Պատմություն 10․ Հայկական լեռնաշխարհ

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Օգտագործվող նյութեր՝

Ծանոթացե՛ք հետևյալ թեմային՝ «Հայկական լեռնաշխարհ»

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝

Պատմություն

  • Ըստ ձեզ ինչպե՞ս է բնորոշվում «Հայրենիք» եզրույթը

Հայրենիքը վայր է, որտեղ մենք ապրում ենք, որտեղ ծնվել ենք, հայրենիքը մեր տունն է; Աշխարհում կա 2000-ից 5000 ազգ և միայն 190-ից 200 ը ունեն հայրենիք և մենք էլ ենք թվում; Հայրենիքը քո պատմությունն է քո նախնիների պատմությունն է;

  • Հայկական Լեռնաշխարհն ինչպիսի՞ առանձնահատկություններ ունի

Լեռնաշխարհն շրջապատող ցածրադիր հարթավայրերի նկատմամբ կտրուկ բարձրանում է վեր։ Նրա միջին բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 1500–1800 մետր, որի պատճառով այն հաճախ անվանում են «Լեռնային կղզի»

Այստեղ են գտնվում հսկայական հրաբխային զանգվածներ, որոնցից ամենաբարձրը Մասիսն է

Հայկական լեռնաշխարհը հաճախ անվանում են «Ջրերի երկիր», քանի որ այստեղ են սկիզբ առնում Առաջավոր Ասիայի խոշոր գետերից մի քանիսը՝ Եփրատը, Տիգրիսը, Արաքսը, Կուրը և Հալիսը

  • Քանի՞ երկրների տարածքում է գտնվում Հայկական լեռնաշխարհի տարածքը (Օգտվե՛ք քարտեզից)

4 Թուրքիա, Ադրբեջան, Իրան, Վրաստան

  • Նկարագրի՛ր Հայկական լեռնաշխահի լեռնաշխթաները և նշանավոր լեռները

Հայկական Պարը, որը հանդիսանում է լեռնաշխարհի կենտրոնական և գլխավոր ջրբաժան լեռնաշղթան: Այն ձգվում է Արևմտյան Եփրատի հովտից մինչև Արաքսի միջին հոսանքը:

Կորդվաց և Տավրոսյան լեռնաշղթաներ, որոնք հանդիսանում են լեռնաշխարհի հարավային և հարավ-արևելյան սահմաններն են, որոնք բաժանում են այն Միջագետքի դաշտավայրից և իրանական բարձրավանդակից:

Արարատ կամ Մասիս, բարձրությունը՝ 5165 մ; Հայկական լեռնաշխարհի և ամբողջ Հայկական բարձրավանդակի ամենաբարձր գագաթն է: Այն երկգագաթ հրաբխային զանգված է Հանդիսանում է հայ ժողովրդի ազգային խորհրդանիշը:

Արագած բարձրությունը ՝ 4090 մ; Տարածքի ամենաբարձր լեռն է: Այն հսկայական, քառագագաթ հրաբխային զանգված է, որի խառնարանի խորությունը հասնում է մինչև 350 մետրի, իսկ տրամագիծը՝ մոտ 3 կիլոմետրի:

  • Նկարագրի՛ր Հայկական լեռնաշխարհի նշանավոր լճերը և գետերը

Վանա լիճ․ Ամենամեծն է լեռնաշխարհում տարածքը՝ մոտ 3700 կմ²: Այն անհոսք, խիստ աղի և հանքային ջրերով լիճ է, ջրի բաղադրության մեջ գերակշռում է սոդան, որի պատճառով այնտեղ քիչ ձկնատեսակներ են բնակվում, ամենահայտնին տառեխն է:

Սևանա լիճ․ Գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում՝ մոտ 1900 մետր բարձրության վրա: Այն Առաջավոր Ասիայի քաղցրահամ ջրերով ամենամեծ լճերից է: Աչքի է ընկնում իր գեղեցկությամբ և հարուստ կենսաբազմազանությամբ, էնդեմիկ տեսակներից են Սևանի իշխանը, բեղլուն, սիգը: Լճի ափին է գտնվում պատմական Սևանավանքը:

Եփրատ և Տիգրիս; Մերձավոր Արևելքի ամենախոշոր գետերն են, որոնց ավազանում է ձևավորվել համաշխարհային քաղաքակրթության հնագույն օջախներից մեկը՝ Միջագետքը: Երկուսն էլ սկիզբ են առնում Հայկական լեռնաշխարհի բարձրադիր լեռներից ու սարավանդներից Արածանի կամ Արևելյան Եփրատ և Մասիսի շրջակայք և հոսելով հարավ՝ միաձուլվելով թափվում են Պարսից ծոց:

  • Նկարագրի՛ր Հայկական լեռնաշխարհի պատմավարչական բաժանումները և աշխարհները։

Դասարանական աշխատանք՝ «Հայկական լեռնաշխարհ»

Leave a Reply