Երկնէր երկին, երկնէր երկիր,
Երկնէր եւ ծովն ծիրանի.
Երկն ի ծովուն ունէր եւ զկարմրիկն եղեգնիկ:
Ընդ եղեգան փող ծո՛ւխ ելանէր,
Ընդ եղեգան փող բո՛ց ելանէր.
Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ:
Նա հուր հեր ունէր,
Բո՛ց ունէր մօրուս,
Եվ աչկունքն էին արեգակունք:
Կարդա այսպես.
ծովն — ծովըն
զկարմրիկն — ըզկարմրիկըն
ի բոցոյն — ի բոցույն
Բառարան
երկնէր — երկնում էր (ծնում էր)
երկին — երկինք(ը)
ծովն ծիրանի — ծիրանի ծովը
երկն — երկունքը
ի ծովուն — ծովում, ծովի մեջ
ունէր — 1. բռնել էր 2. ուներ
զկարմրիկն եղեգնիկ — կարմիր եղեգնիկին
ընդ եղեգան փող — եղեգնի փողով
ելանէր — ելնում էր
ի բոցոյն — այն բոցից
վազէր — վազում էր
աչկունք — աչիկները
արեգակունք – արեգակներ
Հարցեր և առաջադրանքներ
- Ո՞վ է Վահագնը: Պատմի՛ր նրա մասին:Վահագնը ռազմի քաջության, հաղթանակի և ամպրոպի գերագույն աստվածն է հին հայկական դիցաբանության մեջ։ Եղել է ամենասիրելի և ընդհանրական աստվածը։ Կրել է «Վիշապաքաղ» անունը, քանի որ ըստ ավանդույթի պայքարել է խավարի վիշապների դեմ։
- Գույն մատնանշող բառերը դուրս գրիր: Ո՞րն է բանաստեղծության մեջ իշխող գույնը:Զկարմրիկն,ծիրանի,խարտեաշ:Բանաստեղծության մեջ իշխող գույնը կարմիրն է:
- Նկարագրի՛ր Վահագնի ծնունդը: Ո՞ր հիմնական տարրերի ծնունդ է Վահագնը:Երկիրն ու երկինքը ծնում են Վահագնին,նա կրակների միջից է դուրս գալիս: Նա հուր ու բոց տարրերի ծնունդ է:
- Վահագնին նկարագրող պատկերները դո՛ւրս գրիր և ըստ դրանց ինքդ նկարագրի՛ր նրան:
Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ:
Նա հուր հեր ունէր,
Բո՛ց ունէր մօրուս,
Եվ աչկունքն էին արեգակունք:
Վահագնը դեղին մազեր ուներ, կրակի նման մազեր,բոցի նման մորուք:
- Քո կարծիքով, այս ծնունդն իրակա՞ն է, երևակայակա՞ն, թե՞ ինչ-որ բան խորհրդանշող:Երևակայական:
- Բանաստեղծությունն աշխարհաբար դարձրո՛ւ:
- Ծնում է երկինքը, ծնում է երկիրը:
- Ծնում է նաև ծիրանագույն ծովը:
- Երկինքն ծովում ուներ և կարմիր եղեգնիկին:
- Եղեգնի փողով,ծուխ էր ելնում:
- Եղեգնի փողով բոց էր ելնում:
- ԵՎ բոցերի միջից վազում էր խարտիաժ պատանի:
- Նա կրակ մազեր ուներ:
- Բոց մորուք ուներ:
- ԵՎ աչքերն էին արեգակ:
- Paint-ով նկարի՛ր Վահագնի ծնունդը:
- Ձայնագրի՛ր բանաստեղծությունը:
