ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Օգտագործվող նյութեր՝
- Հայոց պատմություն 10-րդ դասարանի դասագիրք
- Շտեմարան Հայոց պատմություն 1
- Շտեմարան Հայոց մատմություն 2
- Շտեմարան Հայոց պատմություն 3
Թեմա «Վանի թագավորություն»
Ծանոթացե՛ք հետևյալ թեմային՝ «Վանի թագավորություն», էջ 33-43
- Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝
- Ստեղծեք ուսումնական նյութ՝ <<Վանի թագավորության կազմավորումը և հզորացումը․ Սարդուրի I, Իշպուինի, Մենուա, Արգիշտի I>> թեմայով։
- Ընթերցե՛ք հետևյալ նյութը՝ <<Վանի թագավորությունը Սարդուրի II-ի ժամանակ։ Վանի թագավորության անկումը>>
- Պատասխանե՛ք հետևյալ հարցերին
1-Վանի թագավորության որ արքայի օրոք է թագավորությունն ունեցել տարածքային ամենամեծ աճը։ Նշեք այդ սահմանները։ - Արգիշտի l գահակալության տարիներին Ք․ա․ 786 – 764թթ Վանի թագավորությունը հասնում է հզորության գագաթնակետին; Ք․ա․ 785 – 783թթ նա արշավում է դեպի Դիաուխի, իր տերությանն է միացնում Սևանա լճի ավազանի իշխանությունները, ամրապնդում է իր թագավորության դիրքերը Ուրմիո լճից հարավարևմուտք;
2-Ի՞նչ իրադարձություններ տեղի ունեցան մ․թ․ա․ 743 և 735 թվականներին։ - Ք. ա. 743 թ. Թիգլաթպալասար III-ը կարողացավ կանխել Վանի տերության՝ Եփրատի հովտով դեպի Բաբելոն շարժվող զորքերը։ Ութ տարի անց՝ Ք. ա. 735 թ., Թիգլաթպալասար III-ն իր վիթխարի զորքով արշավանք ձեռնարկեց դեպի Տուշպա։ Մայրաքաղաքը գրավել նրան, իհարկե, չհաջողվեց, սակայն դրանով Ասորեստանը վերականգնեց իր դիրքերը՝ կրկին դառնալով Վանի տերության գլխավոր մրցակիցն առաջավոր Ասիաում;
3-Նկարագրե՛ք Ռուսա I-ի կատարած արշավանքները։ - Ռուսա I-ն արշավանքներ ձեռնարկեց դեպի Սևանա լճի ավազան՝ այնտեղ վերականգնելով երկու խոշոր ամրոցներ և ամրապնդելով Խալդի և Թեյշեբա գերագույն աստվածների տաճարները։ Ք. ա. 719 թ. Ռուսա I-ի հրամանով արշավանքներ իրականացվեցին Ասորեստանի նոր արքա Սարգոն II-ի դեմ։ Վերջինս անհաջողություն կրեց։ Ասորեստանը Ռուսա I-ին ստիպված եղավ զիջել՝ նվաճելով մինչև Կասպից ծովը ընկած նոր տարածքներ։
4- Ինչու՞ Ռուսա I-ի բանակաը մ․թ․ա․ 716 թվականին անհաջողություն կրեց, ի՞նչպիսի հետևանքներ ունեցավ պարտությունը։ - Ք․ա․ 716թ․ աշնանը հյուսիսից անակնկալ հայտնվեցին քոչվոր կիմերների ցեղերը ՝ ասպատակելով Վանի թագավորության տարածքները; Երկիրը հայտնվեց երկու ճակատով հարձակվող թշնամիների օղակում, Ռուսիա l -ն անհաջողություններ կրեց; Օգտվելով դրանից՝ Ք․ ա․ 714 թ․ գարնանը Սարգոն ll -ը արշավեց Վանի թագավորության դեմ; Նա չունեցավ առանձնապես մեծ հաջողություններ, սակայն վերադարձին մտավ Արդինի – Մուսասի և թալանեց Խալդիի գլխավոր տաճարը;
5-Ինչպե՞ս կգնահատեք Ռուսա II-ի դիվանագիտական քաղաքականությունը։ - Վերլուծե՛ք
Ինչու՞ Վանի թագավորությունը կործանվեց:
