Ղազարոս Աղայան
Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
…
Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:
…
Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
…
Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:
…
Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Հարցեր և առաջադրանքներ
- Կապույտով ներկված բառերն առանձնացրո՛ւ և հոմանիշ (իմաստով մոտ) բառեր գրի’ր:
Օրինակ՝
կպցնել-ամրացնել
շինում, -սարքում
ավերակ-քանդված
սնուցած-կերակրած
հափշտակեց-վերցրեց
կրկին-նորից
- Ծիծեռնակն ի՞նչ էր անում:
Ծիծեռնակը բույն էր շինում:
- Ինչպիսի՞ն էր ծիծեռնակը:
Ծիծեռնակը տխուր էր:
- Առանձնացրո՛ւ բանաստեղծության քեզ համար ամենասիրելի քառատողն ու վերնագրի՛ր:
Տխուր ծիծեռնակ
- Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
- Բանաստեղծությունից դուրս գրի՛ր և սյունակներում առանձնացրո՛ւ համապատասխան հարցերին պատասխանող բառեր:
| Ի՞նչ | Ի՞նչ էր անում |
| բույն | Շինում էր |
| տարին | Երգում էր |
| ձագ | Հիշում էր |
| շյուղ | Կարկատել էր |
| թշնամի | Հափշտակել էր |
- Շարունակի՛ր հորինել՝ փակագծերի հարցերը փոխարինելով համապատասխան բառերով: Չմոռանա՛ս վերնագիր գրել:
Բարի ծիծեռնակը
Կար- չկար մի բարի ծիծեռնակ կար: Նա շատ էր սիրում բույն շինել: Մի անգամ նա որոշեց չվել տաք երկիր և երբ հետ եկավ , բույնն արդեն ավերակ էր: