела извиняться перед своей _____.

Задание 3. Раскройте скобки.

Образец. Каким спортсменом ты восхищаешься? (известный) – Известным.

  1. С каким хлебом ты ешь бутерброд? (чёрный)
  2. Над каким романом работал писатель? (исторический)
  3. Перед каким магазином остановился автобус? (книжный)
  4. Какой одеждой интересуется твоя сестра? (модная)
  5. С какими ошибками мальчик написал диктант? (грубые)
  6. Рядом с каким общежитием находится метро? (студенческое)
  7. За какими продуктами Анна пошла в магазин? (молочные)
  8. С какой сестрой она встретилась? (младшая)

Задание 1. Раскройте скобки.

Образец. Он договорился встретиться со (старые друзья). – Он договорился встретиться со старыми друзьями.

  1. В комнату вошёл незнакомец с (большая борода и пышные усы).

В комнату вошёл незнакомец с большой бородой и пышными   усами.

  • На экзамене можно пользоваться (простой калькулятор).

 На экзамене можно пользоваться простым калькулятором.

  • Когда он был ребёнком, то мечтал стать (известный хирург). Когда он был ребёнком, то мечтал стать

  известным хирургом. 

  • Ребята договорились о встрече и обменялись (телефонные номера).

Ребята договорились о встрече и обменялись телефонными номерами.

  • Весь зал наслаждался (прекрасная музыка).

Весь зал наслаждался прекрасной музыкой.

  • Я хочу поздравить вас с (профессиональный праздник).

Я хочу поздравить вас с профессиональным праздником.

  • Дети смеялись над (забавные шутки) клоуна.

Дети смеялись над забавными шутками клоуна.

  • С (большая радость) она вернулась домой.
  • С большой радостью она вернулась домой.
  • Он никак не мог помириться с (бывший враг).

       Он никак не мог помириться с бывшим врагом.

  1. Ольга написала объявление (красный фломастер).

      Ольга написала объявление красным  фломастером.

Задание 2. Вставьте пропущенные словосочетания в нужной форме.

Используйте словосочетания: огромная армия, младшая сестра, большое внимание, дремучий лес, утренняя зарядка, грамматические ошибки, научный доклад, открытое небо, родные братья, далёкое озеро, обеденный стол.

  1. Генерал командовал огромной армией.
  2. Учёный долго работал над научным докладом.
  3. Он пишет с грамматическими ошибками .
  4. Разница между родными братьями  была сразу видна.
  5. Перед утренний зарядки он успел плотно позавтракать.
  6. Зрители смотрели этот фильм с большим вниманием.
  7. Концерт проходил под открытым небом.
  8. Широкая радуга стояла над далекой озерой, где-то за дремучим лесом шёл дождь.
  9. Письмо мы нашли под обедним столом.
  10. Анна не хотела извиняться перед своей младшей сестрой.

Задание 3. Раскройте скобки.

Образец. Каким спортсменом ты восхищаешься? (известный) – Известным.

  1. С каким хлебом ты ешь бутерброд? (чёрный)черным.
  2. Над каким романом работал писатель? (исторический)историческим.
  3. Перед каким магазином остановился автобус? (книжный)книжным.
  4. Какой одеждой интересуется твоя сестра? (модная)модной.
  5. С какими ошибками мальчик написал диктант? (грубые)грубыми.
  6. Рядом с каким общежитием находится метро? (студенческое)студенческим.
  7. За какими продуктами Анна пошла в магазин? (молочные)молочными.
  8. С какой сестрой она встретилась? (младшая)младшей.

ՉԱԽՉԱԽ ԹԱԳԱՎՈՐԸ

Լինում է, չի լինում՝ մի աղքատ ջաղացպան։

Մի պատռված քուրք հագին, մի ալրոտ փոստալ գլխին ապրելիս է լինում գետի ափին, իր կիսավեր ջաղացում։ Ունենում է մի մոխրոտ բաղաջ ու մի կտոր պանիր։

Մի օր գնում է, որ ջաղացի ջուրը թողնի, գալիս է, տեսնում՝ պանիրը չկա։

Մին էլ գնում է՝ ջուրը կապի, գալիս է, տեսնում՝ բաղաջը չկա։

Էս ո՞վ կլինի, ո՞վ չի լինի։ Մտածում է, մտածում ու ջաղացի շեմքում թակարդ է լարում։ Առավոտը վեր է կենում, տեսնում մի աղվես է ընկել մեջը։

— Հը՞, գող անիծված, դու ես կերել իմ պանիրն ու բաղարջը, հա՞․ կաց, հիմի ես քեզ պանիր ցույց տամ։— Ասում է ջաղացպանն ու լինգը վերցնում է, որ աղվեսին սպանի։

Աղվեսը աղաչանք-պաղատանք է անում։ «Ինձ մի՛ սպանի,— ասում է,— մի կտոր պանիրն ի՞նչ է, որ դրա համար ինձ սպանում ես։ Կենդանի բաց թող, ես քեզ շատ լավություն կանեմ»։

Ջաղացպանն էլ լսում է, կենդանի բաց է թողնում։

Էս աղվեսը գնում է, էդ երկրի թագավորի աղբանոցում ման է գալի ման, մի ոսկի է գտնում։ Վազ է տալիս թագավորի մոտ։

— Թագավորն ապրած կենա, ձեր կոտը մի տվեք, Չախչախ թագավորը մի քիչ ոսկի ունի, չափենք ետ կբերենք։

— Չախչախ թագավորն ո՞վ է,— զարմացած հարցնում է թագավորը։  — Դու դեռ չես ճանաչում,— պատասխանում է աղվեսը։ — Չախչախը մի շատ հարուստ թագավոր է, ես էլ նրա վեզիրն եմ։ Կոտը տո՛ւր, տանենք ոսկին չափենք․ հետո կճանաչես։

Կոտը առնում է տանում, աղբանոցում գտած ոսկին ամրացնում կոտի ճեղքում, իրիկունը ետ բերում, տալիս, օ՜ֆ,— ասում է,— զոռով չափեցինք։

— Մի՞թե ճշմարիտ սրանք կոտով ոսկի են չափել,— մտածում է թագավորը։ Կոտը թափ է տալիս, զնգալեն մի ոսկի է վեր ընկնում։

Մյուս օրը աղվեսը ետ գալիս է, թե՝ Չախչախ թագավորը մի քիչ ակն ու մարգարիտ ունի․ ձեր կոտը տվեք, չափենք, կբերենք։

Կոտն առնում է, տանում։ Մի մարգարիտ է գտնում, կոխում է կոտի արանքը, էլ ետ իրիկունը ետ բերում։

— Օ՜ֆ,— ասում է,— մեռանք, մինչև չափեցինք։

Թագավորը կոտը թափ է տալի, մարգարիտը դուրս է թռչում։

Մնում է զարմացած, թե էս Չախչախ թագավորն ինչքան հարուստ պետք է լինի, որ ոսկին, ակն ու մարգարիտը կոտով է չափում։

Անց է կենում մի քանի օր։ Մի օր էլ աղվեսը գալիս է թագավորի մոտ խնամախոս, թե՝ Չախչախ թագավորը պետք է ամուսնանա, քու աղջիկն ուզում է։

Թագավորը ուրախանում, աշխարհքով մին է լինում։

— Դե գնացեք,— ասում է,— շուտ արեք, հարսանիքի պատրաստություն տեսեք։

Թագավորի պալատում իրար են անցնում, հարսանիքի պատրաստություն են տեսնում, իսկ աղվեսը ջաղացն է վազում։

Վազում է, ջաղացպանին աչքալուս տալի, թե՝ հապա՜, թագավորի աղջիկը քեզ համար ուզել եմ։ Պատրաստ կաց, որ գնանք, հարսանիք անենք։

— Վա՜յ, քու տունը քանդվի, ա՛յ աղվես, էդ ի՞նչ ես արել,— ասում է վախեցած ջաղացպանը։ — Ես՝ ո՞վ, թագավորի աղջիկը՝ ո՞վ։ Ո՛չ ապրուստ ունեմ, ո՛չ տունուտեղ, ո՛չ մի ձեռք շոր․․․ Հիմի ես ի՞նչ անեմ․․․  — Դու մի՛ վախենա, ես ամեն բան կանեմ,— հանգստացնում է աղվեսն ու ետ վազում թագավորի մոտ։

Վազելով ընկնում է պալատը. «Հա՜յ-հարա՜յ, Չախչախ թագավորը մեծ հանդեսով գալիս էր, որ պսակվի։ Ճամփին թշնամի զորքերը հանկարծ վրա տվին, մարդկանց կոտորեցին, ամեն բան տարան։ Ինքը ազատվեց, փախավ։ Ձորում մի ջաղաց կա, եկել է, մեջը մտել։ Ինձ ուղարկեց, որ գամ, իմաց անեմ, շոր տանեմ, ձի տանեմ, գա պսակվի, շուտով գնա, իր թշնամիներից վրեժն առնի»։

Թագավորն իսկույն ամեն բան պատրաստում է, տալիս աղվեսին, հետն էլ շատ ձիավորներ է դնում, որ պատվով ու փառքով իր փեսին պալատ բերեն։

Գալիս են, հանդեսով ջաղացի դռանը կանգնում։ Ջաղացպանի քուրքը հանում, թագավորի շորերը հագցնում, նստեցնում են նժույգ ձիուն։ Շրջապատված մեծամեծներով, առջևից՝ ձիավորներ, ետևից՝ ձիավորներ, էսպես հանդեսով բերում են թագավորի պալատը։ Իր օրումը պալատ չտեսած ջաղացպա՜ն․ շշկլված, բերանը բաց մին չորս կողմն է, մին հագի շորերին է նայում, խլշկոտում ու զարմանում։

— Էս ինչո՞ւ չտեսի նման դեսուդեն է նայում, աղվես ախպեր,— հարցնում է թագավորը։— Կարծես տուն չլինի տեսած, շոր չլինի հագած։

— Չէ՛, դրանից չի,— պատասխանում է աղվեսը։ — Նայում է ու համեմատում իր ունեցածի հետ, թե իր ունեցածը որտե՜ղ, էս որտե՜ղ․․․

Նստում են ճաշի։ Տեսակ-տեսակ կերակուրներ են բերում։ Ջաղացպանը չի իմանում՝ որին ձեռք տա կամ ինչպես ուտի։

— Ինչո՞ւ չի ուտում, աղվես ախպեր,— հարցնում է թագավորը։

— Գալու ժամանակ ճամփին որ կողոպտեցին, նրա համար միտք է անում։ Չեք կարող երևակայել, տեր թագավոր, թե ինչքան բան տարան, և, վերջապես, ինչ անպատվություն էր էդ մեր թագավորի համար։ Ի՞նչպես հաց ուտի,— պատասխանում է աղվեսը հառաչելով։

— Բան չկա, դարդ մի՛ անի, սիրելի փեսա, աշխարհք է, էդպես էլ կպատահի,– խնդրում է թագավորը։ — Այժմ հարսանիք է, ուրախանանք, քեֆ անենք։

Ու քեֆ են անում, ուտում, խմում, ածում, պար գալի․ յոթն օր, յոթ գիշեր հարսանիք անում։ Աղվեսն էլ դառնում է քավոր։

Հարսանիքից հետո թագավորը իր աղջկանը մեծ բաժինք է տալի ու հանդեսով ճամփա դնում Չախչախ թագավորի հետ։

— Կացե՛ք, ես առաջ գնամ, տունը պատրաստեմ, դուք իմ ետևից եկեք,— ասում է քավոր աղվեսը ու վազ տալի։

Վազ է տալի, վազ, տեսնում է՝ մի դաշտում մեծ նախիր է արածում։

— Էս ո՞ւմ նախիրն է։

Ասում են․

— Շահ-Մարինը։

— Պա՜, Շահ-Մարի անունը էլ չտաք, որ թագավորը նրա վրա բարկացել է, զորքով իմ ետևից գալիս է․ ով նրա անունը տվավ՝ գլուխը կտրել կտա։ Որ հարցնի, թե ումն է, ասեք՝ Չախչախ թագավորինը․ թե չէ՝ վայն եկել է, ձեզ տարել։

Վազ է տալի, վազ, տեսնում է՝ ոչխարի հոտը սարերը բռնել է։

— Էս ո՞ւմն է։

— Շահ-Մարինը։

Հովիվներին էլ նույնն է ասում։

Վազ է տալի, վազ, տեսնում է՝ ընդարձակ արտեր, հնձվորները միջին հնձում են։

— Էս ո՞ւմ արտերն են։

— Շահ-Մարինը։

Հնձվորներին էլ նույնն է պատվիրում։

Վազ է տալի, վազ, տեսնում է՝ անվերջ խոտհարքներ։

― Էս ո՞ւմն են։

— Շահ-Մարինը։

Խոտ հարողներին էլ նույնն է ասում։

Հասնում է Շահ-Մարի պալատին։

— Շահ-Մա՜ր, ա՛ Շահ-Մա՜ր,— գոռում է, հեռվից վազելով։ — Քու տունը չքանդվի, միամիտ նստել ես։ Թագավորը քեզ վրա բարկացել է, մեծ զորքով գալիս է, որ քեզ սպանի, տունուտեղդ քանդի, տակնուվրա անի, ունեցած-չունեցածդ էլ թագավորական գրի։ Մի անգամ քեզ մոտ մի վառիկ եմ կերել․ էն աղուհացը դեռ չեմ մոռացել։ Վազեցի, եկա, որ քեզ իմացնեմ։ Շուտ արա, գլխիդ ճարը տես, քանի չի եկել։

— Ի՞նչ անեմ, ո՞ւր գնամ,— հարցնում է սարսափած Շահ-Մարը ու տեսնում է, որ, ճշմարիտ, հեռվից փոշի բարձրացնելով, գալիս է թագավորը։

— Փախի՛, շուտով ձի նստի, փախի՛, էս երկրից կորի՛, էլ ետ չնայես։

Շահ-Մարը իսկույն նստում է իր լավ ձին ու փախչում էդ երկրից։

Աղվեսի ետևից գալիս են հարսանքավորները։ Գալիս են զուռնով, թմբուկով, երգով, զորքով, հրացան արձակելով ու աղմուկով։

Գալիս են Չախչախ թագավորն ու իր կինը ոսկեզօծ կառքի մեջ, նրանց աոջևից ու ետևից՝ անհամար ձիավորներ։

Հասնում են մի դաշտի։ Տեսնում են՝ մեծ նախիր է արածում։

— Էս ո՞ւմ նախիրն է,— հարցնում են ձիավորները։

— Չախչախ թագավորինը,— պատասխանում են նախրապանները։

Անց են կենում։ Հասնում են սարերին։ Տեսնում են՝ ոչխարի սիպտակ հոտը սարերը բռնել է։

— Էս ո՞ւմն է,— հարցնում են ձիավորները։

— Չախչախ թագավորինը,— պատասխանում են հովիվները։

Անց են կենում։ Հասնում են ընդարձակ արտերի։

— Էս ո՞ւմ արտերն են։

— Չախչախ թագավորինը։

Հասնում են խոտհարքներին։

— Էս ո՞ւմն են։

— Չախչախ թագավորինը։

Ամենքը մնացել են զարմացած, Չախչախ թագավորն ինքն էլ քիչ է մնում՝ խելքը թռցնի։ Էսպեսով, աղվեսի ետևից գալիս են, հասնում Շահ-Մարի պալատներին։

Քավոր Աղվեսն էնտեղ արդեն տեր է դառել, կարգադրություններ է անում։ Ընդունում է խնամիներին, ու նորից սկսում են քեֆը։

Յոթն օր, յոթ գիշեր էլ էստեղ են քեֆ անում, ու խնամիները վերադառնում են իրենց տեղերը։

Չախչախ թագավորը, իր կինն ու Քավոր Աղվեսն ապրում են Շահ-Մարի պալատներում։

Իսկ թագավորից վախեցած Շահ-Մարը մինչև էսօր էլ դեռ գնում է։

Ինչ- քուրք,ջրաղաց,աղվես,պանիր,խոտ:

ինչեր-պանիրներ,քուրքեր,ջրաղացներ, խոտեր,աղվեսներ:

ով-թագավոր,քավոր,մարդ,կին,գող:

ովքեր-չազեր,քավորներ,իներ,թագավորներ,գողեր:

5-ի բաժանելիության հայտանիշը

Դասարանական առաջադրանքներ

1․ 336-ին ի՞նչ թվանշանով վերջացող թիվ պետք է գումարել, որպեսզի ստացված գումարը 5-ի բազմապատիկ լինի։ 336+4=340  336+9=345

 2․ 418-ից ի՞նչ թվանշանով վերջացող թիվ պետք է հանել, որպեսզի ստացված գումարը 5-ի բազմապատիկ լինի։ 418-8=410 418-3=415

3 5-ի բազմապատի՞կ են արդյոք հետևյալ արտահայտությունների արժեքները։

336+1124=1460 այո

336+1009=1345  այո

336+25=361  ոչ

7366-114=7570  այո

4․ Գրի՛ր 16-ի բոլոր բաժանարարները և 16-ի երեք բազմապատիկ։բաժանարաներ 16-1,2,8,16:  բազմապատիկներ16-16,32,48:

Տնային առաջադրանքներ

1 Ասա՛ մի այնպիսի թիվ, որը գումարելով 234-ին՝ ստացված գումարը 5-ի բաժանվի առանց մնացորդի։ 234+6=240  234+1=235

2․ 4516-ից հանրի՛ր մի այնպիսի թիվ, որ ստացված տարբերությունը 5-ի բազմապատիկ լինի։ 4516-1=4515  4516-6=4510

3 5-ի բազմապատի՞կ են արդյոք հետևյալ արտահայտությունների արժեքները։

3036-321=2715  այո

3362-27=3335  այո

4251+214=4465  այո

1326-196=1130   այո

2345-23=2368   ոչ

4 Գրի՛ր 12-ի բոլոր բաժանարարները և 12-ի երեք բազմապատիկ։ բաժանարար12-1,2,3,4,6,12:   բազմապատիկ  12-24,36,48:

Պարապմունք 57

Դասարանական առաջադրանքներ

6․ Երեք մեքենայով շինհրապարակ բերեցին 26տ ավազ։ Առաջին  մեքենայում կար 2տ ավելի, քան երկրորդում։ Երրորդում կար 3տ պակաս, քան երկրորդում։ Որքա՞ն պետք է վճարել յուրաքանչյուր մեքենայի բերած ավազի համար եթե 1տ ավազն արժե 5000դրամ։ 26-2+3=27 27:3=9 9+2=11 9-3=6 11×5000=55000, 9×5000=45000, 6×5000=30000

7․ Երկու թվերի գումարը 520 է։ Առաջին թիվը 30-ով մեծ է երկրորդից։ Որո՞նք են այդ թվերը։ 520-30=490 490:2=245 245+30=275 Պատ՝.245,275:

8. Երեք թվերի գումարը 480 է։ Առաջին երկուսը իրար հավասար ռն, և դրանց գումարը 20-ով մեծ է երրորդ թվից։ Որո՞նք են այդ թվերը։480+20=500 500:2=250 250:2=125 125+125-20=230

 9․ Բարձրահարկ շենքում կան երկու և 4 սենյականոց 40 բնակարան։ Այդ բնակարանների սենյակների ընդհանուր քանակը 110 է։ Քանի՞ երկու և քանի՞ չորս սենյականոց բնակարան կա այդ շենքում։15×4=60 25×2=50

Տնային առաջադրանքներ 

6.Երկու մեքենայով շինհրապարակ բերեցին 14տ ցեմենտ։ Առաջին մեքենայում կար 2տ ավելի, քան երկրորդում։ Որքա՞ն պետք է վճարել յուրաքանչյուր մեքենայի բերած ցեմենտի համար, եթե 1տ ցեմենտն արժե 47000դրամ։ 14-2=12 12:2=6 6+2=8 6×47000=282000 8×47000=376000

7. Երեք թվերի գումարը 480 է։ Առաջին երկուսի գումարը 20-ով մեծ է երրորդ թվից։ Ո՞րն է երրորդ թիվը։ 480+20=500, 500:2=250 250-20=230

8․ Եթե Սոնայի մտապահած թվին ավելացնենք նույն թիվը, ապա նաև 124, կստանանք 10-ի բազմապատիկ՝ 135-ից փոքր թիվ։ Ո՞ր թիվն է մտապահել Սոնան։  130-124=6 6:2=3

9. Վարպետը 90լ ջուրը լցրեց 30հատ 2լ և 5լ տարողությամբ ամանների մեջ և ուղարկեց խանութ։ Նա յուրաքանչյուր տարողությամբ քանի՞ աման ջուր ուղարկեց խանութ։10×5=50 20×2=40

Այն սովորողների համար, ովքեր ֆայլը չեն կարողանում ներբեռնել

Դասարանական առաջադրանքներ

6 Երեք մեքենայով շինհրապարակ բերեցին 26տ ավազ։ Առաջին  մեքենայում կար 2տ ավելի, քան երկրորդում։ Երրորդում կար 3տ պակաս, քան երկրորդում։ Որքա՞ն պետք է վճարել յուրաքանչյուր մեքենայի բերած ավազի համար եթե 1տ ավազն արժե 5000դրամ։ 

7․ Երկու թվերի գումարը 520 է։ Առաջին թիվը 30-ով մեծ է երկրորդից։ Որո՞նք են այդ թվերը։ 520-30=490 490:2=245 245+30=275 Պատ՝.245,275:

8. Երեք թվերի գումարը 480 է։ Առաջին երկուսը իրար հավասար ռն, և դրանց գումարը 20-ով մեծ է երրորդ թվից։ Որո՞նք են այդ թվերը։ 9․ Բարձրահարկ շենքում կան երկու և 4 սենյականոց 40 բնակարան։ Այդ բնակարանների սենյակների ընդհանուր քանակը 110 է։ Քանի՞ երկու և քանի՞ չորս սենյականոց բնակարան կա այդ շենքում։

Տնային առաջադրանքներ 

6.Երկու մեքենայով շինհրապարակ բերեցին 14տ ցեմենտ։ Առաջին մեքենայում կար 2տ ավելի, քան երկրորդում։ Որքա՞ն պետք է վճարել յուրաքանչյուր մեքենայի բերած ցեմենտի համար, եթե 1տ ցեմենտն արժե 47000դրամ։ 

7. Երեք թվերի գումարը 480 է։ Առաջին երկուսի գումարը 20-ով մեծ է երրորդ թվից։ Ո՞րն է երրորդ թիվը։ 480-20=460

8 Եթե Սոնայի մտապահած թվին ավելացնենք նույն թիվը, ապա նաև 124, կստանանք 10-ի բազմապատիկ՝ 135-ից փոքր թիվ։ Ո՞ր թիվն է մտապահել Սոնան։  

9. Վարպետը 90լ ջուրը լցրեց 30հատ 2լ և 5լ տարողությամբ ամանների մեջ և ուղարկեց խանութ։ Նա յուրաքանչյուր տարողությամբ քանի՞ աման ջուր ուղարկեց խանութ։

Հայրենագիտություն

Ողջույն, հարգելի աշակերտներ
Խնդրում եմ, հայրենագիտություն առարկայից կատարել հետևյալ առաջադրանքը։
Փետրվար 8-11

Առաջադրանք

  • Դիտել տեսանյութը և բնութագրել այն․ Տեսանյութում հարսանիք էր, բոլորը պատրքստվում էին հարսանիքին տունւ նվերներով լի, պատրաստվեցին և տոնեցին հարսանիքը:
  • Ներկայացնել հայկական ավանդական մրջավայրը, սովորույթներն ու ավանդույթները
  • Դուրս հանել Լոռվա բառբառային բառեր կամ արտահայտություններ

https://heghinekhalatyan.wordpress.com/4-1-%d5%a4%d5%a1%d5%bd%d5%a1%d6%80%d5%a1%d5%b6/
Скачайте Outlook для Android

Բազմապատիկ և բաժանարար

Բազմապատիկ և բաժանարար

Դասարանական առաջադրանքներ

Բանավոր քննարկման հարցեր

1 Ասա 2-ի բազմապատիկ մի քանի թիվ։

2 Ո՞րն է 3-ի բազմապատիկ ամենափոքր թիվը։

3 Ասա՛ 40-ից մեծ՝ 4-ի բազմապատիկ որևէ թիվ։

4 Քանի՞ բազմապատիկ ունի 5-ը։ Ասա մի քանիսը։

Առաջադրանքների փաթեթ

1 Գրիր 30-ի բոլոր բաժանարարները։

2 Ո՞ր թիվն է 18-ի ամենափոքր բաժանարարը։

3 Քանի՞ բաժանարար ունի 12-ը։ Ո՞ր թվերն են դրանք։

4 Գտե՛ք թվի բոլոր բաժանարարները։

35-1,7,5,35

48-1,2,4,8,6,12,24,48

19-1,19

3640-3640,1,2,4,8,10,12,14,20,26,28,40,52,56,70,130,140…

5 Գտե՛ք տրված թվի բազմապատիկ որևէ երեք թիվ։

5-10,25,50

14-28,70,140

20-40,80,100

6 Կատարիր գործողությունը։

14կգ250գ-3կգ750գ=10կգ500գ

28ց32կգ-4ց90կգ=23ց42կգ

22տ200կգ-640կգ=21տ560կգ

7 Հաշվիր արտահայտության արժեքը։

7560։90+(1282-1214)-8400:100=68

                 
1282     7560 90
 1214      7208 4
    6 8   0360   
      360   
         000   
           
 84    1 5 2       
+68      8 4       
  1 5 2      6 8       
                  
                  
                  

8. Եթե Աննան իր գնած ժապավենը բաժանի 7ական մետր երկարությամբ կտորների, ապա կառաջանա 6 այդպիսի կտոր, և կավելանա 2մ ժապավեն։ Հաշվի՛ր, թե քանի մետր ժապավեն է գնել Աննան։7×6=42  42+2=44

9 Երևանից Մոսկվա ինքնաթիռի թռիչքի տևողությունը 2ժ30րոպե է։ Այդ թռիչքը չվացուցակով նախատեսված է ժամը 12։25-ին։ Ժամը քանիսի՞ն ինքնաթիռը վայրէջք կկատարի Մոսկվայում, եթե թռիչքը տեղի ունենա ճիշտ ժամանակին։ 2:55 ին

10 Ուղղանկյունը  անկյունագծերով բաժանվում է 4 այնպիսի եռանկյունների, որոնց մակերեսները հավասար են։ Հաշվի՛ր այդ եռանկյուններից մեկի մակերեսը, եթե ուղղանկյան լայնությունը 55մմ է, իսկ երկարությունը 80մմ։ 80×55=4400  4400:4=1100

Տնային առաջադրանքներ

1 Գրիր 40-ի բոլոր բաժանարարները։ 40,20,10,8,5,1

2 Ո՞ր թիվն է 27-ի ամենափոքր բաժանարարը։1-ը

3 Քանի՞ բաժանարար ունի 24-ը։ Ո՞ր թվերն են դրանք։ 7 -24,12,8,6,4,2,1

4 Գտե՛ք թվի բոլոր բաժանարարները։

50-50,25,10,5,2,1

45-45,15,9,5,1

47-47,1

124-124,1,2,4

1434-1,2,3,6

5 Գտե՛ք տրված թվի բազմապատիկ որևէ երեք թիվ։

2-20,14,16

3-3,6,9

4-39,36,24

40-40,80,120

6 Կատարիր գործողությունը։

18կմ650մ-16կմ850մ=1կմ800մ

15մ25սմ-7մ40սմ=785սմ

16դմ7սմ-8սմ=159սմ

7 Հաշվիր արտահայտության արժեքը։

320000:(3012+6988)+(4580-3012)=1600

                  
                  
                  
+3012  4580      
 6988   3012      
10000   1568      
                
  +32            
 1568            
 1 6 0 0              
                  
                  

8.  Երբ Անին իր մոտ եղած 124 ուլունքը փորձեց հավասար քանակներով բաժանել ընկերուհիներին, ապա նրանցից յուրաքանչյուրին հասավ 10 ուլունք։ Քանի՞  հոգու բաժանեց Անին ուլունքները։ Քանի՞ ուլունք  մնաց Անիին։ 124:10=12(4մն.)    12հոգու,4մնաց:

9. Երևանից Մոսկվա ինքնաթիռի թռիչքի տևողությունը2ժ30րոպե է։ Այդ թռիչքը չվացուցակով նախատեսված է ժամը 12։25-ին։ Սակայն թռիչքը հետաձգվեց 2ժ20րոպեով։ Ժամը քանիսի՞ն այն վայրէջք կկատարի Մոսկվայում։ 4:15 ին:

10 Դաշտում արածում էին սագեր և ուլիկներ։ Արամը հաշվեց և տեսավ, որ նրանք միասին ունեն 18գլուխ և 50 ոտք։ Քանի՞ սագ և քանի՞ ուլիկ էր արածում դաշտում։ 11×2=22    7×4=28     11սագ,7ուլիկ:

1․ Ո՞րն է ամենամեծ միանիշ թվի կրկնապատիկը։18

2․ Ո՞րն է ամենափոքր երկնիշ թվի վեցապատիկը։60

3․ Ո՞րն է ամենափոքր եռանիշ թվի տասնապատիկը։1000

4․ Ո՞րն է ամենափոքր քառանիշ թվի քառապատիկը:4000

5․ Թվարկիր 12-ի պատիկ մի քանի թիվ, որոնք մեծ են 24-ի 36,48,60,72,84

Բաց թողնված տառերը լրացրո՛ւ

Մի անքամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝  բոլոր տանձերը հասել  են:  Տանձերը, ախր, միշտ այդպես  են,   ոչ  ոքի  ոչինչ  չեն  ասում, բայց իրենց համար հասնում  են,  և մի գեղեցիկ  օր  էլ  տեսնում  ես՝  արդեն  հասել  են,  ու  եկել է քաղելու ժամանակը:

«Ափսոս, որ սանդուրք  չեմ վերցրել հետս,- մտածեց Ջելսոմինոն: — Արի գնամ, տանից սանդուրք բերեմ ու մի հատ  էլ երկար ձող՝ վերևի ճյուղերից տանձը թափ տալու համար»:

Բայց այդ պահին  նրա գլխում մի ուրիշ միտք ծագեց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույքի «Իսկ եթե  օգտվեմ իմ ձայնի՞ց»:

Իմ Հունվարյան ճամբարը

Ինձ շատ դուր եկավ Հունվարյան ճամբարը, որովհետև մենք, բացի դաս անելուց, դիտում էիք ֆիլմեր: Ֆիլմ դիտելուց նոր շատ բառեր սովորեցի:Ես ձեռք բերեցի նոր ընկերուհի, շատ հետաքրքիր էր ճամբարում, բայց ինձ մի բան դուր չեկավ, աղմուկը շատ,շատ էր: Իսկ եթե աղմուկը չհաշվենք ,շատ լավ էր: Ինձ ճանփորդություներից ամենաշատը դուր եկավ Ապարանի ջրամբարը, այնտեղ այնքան շատ ձյուն կար, կարծես Հայաստանի ամբողջ ձյունը հավաքված լիներ հենց այդտեղ:Կարծես ամպերի վրա լինեինք, կարծես այնտեղից ձյուն գար, որտեղ նայում էի, սպիտակ ձյուն էր: