Ես կարծում եմ, որ մեզնից միլիոն տարի անց չի լինի մարդկություն, կամ շատ քիչ։ Այլ կլինեն ռոբոտներ, որոնք կփորցեն մեծացնել մոլորակը և Մարս մալորակը կմիացնեն Երկիր մոլորակին։ տները կլինեն թռչող և երբ երկրաշարժ լինի, նրանք կբարձրանան վեր։ Կլինեն այնպիսի սարքեր, որ կկարողանան անցիալի մարդկանց վերադարձնել ապագա։ Կլինեին ժամանակի մեքենաներ որոնց օգնությանբ մարդիկ կրող էին գնալ ապագա և վերադառնալ ներկա և գնալ անցյալ և շարունակ ։ Ես կարծում եմ որ երկրում չէր լինի անհնարին բան։
Day: April 20, 2022
Երևան քաղաքի ձիարձաներ
Սասունցի Դավիթ
Սասունցի Դավիթ» արձան, ձիարձան Երևանի Սասունցի Դավթի հրապարակում։ Հեղինակ՝ Երվանդ Քոչար, տեղադրվել է 1959 թվականին։ Ընդգրկված է Երևանի Էրեբունի վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
- Ճարտարապետ՝ Միքայել Մազմանյան
- Քանդակագործ՝ Հայաստանի ժողովրդական նկարիչ Երվանդ Քոչար
- Քանդակը կառուցված է կոփածո պղնձից ու բազալտից, չափսերը՝ 6,5×2,2×9,3 մետր։
- Օժտված է մարդկային թուլություններով, որով նրա հերոսական կերպարը դառնում է առավել կենդանի, իրական ու համոզիչ։
Վարդն Մամիկոնյան
Վարդան Մամիկոնյանի հուշարձան, գտնվում է Երևանի Օղակաձև զբոսայգում, Վարդանանց և Խանջյան փողոցներիի հարևանությամբ, տեղադրվել է 1975 թվականին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
- Ճարտարապետ՝ Ստեփան Քյուրքչյան
- Քանդակագործ՝ ՀՀ ժողովրդական նկարիչ Երվանդ Քոչար
- Հուշարձանը կառուցված է կոփածո պղնձից և կարմրավուն կրաքարային ավազաքարից, բարձրությունը 17 մետր է։
- Վարդան Մամիկոնյանը Ավարայրի ճակատամարտում հայոց բանակի հրամանատարն էր։
Հայկ Բժշկյանց
Գայի (Հայկ Բժշկյանց) հուշարձան, գտնվում է Նոր Նորքի Նանսենի անվան այգու դիմաց, տեղադրվել է 1977 թվականին։ Ընդգրկված է Երևանի Նոր Նորք վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
- Քանդակագործ՝ Սուրեն Նազարյան
- Ճարտարապետ՝ Սարգիս Գուրզադյան
- Ծնվել է 1887 թվականի փետրվար 6-ին Իրանի Թավրիզ քաղաքում, ուսուցչի ընտանիքում։
Հուշարձանը կառուցված է բրոնզից, բարձրությունը պատվանդի հետ 12,5 մետր է։ Աշխարհում ամենամեծ ու ամենաբարձր ձիարձանն է՝ հենված 2 ոտքի վրա, կշռում է 30 տոննա։ Արձանը ձուլվել է ուկրաինական տեխնոլոգիայով։ Հայ քանդակագործի հետ աշխատել են վարպետ ձուլողներ Կիևից, այդ թվում նաև Վիտալի Լիխովիդսկին։
Գայի հուշարձանին կից պատի վրա կան «Երկաթյա դիվիզիայի» հերոսապատումները պատկերող հարթաքանդակները։

Անդրանիկ Օզանյանի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Տիգրան Մեծի պողոտայում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարի մոտակայքում, տեղադրվել է 2002 թվականին։
- Քանդակագործ՝ ՀՀ ժողովրդական նկարիչ Արա Շիրազ
- Ճարտարապետ՝ Ասլան Մխիթարյան
- Հուշարձանը կառուցված է բրոնզից ու բազալտից, բարձրությունը պատվանդանի հետ 9,5 մետր է։
- Անդրանիկ Թորոսի Օզանյանը ծնվել է 1865 թվականի փետրվարի 25-ին՝ Արևմտյան Հայաստանի Շապին Գարահիսար քաղաքում։

Մարշալ Բաղրամյան
Մարշալ Բաղրամյանի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Մարշալ Բաղրամյան պողոտայում, Հայաստանի ամերիկյան համալսարանի շենքի դիմաց, տեղադրվել է 2003 թվականին։
- Ճարտարապետ՝ Էդուարդ Արևշատյան
- Քանդակագործ՝ Նորայր Կարգանյան
- Հուշարձանը կառուցված է բրոնզից ու գրանիտից, բարձրությունը 9 մետր է։
- , ԽՍՀՄ), Խորհրդային Միության նշանավոր զորահրամանատար, Խորհրդային Միության մարշալ, ԽՍՀՄ պաշտպանության փոխնախարար։
Մթնոլորտի պահպանությունը և մարդու առողջությունը
Մթնոլորտի դերն ու նշանակությունը մարդու կյանքում և ընդհանրապես Երկիր մոլորակի համար անգնահատելի են:Մթնոլորտը մեր մոլորակը պաշտպանում է հսկա երկնաքարերից և Արեգակից Երկիր ներխուժող ուլտրամանուշակագույն ճառագայթումից: Մթնոլորտի շնորհիվ է, որ տեղի է ունենում ջրի շրջապտույտը:Առանձնակի կարևոր է մթնոլորտի դերը մարդու կյանքում: Առանց օդի մարդը կարող է ապրել ընդամենը րոպեներ:
Ուստի մոլորակի յուրաքանչյուր բնակչի պարտքն է պահպանելու անաղարտ պահելու մթնոլորտը, որպեսզի Երկրի վրա կյանքը շարունակվի: Մթնոլորտի աղտոտումը կատարվում է երկու ճանապարհով՝ բնական և մարդածին:
Բնական աղտոտման աղբյուրներն են հրաբուխները, փոշեհողմը, անտառների հրդեհը և այլ բնական երեույթները: Մարդածին աղտոտման աղբյուրներն են արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը և տրանսպորտը:
Մթնոլորտի աղտոտման ամենամեծ բաժինը պատկանում է տրանսպորտին, մասնավորապես՝ ավտոմոբիլայինին, որն արտանետում է մեծ քանակությամբ ածխաթթու գազ:
Մթնոլորտի աղտոտման մյուս խոշոր աղբյուրն արդյունաբերությունն է, մասնավորապես՝ քիմիականը, վառելիքայինը, մետաղաձուլությունը և այլն: Մթնոլորտն աղտոտվում է նաև գյուղատնտեսության մեջ օգտագործվող թունաքիմիկատներով, օրգանական նյութերի այրումից առաջացած գազերով:
Այդ ամենի հետևանքով օդում նվազում է թթվածնի քանակությունը, ավելանում է ածխաթթու գազի քանակը, ինչը նպաստում է օդի տաքացմանը և կլիմայի փոփոխությանը: Արտանետված գազերը քայքայում են նաև օզոնի շերտը, որը պաշտպանում է օրգանական աշխարհն ուլտրամանուշակագույն ճառագայթումից:
Հետևաբար՝ այսօր առանձնապես հրատապ է մթնոլորտի պահպանության խնդիրը:
Մթնոլորտի անաղարտության պահպանման հիմնական ուղին չաղտոտելն է:
Անհրաժեշտ է էներգիայի ավանդական աղբյուրների օգտագործումից աստիճանաբար անցնել Արեգակի, քամու էներգիայի օգտագործմանը, որոնք չեն աղտոտում մթնոլորտը:
Քանի որ ավտոմոբիլային տրանսպորտը մթնոլորտի ամենամեծ աղտոտողն է, ուստի այսօր հսկայական աշխատանքներ են կատարվում ավտոմեքենաների շարժիչների տեխնիկական կառուցվածքը բարելավելու ուղղությամբ: Դրա շնորհիվ՝ կնվազի թունավոր արտանետումների քանակը: Մթնոլորտի մաքրության պահպանման գործում անփոխարինելի դեր են կատարում անտառները, բնակավայրերի կանաչ գոտիները, զբոսայգիները, պուրակները: Ուստի անհրաժեշտ է ոչ միայն դրանք պահպանել, այլև՝ աստիճանաբար ընդարձակել: Անտառները ոչ միայն օդը հարստացնում են թթվածնով, այլև՝ իրենց սաղարթով կլանում են փոշու, մրի և այլ նյութերի մասնիկները:
Մթնոլորտ արտանետվող զանազան թունավոր գազերը, ծուխը, փոշին, մուրը և այլ նյութեր վտանգավոր են մարդկանց առողջության համար: Դրանք կարող են թափանցել մարդու շնչառական օրգանները և նույնիսկ քաղցկեղի պատճառ դառնալ: Այդ նյութերն առաջացնում են նաև մաշկային հիվանդություններ, վնասում նյարդային համակարգը:
Խոշոր քաղաքներում բնակչության առողջությունն ավելի է վտանգված, որովհետև մթնոլորտն այդտեղ ավելի շատ է աղտոտված ավտոտրանսպորտի արտանետումներով:
Մթնոլորտի անաղարտության պահպանումն առաջին հերթին ամբողջ բնության և, ամենագլխավորը, մարդու առողջության գրավականն է:
Հարցեր և առաջադրանքներ
- Ի՞նչ նշանակություն ունի մթնոլորտը Երկրի համար:
Մթնոլորտը մեր մոլորակը պաշտպանում է հսկա երկնաքարերից և Արեգակից Երկիր ներխուժող ուլտրամանուշակագույն ճառագայթումից: Մթնոլորտի շնորհիվ է, որ տեղի է ունենում ջրի շրջապտույտը:Առանձնակի կարևոր է մթնոլորտի դերը մարդու կյանքում: Առանց օդի մարդը կարող է ապրել ընդամենը րոպեներ:
- Որո՞նք են մթնոլորտն աղտոտող հիմնական աղբյուրները:
Բնական աղտոտման աղբյուրներն են հրաբուխները, փոշեհողմը, անտառների հրդեհը և այլ բնական երևույթները: Մարդածին աղտոտման աղբյուրներն են արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը և տրանսպորտը:
- Ի՞նչ նյութերով է աղտոտված մթնոլորտը:
Մթնոլորտն աղտոտվում է նաև գյուղատնտեսության մեջ օգտագործվող թունաքիմիկատներով, օրգանական նյութերի այրումից առաջացած գազերով:
- Մթնոլորտի անաղարտության պահպանման ի՞նչ ուղիներ գիտեք:
Մթնոլորտի անաղարտության պահպանման հիմնական ուղին չաղտոտելն է:
- Աղտոտված մթնոլորտն ի՞նչ հիվանդություններ կարող է առաջացնել։
Այդ նյութերն առաջացնում են նաև մաշկային հիվանդություններ, վնասում նյարդային համակարգը:
- Ձեր բնակավայրում մթնոլորտն աղտոտող ի՞նչ աղբյուրներ գիտեք:
Արդյունաբերությունը, տրանսպորտը, հիմնարկները