Մեկը և զրոն

Դասարանական առաջադրանքներ

1Երկու թվերից մեկը մյուսով բազմապատկելու և բրան բաժանելու դեպքում ստացվում է նույն 11 թիվը։ Որո՞նք են այդ թվերը։ 1,0

2. Կատարե՛ք գործողությունները․

  •  (45:9-24:6) x1+2x1=3
  • (1+1):1+1:(3-2)+4x1-1:1=6
  • (25-24) x(6-5)+1:1+(8-7) x1=3
  • (453-452): (17-16)+1x1=2

3. Առանց գրավոր հաշվուներ կատարելու՝ կռահե՛ք, թե ինչի է հավասար առաջին հինգ կարգային միավորների գումարը։ 1+2+3+4+5=15

4․ Բրուտը 1 օրում պատրաստում էր 5 կճուճ։ Նոր սարք տեղադրելուց հետո նա սկսեց 1 օրում 3 կճուճով ավելի պատրաստել։ Քանի՞ կճուճ կպատրաստի բրուտը 7 օրում։ 3+5=8  7×8=56

Տնային առաջադրանքներ

1.Կատարե՛ք գործողությունները․

  • 5x1+1։1+3×1-1x1=8
  • 1:(10-9)+25x1-1x14=12
  • (1x38-1x37):1-1:1=0  

2 Գրե՛ք այն ամենափոքր քառանիշ թիվը, որը չի փոխվում նրա գրառման մեջ թվանշանների ցանկացած տեղափոխության դեպքում։ 1111

3 Գործածվու՞մ է արդյոք 5 թվանշանը ամենափոքր հնգանիշ թվի գրառման մեջ։ ոչ

4 Սկյուռը 10 րոպեում ուտում է 8 ընկույզ։ Քանի՞ րոպեում սկյուռը կուտի 40 ընկույզ։ 40:8=5  5×10=50

Մուշեղ Գալշոյան. Սպասում

Կոմիտասը ելավ հյուրանոցից, վերարկուի օձիքը բարձրացրեց, ձեռքերը խոթեց գրպանները և քայլեց արագ ու ճկուն: Դեկտեմբերի կեսն էր. Փարիզի փողոցներում վնգստում էր ցուրտը: Եվ փարիզեցիները դուռ ու լուսամուտ գոցել էին օրվա դեմ: Հատուկենտ էին անցորդները: Փողոցի շրջադարձում Կոմիտասը մի դրամապանակ նկատեց: Հնամաշ էր, պարունակությամբ աղքատ` եղած-չեղածը տասը ֆրանկ:
«Խեղճ ու կրակ մեկն է կորցրել,- տխուր մտածեց նա և նայեց շուրջբոլորը,- էս ցուրտ օրվա ապրուստն է կորցրել` կորոնի, կդառնա, ետ կգա… Հիմա կգա»- համոզեց ինքն իրեն և նայեց ժամացույցին. 12-ին քառորդ էր պակաս, իսկ 12-ին Մարգարիտի մոտ ճաշի էր հրավիրված:
«Մի քիչ սպասեմ», – որոշեց ու հանդարտ սկսեց քայլել` փողոցի շրջադարձն ու ետ, շրջադարձն ու ետ, ուշադիր` փողոցով անցնող հատուկենտ անցորդներին: Եվ համոզված էր, որ կգա նա, ու ինքն անմիջնորդ կճանաչի նրան:
«Տխուր բան է օրվա ապրուստ չունենալը»,- մտածեց Կոմիտասը:
Հիշեց Բեռլինը:


1896 թվականին էր, էլի ձմեռ, Բեռլինի բարձրագույն երաժշտանոցում ուսանելու առաջին ձմեռն էր… Բարերարի ուղարկած ամսական թոշակը վերջացել էր, սպասում էր հաջորդին ու` չկար: Եվ դուրս էր եկել մի ծանոթից պարտք խնդրելու, բայց ինքնասիրությունը թույլ չէր տալիս բախել դուռը` հացի համար դրամ խնդրել, ու սոված չափչփում էր Բեռլինի փողոցները: Հանկարծ ոտքերի մոտ նշմարեց կես մարկ, վերցրեց ու ավելի շվարեց` ի՞նչ անել, կես մարկով ոչ կարող ես պանդոկ մտնել, ոչ` խանութ:
Ու այդ կես մարկով վիճակախաղի տոմս գնեց և շահեց հարյուր մարկ:
Հետո աչքերում շողաց մի կարևոր միտք, և նա ուրախացավ, որ դրամապանակի տերը դեռ չի հայտնվել, լավ է որ չի եկել, թե չէ արդեն ուշ կլիներ, շատ ուշ: Եվ նա գրպանից հանեց հարյուր ֆրանկ, ճիշտ` հարյուր, շտապ բացեց դրամապանակը և հարյուր ֆրանկը ծրարեց դրամապանակի խորքում, տասը ֆրանկի տակ: Ապա ժպտաց, ձեռքերը շփեց իրար, խոր շունչ քաշեց, հին ու ծանր պարտքերից ազատվողի պես հանգիստ շնչեց ու շնչի հետ հանկարծ հասկացավ, որ տասը տարի առաջ վիճակախաղով շահած հարյուր մարկը հոգու խորքում, իրենից էլ ծածուկ, պարտք է համարել:
«Ինչո՞ւ,- փորձեց հասկանալ,- ինչո՞ւ պարտք»:
«Որովհետև հարյուր մարդ այդ վիճակախաղում հուսախաբ եղավ, իսկ ես շահեցի, սեփականացրի հարյուր մարդու հարյուր մարկը»:«Ուշացավ»,- ասաց և` այնպիսի տոնով, կարծես պատահական ու իրեն անծանոթ մեկի չէր սպասում, այլ բարեկամի, որի հետ նախապես պայմանավորվածություն ուներ հանդիպելու հենց այնտեղ` փողոցի շրջադարձում, հենց այդ ժամին, միայն թե, չգիտես ինչու, ուշանում է, չի գալիս… Բայց անպայման կգա, և ինքը պետք է սպասի, պարտավոր է:
«Գուցե գլխի էլ չէ, որ դրամապանակը կորցրել է: Կիմանա, կգա, ցուրտ է, շուտ գար»: Ձմռան այդ օրն աշխարհում միլիոն ու մեկ մարդ հյուրընկալ է, միլիոն ու մեկ ճաշի հրավեր ունի (միլիոն ու մեկերորդը` ինքը Կոմիտասը), միլիոն ու մեկ մարդ համերգ ու թատրոնի տոմս է գնել, միլիոն ու մեկ մարդ աշխատում է, միլիոն ու մեկ մարդ մտածում, գլուխ է ջարդում, միլիոն ու մեկ մարդ մեռնում է, միլիոն ու մեկ մարդ ծնվում է… Ձմռան այդ օր ու ժամին աշխարհում մի մարդ, մեկը, միայն մեկը, ձմռանաշունչ փողոցում անծանոթի է սպասում – վերադարձնելու նրա կորուստը` տասը ֆրանկ: Հենց գար տերը, և ինքը դրամապանակը հանձներ նրան ու շարունակեր Մարգարիտենց տան ճամփեն, կդառնար միլիոն ու մեկերորդ ճաշի հրավիրվածը: Ու եկավ նա…
Դեռատի կին էր` այր մարդու բաճկոնով, այր մարդու ոտնամաններով: Դեռատի կնոջ աչքերում բողոք կար, և հույսը լացի պես կախվել էր շուրթերից ու դողում էր:
—  Մադմուազել, դուք որևէ բան կորցրե՞լ եք:
— Այո՛… դրամապանակս եմ կորցրել,- ասաց ցածրաձայն:
Կոմիտասը ձեռքը տարավ գրպանը:
— Ահավասիկ: Վերցրեք,- տխուր ժպտաց,- իսկ ինչո՞ւ ուշացաք:- Աղջիկը թույլ մեկնեց ձեռքը, դրամապանակն առավ, դողացող մատներով փորձեց բացել: Դա ակամա մղում էր, պահի հետ կապ չունեցող: Կոմիտասն ափերի մեջ առավ նրա ձեռքերը:
— Բացել պետք չէ,- ասաց և ինքն իր համար ավելացրեց,- ցուրտ է…
Հետո ձեռքերը գրպանեց, թեթև խոնարհում արավ:
— Վաղը երեկոյան հայկական եկեղեցում հայկական նվագահանդես կա: Ձեզ հրավիրում եմ: Անպատճառ եկեք: Ցտեսություն:
Եվ նորեն գլուխ տվեց ու գնաց:Աղբյուրը՝ Տաթև Աբրահամյանի բլոգ

նշմարեց-նկատել

ծածուկ-թաքուն

Կոմիտասն առօրյա կյանքում

Կոմիտասը (Սողոմոն Սողոմոնյան) ծնվել է 1869 թ. սեպտեմբերի 26-ին (հոկտեմբերի 8-ին) Քյոթահիա կամ Կուտինա (Օսմանյան կայսրություն)  քաղաքում։ Նրա նախնիները պատմական Հայաստանի Գողթն գավառից Քյոթահիա էին գաղթել 17-րդ դարի վերջին։ Հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը, և մայրը՝ Թագուհի Հովհաննիսյանը, բնատուր գեղեցիկ ձայն են ունեցել և երգեր են հորինել, որոնք սիրվել և արմատավորվել են Քյոթահիայի երաժշտական կենցաղում։ 1870 թ. վախճանվում է Կոմիտասի մայրը, 1880 թ.՝ հայրը։ Որբացած երեխայի խնամքն իր վրա է վերցնում հայրական տատը, իսկ նրա մահից հետո՝ հորաքույրը։ 1876-1880 թթ. Կոմիտասը սովորում է Քյոթահիայի քառամյա դպրոցում, այնուհետև՝ Բրուսայի վարժարանում։

1881 թ. Քյոթահիայի առաջնորդական փոխանորդ Գևորգ վրդ. Դերձակյանն ուղևորվում է Էջմիածին՝ եպիսկոպոս ձեռնադրվելու։ Գևորգ Դ Ամենայն հայոց կաթողիկոսի կոնդակի համաձայն` նա պետք է իր հետ մի ձայնեղ որբ պատանի տաներ Ս. Էջմիածին՝ Գևորգյան ճեմարանում սովորելու համար։ Շուրջ քսան որբերից ընտրվում է Սողոմոնը։

Կոմիտասն առօրյա կյանքում

«Կոմիտասն ինձ ժամանակակից մարդ էր, տարիներով ապրել ենք Գևորգյան ճեմարանում, նույն հարկի տակ, խոսել, կատակել, ճամփորդել ենք միասին, եղել ենք Եվրոպայում, Ստամբուլում:
Բայց այդ ամենը թվում է ինձ ոչ իրական, իսկական Կոմիտասն ինձ համար հիմա լեգենդ է, հեռավոր առասպել, և նրա կյանքն ու փառապանծ գործը` մի չքնաղ հրաշապատում»:
Ավ. Իսահակյան
 

Ինչպիսի՞ն էր Կոմիտասը առօրյա կյանքում, ի՞նչ նախասիրություններ ուներ…
Կոմիտասի ընկերները նրան գիտական ուսումնասիրությունների, երաժշտական գործեր ստեղծելու ժամանակ հիշում են իբրև խոհուն, ծանր, զուսպ, դասերի, փորձերի ժամանակ` խիստ ու պահանջկոտ, իսկ առօրյա կյանքում, ընկերական շրջապատում` իբրև շատ կենսուրախ, կատակասեր, զվարճախոս, սրախոս, լավատես մի մարդու:

Մտերիմների շրջանում

Կոմիտասի ժամանակակիցները պատմում են, որ Վաղարշապատում ակումբներ, ներկայացումներ, հասարակական հանդեսներ չկային. ուսուցչական անձնակազմը սովորություն էր դարձրել շաբաթը գոնե երկու անգամ հավաքվել ընկերներից մեկի տանը՝ ուրախանալու համար: Եվ Կոմիտասն այդ հավաքների ամենաուրախ անդամներից մեկն էր: Այդ ժամանակ նա սովորաբար նարդի էր խաղում ուժեղ խաղացողների հետ: Դրանցից մեկն էլ ճեմարանի մաթեմատիկայի ուսուցիչ Կարապետ Տերյանն էր: Արվեստաբան Գ. Լևոնյանը պատմում է, որ Կոմիտասը արագ էր խաղում, երկու ձեռքով, իսկ խաղընկերը մաթեմատիկական հաշվարկներ էր անում և դանդաղում: Հաղթելու դեպքում Կոմիտասը խաղակցին ասում էր. «Դե, գնա, բաբայիդ բարև արա», իսկ երբ պարտվում էր, վեր էր թռչում և գնում վազվզելու երեխաների հետ:
Դաշտում խնջույքի ժամանակ Կոմիտասը մի օր լսում է էշի զռոցը. անմիջապես մի թղթի կտոր է վերցնում և սկսում ձայնագրել. նա հանդիմանում է էշին, թե. «Ա՛յ ապուշ, սխալ ես զռում, զռալ էլ չգիտես, այդպես չեն զռա»:
Լեզվաբան Հր. Աճառյանն էլ հիշում է, որ Կոմիտասը տաղանդավոր պարող է եղել: Ճեմարանի մտերմիկ հավաքույթների ժամանակ նրանց խնդրանքով Կոմիտասը կատարել է իր ծննդավայրից սովորած թուրքական պարերը: Ճեմարանի ուսուցիչների մեջ հայտնի ժողովրդական պարող է եղել. պարել է տղամարդկանց խիզախ, խրոխտ, մարտական սուրով պարերից մինչև շինական կանանց պարերը` ձայնի հարազատ ելևէջումներով ու մարմնի ու ձեռքերի նուրբ շարժումներով:
Միաժամանակ նա օժտված էր նաև կատակերգակ դերասանի հատկություններով: Հր. Աճառյանը պատմում է, որ մտերմիկ շրջանում հաճախ երկուսով ներկայացնում էին Հ. Պարոնյանի «Բաղդասար աղբար»-ի այն տեսարանը, երբ ազգային ժողովի անդամները դռնից ներս մտնելիս երկար-բարակ իրար համեցեք էին ձոնում: Հաճախ տեսարանը զարգացնելով՝ նրանք ծաղրանքի բարձրագույն աստիճանի էին հասցնում: Դրանով զվարճացնում էին իրենց ընկերներին, որոնք էլ հաճախ էին խնդրում կրկնել այդ տեսարանը:

Աշակերտների հետ

Կոմիտասի աշակերտներից Մելքոն Քրիշչյանը մի հետաքրքիր ու զավեշտական դեպք է պատմում իր ու ուսուցչի` Կոմիտասի մասին: Այս պատմությունն ապացույցն է այն բանի, որ Կոմիտասը, իբրև ուսուցիչ, շատ մտերմիկ հարաբերություններ է ունեցել իր աշակերտների հետ` չխուսափելով անգամ նրանց հետ կատակելուց:
Մելքոնը պատմում է, թե ինչպես ինքը երկար ու խիտ մազեր է պահելիս եղել, ինչը հարուցել է ուսուցչի զայրույթը, և Կոմիտասը նրան շարունակ դիտողություն է արել դրա համար` կես կատակ, կես լուրջ ասելով.
– Զոկլա՛նտ, բաշդ մկրատել տուր, եթե ոչ, ինձ հետ գործ կունենաս:
Եվ քանի որ Կոմիտասն էլ ճաղատ է եղել, աշակերտն անկաշկանդ կատակով պատասխանել է.
– Հա՛յր Սուրբ, դա չունևոր դասակարգի նախանձ է, ուրիշ ոչինչ:
Աշակերտը պատմում է, թե ինչպես մի օր դասարանում գլուխն առած երկու ձեռքերի մեջ` խորասուզված էր ընթերցանության մեջ, երբ նկատեց, թե ինչպես մի փունջ իր մազերից գրկին թափվեց: Այս ամենն ուղեկցվեց ներկաների բարձրաձայն քրքիջով: Երբ Մելքոնը շրջվում է, ետևում կանգնած տեսնում է Կոմիտասին` հաղթական դիրքով: Նա մի ձեռքով մկրատն էր բռնել, մյուսով` հայելին աշակերտի առջև: Մելքոնը խոստովանում է, որ դավադրությունը բավական հաջող էր պատրաստված. սափրիչն էլ պատրաստ սպասում էր, ով, Վարդապետի ձեռքից մկրատն առնելով՝ Մելքոնին սափրչատուն է ուղեկցում:
Ուսուցչի և աշակերտի միջև զավեշտական այս դրվագը սրանով չի ավարտվում: Եվ այս դեպքից մի քանի շաբաթ անց Մելքոնը քայլելիս տեսնում է մի խումբ հավաքված մարդկանց և ծանոթ սարկավագի, ով հիվանդանոցից բամբակ ու ալկոհոլ էր բերել տալիս: Մոտենում և տեսնում է, որ վիրավորը Վարդապետն է` երկու ձեռքերով արյունաթաթախ թաշկինակը գլխին սեղմած: Մելքոնին պատմում են, որ մայթով քայլելիս Վարդապետի գլխին տանիքից սառցի լեզվակ է ընկել` վնասելով գլուխը:
Աշակերտին տեսնելով` Կոմիտասը բացականչել է.
-Ահա՛, Զոկլանտն էլ եկավ, էլ բամբակի, դեղի պետք չկա. վերքս ինքնիրեն կբուժվի:
Աշակերտը, չկորցնելով իրեն, ասում է.
-Աստվա՛ծ տա, Հա՛յր սուրբ: Բայց եթե այն մազերը, որ դուք ձեր ձեռքով իմ գլխից ցած առիք, Աստծո կամոք ձեր գլուխը ծածկած լինեին, այդ վերքն էլ չէիք ունենալ:
Այս խոսքերից հետո անգամ Կոմիտասը չի կարողանում իր ծիծաղը զսպել:
Իր աշակերտների համար սրտացավ Վարդապետը մի ուրիշ անգամ պաշտպանում է Մելքոնին ճեմարանի տեսուչի մոտ, ով ցանկանում էր դուրս թողնել նրան ճեմարանից մի դեպքի առիթով, որի համար, սակայն, Մելքոնը մեղավոր չէր:

Ճանապարհի ընկեր

Կոմպոզիտոր, բանահավաք Նիկողայոս Տիգրանյանը հիշում է մի դեպք, երբ Կոմիտասի հետ Լենինականի Չլու գյուղից ոտքով վերադառնալիս տեղատարափ է սկսվում, քայլելը դժվարանում է, և Կոմիտասը իր ուրախ-զվարթ բնավորությամբ ցանկանում է վիճակը մեղմել`երգելով: Եվ հանկարծ գյուղացու երգային ձայնով սկսում է օգնության կանչել հեռվից անցնող կառապանին` խնդրելով մինչև քաղաք հասցնել: Կոմիտասի հրաշալի ձայնի համար սայլապանը համաձայնում է: Ն. Տիգրանյանն ասում է, որ այդ օրը Կոմիտասի երգած գեղջուկ ու ժողովրդական երգերը կարծես մարմին էին առնում իրենց շուրջը: եվ երբ տեղ են հասնում, սայլապանը, համբուրելով Կոմիտասի ձեռքը, ասում է.
– Հազար ափսոս, որ կյանքիս այս երջանիկ օրն այսքան շուտ անցավ:

Խրիմյան Հայրիկի պատվերը

Իր բացառիկ դուրեկան ձայնի համար Կոմիտասը արժանացել էր Խրիմյան Հայրիկի համակրանքին և տոնական օրերին Հայրիկը նրան էր վստահել ղեկավարելու խորանի երգեցողությունը` դպրաց դասի և ավետարանների ընթերցումները: Հր. Աճառյանը հիշում է, թե ինչպես մի անգամ` Ս. Գևորգի տոնին, պատարագի ավարտից հետո Հայրիկը Կոմիտասին պատիվ է անում` նրան հրավիրելով սեղանակից դառնալ իրեն: Բայց Կոմիտասն անհետացել էր. այդ օրը բազմաթիվ ուխտավորներ էին հավաքվել Հայաստանի տարբեր շրջաններից և սովորության համաձայն սեղաններ էին բացել. ուրախանում էին` ժողովրդական երգ ու պարի, դհոլ ու զուռնայի ուղեկցությամբ: Ավելի ուշ հայտնվում է Կոմիտասը` ուրախությամբ հայտնելով ընկերներին, որ ձայնագրել է բազմաթիվ ժողովրդական երգեր: Կաթողիկոսի բարկությունը մեղմելու համար ներկայանալով նրան` ծունկի է գալիս և ասում, որ Վեհի ցանկությումբ իր մեղքը կքավի` իր հավաքած երգերից ու պարերգերից կատարելով: Դրանից հետո Խրիմյան Հայրիկը թույլ է տալիս Կոմիտասին պատարագից հետո ազատորեն շրջել և գրառել հայ ժողովրդի երաժշտական գանձերը:

Սեպտեմբերի 22-25

Տնային  առաջադրանքների փաթեթ

Հաշիվ և թիվ։ Բնական թվեր

1․ Ո՞ր թիվն է հաջորդում 148579 թվին։

148580

2 Ո՞ր թիվն է նախորդում 48547 թվին։

48546

3 Համեմատի՛ր․

  • 9999 > 9998
  • 1001000 = 1001000
  • 375648 < 385648
  • 89337658 < 3321002567
  • 111111 > 11112

4  Արեգն իր մտապահած թիվը բազմապատկեց 3-ով, ստացված թվին գումարեց 7 ու արդյունքը բաժանելով 2-ի ստացավ 20: Գտնել Արեգի մտապահած թիվը: 20×2=40      40-7=33   47:3=11

5 Հեծյալը պետք է անցնի 140 կմ ճանապարհ։ Նա 3 ժամ ընթացել է՝ յուրաքանչյուր ժամում անցնելով 20կմ և 4 ժամ՝ յուրաքանչյուր ժամում անցնելով 14կմ։ Հեծյալին ինչքա՞ն ճանապարհ է մնացել անցնելու։ 3×20=60 4×14=56   60+56=116  140-116=24

6․ 3 ժամում կառքն անցավ 65կմ։ Առաջին ժամում այն անցավ 25կմ, երկրորդում՝ 4կմ-ով պակաս։ Քանի՞ կիլոմետր անցավ կառքն երրորդ ժամում։ 25-4=21  25+21=46  65-46=19

7․ Մի դպրոցում կա 217 աշակերտ, իսկ մյուսում՝ երկու անգամ ավելի։ Երկրորդ դպրոցում որքանո՞վ ավելի աշակերտ կա, քան առաջինում։ Ընդամենը քանի՞ աշակերտ կա երկու դպրոցներում։ 217×2=434                                      434-217=217    217+434=651

08.09.2021

1․ Հեծյալը առաջին օրը անցավ 62կմ, երկրորդ օրը՝ 15կմ-ով ավելի։ Քանի՞ կիլոմետր անցավ հեծյալը երկու օրում։ 62+15=77, 62+77=139

2․ Գյուղն ունի 5632 բնակիչ։ Նրանցից 1920-ը տղամարդիկ են, 2053-ը՝ կանայք, մնացածները՝ երեխաներ։ Քանի՞ երեխա է ապրում գյուղում։ 5632-3973=1659 Պատ․՝ 1659 երեխա

3. Կարմիր զարդատուփում կա 10 մատանի, կապույտ զարդատուփում՝ 7մատանիով ավելի, իսկ կանաչ զարդատուփու՝ 3 մատանիով ավելի, քան կապույտում։ Ընդամենը քանի՞ մատանի կա երեք զարդատուփերում։ 10+7=17, 17+3=20, 10+17+20=47 Պատ․՝ 47 մատանի

Տնային առաջադրանքներ

1.Գարնանը այգում տնկեցին 200 ծառ, որոնցից 48-ը նռենիներ էին, մնացածները՝ դեղձենիներ։ Դեղձենու տնկիներից 52-ը չարմատակալեցին։ Այգում քանի՞ դեղձենի ծաղկեց այդ գարնանը։ 200-48=152, 152-52=100 Պատ․՝ 100 դեղձենի

2. Մի տոպրակում կա 264 ընկույզ, իսկ մյուսում՝ 305։ Առաջին տոպրակից երկրորդ տեղափոխեցին 82 ընկույզ, ապա երկրորդից առաջին՝ 117 ընկույզ։ Քանի՞ ընկույզ եղավ տոպրակներից ամեն մեկում։ 264-82=182, 305+82=387, 182+117=299, 387-117=270 Պատ․՝ 1-299, 2-270

Տնային առաջադրանքների փաթեթ  

Թվանշաններ։ Թվերի գրառումը

1․ Քանի՞ տարբեր թվանշաններ են գործածվում 848778 թվի գրառման մեջ։ 3

2․ Քանի՞ տարբեր թվանշաններ են գործածվում 1234789 թվի գրառման մեջ։ 7

3․ Քանի՞ թվանշան կգործածվի տասներկու էջանոց գրքույկի էջերը համարակալելու համար։ Ո՞ր թվանշանները կգործածվեն մեկից ավելի անգամ։    24            1 ,2,3,4,0

Կարգեր։ Կարգային միավորներ

4․ Քանի՞ կարգ կա հետևյալ թվերից յուրաքանչյուրում․

  • 735-3
  • 1096-4
  • 30672-5
  • 8-1

5․ Հետևյալ թվերը ներկայացված են կարգային գումարելիների գումարի տեսքով։ Ինչպիսի՞ն կլինեն դրանց դիրքային գրառումները․

=8506

=543210

6․ Հետևյալ թվերը գրի՛ կարգային գումարելիների գումարի տեսքով․

  • ●       734=700+30+4
  • 40550=40000+500+50
  • 671000=600000+70000+1000

Տարբերակ 1

1․ Գտե՛ք թվի բոլոր բաժանարարները.

24-1,2,12,24

36-1,2,3,4,9,36

19-1,19

2․ Թվերը դասավորի՛ր աճման կարգով․

654,3785,7452,95, 3784

95,654, 3784,3785,7452

3.  Հայտնի է , որ թիվը բաժանվում է  9-ի, ի՞նչ թվանշան  պետք է գրված լինի *-ի փոխարեն:7110

  *110       

4. Արտահայտի՛ր 8կմ6մ5դմ-ը դեցիմետրերով։8650

5. Բերված օրինակներում աստղանիշները փոխարինել անհրաժեշտ թվանշաններով

ա)

6950-4094=2856

բ)

27×35=945 

7. Ուղղանկյան երկարությունը 16 սմ է, իսկ լայնությունը 2 անգամ փոքր է երկարությունից: Գտի՛ր այդ ուղղանկյան մակերեսը:16:2=8  16×8=128

8. Երկու մառաններում 1183 շիշ գինի կա, առաջինում երկրորդից 183-ով ավելի է։ Ամեն մառանում քանի՞ շիշ գինի կա։1183-183=1000     1000:2=500 500-183= 317  Պատ.՝ 500, 317

9. Հաշվի՛ր արտահայտության արժեքը․

=400

10 Մի շարքում կանգնած են Անին, Դավիթը, Սյուզին, Նարեկը և Արենը: Անին գտնվում է Սյուզիից ձախ, բայց Նարեկից աջ: Նարեկն ու Արենը իրար կողք կանգնած չեն, իսկ Դավիթը չի գտնվում ո՛չ Նարեկի կողքը, ո՛չ Արենի կողքը, ո՛չ էլ Անիի կողքը: Ի՞նչ հերթականությամբ են կանգնած նրանք:Նարեկ,Անի,Արեն,Սյուզի,Դավիթ:

Գործնական աշխատանք

Ֆոտոշարքը պարտադիր է, որպեսզի տեսանելի լինի, որ աշխատանքը դուք եք կատարել։ Կարող եք պատրաստել նաև տեսաֆիլմ։

Ընթացքը