1․ Գրադարանում կա 54600 գեղարվեստական և 3640 գիտական գիրք։ Քանի՞ անգամ է գրադարանում եղած գեղարվեստական գրքերի քանակն ավելի գիտականների քանակից։ 

54600:3640=15

2․ 8 փոքր տակառների ընդհանուր տարողությունը 96լ ։ Քանի՞ լիտր հեղուկ կտեղավորվի 7 մեծ տակառներում, եթե նրանցից յուրաքանչյուրի տարողությունը 19 լ-ով ավելի է, քան փոքր տակառինը։

96:8=12 12+19=31 31×7=217լ.

3․ Ունենք 1 սմ երկարությամբ 42 ձողիկ։ Հնարավո՞ր է արդյոք այդ ձողիկներով կազմել 12 սմ և 9 սմ կողմերով ուղղանկյուն։ 9+9+12+12=42 Այո, հնարավոր է:

4․ Վերցված է մի թիվ։ Եթե նրան գումարենք 15 և ստացված գումարը բազմապատկենք 4-ով, ապա կստացվի 80։  Ո՞րն է այդ թիվը։ 80:4=20 20-15=5 Պատ.՝5

5․ Խանությում գործվածքի իրար հավասար երկու  կտորներ կային։ Երբ առաջին կտորից վաճառեցին 16 մ, իսկ երկրորդից՝ 28մ, առաջինում 3 անգամ ավելի գործվածք մնաց, քան երկրորդում։ Սկզբում քանի՞ մետր գործվածք կար յուրաքանչյուր կտորում։

6․ Սեղանին դրված են 4 տեսակ մատիտներ: Սև մատիտները 6 հատ են, կապույտ մատիտները սև մատիտներից 5 հատով ավել են, կարմիր մատիտները կապույտ մատիտներից 3 հատով պակաս են, իսկ կանաչ մատիտները 2 հատով ավել են, քան կապույտ և կարմիր մատիտները միասին: Քանի՞մատիտ կա սեղանին: 6+11+8+21=46 Պատ.՝46 մատիտ:

7․

Թունելով իրար ընդառաջ շարժվում են երեքական ավտոմեքենաներ, ինչպես պատկերված է նկարում: Մեքենաներն իրար կողքով անցնել չեն կարող, սակայն թունելի հատվածներից մեկում կա խոռոչ, որտեղ տեղավորվում է մեկ ավտոմեքենա: Վարորդներին օգնեք շարունակել իրենց ճանապարհը:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s