- Մասնակցի՛ր բառարանընթերցման ֆլեշմոբին՝ ընտրելով նշված ուղղություններից մեկը(դասարանում ֆլեշմոբը սկսեցինք,տանն ավարտի՛ր)
- Կարդա ՛ Վահան Տերյանի «Կարծես թե դարձել եմ ես տուն…» բանաստեղծությունը:
Կարծես թե դարձել եմ ես տուն,
Բոլորն առաջվանն է կրկին,
Նորից դու հին տեղը նստում,
Շարժում ես իլիկը մեր հին:
Մանում ու հեքիաթ ես ասում,
Մանում ես անվերջ ու արագ,
Սիրում եմ պարզկա քո լեզուն,
Ձեռներըդ մաշված ու բարակ։
Նայում եմ, մինչև որ անզոր
Գլուխըս ծնկիդ է թեքվում,
Նորից ես մանուկ եմ այսօր,
Դրախտ է նորից իմ Հոգում։
Արևը հանգչում է հեռվում,
Գետից բարձրանում է մշուշ,
Հեքիաթըդ անվերջ օրորում,
Իլիկըդ խոսում է անուշ…
Հարցեր և առաջադրանքներ
- Պատմի՛ր բանաստեղծությունը: Նա պատմում եր իր մանկության մասին։
- Ըստ բանաստեղծության պատմի՛ր մոր մասին: Նրա մայրիկը շատ բարի էր և ծեր, նա շատ էր սիրում գործել և հեքիաթ կարդալ։
- Գտի՛ր բնությունը պատկերող տողերը:
- Արևը հանգչում է հեռվում,
- Գետից բարձրանում է մշուշ։
- Բացատրի՛ր պարզկա լեզու, մաշված ձեռքեր մակդիրները:
- Պարզ լեզու- իր տղայի հետ շատ պարզ էր խոսում։
- Մաշված ձեռքեր- նրա մայրիկը շատ էր աշխատել և գործել ու նրա ձեռքերը բարակացել և մաշվել էին(փոխաբերական իմաստով )։
- Բացատրի՛ր հստևյալ փոխաբերությունները`
Ա)Արևը հանգչում է հեռվում: Մութը ընկնում է։
Բ)Իլիկդ խոսում է անուշ: Ձայնը։
Գ) Դրախտ է նորից իմ հոգում: Հիշում է մանությունը և ուրախանում։