ԳԱՐՈՒՆ

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։

Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…

Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
—Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…

Գարնան գիժ ամիս

Բարև գարուն, շատ էի սպասում քեզ: Ես գիտեմ, որ դու կհաղթահարես ձմռանը: Հիմա դուք պայքարի մեջ էք և վստահ եմ ,որ դու կհաղթես: Մաղթում եմ քեզ հաղթանակ:Ես քեզ շատ եմ սիրում: