Ռոսլինի ստեղծագործական ողջ գործունեությունն ընթացել է Հռոմկլայում, որտեղ այդ ժամանակ գտնվում էր կաթողիկոսական աթոռանիստը։ Հռոմկլայում պաշտոնավարած կաթողիկոսները մեծ ուշադրություն էին հատկացնում ձեռագրական մշակույթին, գրչության և մատենական նկարչության զարգացմանը։

Գրիգոր Տաթևացու հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Մեսրոպ Մաշտոցի պողոտայի վերջնամասում՝ Մատենադարանի հարակից հրապարակում, տեղադրվել է 1967-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Անանիա Շիրակացու
Անանիա Շիրակացու հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Մեսրոպ Մաշտոցի պողոտայի վերջնամասում՝ Մատենադարանի հարակից հրապարակում, տեղադրվել է 1963-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Մովսես Խորենացու հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Մեսրոպ Մաշտոցի պողոտայի վերջնամասում՝ Մատենադարանի հարակից հրապարակում, տեղադրվել է 1965-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Մխիթար Գոշի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Մեսրոպ Մաշտոցի պողոտայի վերջնամասում՝ Մատենադարանի հարակից հրապարակում, տեղադրվել է 1967-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Հայ գիտնականներ Թորոս Ռոսլինի, Գրիգոր Տաթևացու, Անանիա Շիրակացու, Մովսես Խորենացու, Մխիթար Գոշի և Ֆրիկի արձանները տեղադրված են ճակատային պատի երկայնքով՝ մուտքի աջ և ձախ կողմերին։ Մուտքից ոչ հեռու բացօթյա ցուցահանդես է, որտեղ խաչքարեր են ցուցադրված։